Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենիթը» հետաքրքրված է Մովսիսյանով

Հունիս 09,2011 00:00

\"\"Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդար» թիմի հարձակվող Յուրի Մովսիսյանը հայտնվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ակումբը մտադիր է հայ ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակաընթացքում: Նպատակը՝ Ալեքսանդր Կերժակովի եւ Յուրայի համագործակցությունով «Զենիթի» հարձակման գիծն ուժեղացնելն է: Համենայնդեպս, «Gazata.ru»-ի փոխանցմամբ, Մովսիսյանն այդ դիրքում անհամեմատ լավ է հանդես գալիս, քան «Զենիթի» ներկայիս խաղացող Ալեքսանդր Բուխարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել