Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ԽԻՍՏ «ԲԱՐՈՅԱԿԱՆ» ՆՈՐՄԵՐ Է ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Հունիս 09,2011 00:00

\"\"Հագուստի որոշ «անբարոյական» տարրեր, ինչպես նաեւ աքսեսուարներ կրելու դեմ պայքարը Իրանի ոստիկանության առաջնահերթ խնդիրն է։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով իրանական Khabaronline.ir կայքին տված՝ Իրանի ոստիկանության պետ Հուսեյն Սաջեդինիայի հարցազրույցը։ Վերջինս ասել է, որ հագուստի որոշ տեսակներ, օրինակ՝ վերնաշապիկները, ինչպես նաեւ պարանոցի զարդերը, որոնք  կրում են իրանցի տղամարդիկ, պարզապես «անվայել են ու անբարոյական»։ Ոստիկանապետը հավելել է, որ ոստիկանությունը մտադիր է պայքար մղել  հագուստի վերոնշյալ տարրերի դեմ. այն տղամարդիկ, որոնք կկրեն «անվայել» հագուստ եւ պարանոցի զարդեր՝ կձերբակալվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել