Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնեբեկի օգտակարությունը

Հունիս 09,2011 00:00

\"\"Ծնեբեկը իջեցնում է արյան ճնշումը, կարգավորում սրտի աշխատանքը, դրական է ազդում օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի վրա:
Ունի որոշակի հանգստացնող հատկություն, հակաբորբոքային է: Ծնեբեկը լավացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը եւ արյան կազմը: Շատ օգտակար է լյարդի եւ երիկամների համար: Առանձնապես համեղ են եւ օգտակար ծնեբեկի երիտասարդ ընձյուղները: Դրանք իրենց կազմի մեջ ունեն վիտամին C, B1, B2, PP եւ կարոտին, հանքային նյութեր՝ կալիում եւ ծծումբ, ամինաթթուներ՝ ասպարգին, սապոնին եւ բազմաթիվ այլ՝ օրգանիզմի համար օգտակար նյութեր:
Երիտասարդ ընձյուղների օգտագործումը բարերար է ազդում նյարդային համակարգի վրա: Սակայն այն մարդիկ, որոնք տառապում են երիկամի հիվանդություններով, մեծ քանակությամբ ծնեբեկ ուտել չի թույլատրվում:
Ծնեբեկը պետք է մաքրել սուր դանակով եւ զգույշ լինել, որպեսզի գլխիկները չվնասվեն: 10-12 հատ ընձյուղիկները պետք է կապել եւ ստորին մասից հավասար կտրել: Պետք է եփել աղաջրի մեջ՝ 15-20 րոպե, ուժեղ կրակի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել