Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՋԵՎՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ Է

Հունիս 22,2011 00:00

\"\"Հունգարիայում հայաստանցի շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը գերազանց է հանդես գալիս Դյորդ Մարքսի հուշամրցաշարի կանանց պայքարում, որին մասնակցում է վեց հոգի: Չորս տուրից հետո Լիլիթը վաստակել է 3,0 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս ունի Ալինա Կաշլինսկայան (Ռուսաստան): Նրանց հաջորդում են 2,0-ական միավոր վաստակած Աննա Ռուդոլֆը (Հունգարիա) եւ Աննա Շարեւիչը (Բելառուս), իսկ վերջին երկու տեղերն զբաղեցնում են տանտիրուհիներ Իլդիկո Մադլը՝ 1,5 միավոր եւ Էաթեր Դուդաշը՝ 1,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել