Լրահոս
Օրվա լրահոսը

«MuchMusic Video Awards»-ը կայացավ

Հունիս 22,2011 00:00

\"\"Լեդի Գագա, Ջասթին Բիբեր, Սելենա Գոմես եւ այլ ամերիկյան աստղեր օրերս հավաքվել էին Տորոնտոյում՝ «MuchMusic Video Awards» փառատոնին մասնակցելու համար:
\"\"Ավանդական կարմիր գորգի վրայով անցնելուց հետո՝ հյուրերը բարձրակարգ շոու ցուցադրեցին բեմի վրա: Լեդի Գագան հայտնվեց իր հերթական արտառոց հագուստով, Սելենա Գոմեսը մի հուզիչ երգ կատարեց, իսկ կանադացի Ավրիլ Լավինը երգեց ռոքային ստեղծագործություն:
Փառատոնի ժամանակ մրցանակներ ստացան Ջասթին Բիբերը եւ Աշերան՝ իրենց համատեղ «Somebody to love» տեսահոլովակի համար, իսկ Լեդի Գագան իր 2 տեսահոլովակների՝ «Born this way» եւ «Judas» համար տուն տարավ «լավագույն միջազգային վիդեոյի համար» նախատեսված արձանիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել