Օրվա լրահոսը
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՆԱՑԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
«Մենք պահպանում ենք խաղաղության հեռանկարը, սակայն ոչ ոքի թույլ չենք տա Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել այն հարցերում, որոնցում զիջումների չենք կարող գնալ։ Կարծում ենք, որ մեր գործընկերներն ստացել են այս հարցի շուրջ մեր մեսիջը։ Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Հարավային Կովկասում միակողմանի խաղաղություն չի կարող լինել»,- երեկ ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի
Թուրքիայում հայերենի մասնագետներ են պահանջվում
Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի անդամ, պրոֆ. Դուրմուշ Գյունայը հայտնել է, որ իրենք հաստատել են Անկարայի համալսարանում հայերենի դասաժամեր մտցնելու դիմումը: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ հղում անելով թուրքական «Milliyet»-ին, Գյունայը նշել է, որ առաջիկա ուսումնական տարում արդեն Անկարայի համալսարանում հայերեն կդասավանդվի: «Թուրքիայում հայերեն իմացողներ շատ քիչ կան, իսկ պետական տարբեր կառույցներ իրենցից հայերեն իմացող մասնագետներ են
Օբաման կոչ է արել ջանք չխնայել
Օբաման կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային ձեռնարկել բոլոր ջանքերը՝ երկու երկրների հարաբերությունները նորմալացնելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրությունները վավերացնելու համար, տեղեկացնում է news.am-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը, որը տարածվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի հանդիպումից հետո: «Օբաման ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը Հայաստանի եւ
Անսպասելի արձակուրդ
Ինչու է նախագահը որոշել հանգստանալ վաշինգտոնյան այցից հետո Կիրակի օրը բոլոր հեռուստաընկերություններն իրենց լրատվական-վերլուծական ծրագրերում ուշադրությունը բեւեռեցին նախագահի վաշինգտոնյան այցին, այնտեղ կայանալիք հանդիպումներին եւ դրանց հնարավոր արդյունքներին: Նույնիսկ հանգուցալուծումների «սեփական» տարբերակներն առաջարկեցին: Ավելի ուշ միահամուռ ընթերցվեց ՀՀ նախագահի գրասենյակից ստացված հաղորդագրությունը, որով ծանուցվում էր, թե վաշինգտոնյան այցից հետո նախագահը մի քանի օր արձակուրդ կանցկացնի արտերկրում:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
Երեկվանից սկսել է սպառվել մեկշաբաթյա այն վերջնաժամկետը, որը տրված էր Վարչական դատարանին՝ ՀԱԿ-ի եւ ՀՀ քաղաքացիների հայցը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Հայ ազգային կոնգրեսն ու որպես համահայցվոր հանդես եկած թվով 7230 քաղաքացիները դեռ ապրիլի 6-ին դիմել էին ՀՀ Վարչական դատարան՝ վիճարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ փետրվարի 26-ին կայացրած որոշումը, որով բավարարվել էր «ՀայՌուսգազարդ»
ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԼԱՎ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Մասնագետները վստահեցնում են, որ նոր օրինագիծով ոչ մի դեղատուն իրենց աչքից չի վրիպի Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխման, դեղերի կեղծման եւ դրանք հանգիստ դեղատներին հանձնելու դեպքը մեծ խուճապ է առաջացրել թե սպառողների եւ թե մատակարարների մոտ: Ընդ որում, վերջին շրջանում դեղերի վաճառքի ծավալը նվազել է, քանի որ բնակիչներն արդեն վախեցած
ՃԱՇԱԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԴԼԱՅՆՈՂԱԿԱՆԻ ԴԱՌԸ ՊՏՈՒՂՆԵՐԸ
ՀՀ վարչապետը օրերս հայտարարել էր, թե իրականացվում է ճիշտ տնտեսական քաղաքականություն, որն անվանեց ընդլայնողական: Ի պատասխան վարչապետի այս հայտարարության՝ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ասաց. «Իրենց ասած ճիշտ տնտեսական քաղաքականությունը հետեւյալն էր՝ պետական պահուստային դոլարների հաշվին արհեստականորեն պահել դոլարը, 305 դրամով որոշ մասնավոր բանկերի մինչեւ 200 միլիոն դոլարի չափով հնարավորություն տալ ձեռք բերել համեմատաբար էժան դոլար, հետո
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներին՝ նախ կեսկատակ ասաց. «Եթե ես լինեի Հանրապետական կուսակցությունից՝ կասեի, թե շատ դրական է, որ Օբաման հանդիպել է Սերժ Սարգսյանին, եւ շատ այլ երկրների ղեկավարների չվիճակվեց այդ բախտը»: Այս կապակցությամբ նա նաեւ հիշեցրեց մի անեկդոտ,
ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒՆ
Երեկ Մոսկվայում հայտնի են դարձել Русская премия գրական մրցանակի հաղթողների անունները: Մրցանակը շնորհվում է ՌԴ սահմաններից դուրս ապրող բանաստեղծներին ու գրողներին, ովքեր ռուսերեն են ստեղծագործում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նշենք, որ «Խոշոր արձակ» անվանակարգում մրցանակը շնորհվել է հայաստանցի Մարիամ Պետրոսյանին՝ Дом в котором…… վեպի համար։ Սա գրողի միակ վեպն է, որը 2009թ. հավակնում էր Большая книга
ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ
Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերն այսուհետ կհամակարգի միջգերատեսչական հանձնախումբը: Երեկ գումարված անդրանիկ նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանձնախումբը մշակելու է Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը, բայցեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ ապահովելու նրանց արդյունավետ աշխատանքը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է խթանել կապերը Հայաստանի եւ
Բոլորն են մեղավոր
Նկատի ունենալով Հայաստանի երեք նախագահներին՝ ասում է Արման Մելիքյանը՝ նրանց կոչ անելով ստանձնել մեղքի սեփական բաժինն ու սեփականության հարցերում համաձայնության գալ: «Ես գտնում եմ, որ հայաստանյան երեք ղեկավարների նախկին եւ ներկա դիմակայությունը շատ պառակտիչ ազդեցություն ունի։ Մենք կարիք ունենք քաղաքական սերնդափոխության, եւ այն քաղաքական թիմը, որը դա առաջինը կհասկանա, թերեւս ապագայում առավելություններ կունենա։ Առաջնորդվելով այն
ԼԻԱՐԺԵՔ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻՆ
Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո Սերժ Սարգսյանի ելույթի մասին ասում է ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը: – Ըստ «Sabah» թերթի՝ Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ կողմերը միասնական եզրահանգման են եկել հայ-թուրքական արձանագրությունների կենսագործումը արագացնելու հարցում, եւ երկու երկրների նախարարները շարունակելու են աշխատանքներն այդ ուղղությամբ: Արդյոք հավատարժա՞ն է թուրքական մամուլի այս արտահոսքը: – Կարծում
«ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ»
Այսպես որակեց Թուրքիայի ԱԳ նախարարի որոշ հայտարարություններ ՀՀԿ մամուլի խոսնակը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել էր. «Մեր վարչապետը խիստ շահագրգռված է, որպեսզի բացատրի Հայաստանի առաջնորդին ԼՂ հակամարտության նրբությունները։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը կովկասյան խնդիրների լուծման անքակտելի մասն է, եւ խոսք անգամ լինել չի կարող Ադրբեջանը գործընթացից բացառելու մասին։ Թուրքիայի
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԲԱԺԻՆ ԵՎ «ԻՆՔՆԱՎՆԱՍՎԵ՞Լ» Է
Երեկ Կոտայքի մարզի Չարենցավանի ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել 1,5 մլն դրամ արժողությամբ ապրանքի գողություն կատարելու մեջ կասկածվող հինգ քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաեւ 1986թ. ծնված Վահե Լեւիկի Խալաֆյանը: «Առավոտի» տեղեկություններով, վերջինս հենց ոստիկանության բաժնում իր մոտ եղած դանակով հարված է հասցրել իր որովայնին: Մինչեւ հիվանդանոց հասցնելը նա արդեն մահացած է եղել: Ոստիկանության վարկածով,
ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ
Երեկ լուսադեմին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Մինսկում անցկացված Եվրոպայի առաջնությունից վերադարձան Երեւան: Չնայած ուշ ժամին եւ անձրեւոտ եղանակին, նրանց դիմավորելու համար հարյուրավոր մարզասերներ էին եկել «Զվարթնոց» օդանավակայան: Մեր երկու թիմերը (2 աղջիկ եւ 6 տղա) ընդհանուր առմամբ նվաճեցին 19 մեդալ՝ մեկով ավելի, քան Հին աշխարհամասի նախորդ առաջնությունում: Մեր մարզիկների ելույթների գնահատականն իմանալու
2009-ի մրցանակակիրները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության նախագահի մրցանակ շնորհելու մասին: ՀՀ նախագահի 2009 թվականի մրցանակի են արժանացել. բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վարուժան Աթաբեկյանը, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Վազգեն Մելիքյանը, արվեստի բնագավառում՝ Գետիկ Բաղդասարյանը եւ Ջիմ Թորոսյանը, բժշկագիտության բնագավառում՝ Սմբատ Ջամալյանը, ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Ռադիկ Կոստանյանը, Էդվարդ Կոկանյանը, Գագիկ Դեմիրխանյանը
Մելիքսեթյանի «Երեք գրոշանոց օպերան»
Oրերս Համազգային թատրոնում կայացավ Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Երեք գրոշանոց օպերա» ներկայացման պրեմիերան՝ ըստ Բերթոլթ Բրեխտի: Գլխավոր դերերում էին՝ Ավո Խալաթյանը, Ալլա Սահակյանը, Արմինե Պողոսյանը, Կարեն Խաչատրյանը, Արմինե Անդրեասյանը, Նարինե Գրիգորյանը, Գագիկ Մադոյանը եւ Կարապետ Բալյանը: Պարերը բեմադրել էր Աննա Կարապետյանը, նկարիչը Դավիթ Մինասյանն էր: Գողեր, մարդասպաններ, կեղծ աղքատներ ու թալանչի գործարարներ, պոռնիկներ ու ծախված ոստիկաններ,
Երիտասարդականը՝ երիտասարդներին ու տարեցներին
Հերթական բարեգործական համերգը Ջութակահար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից 2005թ. հիմնած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գործունեությունը լի է հիշարժան էջերով, որոնց զգալի մասն են կազմում համատեղ ելույթները դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներ Վլադիմիր Սպիվակովի, Դենիս Մացուեւի, Գրիգորի Ժիսլինի, Վադիմ Ռեպինի, Միշել Լեգրանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի եւ այլ հռչակ վայելող երաժիշտների հետ: Նվագախումբը համատեղ համերգներով
ԳԵՂԵՑԻԿ ՎՈԿԱԼԸ ԲԱՎԱԿԱՆ ՉԷ
«Նովայա վոլնա» նախընտրական «շեմը» հաղթահարած մասնակիցներին խորհուրդ տվեցին ինքնատիպ լինել Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների եւ մանկական «Նովայա վոլնայի» մրցույթների ազգային նախընտրական փուլը: Այդ առիթով Երեւանում էին «Նովայա վոլնա» մրցույթի տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը եւ երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովը: Մանկական «Նովայա վոլնայում» կատարողները բաժանված էին երկու տարիքային խմբի՝ 8-12
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ
Աֆղանստանում անվտանգությանը նպաստող միջազգային կոալիցիոն ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ՝ սպանելով 4 եւ վիրավորելով 18 մարդու: «Reuters»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Զարի շրջանում, որի նահանգապետի ասելով, խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսը Կանդագարից Գերաթ է ուղեւորվել: Ավտոբուսի վրա հարձակման պատճառը դեռ հայտնի չէ, կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Վերջին մեկ շաբաթվա
ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Դոլարի եւ ֆունտ ստերլինգի նկատմամբ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացել է՝ այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել Հունաստանին մինչեւ 30 մլրդ եվրո՝ որպես արտակարգ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: Կիրակի օրը եվրոպական գոտու 16 երկրների ղեկավարներ պայմանավորվածություն են ձեռք բերել պետական սնանկության շեմին կանգնած Հունաստանին բազմամիլիարդանոց վարկ տրամադրելու շուրջ: Ընդ որում, ֆինանսական այդ օգնության մի մասը
ՎՐԱՑԻՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ
Վրաստանից Իսրայել մեկնած մի քանի տասնյակ վրացի ուխտավորներ այդ երկրում քաղաքական ապաստան են խնդրել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Վրաստանի քաղաքացիները Իսրայել էին մեկնել Զատիկի տոնակատարություններին մասնակցելու եւ «սրբավայրեր այցելելու» նպատակով: Աղբյուրի մատուցմամբ, խոսքը սոցիալապես ապահովված մարդկանց մասին է, որոնք բացառիկ շրջագայություն էին պատվիրել եւ բնակվում էին Իսրայելի բարձրակարգ հյուրանոցային համարներում ու Իսրայել հասնելուն պես
Սպանվել է ազգայնականների գործով դատավճիռ կայացրած դատավորը
Երկուշաբթի օրը, վաղ առավոտյան, անհայտ անձի կողմից հրազենից արձակված կրակոցով, իր տան շքամուտքում սպանվել է Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր՝ 47-ամյա Էդուարդ Չուվաշովը: Մարդասպանը կրակել է դատավորի գլխին, ինչի արդյունքում Չուվաշովը տեղում մահացել է: BBC-ի մատուցմամբ, հարուցվել է քրեական գործ, եւ նախաքննական մարմինն արդեն որոշակի վարկածներ է առաջ քաշել, որոնք բոլորն էլ առնչվում են դատավորի մասնագիտական
Հունգարիայում իշխող կուսակցությունը պարտվեց
Երկուշաբթի օրը Հունգարիայի աջակենտրոն կուսակցությունը հայտարարել է ապրիլի 11-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կառավարության՝ սոցիալիստների նկատմամբ տարած իր հաղթանակի մասին: Ընտրությունների նախնական տվյալներով, քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում քաղաքական այս ուժը ստացել է հունգարական խորհրդարանի 386 մանդատներից 206-ը: Վերջին ութ տարիների ընթացքում Հունգարիայում ընտրողների աջակցությունը ստացած սոցիալիստները նոր խորհրդարանում կունենան ընդամենը 28 տեղ,
ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ
Շաբաթ օրը Սմոլենսկի մոտ տեղի ունեցած Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յացեկ Սասինը: Հուղարկավորության արարողությանը ներկա կլինեն օտարերկրյա պետությունների ղեկավարներ: Այսուհանդերձ, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ ամսաթիվը կարող է փոփոխության ենթարկվել, քանի որ արարողությունը տեղի է ունենալու միայն այն բանից հետո,
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու ծառատունկը
Շաբաթ օրը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատողները կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին: Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում՝ քարերից տարածքի մաքրման եւ հողի փխրման աշխատանքներին:
119-ի փոքրիկ քրիստոնյաները
Շաբաթ օրը թիվ 119 դպրոցում հոգեւոր թեմայով միջոցառում էր կազմակերպվել: «Մեղավորը» հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Մելիք-Ստեփանյանն էր՝ 6 բ դասարանի իր աշակերտների հետ: Ներգրավված էին առանց բացառության բոլոր երեխաները՝ անկախ ընդունակություններից ու կարողություններից: Լուրջ աշխատանք էր տարված՝ երեխաները ոչ միայն մեկնաբանեցին հոգեւոր տոներն ու մասնավորապես Զատիկը, այլեւ աղոթքներ, շարականներ կարդացին ու երգեցին: Նրանք
Կրթական բարեփոխումները շարունակվում են
Մեկնաբանում է ԿԳ նախարարը Առաջիկայում հայկական մանկավարժական բուհերում ներդրվելու են եվրոպական բուհերի կրթական ծրագրեր: Երեկվա ասուլիսում հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նաեւ հավելեց, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բարձրագույն կրթության բնագավառում նախատեսված այս բարեփոխումները ենթադրում են. «Մեր բուհերը պետք է գտնեն արտասահմանյան մանկավարժական որեւէ ուժեղ բուհ՝ գործընկերության ծրագիրը 3 տարվա համար իրականացնելու համար»: Նրա խոսքով,
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ, ԲԱՑՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Վայոց ձորի մարզի մանկապարտեզներում կատարված ստուգումները խախտումներ են բացահայտել Նախադպրոցական կրթական հաստատությունների մեծամասնությունում գոյություն ունեցող անմխիթար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Խնդիրն ավելի սուր է դրված հատկապես մարզերում. կան գյուղեր, որտեղ ընդհանրապես մանկապարտեզ չի գործում, շենքային պայմաններն են անմխիթար, նախադպրոցական հաստատություններ են գործում նույնիսկ տնակներում, երբեմն էլ նախադպրոցական կրթական ծրագրերը իրականացվում են առանց լիցենզիայի, նյութատեխնիկական
Ասկերանը մաքուր ջուր կունենա
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ասկերանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը այս առթիվ նկատել է, որ այսօր Ասկերանում խմելու ջուրը բնակչին հասնում է հին