Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրացական» ակնկալիքներ

Հունիս 22,2011 00:00

\"\"Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեկ ասել է, որ «Վրաց եկեղեցին ակնկալիքներ ունի հին հայկական եկեղեցիներից»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասել է, թե հայկական եկեղեցիների հանդեպ Վրաստանում կատարվող գործողությունները պարզապես խնամքի բացակայություն չեն, այլ պատմամշակութային արժեքի աղճատում: «Հայկական եկեղեցիների վրացականացումը, հայերեն տառերը վրացերենով փոխարինելը դրա ապացույցն են»,- նշել է հոգեւորականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել