Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԷԼ ԵՆ ԾԵՐ ԵՐԵՎԱԼՈՒՑ ՎԱԽԵՆՈՒՄ

Նրանց ծերացնում է մեծ փորը, ալկոհոլը,  ոչ ճիշտ ընտրված օծանելիքը Դեռ վաղ մանկությունից լսում ենք, որ կանայք երազում են չծերանալ եւ իրենց երիտասարդությունը պահպանելու համար պատրաստ են ամեն ինչի: Անգամ մանկական հեքիաթներում են կախարդուհիները կամ թեկուզ հեքիաթի հերոսուհիները տարբեր հնարքների դիմում, զոհեր են տալիս, միայն թե մի քանի տարի կամ իրենց ամբողջ կյանքի ընթացքում երիտասարդ

Չմոռանալ մեծերին

Մեր երաժշտարվեստի մեծերը հարուստ ավանդույթներ են թողել, որոնք, թվում էր, թե վերջին խառնակ ժամանակներում մոռացության կմատնվեին: Սակայն այսօր վերաբերմունք է ձեւավորվել ոչ միայն նրանց թողած ժառանգության, այլեւ անունների հանդեպ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան  նախաձեռնել է եւս մեկ միջոցառում: Առաջին անգամ հունիսի 20-ից հուլիսի 5-ը կանցկացվի Պավել Լիսիցյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթը:

Արդյունքները մտահոգիչ են

Քննաշրջանի առաջին փուլն ավարտվեց Երեկ՝ ընդունելության քննությունների հիմնական փուլի վերջին քննական օրը, դիմորդները քննություն էին հանձնում հայոց պատմություն եւ ֆիզիկա առարկաներից: ԳԹԿ-ն արդեն հրապարակել է օրերս օտար լեզուներից քննություն հանձնած դիմորդների գնահատականները: Արդյունքները, ինչպես մնացած առարկաների դեպքում, գոհացուցիչ չեն: Բացառություն էր կազմել միայն իսպաներենից քննություն հանձնած միակ դիմորդի բարձր՝ 19.75 միավորը: Անգլերենի միջին միավորը 9.73-ն

«BASE-JUMPING». ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Սա, թերեւս, ամենավտանգավոր էքստրեմալ մարզաձեւն է, թեեւ ոչ ոք չի կարող ասել, թե աշխարհում տարեկան քանի մարդ է զոհվում: Դրա վտանգն այնքան մեծ է, որ ԱՄՆ-ում այն արգելված է օրենքով: Որպես կանոն, էքստրեմալ մարզաձեւերով, որոնցում կյանքը ինչ-որ չափով վտանգի է ենթարկվում, զբաղվում են ադրենալինի ահագնացող պակասը լրացնելու համար: Իսկ բեյս-ջամփինգում մարդը ոչ միայն կանգնած է

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԽԼՂԱԹՅԱՆԸ

Սկիզբը՝ Մի՛ դատիր, որ չդատվես, կամ արտագրությունը որպես ուղիղ ճանապարհ Հայ դպրոցի, ծրագրերի ու դասագրքերի դեմ նրա ատամկրճտոցներն ուժեղանում են հատկապես դասագրքերի մրցույթների նախօրյակին, երբ դատավորի քղամիդ հագած՝ մենտորական մեթոդով համաժխտողական քարոզ է կարդում՝ եղած վիճակը վատթարագույնս հայտարարելով, մեղադրում է բոլորին, բացի իրենից: 2006թ. փետրվարի 28-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում փոխանակ գիտականորեն վերլուծելու մեր

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Грузия-Online-ի փոխանցմամբ, Վանուատուն ետ է վերցրել Աբխազիայի անկախության ճանաչման մասին իր ավելի վաղ կայացրած որոշումը: 1in.am-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վանուատուի՝ Սուխումի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած վարչապետ Սատո Կիլմանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Վանուատուի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նատապեին (նկարում) որոշել է չեղյալ հայտարարել այդ ճանաչումը։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում

ՕԲԱՄԱՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՉԱՓ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը որոշ մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Չելիքն ասել է, որ Օբաման Էրդողանին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ Թուրքիայի վարչապետի հասցեին շռայլել գովեստի խոսքեր: «Կցանկանայի խոստովանել,

ԼԻԲԻԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՑ ՎՏԱՐՎԵՑԻՆ

Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրից վտարել Լիբիայի դեսպան Աժելի Աբդուսսալամ Ալի Բրենին եւ դեսպանատան եւս երեք աշխատակիցների՝ «Քադդաֆիի ռեժիմին աջակցելու կապակցությամբ»: Այդ մասին, ИТАР-ТАСС- ի մատուցմամբ, ասված է Իսպանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Լիբիայի դեսպանին 10 օր ժամանակ է տրվել Իսպանիան լքելու համար: Արտգործնախարարության հաղորդագրության մեջ նաեւ ասված է, թե՝ իսպանական կառավարության կարծիքով, «Քադդաֆիի

Վենեսուելական բանտում արյունալի բախումներ են եղել

Վենեսուելայի «Ռոդեո-1» բանտում ծայր առած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Բանտում, որը գտնվում է Վենեսուելայի մայրաքաղաքի ծայրամասում, զինված բախում է տեղի ունեցել կալանավորների երկու հակամարտող խմբավորումների միջեւ, որի արդյունքում, բացի զոհերից, նաեւ 14 կալանավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ- ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի եւ արդարադատության

Սալեհը Եմեն չի վերադառնա

Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, ով բուժման նպատակով գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր- Ռիյադում, չի վերադառնա հայրենիք: Այդ մասին հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով France Presse գործակալությունը: Ըստ աղբյուրի, այդ մասին հայտարարել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները: Հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում են փետրվարի սկզբից: Վերջին շաբաթներին լուրջ բախումներ են ընթանում կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ: Հունիսի

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՍԴ-Ն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՉԵՑ «ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻ» ՕՐԵՆՔԸ

BBC-ի մատուցմամբ, Ուկրաինայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել 1941-45թթ. Համաշխարհային երկրորդ պատերազմի հաղթանակին նվիրված պաշտոնական տոնակատարությունների ժամանակ կարմիր դրոշի օգտագործման մասին օրենքը: Դատարանն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ Ուկրաինայի Սահմանադրությունը սահմանել է երկրի պետական խորհրդանիշների ամբողջական ցանկը, որում կարմիր դրոշը մատնանշված չէ: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Գերագույն ռադան օրենք էր ընդունել, որի համաձայն՝

Ձեր ջուրը՝ ձեզ

Կապանցիների համար Պատրիկ Լորենի ասածը անընդունելի է, անհարգալից եւ վիրավորական Հունիսի 16-ին տեղեկացրել ենք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Սյունիքի մարզկենտրոն Կապանի ջրամատակարարման վիճակի մասին, ասել էր. «Ես 2 անգամ եղել եմ Կապանում: Կապանի ջուրը մի քանի օրով պղտորվում է՝ ձնհալի պատճառով: Քաղաքին ջուր մատակարարվում է մակերեւութային ջրերից: Ձնհալի

ԽՈԶԱՆՈՑ… ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱԿՈՒՄ

Ըստ Արտաշատի բնակիչների, Արարատի մարզպետարանի պաշտոնյան եւ նրա տնօրեն կինը մանկապարտեզը սեփական բիզնեսի հարթակ են դարձրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 6 մանկապարտեզի հարեւանությամբ բնակվող մի խումբ քաղաքացիների՝ «Առավոտին» ներկայացրած խնդիր-բողոքը սովորականներից չէ՝ լույսի, ջրի կամ գազի խնդիր չէ: Բողոքավորները ընդվզում էին մանկապարտեզի տարածքում գործող… խոզանոցի պատճառով եւ դրա դեմ: Խոզանոցի տերը, ըստ նրանց, Արարատի

ՀՔԾ-ի հայտարարությունը

Երեկ հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հունիսի 16-ին youtube-ում հայտնված հերթական տեսանյութի հետ:  «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ի լրումն նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, եւս մեկ անգամ հավաստում է, որ նախաքննության համար կարեւոր է 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: Մինչ օրս համացանցում տեղադրված բոլոր տեսանյութերը, որոնք

ՄԻԵԴ-ը խամաճի՞կ է ՀՀ իշխանությունների ձեռքում

Մի քանի օր առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց  պետության կողմից գերակա հանրային շահ ճանաչված Բուզանդի փողոցի 9 տան նախկին բնակիչներ Նելլի Մինասյանի եւ Ելենա Սեմերջյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Առաջին հայացքից ուրախալի մի լուր, որի արդյունքում պետք է վերջանային բնակիչների տարիներ շարունակ ձգվող տանջանքներն ու պայքարը: Սակայն ԵԴ կայացրած վճիռը, մեղմ ասած, ոչնչով չի տարբերվում ՀՀ-ում նմանատիպ

ՓՇՐԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԳԼՈՒԽԸ

Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում մի խումբ անձանց կողմից սպանվեց 25-ամյա Արա Վարդանյանը: Նախնական տեղեկությունների համաձայն, նրա գլխին հարվածել են քարով: Երեք օր կոմայի մեջ գտնվելով՝ նախկին մարզիկը՝ գիտակցության չգալով, մահացել է: Նա նոր էր վերադարձել Ռուսաստանից, երեխան 9 ամսական էր, իսկ ինքն էլ՝ տան միակ զավակը: Տուժողի իրավահաջորդը՝ մեղադրողի հետ: Ամբաստանյալները՝

Տնական էկլերը թող տանն ուտեն

Վերջերս Արշակունյաց փողոցում մտա առաջին պատահած խանութը՝ շոկոլադ գնելու: Մթերքի մեծ մասն ուղղակի հատակին էր լցված՝ բաց վիճակում, սննդի համար նախատեսված դարակները բացակայում էին, անգամ բնական հյութերն էին գետնին շարված: Մոտ 60-ամյա մի կին այդ պահին վերադարձնում էր քաղցրավենիքի բաժնից գնած էկլերը, որի վրա նշված մակնշման համաձայն՝ պիտանելության ժամկետը սկսվում էր այդ օրվանից 2 օր

«Երեւան-ջուրը» խաբո՞ւմ է

«Երեւան-ջուր» ընկերությունը Զեյթուն թաղմասի Ահարոնյան 5 հասցեի բնակիչներին 24 ժամից ավելի  զրկել է ջրամատակարարումից եւ 2 անգամ խոստացել է ջրի մատակարարումը վերականգնել ու չի կատարել իր խոստումը: Ահարոնյան 5 շենքի բնակիչ Եվգենյա Մինասյանի խոսքերով, նախօրեին զգուշացրել էին, որ ջրամատակարարման դադարեցում է լինելու՝ առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 10-ը, սակայն այդ ժամին այդպես էլ ջուրը չեն

ԾԱՌԵՐՆ ՈՒ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՄԻ ԳՈՂԱՑԵՔ

Խնդրում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը Կարեւորելով մայրաքաղաքի կանաչապատումը, ինչպես նաեւ բնապահպանական ճարտարապետությունը՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է միայն այս տարի մայրաքաղաքում 30-ից ավելի հեկտար տարածք կանաչապատել, հազարավոր ծաղիկներ ու ծառեր տնկել: Դրա համար Հոլանդիայից ու Իրանի Իսլամական Հանրապետությունից ծաղկասածիլներ ու տարբեր տեսակի ծառեր են ներկրվել, իսկ հարեւան մարզերից բերվել է սեւահող, որպեսզի նոր

«Ռոյալ Արմենիան» եւ «Վիվա Առգոն» տուգանվել են

«ԵՄ Թվինինգ» ծրագրի շրջանակում Լիտվայից եւ Գերմանիայից Երեւան ժամանած միջազգային մի քանի փորձագետներ, որոնք այս օրերին Հայաստանում են՝ մասնակցելու մրցակցության եւ պետական օժանդակության թեմայով քննարկումներին, Հայաստանում կուսումնասիրեն տեղական սուրճի շուկայում արձանագրված գերիշխող դիրքի չարաշահման դեպքը եւ այդ առթիվ հարուցված վարույթի մանրամասները: ՏՄՊՊՀ-ն նոր տեղեկատվություն է ներկայացնում սուրճի շուկայում գործող խոշոր ընկերություններից մեկում՝ «Մոկոնաթում» իրականացված ստուգումների

Ապաքրեականացումը դրական էր

Արդա՞ր էր դատարանի մեղադրանքը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, պահպանե՞լ էր անմեղության կանխավարկածի սկզբունքը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարը, երբ հեռարձակել էր տեսանյութ ոստիկանի մասին, ում դեմ մեղադրանք էր հարուցված եւ գործը դեռ վերաքննության փուլում էր: Այս եւ նմանատիպ այլ հարցեր հնչեցին երեկ «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հ/կ-ի կազմակերպած սեմինարում: Դատարանի նկատմամբ

«ՈԼՈՌԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈԲՈՒՆ ԵՎ ՈՒՆԵՑԱՆ ԻՐԵՆՑ ԲԱԿԼԱՋԱՆ»

Սարչապետ գյուղի դպրոցի տնօրենն այս բառապաշարով է բնութագրում մանկավարժներին Լոռու մարզի Սարչապետ գյուղի նախկին մանկավարժ Օֆելյա Ղուլինյանի համար աշխատավարձի հաշվապահական սխալ հաշվարկն իսկական փորձանք է դարձել: Նրա պատմելով, դպրոցի տնօրեն Համլետ Դավթյանը դրա համար ոչ միայն իրեն վիրավորել, այլեւ աշխատանքից է ազատել: Արդեն 4 տարի է՝ նախկին մանկավարժը այդպես էլ չի կարողանում վերականգնել ոչ իր

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆԻՆ

«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ երեկոյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում Հրազդանի պետավտոտեսչության նախկին հենակետի մոտ Գավառի բնակիչ, 36-ամյա Մուկուչ Չանդոյանը վարելով «Նիսսան-Ջիփ» մակնիշի 555 ՏՍ 05 համարանիշի ավտոմեքենան՝ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, Սոլակի միջնակարգ դպրոցի աշակերտ, 13-ամյա Նվեր Մարգարյանին: Երեխան կոտրվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց: Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ

ՎԹԱՐՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

Երեկ Երեւանում կեսգիշերին տեղի է ունեցել ավտովթար: Ժամը 01.00-ի սահմաններում Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 22-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած «ՎԱԶ-2110» մակնիշի 07ՕՏ 492 համարանիշի եւ 45-ամյա Վարդան Հերոյանի վարած «Հունդայ» մակնիշի 96 TN 999 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2110»-ի վարորդը եւ նրա ուղեւոր, 23-ամյա Հովհաննես Աբրահամյանը, ինչպես նաեւ «Հունդայ» ավտոմեքենայի ուղեւորներ 48-ամյա Նաիրա Հերոյանը,

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ «ՓՈՒՉՈՆԵՐԻ»

2010 թվականին լույս տեսած «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գիրքը բախվել էր գրաքննության եւ այդ պատճառով զրկվել պետական ֆինանսավորումից: Դրամաշնորհը ծախսվել էր այլ նպատակներով «Դեռ 2008 թվականին մշակույթի նախարարությունը հասարակական նախաձեռնությունների համար դրամաշնորհային ծրագիր հայտարարեց, եւ ես դիմեցի այդ ծրագրով տոների մշակույթի վերաբերյալ հրատարակություն տպագրելու,- «Առավոտին» պատմեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:- Մայիսին հայտարարվեց, որ մեր «Հազարաշեն»

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է

Հայաստանում եւ Վրաստանում ԶԼՄ-ների եւ  խոսքի ազատության ոլորտում իրավիճալը միանման է, ինչը կարող է հիմք հանդիսանալ ազատամտության եւ ԶԼՄ-ների ազատության ապահովման վերաբերյալ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար: Ըստ «Արմինֆո»-ի, Երեւանում նման կարծիք է արտահայտել ԵԽ հետ համագործակցության բաժնի խորհրդական Լեյլա Դարվիշագիչը: «ԵԽ հետ համատեղ` Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի սկզբունքների պահպանման համատեղ նախագիծը հնարավորություն կստեղծի որակյալ ԶԼՄ-ների

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Այսօր լրանում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության թղթակից, վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանի 50-ամյակը: Այդ կապակցությամբ շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում քաջառողջություն, բազում հաջողություններ, լրագրողական գործունեության բեղմնավոր շարունակություն, ստեղծագործական մտքի նոր վերելքներ:

ԴԻՆ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ԳԵՏԻՑ

Հունիսի 16-ի կեսգիշերին մոտ Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցիչ, 35-ամյա Էդգար Սարգսյանը ոստիկանության Երեւանի քաղաքի վարչությանն ահազանգել էր, որ իր ծանոթ Ծովինար Ղազարյանին Ազատ գետը քշել, տարել է: Դեպքի վայր մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 35-ամյա Էդգար Սարգսյանը, 20-ամյա Ծովինար Ղազարյանը, 33-ամյա, «Օրրան» բարեգործական դպրոցի

ԱՂՋԻԿԸ ԶԶՎԵԼ ԷՐ ԿՅԱՆՔԻՑ

Երեկ Երեւանում Կիեւյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպան է եղել երիտասարդ մի աղջիկ: Այս ինքնասպանությունը սահմռկեցնող տպավորություն է թողել ոչ միայն կատարված քայլով, այլեւ աղջկա թողած գրությամբ: Ոստիկանությունը դեռ պետք է պարզի, թե ում է ուղղված գրության մեջ առկա հետեւյալ տողերը. «Արդեն հոգնել եմ քեզանից, զզվել եմ ամեն ինչից: Ստրուկ եմ դարձել քո ձեռքը, մահն է

Շահարկման դասական օրինակ

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե անհնար կլինի անցնել ԼՂ խնդրի կարգավորման երկրորդ փուլին, այն է՝ Խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, փորձ է ԼՂ հակամարտության Հիմնարար սկզբունքների ընդունման պատասխանատվությունը դնել Ղարաբաղի վրա»,- ասաց… ասաց ո՞վ… Դե, իհարկե, «միամտաբար» նման թյուր եզրահանգումներ կաներ մեկը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930