Օրվա լրահոսը

ԲԱԿԻԵՎԸ ԴԵՌ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է

Ապրիլի 8-ին Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, հակառակ երկրում ժամանակավոր կառավարություն ձեւավորելու մասին հայտարարած ընդդիմության սպասումների, հրաժարվել է վայր դնել նախագահի իր լիազորությունները: BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Բակիեւն ասել է, թե նախկինի պես իրեն համարում է պետության ղեկավարը եւ պատրաստ է իրեն ժամանակավոր կոչած կառավարության հետ բանակցել, «եթե իրենք ուզում են»: Նա նաեւ հաստատել է,

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՈՒԺ Է

Երեկ կայացած գեղեցկության մրցույթին մասնակցում էր  տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող 71 աղջիկ Կանանց միամսյակի շրջանակներում հաշմանդամների «Ունիսոն» հ/կ-ն կազմակերպել էր «Միսս գեղեցկություն-2010» մրցույթը: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գեղեցկության մրցույթի ամփոփումն ու փակումն էր: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում եւ ԱՄՆ-ում ապրող հաշմանդամություն ունեցող 71 գեղեցկուհիներ:

ԳԱԲԻՆ ԱՍՊԵՏ ԿԳՏՆՎԻ՞

Դուբայում մեկնարկած 12-րդ բաց մրցաշարում, որին մասնակցում են 32 երկրների 153 շախմատիստներ (50 գրոսմայստեր), երկու տուրից հետո 32 հոգի, որոնց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Գեւորգ Հարությունյանը, հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 1,5 միավորով 43-րդն է, իսկ Տիգրան Պետրոսյանը մեկ միավորով՝ 103-րդը: Դուբայում է նաեւ Դավիթ

ՖԻՖԱ-Ն ԻՐԱՆԻՆ ՉԹՈՂԵՑ ՍԻՆԳԱՊՈՒՐ

ՖԻՖԱ-ի կանոնների պահանջները հստակ են ու քննարկման ենթակա չեն: Դրանցից մեկը պահանջում է. «Մարզիկի մարզահագուստը չպետք է արտահայտի քաղաքական, կրոնական կամ անձնական ոչ մի համոզմունք»: Հենց այս չափորոշիչներով առաջնորդվելով՝ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը օրերս ֆուտբոլի Իրանի աղջիկների հավաքականին արգելեց մեկնել օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանիների ամառային անդրանիկ օլիմպիական խաղեր: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր

Ապամոնտաժված հիշատակ

1962 թվականի հունիս ամսին մի քանի օր անընդմեջ Երեւանի հանրապետական մարզադաշտում անցկացվեցին թեթեւ ատլետիկայի բաց մրցումներ: Մրցումներին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Օլիմպիական խաղերի աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ եւ ռեկորդակիրներ Վալերի Բրումելը, Իգոր Տեր-Հովհաննիսյանը, Նինա Պոնոմարյովան, Թամարա Պրեսսը, Տատյանա Շչելկանովան, Էդվին Օզոլինը եւ ուրիշներ: Մրցումները հայտնի դարձան Իգոր Տեր-Հովհաննիսյանի կողմից սահմանված աշխարհի նոր ռեկորդով (8մ 31սմ):

ՍԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ Է

Մրցաշրջան-2010-ի առաջին հեռացումները Ապրիլի 6-ին եւ 7-ին կայացան Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկային՝ 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպումները: Անակնկալներ հերթական անգամ չգրանցվեցին, ու ֆավորիտները առանց մեծ դժվարությունների հայտնվեցին ուժեղագույն քառյակում: Մրցաշրջանից առաջ, սակայն, ֆուտբոլային մասնագետները խոսում էին հինգ ուժեղ թիմերի մասին, որոնք իբրեւ թե պիտի կամ կարող էին պայքարել չեմպիոնության համար: Այդ հնգյակում, ըստ մասնագետների, տեղ էր

11 տարի անց՝ նորից Հայաստանում

Մեկշաբաթյա այցով Հայաստանում էր ֆրանսաբնակ հայազգի կոմպոզիտոր Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանը: Վերջին անգամ նա Հայաստան էր այցելել 11 տարի առաջ եւ «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ մեկշաբաթյա այցի շրջանակներում հասցրել է նկատել՝ վերջին տասը տարիների համեմատ հայ ժողովրդի աղքատությունն ավելի ընդգծված է երեւում. «Այսօր Հայաստանը նոր շունչ է ստացել, գեղեցկացել ու նորացել, հաճելի է նաեւ բազմահարկ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու Երիտասարդական նվագախումբը

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության օրվան եւ ի նշանավորումն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջեւ համագործակցության մեկնարկի: Որպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի Կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան

«Երգերս պատմություն ունեն»

Ասում է երգիչ Ուջանցի Սաքոն Այսօր Հայաստանում շատ երգիչներ կան, ովքեր տխուր երգեր են կատարում: Հաճախ դրանք անվանում ենք ռաբիս երգեր: 2008 թ. հեռուստաեթերում հայտնվեց Սարգիս Սարգսյանի՝ Ուջանցի Սաքոյի «Մի սիրո պատմություն» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Վերդյանն է: Սարգսի երգը նույնպես մի տխուր սիրո պատմություն է, սակայն, ի տարբերություն մելամաղձոտ մյուս

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ «ԴՐՍՈՒՄ», ՀԱՄԵՐԳ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Պարի պետական անսամբլը հայաստանցի հանդիսատեսին կներկայանա թարմացված ծրագրով Ավելի քան կես դար հայկական պարարվեստ քարոզող վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը աշխարհին ներկայացնում է մեր ժողովրդի հարուստ անցյալն ու ներկան՝ պարարվեստի ներդաշնակ ձեւերով: Վերջերս Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում մեծ ծրագրով ունեցած մենահամերգը անսամբլը կկրկնի ապրիլի 11-ին՝ Ազգային օպերային թատրոնում: «Առավոտի» հետ զրույցում անսամբլի գլխավոր բալետմայստեր,

ՍՈՂԱՆՔՆԵՐԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Բրազիլիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների արդյունքում, այդ թվում նաեւ՝ Ռիո-Դե-Ժանեյրոյում, առնվազն 95 մարդ զոհվել եւ 1200 մարդ մնացել է անօթեւան, կան տասնյակ անհետ կորածներ: «Reuters»-ի մատուցմամբ, անօթեւանների թիվը կարող է աճել՝ հասնելով 100 հազարի: Ընդսմին, արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւները երեկ եւս չեն դադարել: Մասնագետների տվյալներով, տեղումների մակարդակն արդեն հասել է մոտ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ութ տարվա տաժանակիր աշխատանքի են դատապարտել ԱՄՆ քաղաքացուն, որը մեղադրվում է Կորեայի սահմանն ապօրինաբար հատելու մեջ: BBC-ի փոխանցմամբ, դատաքննության ընթացքում ամբաստանվող, Բոստոնի 30-ամյա բնակիչ Այջալոն Մալի Գոմեսն ընդունել է իր մեղքը: Դատավարությանը թույլատրել են հետեւել շվեդ դիվանագետների, քանի որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: Գոմեսը, որին նրա գործընկերները

Համիդ Քարզայը ազատ է արձակել թալիբների առաջնորդներից մեկին

Աֆղանստանում գաղտնիության պայմաններում ազատ է արձակվել «Թալիբան» շարժման՝ օտարերկրացիների առեւանգման համար դատապարտված առաջնորդներից մեկը: BBC-ի պնդմամբ, նախագահ Համիդ Քարզայը ներում է շնորհել Աքբար Աղային, որը 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2004թ.-ին՝ ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների առեւանգելու մեղադրանքով: Գրոհայինի ընկերները պատմել են, որ Աղային ազատ են արձակել պայմանով՝ որ ազատության մեջ հայտնվելուց հետո նա Քաբուլում չի մնա:

Բանգկոկում արտակարգ դրություն է

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում կատարյալ անարխիա է. ընդդիմադիրները ներխուժել են երկրի խորհրդարանի շենք, գրավել են քաղաքի կենտրոնական փողոցները: Ցուցարարների առաջնորդներից մեկը՝ Արիսման Պոնգրուենգրգոնգը հայտարարել է, թե իր մոտ ռումբ կա, որը ցուցարարները պատրաստվել են նետել խորհրդարանի շենքից: Ենթադրվում է, որ երկրի փոխվարչապետ Սուտեպա Տաուգսուբանան դեռեւս գտնվում է խորհրդարանի շենքի տարածքում: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, մայրաքաղաքում ընդդիմադիր-կարմիրվերնաշապիկավորներն արդեն

ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Երեկ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւն իր հրամանագրով երկրի երեք քաղաքներում՝ Բիշքեքում, Տալասում եւ Նարինում, արտակարգ դրություն է հայտարարել: Այս երեք քաղաքներում արդեն տեւական ժամանակ ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաներ էր իրականացնում, որոնք նախօրեին վերաճել են ընդդիմության եւ իրավապահների միջեւ լուրջ բախումների: BBC-ի մատուցմամբ, երկրի մայրաքաղաքում ոստիկանությունը կրակ է բացել բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ: Բիշքեքում ցուցարարները փորձել

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՌԴ մարզերից մեկի 73-ամյա ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Վալենտինա Լեոնիդովային օրերս տեղափոխել են հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով, տեղեկանում ենք ռուսաստանյան ԶԼՄ-ներից: Վաստակաշատ մանկավարժը բուժզննման է ենթարկվել Իրկուտսկի կլինիկաներից մեկում, ինչի արդյունքում պարզվել է, որ նա նաեւ ուղեղի ցնցում է ստացել: Ըստ նույն աղբյուրի, կոլեգաները իրավապահներին պատմել են, թե ուսուցչուհին կարծրախտ (սկլերոզ) ուներ, ինչի պատճառով չէր կարողանում դպրոցում լիարժեք

«ՍԱՌՈՒՑՅԱԼ» ԲՈՒՀ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, Արկտիկայի ֆեդերալ համալսարանը այլեւս օֆիցիալ կարգավիճակ կունենա, տեղեկացնում է «Ռեգնումը»: Վարչապետը համոզված է, որ նման բուհի առկայությունը Արխանգելսկին հնարավորություն կընձեռի զարգանալ, իսկ ռուսներին՝ յուրացնել Ռուսաստանի հյուսիսը: «Սառուցյալ» բուհին պետբյուջեից մեծ գումարներ են ուղղվելու եւ այնտեղ սովորելու է 35000 ուսանող: Հատուկ ծրագիր է մշակվել՝ ուղղված բուհի 2011-2015թթ. զարգացմանը:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Ռուս եւ ամերիկացի ֆիզիկոսները սինթեզել են Մենդելեեւի աղյուսակի նոր տարրը, տեղեկացնում է news.am-ը, վկայակոչելով «Ինտերֆաքսը»: «Նոր տարրի սինթեզն իրականացվել է կալցիում 48-ի եւ 97-րդ արհեստական տարրի իզոտոպից, որի կիսաքայքայման շրջանը 320 օր է տեւում»,- հայտնել է գիտնականներից մեկը: Որպես նոր տարրի սինթեզի փորձերի ղեկավար՝ հանդես է եկել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը: Ըստ նույն աղբյուրի, փորձերի ընթացքում

Կոչ՝ գրքահավաքի

Ապրիլի 12-19-ը Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) հայտարարում է ավանդական դարձած «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը՝ «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով:   Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը եւ Հայաստանի ազգային գրադարանն ամեն տարի շրջայցեր է կատարում հանրապետության մարզային, համայնքային գրադարաններ, ծանոթանում գրադարանների վիճակին, խնդիրներին: Գյուղական գրադարանների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնվելուց հետո կամ գտնվում են անմխիթար

Ցուցահանդես՝ «Տեղական ժամանակ»

Այսօր Երեւանի Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում կբացվի Շտեֆան Կոպպելկամի «Տեղական ժամանակ–Local Time» խորագրով պաստառային ցուցահանդեսը: Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից առաջարկվող այս ցուցահանդեսում ներկայացված են գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպպելկամի տպավորությունները, ով Բեռլինի պատի անկումից հետո ուղեւորվեց Արեւելյան Գերմանիա՝ պատկերելու այն ամենը, ինչը շուտով ճարտարապետության տեսանկյունից այլեւս գոյություն չէր ունենալու: Շուրջ տասը տարի անց նա նորից լուսանկարեց

Ֆրանկոֆոնիայից մինչեւ ֆեմինիզմ

Կամ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար, Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆի բանաձեւերը: «Ֆրանկոֆոնիայի աստված», Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար, Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆն այս անունով է հայտնի: Երեկ պարոն Աբդու Դիուֆը հյուրընկալվեց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ): Համալսարանի ներքին բակում ուսանողները աշխարհով մեկ ֆրանկոֆոն արժեքներ տարածող հյուրին դիմավորեցին պարային բեմադրությամբ եւ ֆրանսերեն երգերով: Պարոն

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ ԲԺԻՇԿՆԵՐ ՈՒ ՀՈԳԵԲԱՆՆԵՐ

Ծնողներն էլ միշտ չէ, որ բավարար գիտելիքներ ունեն Երեխաների դաստիարակության, կրթության եւ առաջնային բժշկական օգնության մասին շատ հաճախ մայրերը չեն ունենում տարրական գիտելիքներ, ինչի պատճառով էլ խնդիրների առաջ են կանգնում: Ծնողների ինչ-ինչ գիտելիքների ու դրանց մատուցման ունակությունների պակասը երեխայի մոտ առաջացնում է լարվածություն, անգամ ատելություն ուսուցանվող առարկայի, դպրոցի հանդեպ, իսկ շատ ավելի ուշ՝ ընդհանրապես կրթության

ԹՂԹԵ ՏՆԱԿ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Երբ 1990-ական թթ. ՀՀ Գերագույն խորհրդում վաղամեռիկ Սամվել Շահմուրադյանի առաջարկով եւ տեւական բանավեճերից հետո ապրիլի 7-ը Տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում ընդունվեց որպես Մայրության, գեղեցկության եւ սիրո տոն, դա, ըստ էության, առաջին այլընտրանքն էր խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած մարտի 8-ին եւ հնարավորությունը՝ ետխորհրդային Հայաստանի նոր արժեքային համակարգի ձեւավորման մեջ ներդնել նաեւ

Վերանորոգվել եւ անվանակոչվել է

Համաշխարհային բանկի հովանավորությամբ՝ վերանորոգվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ամբուլատորիան: Այս բուժհաստատությունը, բացի Ուջանից, սպասարկում է նաեւ հարեւան երկու գյուղերի՝ Նոր Եդեսիայի եւ Արագածոտնի բնակիչներին: «Վերանորոգումից հետո աճել է այցելուների թիվը: Շենքային պայմանները գրավում են մարդկանց, բուժաշխատողներն էլ հաճույք են ստանում իրենց աշխատանքից»,- ասում է ամբուլատորիայի գլխավոր բժշկուհի Անահիտ Տատումյանը: Գլխավոր բժշկուհու խոսքով, վերանորոգումից հետո 

130 միլիոն դրամ վնաս՝ Սյունիքում

Արդեն ճշտվել եւ ՀՀ գյուղնախարարություն են ուղարկվել Սյունիքի մարզի գյուղատնտեսության բնագավառում ցրտահարությունների հասցրած  վնասների չափերը: Մարզպետարանի ժամանակավոր հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 18-20-ն ձյան եւ ցրտահարության հետեւանքով մարզի պտղատու այգիներին ու նորատունկ տնկիներին հասցված վնասի չափը կազմում է 130,270 միլիոն դրամ: Տեղացած ձյան ու արձանագրված ցրտահարության պատճառով մեծ վնասներ է կրել հատկապես

«Յուրաքանչյուրը պետք է ունենա իր Աստվածը»

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնական օրացույցի՝ Մեծ Պահքի շրջանում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը վեհափառ հայրապետի օրհնությամբ կայցելի ՀՀ բոլոր մարզերի տարբեր տարածաշրջաններ, հայ եկեղեցու պատմություն դասավանդող բոլոր ուսուցիչներին խորհրդակցության, աղոթքի ու ժամերգությունների կհրավիրի եւ այս կերպ նրանց կմոտեցնի Աստծուն: Ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարաց թեմի Սպիտակի տարածաշրջանից: ՔԴԿ-ն 20 տարածաշրջան կայցելի եւ

Եղվարդ՝ փոքրիկ, կեղտոտ եւ չնշագծված

Մի թեթեւ քամին բավական է, որպեսզի Եղվարդը ծածկվի փոշու ամպով: Քաղաքի մուտքից սկսած մինչեւ կենտրոնական փողոցները՝ «զարդարված» են հսկայական աղբակույտերով: Որ տեղական իշխանությունները աղբահանության գործում թերանում են, վկայում է աղտոտ քաղաքն ինքը: Աղբակույտերի մոտ քաղաքը մաքուր պահելուն ուղղված ցուցանակ-հորդորներ կան, որոնք, էլի դատելով աղբի քանակից՝ ազդեցիկ եւ արդյունավետ չեն: Շինարարական աղբի հարեւանությամբ փակցված ցուցանակը քաղաքի

ԲՀԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի

Ապրիլի 25-ին Տավուշի մարզի 5 համայնքներում՝ Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Դեբեդավան, Զորական, կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այս համայնքները բնակեցված են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (կենտրոնը՝ Իջեւան) նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ  Հովք գյուղում համայնքի ղեկավարի մեկ թեկնածու կա՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յուրա Ցուգունյանը: Աղավնավանքում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ

ԿԱՐ ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: Չպարզված հանգամանքներում բախվել են «Ռենջ Ռովեր» մակնիշի WVB 501 (Վրաստանի պետհամարանիշով) եւ «ԲՄՎ» մակնիշի 09 ԼՕ 062 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ»  ավտոմեքենայի 59-ամյա ուղեւոր Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել է: «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի վարորդը՝ ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Նորվարդյանը եւ ուղեւոր՝ Վրաստանի Ախալքալաքի

ՏՈՒԺԱԾԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 4/29 հասցեի բնակչի հետ կապված՝ ստացվել է ահազանգ, որ նա չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ու հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Մերի Բորդյանը՝ որը սրտի կաթված էր ստացել: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031