Օրվա լրահոսը
ԲԱԽՈՒՄ ԳԱԶԱՏԱՐԻՆ
Երեւան-Երասխ ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել» մակնիշի 24 ՕՕ 338 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազատարին (հրդեհ չի բռնկվել): Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի Երասխավան գյուղի 45-ամյա բնակիչ Սուրեն Ավդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի քաղաքային հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
ԴԵՂՈՐԱՅՔԻՑ
Դեղորայքային թունավորման նախանշաններով բուժծառայությանն է դիմել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի թիվ 83/4 տան բնակիչ՝ 23-ամյա Գրետա Նահապետյանը:
ՄԱՀ՝ ԼՃՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 21-ին, ժ. 20.20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սեւանա լճից՝ Շորժա գյուղի լողափնյա հատվածում, տեղի ուժերով դուրս է բերվել քաղաքացի: Տեղում պարզվել է, որ Երեւանի 52-ամյա բնակիչ Արմենակ Ավագյանը, ջրում լողալիս, ստացել է սրտի կաթված եւ մահացել է մինչ բժիշկների ժամանումը:
ՀԱՑՊԱՆՅԱՆԸ՝ «ԱՌԱՎՈՏՈՒՄ»
3,5 տարվա ազատազրկումից հետո երեկ «Առավոտ» էր այցելել Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում 1 տարվա ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար պատրաստել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն դիմելու համար: Ի դեպ, Ս. Հացպանյանն արդեն եղել է Օվիրում եւ բավական լավատեսորեն էր տրամադրված իր կացության հետ կապված: Հացպանյանի առողջական
Ղազարյաններին դանակահարել են
Հունիսի 21-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է ՀՀ քրեական գործ՝ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ըստ մեր տեղեկությունների, հունիսի 21-ին, ժամը 00:05-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Նաիրիի բաժին, որ իրենց մոտ են տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչներ, եղբայրներ՝
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ «ԸՆԿՆՈՒՄ»
Հայաստանի ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը օրեր առաջ հրապարակեց իր 4-րդ զեկույցը: Դիտորդական խումբն ուսումնասիրել էր ՀՀ-ում առկա 40 ՁՊՎ-ների գործունեությունը՝ ըստ մարզերի: 2010թ. 30 դեպք է արձանագրվել, երբ ձերբակալված անձանց պահելու վայրերում եղել են հոգեկան, սուր վարակիչ եւ մասնագիտական բուժօգնության կարիք ունեցող մարդիկ: Մինչդեռ, ՀՀ ոստիկանության համակարգում
ԵՐԵԿ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Արիստակեսի Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2011թ. մայիսի 13-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հարբած վիճակում վարելով «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 19 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատ
«ԱՍԵԼ ԵՄ՝ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԿՓՈԽԵՄ»
Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 34 ա շենքի ներսի ջրի խողովակները վթարային վիճակում են՝ ճաքճքված են եւ ջրամատակարարման ժամերին շենքը լցնում են ջրով: Շենքի բնակիչները ջրի խողովակների ճաքած մասերն իրենց ուժերով ցեմենտապատել են, սակայն դա հարցին տվել է ժամանակավոր լուծում: Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացնում էին շենքի բնակիչները, խողովակների ժամանակավոր բարեկարգումն էլ է սկսել
Զինվորականը տուն է ուզում
Արդեն 23 տարի պայմանագրաին զինծառայող Վազգեն Քարամյանն իր ընտանիքով ապրում է Հայաստանում: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի ջարդերից մազապուրծ Վ. Քարամյանը՝ թողնելով տուն, ունեցվածք ու աշխատանք, բնակություն է հաստատել Հոկտեմբերյանի Լեռնագոգ գյուղում եւ ամեն ինչ սկսել զրոյից: Ներկայումս Քարամյանների բազմանդամ՝ 9 հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է շատ փոքր բնակարանում՝ ամուսինները, 5 դուստրերը, 1 որդին եւ հաշմանդամ տատիկը:
Ոստիկանները սկավառակների «ռեյդ» են անում
Նրանք առգրավում են Ջենիֆեր Լոպեսի, Շակիրայի եւ այլ աստղերի սկավառակներ, ստուգելու՝ օրիգինա՞լն են, թե՞ կեղծը Մեր տեղեկություններով, երեկ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները այցելել են «Մալաթիա» տոնավաճառին հարող տարածքում գտնվող բոլոր ձայնա եւ խտասկավառակներ վաճառող խանութներ եւ ամեն մեկից առգրավել ամենաքիչը 50 անուն ապրանք՝ պատճառաբանելով, որ սկավառակները պետք է փորձաքննության ենթարկեն եւ պարզեն՝ դրանք վաճառքի ներկայացնելու
ԱԱԾ-Ն ՉՈՔԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԲԿԻ՞Ն
Այս կառույցի ստուգման վերջին թիրախը Գյումրիի շտապօգնության կայանն էր Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայում կես տարի շարունակ ստուգումներ անցկացնելուց, մի շարք չարաշահումներ բացահայտելուց ու տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին կալանավորելուց հետո, Գյումրիի հիվանդանոցները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Մի այնպիսի լարված մթնոլորտ է ստեղծվել տարբեր բուժաշխատողների շրջանում, որ վերջիններս նեղսրտում են, թե հայտնի թալանչիներին
«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԳՈՎԱԶԴՈՒՄ
Երեկ «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հաստատեց Itar-tass.com-ի տեղեկությունն այն մասին, որ Փարիզում ընթացող «Լե բուրժե» կոչվող ավիասալոնում ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվել է հայկական «Արմավիա» ավիաընկերության գովազդային հոլովակում: Նկարահանումները տեղի են ունեցել Sukhoi Superjet 100 ինքնաթիռում:
ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: ԴԵՊԱՐԴԻԵՆ՝
ԾԱԽՍԵՐ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 332.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81%-ով եւ 72.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 38.7%-ով, ծախսերի գծով՝ 35.4%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7
Շահաբաժին՝ բաժնետերերին
«Ճգնաժամը մեզ համար լավ դաս եղավ, դա սովորական չէր: Մտանք ճգնաժամ ու չգիտեինք, թե ինչ էր պետք անել, ոնց անել: Մենք սովորեցինք աշխատել ճգնաժամի ժամանակ, եւ սկզբնական դասերը, որ տվեց մեզ ճգնաժամը՝ այն էր, որ ունենանք լավ ռիսկի կառավարման համակարգ, որը մենք ներդրեցինք, ունենալ բարձր կորպորատիվ կառավարման համակարգ, որն իրենից ներկայացնում է 4 կոմպոնենտ՝ բանկի
Հաշմանդամ զբոսաշրջիկ չենք կարող ընդունել
«Եթե որեւէ հաշմանդամ փորձի գալ Հայաստան, www.hotel.am կայքում իրեն հարմար ընդամենը մեկ հյուրանոց կգտնի: Սա անթույլատրելի բան է՝ դրսի նայողը կասի՝ էս ի՞նչ հետամնաց երկիր է, որ հաշմանդամներին սպասարկելու համար մեկ հյուրանոց ունի, այն էլ՝ 2 կամ 3 համարով: Սա ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին զբոսաշրջության խնդիր է»,- երեկ «Անի Պլազա» հյուրանոցում «Անարգել տեղաշարժ՝ իրավունք բոլորի
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ Է ՀԱՆՔԵՐԸ
Վստահեցնում է Հրանտ Բագրատյանը Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, Հայաստանի տնտեսությունում դրական միտումներ չեն նկատվում: Նրա խոսքով, աճում է միայն հանքարդյունաբերությունը. «Որովհետեւ հարձակվել են բնության վրա, ամեն սարի գլխին մի հատ էքսկավատոր կանգնած՝ ավազի հանք է տաշում: Հանքերն ենք բռնաբարում: Էլ անտառների մասին չեմ խոսում, մեզ էին ասում, թե մութ ու ցուրտ տարիներին անտառների մի
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, հակադարձելով Մեւլութ Չավուշօղլուի երկու օր առաջ մամուլի ասուլիսում հնչեցրած այն պնդմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում ժամանակին եղել են նախապայմաններ, սակայն դրանք փաստաթղթում պարզապես նշված չեն, ասաց, որ «դրանք պարզունակ խեղաթյուրումներ են», որ հայ-թուրքական գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների. «Եվ դա է նաեւ պատճառը, որ արձանագրություններում որեւէ նախապայման չկա, արձանագրությունների
ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԵԼ
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ կապված երեկ «www.1in.am» ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում օրեր առաջ ոստիկանության ծառայողների կողմից Արման Ենգիբարյանի նկատմամբ հրազեն կիրառելու եւ վնասազերծելու դեպքի հետ: «Հրապարակումներում տարակուսանք է հայտնվել, թե ինչպես եղավ, որ Ա. Ենգիբարյանը 4 ամիս շարունակ գտնվելով հետախուզման մեջ՝ ապրիլի 7-ին որպես խոհարար մասնակցել է Հ2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված
Այս դեպքում լռությունը ոսկի է
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի պատասխանները «Առավոտի» հարցերին: – Պարոն Հարությունյան, մեր պատվիրակության կողմից հայտարարված՝ ադրբեջանցիներին չպատասխանելու մարտավարությունն արդյոք ճի՞շտ է, եւ դա արդյոք այստեղ ադրբեջանցիներին հնարավորություն չի՞ տա անարգել գործել, չէ՞ որ, միեւնույն է, իրենց ոչ ոք չի հակադարձելու: – Իհարկե, միշտ չէ, որ լռությունը արդարացված է, սակայն կան պահեր, երբ լռությունը ոսկի
ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ԷԼ ԻՐԱՐ ՀԵՏ ՈՒՆԵՆԱՆ ԶՐՈ ԽՆԴԻՐՆԵՐ
«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց Թուրքիայի կառավարության անդամ Էգեմեն Բաղիշը, որին հիշեցրել էինք հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարի տեսակետը, թե չնայած իշխանության կարգախոսին՝ «զրո խնդիր հարեւանների հետ»՝ Թուրքիան այժմ չունի որեւէ հարեւան, որի հետ չունենա խնդիր: «Ես համոզված եմ, որ մտքում ունեք հարցեր 1915-ի մասին իմ տեսակետի վերաբերյալ, ուստի նախապես պատասխանեմ դրանց,- ICFJ-ի «Նոր մեդիա, նոր
Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
ԱԱԽ քարտուղար, Հայաստանի Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում երեկ հանդիպել է Հոլանդիայի մի շարք սոցիալական բնակարանային հիմնադրամների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ: «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության խորհրդի նախագահ Բերտ վան Նյուվանհայզենի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու լայնածավալ համագործակցության ծրագիր՝ օգտագործելով այս բնագավառում հոլանդական լավագույն փորձը:
Մենք սովորում ենք ողջ հասարակությամբ
Հատվածներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ԵԽԽՎ-ում 2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների: Մարտյան ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից,
ՍԵՐԺԻ ՌԵՍՈՒՐՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՀԱԿ-Ն ԵՆ
Ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրեր առաջ կարծիք էր հայտնել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը ՀԱԿ-ի հետ երկխոսությանը միջանկյալ հայտարարություն է: Կուսակցապետը հույս էր հայտնել, թե Ս. Սարգսյանն այդ հարցի առնչությամբ վերջնական դիրքորոշում կհայտնի Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից հետո: Երեկ, սակայն, ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանը
ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Սերժ Սարգսյանը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնարար երեք սկզբունքներից ոչ մի քայլ ետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն դիմավորեց գրեթե գրկաբաց, լայն ժպիտը դեմքին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներին ողջունելուց հետո ՀՀ նախագահը գրառում կատարեց «Ոսկե» գրքում: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ապա՝ ԵԽ
ՀԱԿ-Ի ՇՆՈՐՀԻՎ ՍԵՐԺԸ ԴԵՄՈԿՐԱՏ ՆԱԽԱԳԱՀ Է
«ՀԱԿ-ը մեծ ֆոռա տվեց Սերժ Սարգսյանին: Ս. Սարգսյանն այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ՝ ի տարբերություն Ալիեւի։ Ս. Սարգսյանը 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում, եւ եթե մինչ այս նա կարող էր իր ձայնը մինչեւ 10 դեցիբել բարձրացնել, հիմա արդեն կարող է 20 դեցիբել բարձրացնել։ Եվ դա ՀԱԿ-ի եւ, իհարկե, նաեւ իր շնորհիվ:
Սուպերմենի կենսաբանական հայրը
Հոլիվուդյան հայտնի ու սիրված դերասան Ռասսել Քրոուն կխաղա Ջոր-Էլ Սուպերմենի կենսաբանական հոր դերը: Ֆիլմի օրիգինալ տարբերակում, որը 1978 թվին նկարահանել է Ռիչարդ Դոները, Ջոր-Էլի կերպարը մարմնավորել է Մարլոն Բրանդոն: «Պողպատե մարդը» անունը կրող նոր կինոնկարի սյուժեն առայժմ գաղտնի է պահվում: Չնայած դրան, վերջերս ինտերնետում հայտնվեցին որոշ կցկտուր տվյալներ ֆիլմի սյուժեից: Համաձայն ինֆորմացիայի այդ աղբյուրի՝ Կլարկ
Նուդիստները՝ քաղցկեղի դեմ
Բրիտանացի նուդիստները, հավաքվելով լողափին, կազմակերպել են մերկ լողալու զանգվածային ակցիա: Այսկերպ նրանք փորձել են մտնել Գինեսի ռեկորդների գրքի մեջ: 400 բրիտանացի առանց լողազգեստի մտել է ծովը: Գինեսի գրքում գրանցվելու համար նրանք մինչեւ գոտկատեղը մտել են ջուրը եւ այդ դիրքով կանգնել 10 րոպե: Մասնակցելով ակցիային, փորձել են իրենց մերկ մարմիններով ուշադրություն գրավել քաղցկեղով հիվանդ մարդկանց ապաքինման
Գալկինի նվերները
Մոսկովյան «Royal Bar» զբոսանավ-ակումբի վրա Մաքսիմ Գալկինը նշել է իր հոբելյանական տարեդարձը՝ 35-ամյակը: Միջոցառումը լրագրողներից ու պապարացցիներից հեռու պահելու համար կազմակերպիչները վարձել էին ավելի քան 200 անվտանգության աշխատակից: Հեռուստահաղորդավարին շնորհավորելու էին եկել միայն ամենահարազատ մարդիկ: Dni.ru-ի փոխանցմամբ՝ Գալկինի համար ամենակարեւոր նվերը սիրելի կնոջ՝ Ալլա Պուգաչովայի կենացն էր՝ բացահայտ խոստովանությամբ: «Մաքսիմ, դու իմ ամենամեծ սերն ես»,-
«MuchMusic Video Awards»-ը կայացավ
Լեդի Գագա, Ջասթին Բիբեր, Սելենա Գոմես եւ այլ ամերիկյան աստղեր օրերս հավաքվել էին Տորոնտոյում՝ «MuchMusic Video Awards» փառատոնին մասնակցելու համար: Ավանդական կարմիր գորգի վրայով անցնելուց հետո՝ հյուրերը բարձրակարգ շոու ցուցադրեցին բեմի վրա: Լեդի Գագան հայտնվեց իր հերթական արտառոց հագուստով, Սելենա Գոմեսը մի հուզիչ երգ կատարեց, իսկ կանադացի Ավրիլ Լավինը երգեց ռոքային ստեղծագործություն: Փառատոնի ժամանակ մրցանակներ


















































