Օրվա լրահոսը

Լույսի, տարածության եւ կենսագրության նկարիչը

1971թ. իր ընտանիքի հետ Թեհրանից Աբովյան հայրենադարձված 6-ամյա Արիս Կարապետյանը հետագայում դարձավ քաղաքի գեղարվեստի դպրոցի սանը: Հետո ավարտեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը եւ գեղարվեստի ակադեմիան, ուսանելով տաղանդավոր Էդ. Իսաբեկյանի դասարանում, դառնալով նրա սիրելի աշակերտը: Ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին նա եւ սովորում էր, եւ Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչության խմբակ հաճախողներին սովորեցնում լավ նկարելու գաղտնիքները:

«Լրտեսները»՝ ՆՓԱԿ-ում

Ապրիլի 10-ին ՆՓԱԿ-ում բացվել է «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսը, որի համադրողն է Սեդա Շեկոյանը: Մասնակցում են Անահիտ Հայրապետյանը, Օվսաննա Շեկոյանը, Դավիթ Նուբարյանը, Սամվել Վանոյանը, Վահագն Ղուկասյանը եւ այլք: «Մեզանից շատերը կարող են ասել՝ ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում: Հենց նման մտքերի պատճառով էլ մենք ռիսկի ենք դիմում՝ պատժվել կյանքի առումով ամլությամբ եւ փորձի բացակայությամբ, որից

«Սպանված աղավնիից» մինչեւ Կաննի կինոշուկա

Մայիսի 12-22-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս տարի 2-րդ անգամ մասնակցելու է Կաննի կինոշուկային: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը երեկ հայտնեց, որ այս տարի ներկայացվելու են միայն 2008 թվականից հետո նկարահանած 4 վավերագրական, 11 կարճամետրաժ եւ լիամետրաժ խաղարկային, 10 դեբյուտային եւ ուսանողական ֆիլմեր: Վավերագրական ֆիլմերի ցանկում են, օրինակ, Հայկ Օրդյանի «Արտավազդ Փելեշյան», Հ. Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը,

ԻՆՉՈ՞Վ ՊԱՐԱՊԵԼ

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դիմորդների համար նախատեսված գրականությանը եւ ներկայացրել է Գնահատման ու թեստավորման կենտրոնի տեսակետը՝ օգտվել հատկապես ԳԹԿ-ի հրատարակած կամ երաշխավորած թեստերի ժողովածուներից: Այսօր գրախանութները ողողված են թեստերի բազմազան ժողովածուներով: Ինչպես պարզել՝ դրանցից որո՞վ պարապել: Կա՞ն արդեն ԳԹԿ-ի երաշխավորած ձեռնարկները: Այս հարցերով դիմեցինք ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանին: Նա տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են ԳԹԿ

«Խաղաղությունը կփրկի աշխարհը»

Երեկ ԿԳ նախարարությունում ասաց Նոբելյան մրցանակակիր, կենսաքիմիկոս Ահարոն Չեյխանովերը: Առաջին անգամ Հայաստանում է հրեա հայտնի բժիշկ, գիտնական, կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Ահարոն Չեյխանովերը, ով նաեւ երեկ հյուրընկալվել էր ԿԳ նախարարությունում: Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, Հայաստանը վերջին մի քանի տասնամյակում Նոբելյան մրցանակակրի այցելություն չէր տեսել. «Առաջին անգամ է Նոբելյան մրցանակակիրը այցելել մեր երկիր եւ այն էլ հատուկ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԿԵՐ

Կամ ինչու էր ադրբեջանականը «կաղում»՝ ըստ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի Շվեյցարիայի երաժիշտների միության նախագահ Մաթիաս Արթերը իր ղեկավարած AEQUATUOR անսամբլի եւ Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Թբիլիսիի ազգային երաժշտական կենտրոնում օրերս ներկայացրեց եվրոպական ու կովկասյան կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ծրագիր: Համերգը ղեկավարելու համար հրավիրվել էր հայաստանցի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Նա հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում,

ՆԱՏՕ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՌԴ-Ն ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՉԻ ԱՆԻ

Անցած տարվա աշնանը տեղի ունեցած ռուսական խոշորամասշտաբ ուսումնական զինավարժությունները չէին համապատասխանում ՆԱՏՕ-ի եւ Մոսկվայի միջեւ դրական հարաբերությունների ձեւավորման ոգուն եւ բավարար չափով թափանցիկ չէին: «Newsru»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ Բրյուսելում BNS գործկալության հետ զրույցում՝ հավելելով, թե հույս ունի, որ հետագայում «մենք նման զինավարժություններ չենք տեսնի»: Միաժամանակ Ռասմուսսենը

ՊԻԼՈՏԱԺԱՅԻՆ ԽՄԲԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ապրիլի 13-ին Ֆրանսիայի հարավում կործանվել է «Patrouille de France» պիլոտաժային խմբի ինքնաթիռներից մեկը: Օդաչուին, որը մարզական թռիչք է իրականացրել, հաջողվել է կատապուլտով դուրս նետվել վթարի ենթարկվող ինքնաթիռից, բայց, այդուհանդերձ, նա թեթեւ վնասվածքներ է ստացել: Դաշտում ընկած ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: APA-ի մատուցմամբ, «Patrouille de France»-ը աշխարհում ամենահայտնի եւ պիլոտաժային խմբերից

ԻՐԱՆԸ ՄԱԿ-ԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՔ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ին կոչ է արել Արեւմտյան երկրների կողմից Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակների եւ մեթոդների առնչությամբ հետաքննություն սկսել: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, թե ստացել են Իրանի առաջնորդի նամակը, բայց դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեն արել: Հայտնի է, որ Ահմադինեջադը ՄԱԿ-ին

Բելգիական պարբերականը ռուսներից ներողություն չի խնդրել

Բելգիական «Knack» պարբերականի խմբագրությունը հայտարարել է, թե չի պատրաստվում ռուսներից ներողություն խնդրել մարտի 29-ին մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության թեմայով պարբերականում հրապարակված նկարի համար: Պարբերականը հայտարարել է, թե այս նկարը ծաղրանկար չէ եւ զոհերի հիշատակի հանդեպ ծաղրանք չի պարունակում, այլ միայն հիշեցնում է, որ բռնությունը նոր բռնություն է ծնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն՝ հիշեցնելով,

Բակիեւին զրկել են անձեռնմխելիությունից

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ երկրի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որը ֆորմալ առումով մնում է իր պաշտոնին, այլեւս զրկված է անձեռնմխելիությունից: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ազիմբեկ Բեկնազարովը՝ շեշտելով, որ ժամանակավոր իշխանությունները չեն խոչընդոտել Ղրղըզստանի հարավում, ի պաշտպանություն Բակիեւի տեղի ունեցած հանրահավաքի անցկացմանը՝ «բախումներից եւ այլ տարաձայնություններից խուսափելու»

Թուրքիայում քրդերը բողոքի ցույցեր են անում

2009թ. դեկտեմբերին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահի դեմ ապրիլի 12-ին Թուրքիայի Սամսուն քաղաքի դատարանի դիմաց կատարված հարձակումը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում լարվածության առիթ է հանդիսացել: Ապրիլի 12-ին Ստամբուլում բազմաթիվ անձինք ընդդեմ այդ հարձակման բողոքի երթ են կազմակերպել, իսկ ապրիլի 13-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա ավանում, ի նշան բողոքի, փակված են եղել առեւտրի

Մրցույթն ամփոփվեց

«Համակարգիչը երբեք գրքին չի փոխարինի»,- ասում է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, «Գիրքը եւ ես» ստեղծագործական շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթող Անրի Բաբայանը: Դեռեւս մի քանի ամիս առաջ հանրապետությունում մեկնարկեց ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ գիրք, գրադարան թեմաներով: Երեկ ազգային գրադարանում ամփոփվեցին մրցույթի արդյունքները՝ «Գիրքը եւ ես» ստեղծագործական շարադրությունների ժողովածուի շնորհանդեսով: «Արդեն չորրորդ տարին է,

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ահազանգում է «Առավոտի» ընթերցողը «Առավոտը» ստացել է Տավուշի մարզի բնակիչ Բ. Սիմոնյանի նամակը՝ աշխատանքի պետական տեսչության կողմից Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կատարված ուսումնասիրության արդյունքների հետ միասին: «Արձանագրված են հսկայական գումար կազմող անօրինություններ: Գոյություն ունի ուժի մեջ մտած վարչական ակտ: Այսքանից հետո ինչո՞ւ է վերադասի կողմից կոծկվում ակտի գոյության փաստը եւ բուհի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է «ՃՌԻԿԸ»

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է Շենգավիթ համայնքի «թաղային հեղինակություն» Արմեն Ազիզյանը (մականունը՝ «Ճռիկ»): Նա ապրիլի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայի 69-րդ շենքի մոտ հեռախոսազանգի կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել Աշոտ Ավագյանի, Վարդան Եգանյանի եւ Արթուր Ավագյանի հետ, փողոցում ծեծի է ենթարկել նրանց, հավաքված մարդկանց ներկայությամբ հայհոյել: Ապրիլի 9-ին

ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿ

Ապրիլի 12-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Ս. Համբարձումյանի նախագահությամբ, շարունակվեց Բելգիայի քաղաքացի Պերճ Հակոբյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել 1993-ից «զորակոչից խուսափելու» համար, նրանից ապօրինի վերցվել էր 1մլն 800 000 դրամ, հետագայում քրեական գործը կարճվել էր: Նախորդ դատական նիստին դատակոչվել էր պատշաճ ծանուցված հանրապետական զինկոմիսարիատի իրավախորհրդատու Արեն Սարգսյանը: Բողոքաբեր կողմին, սակայն, հնարավորություն

ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հիշողության սփռոցին/Դրեցի մորս հոգու հացը,/Որպեսզի վերստին ճաշակեմ/Աղը արցունքներիս… (Մերուժան) Ազատ աշխարհը միջազգային դատավարությամբ կոմունիզմը դասեց այնպիսի համակարգերի շարքում, ինչպիսիք են ֆաշիզմն ու նացիզմը: Դժբախտաբար, Հայաստանում այդ գաղափարախոսական դիակի պաշտամունքը ծպտված, երբեմն էլ՝ անթաքույց, դեռ շարունակվում է: Դա է պատճառը, որ հավուր պատշաճի գնահատվում են ոչ թե այդ համակարգի դեմ, բառի բուն իմաստով, հերոսական պայքարի ելած

Որոշեցինք հաշտվել

ՀՀ վարչական դատարանի Գյումրիի նստավայրում երեկ շարունակվեց «Առավոտն» ու ԻԱԿ-ն՝ ընդդեմ Գյումրիի մարզպետարանի, հայցի նախնական քննությունը: «Առավոտի» շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեջլումյանի միջնորդությամբ հայցվոր կողմը բացեց «Առավոտի» էլեկտրոնային հասցեն եւ ապացուցեց, որ 2009 թվականի օգոստոսի 19-ին էլեկտրոնային նամակ-հարցումն ուղարկվել է Շիրակի մարզպետարան: Մարզպետարանի ներկայացուցիչներն էլ պարզաբանեցին, որ տեխնիկական խնդիրների պատճառով 2003 թվականից մարզպետարանի էլեկտրոնային հասցեները

Դեռ պատասխան չեն ստացել

Ուստի՝ կրկին են դիմել ՀՀ բնապահպանության նախարարին Հունվարի 11-ին Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը գրությամբ դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը վերաբերում էր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը պատկանող Կապան եւ Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրի (պոչամբարի) հետ կապված մի կարեւորագույն խնդրի («Առավոտն» անդրադարձել էր այդ թեմային) եւ մինչ օրս

ՋՈՒՐԸ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է

«Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագրի հեղինակները դրսում են ներդրողներ փնտրում 2009 թվականի նոյեմբերի 11-ին «Ոչ միայն ոռոգում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Եղվարդ քաղաքի հարեւությամբ գտնվող, խորհրդային տարիներից մնացած կիսակառույց ջրամբարը զբոսաշրջությանը, ձկնարդյունաբերությանը եւ նաեւ ոռոգմանը ծառայեցնելու ծրագիր կա՝ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան»: Սա լճափնյա հանգստավայրերի հյուրանոցային համալիր է՝ հանգստի ու զվարճանքի բոլոր ծառայություններով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԿԱՅՔԸ

Արդեն մի քանի օր է, ինչ գործում է ՀՀ հատուկ քննչական ծառայության ինտերնետային էջը՝ www.investigatory.am, որտեղ ներկայացված են ծառայության կազմավորման կարգը, գործունեության ուղղությունները, քննիչների նշանակման եւ ազատման, աշխատակազմում աշխատանքի ընդունվելու, դիմում-բողոքներ ներկայացնելու կարգերը: ՀՔԾ-ն ակնկալում է, որ կայքը կնպաստի ծառայության իրական առաքելությանը, գործառույթների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալուն: Միաժամանակ նախատեսվել է լրահոսի ձեւով ներկայացնել տեղեկատվություն՝ ծառայությունում

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ

Երեկ, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի թիվ 78 դպրոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին Արենի-Խաչիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 777 ՏՏ 71 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Պատահարի հետեւանքով 55-ամյա Վ. Պողոսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ՝ 44-ամյա Ա. Գրիգորյանը եւ

8 տարվա ազատազրկում՝ քսանամյա երիտասարդին

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Օդնոկլասնիկի» գործը: Հիշեցնենք, որ Լիդա Եդիգարյանի պատճառով ծագած «ռազբոռկայի» արդյունքում կյանքից զրկվեց 18-ամյա Տիգրան Թադեւոսյանը, ազատազրկվեց 20-ամյա Սամվել Սարգսյանը: Այս գործով ոչ միայն մի քանի ոստիկաններ պաշտոնազրկվեցին, այլեւ փախուստի դիմեց զինծառայության ենթակա 3 երիտասարդ: Սամվել Սարգսյանը մեղադրվում էր Տ. Թադեւոսյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ, իսկ պատճառն այն էր,

ՓԱԽՈՒՍՏ ԲԱՆՏԻՑ-1

Ռետինե մուրճերով ստուգվել էր պատերի ու ճաղավանդակների ամրությունը Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Արթուր Օհանյանի նախագահությամբ, շարունակեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատական նիստը տեղի էր ունենում քրեակատարողական հիմնարկում: Մհեր Ենոքյանի պաշտպանությունը ստանձնել էր Ռոբերտ Ռեւազյանը, իսկ Սողոմոն Քոչարյանը

ԵՂԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՏԱՔԱՆԱԼՈՒ Է

Մինչեւ 2100 թվականը գլոբալ տաքացումների հետեւանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրանալու է 2 աստիճանով, տեղումների քանակն էլ ավելանալու է 6-10 տոկոսով: Ընդ որում, երկու գործընթացները տեղի չեն ունենա միաժամանակ, մի տարի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում, տարածքների չորացում, մեկ այլ տարի` տեղումների քանակի աճ, կամ առանձին տարածքներում չորացում, առանձին տարածքներում՝ ուժեղ անձրեւներ: Այս մասին երեկ կայացած

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՀԱՅՏ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Գազի սակագնի թանկացման պատճառով միջմարզային եւ միջպետական ուղեւորափոխադրումեր իրականացնող ընկերություններից ոչ մեկը ուղեվարձի բարձրացման հայտ տրասպորտի եւ կապի նախարարությանը դեռ չի ներկայացրել: Այս մասին երեկ հայտարարեց նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող ընկերություններին, ապա Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իրենք նույնպես նման հայտեր չեն

«Ոչ մի երկրում այսքան կծկված սրտեր չեք տեսնի»

Սրտամկանային հիվանդությունները Հայաստանում երիտասարդացել են «Հայաստանում սրտի վիրահատությունները թանկ հաճույք են: Մեկ վիրահատության գինը սովորաբար սկսվում է մոտ մեկ միլիոն դրամից եւ հասնում մինչեւ 8,5 միլիոն դրամի: Այդ է պատճառը, որ, մեր կենտրոնի տվյալներով՝ վիրահատության անհրաժեշտություն ունեցող 15 հիվանդից միայն մեկն է ընդունում վիրահատումը, մյուսները, թերեւս, դատապարտված են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի

Մի քանի նկատառում՝ բարեկամաբար

«Առավոտ» թերթի սույն տարվա ապրիլի 10-ի համարում ընթերցեցի Հռիփսիմե Ջեբեջյանի «Դիմորդին հարցնում են՝ պատասխանն իրենք էլ չգիտեն» վերնագրով հոդվածը՝ «Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության մակրոտնտեսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար Քաղծառայության խորհրդում անցկացված մրցույթի» մասին: Որպես վերը նշված մրցույթի մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ուզում եմ շատ կարճ անդրադառնալ ընդհանուր առմամբ անաչառ հրապարակման մեջ արծարծված՝

ՈՍԿՈՒ ԱՌԵՎՏՐՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԼՈՒՌ ԵՆ

Սակայն հարկային նոր փոփոխությունների դեպքում նրանք խոստանում են զանգվածային ցույցեր անել Չնայած «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում կրքերը հանդարտվել են՝ առեւտրականների ու կառավարության համաձայնությամբ, այնուամենայնիվ, շուկայում, այսպես ասած, վախի մթնոլորտ կա: Ճիշտ է, շուկայի աշխատակիցները մոտ ապագայում չեն պատրաստվում նորից բողոքի ակցիա կազմակերպել, բայց կառավարությանն ու հարկայինին չեն վստահում: «Ամեն օր ահը սրտներումս սպասում ենք,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031