Օրվա լրահոսը
ԲՈԼՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԿԱՐԾԻՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ
Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքսին» երեկվանից քննարկվում է քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից, սակայն գաղտնիք չէ, որ ինչ էլ ասեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հասկանալի պատճառներով ամենից էականը լինելու է այն, ինչ այդ մասին կասեն իշխող հանրապետականները: Մինչեւ օրվա վերջ հանրապետականները չէին արձագանքել այս հարցազրույցին: Սակայն
«ՆՈՐԱՑՎԱԾԸ» ՁԵՌՆՏՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում նոր իրավիճակ է ստեղծվել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, «նախ՝ ՀՀ իշխանություններն անընդհատ փորձում են Մինսկի խմբին զուգահեռ այլ ձեւաչափեր խրախուսել, իսկ Ադրբեջանը փորձում է ամրապնդել Միսնկի խումբը, երկրորդ՝ Ադրբեջանը համաձայնել է նորացված փաստաթղթին, իսկ Հայաստանը դա չի արել: Իսկ Ադրբեջանն էլ
«Ինտերնետ կախվածությունից» բուժող կլինիկա
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքում բացվել է մասնագիտացված կլինիկա՝ այն երեխաների եւ պատանիների համար, ովքեր կախվածություն ունեն ինտերնետից եւ վիդեոխաղերից: Կլինիկայի բացման նախաձեռնություն է հայտնել «Capio Nightingale» մասնավոր հոգեբուժարանը, որը տեղակայված է Կենտրոնական Լոնդոնում: Հաստատության տնօրենները, ծնողների բազմաթիվ զանգերից հետո, որոշել են այդպիսի ծառայություններ մատուցել, քանզի ծնողներին անհանգստացնում էր այն, որ իրենց երեխաները
Ժամանակը եւ մենք
Տարին երկու անգամ կատարվում է ժամանակի փոփոխություն: Գարնանը՝ անցում «ամառային» ժամանակի, իսկ աշնանը՝ անցում «ձմեռային» ժամանակի: Ինչպես նախկինում, երբ կար ԽՍՀՄ-ը, այնպես էլ այժմ, երբ մենք ապրում ենք անկախ պետությունում, մասնագետները պնդում են, որ այդ «ժամանակային անցումները» ոչ մի բացասական ազդեցություն չեն թողնում մեր օրգանիզմի վրա, այլ ընդհակառակը՝ ավելի լիարժեք է օգտագործվում ցերեկային ժամանակը, արեգակի
«ՊԵՏՔ ՉԷ ՀԵՐԹԱՊԱՀԵԼ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԴՌԱՆ ՄՈՏ»
Երեխաների մոտ ձեռնաշարժություն կոչվածը մանկական սեռականության դրսեւորում է, ինքնաբացահայտում «Ձեռնաշարժությունը կամ, ինչպես սեքսոլոգիայում են ասում՝ օնանիզմը (մաստուրբացիա) էրոգեն գոտիների, սեփական սեռական օրգանների արհեստական գրգռումն է՝ սեռական բավարարվածություն ստանալու նպատակով: Դրա ձեռքբերումը կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով՝ այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների
Դիրրելն իր հաղթանակին չի կասկածում
Ամերիկացի գերմիջին քաշային բռնցքամարտիկ Անդրե Դիրրելը չի կասկածում, որ «Super Six» մրցաշարի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք Արթուր Աբրահամի հետ մենամարտն ավարտվելու է իր հաղթանակով: Նա այդ օրը ռինգ է վերադառնալու պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր կարիերայում կրած միակ պարտությունից հետո: Հիշեցնենք, որ Անդրե Դիրրելին անցած տարի հաղթել է Կարլ Ֆրոչը: «Այդ պարտությունն ինձ շատ է մտահոգել, բայց,
«Ուլիսն» ու «Բանանցը» մրցաշրջան-2010-ի շեմին
Մրցաշրջանի մեկնարկի շեմին Հայաստանի ֆուտբոլային ակումբները ներկայացնում են իրենց կազմը, տեղեկացնում ծրագրերի ու նպատակների մասին: Նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» եւս բացառություն չկազմեց: Միայն թե՝ ի տարբերություն մյուս ակումբների, «Ուլիսի» հրավիրած ասուլիսին լրագրողներին ներկայացվեցին ոչ թե նորեկները, այլ՝ կրկին թիմ վերադարձած եւ ավագի թեւկապը այսուհետ կրող Եղիշե Մելիքյանն ու ակումբի նախագահ Արտակ Հարությունյանը: Ասուլիսին ներկա
ԿԱՐԵՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՀՖՖ-ՈՒՄ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մրցաշրջան 2010-ի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է բարձրագույն եւ 1-ին խմբերը ներկայացնող ակումբների նախագահներին եւ թիմերի գլխավոր մարզիչներին, որի ընթացքում քննարկվել են գալիք առաջնության խնդիրները, նպատակները: Եղել են նաեւ նոր առաջարկներ: Ռուբեն Հայրապետյանն ակումբների նախագահներին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել ակումբներում կարգապահության ամրապնդմանը՝ հնարավորինս
ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԽՈՐՔԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ հայ ընթերցողի դատին հանձնվեց Աղասի Այվազյանի «Խորքի խորությունը» պատմվածքների ժողովածուն: Սա դրամատուրգի վերջին գիրքն էր, որ հեղինակը կենդանության օրոք անձամբ է հասցրել կազմել եւ ձեւավորել: Ժողովածուն տպագրվեց գրողի մահվանից երկու տարի անց, կնոջ՝ Գրետա Վերդիյանի նախաձեռնությամբ: Եվ ամենեւին պատահական չէր, որ գրքի շնորհանդեսը երեկ էր՝ հենց Աղասի Այվազյանի ծննդյան օրը: ՀԳՄ-ում գրողներն ու Այվազյանի
Գերի չդառնա՛լ պատմությանը
Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի դատին կներկայանան «Արյունոտ կիրակի» եւ «Երկնային հինգ րոպեներ» ֆիլմերը: Աղմկահարույց «Արյունոտ կիրակիի» համապրոդյուսեր, համանուն գրքի հեղինակ Դան Մալանը երեկվա ասուլիսում ասաց, որ ֆիլմը ներկայացնում է Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում 1972-ի հունվարի 30-ին տեղի ունեցածը. քաղաքացիական երթի դուրս եկած 13 անզեն մասնակիցներ սպանվեցին բրիտանական զինվորների կողմից: Պարոն Մալանը կարճատեւ
«Ծածկագիրն» ու Ստալինը
Կամ երկու ներկայացում՝ «Արմմոնո» թատերական փառատոնից «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանում է Յանոշ Ստոլարսկին՝ Լեհաստանից: Մարտի 22-ին նա Թատերական գործիչների միությունում ներկայացավ իր «Ծածկագիր» ինքնատիպ մոնոներկայացմամբ, որտեղ «մենախոսում» էր մարմնով: Շուրջ 40 րոպե դերասանը երաժշտության ուղեկցությամբ իր մարմնի հետ պայքարի մեջ էր՝ փորձում էր հագուրդ տալ կասկածներին ու պարզել մարդկային գոյության, նյութի ու
ԱՅԼԵՎՍ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՎ
Դաշնակահարուհի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սիլվա Բունիաթյանը՝ հուշերում: Ժամանակին, երբ «Առավոտը» հարցազրույց էր վարում երաժշտագետ, կոմպոզիտոր Միքայել Կոկժաեւի հետ, վերջինս հայտնեց հետեւյալը. «Սիլվա Բունիաթյանի՝ այդ փխրուն, հրապուրիչ կնոջ համեստությունն անսահման է: Նա երկար ժամանակ համառորեն ընդդիմանում էր այս հրատարակության նախաձեռնողների փորձերին (նկատի ունի իր «Սիլվա Բունիաթյան» գիրքը-Ս.Դ.)՝ «թերթել» իր կենսագրության հարուստ էջերը:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
Վաճառքի է հանվել Շինդլերի ցուցակի բնօրինակներից մեկը: Այն վաճառքի հանած անձնավորության ներկայացուցիչ Գերի Զիմետի ասելով՝ այդ ցուցակը մասնավոր անձի մոտ պահվող միակ եւ վերջին փաստաթուղթն է եւ վաճառվում է 2,4 մլն դոլարով: Lenta.ru-ի մատուցմամբ՝ ինտերնետում պատմական արժեք ունեցող փաստաթղթերի վաճառքով զբաղվող Զիմետը հայտարարել է, թե ցուցակի բնօրինակներից մեկը կվաճառվի այն գնելու ցանկություն հայտնած առաջին իսկ
ԻՍՐԱՅԵԼՆ ԷԼԻ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ
Մարտի 22-ի՝ լույս 23-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածը: AFP-ն, վկայակոչելով պաղեստինցիներին, փոխանցում է, թե գնդակոծման արդյունքում չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մի կին, վիրավորվել են: Իսրայելցիները հայտարարել են, թե ռազմաօդային ուժերի թիրախը Իսրայելի տարածքը գնդակոծելու նպատակով օգտագործվող «Կասսամ» հրթիռների արտադրամասն է եղել: Պաղեստինյան վարչակազմը, մինչդեռ, հայտարարել է, որ իսրայելցիները հրթիռակոծել են
ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Երեքշաբթի օրը, վաղ առավոտյան, Ֆիլիպինների հյուսիսում ուժեղ, տարբեր տվյալներով՝ 5,7-5,9 մագնիտուդի, երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Լաոագ քաղաքից հյուսիս-արեւելք: Հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումներ չեն արվել: Ֆիլիպինների իշխանություններն առայժմ որեւէ տվյալ չունեն տարերային աղետի պատճառած վնասների չափի մասին, բայց, նրանց գնահատմամբ, ցնցումները կարող էին ոչ մեծ ավերածությունների պատճառ դառնալ: Ֆիլիպինները աշխարհի, այսպես կոչված՝
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱԶՄԻ ՈՒՂՂԱԹԻՌԸ ՔԱԲՈՒԼՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի թուրքական համակազմի ուղղաթիռը Քաբուլի հարավում վթարի է ենթարկվել: Վարդակ գավառի տեղական իշխանության ներկայացուցիչների տվյալներով, թուրք զինվորականներից մեկը զոհվել է, վնասվածքներ ստացած եւս երեքը գտնվում են ծանր վիճակում: Կոալիցիոն ուժերին մատակարարման ծառայություններ մատուցող թուրքական համակազմի ուղղաթիռը վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի հենակետում վայրէջք կատարելու ժամանակ: BBC-ի մատուցմամբ, սակայն, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի հրամանատար Թոդդ
Իսրայելցի դիվանագետը Մեծ Բրիտանիայից կվտարվի
Երեկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ երկրի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը երեքշաբթի հանդես է գալու Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից բրիտանացիների անձնագրերի կեղծման փաստի վերաբերյալ հայտարարությամբ: BBC-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է իսրայելցի գործակալների կողմից բրիտանական կեղծված անձնագրերը ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից մեկին՝ ալ-Մաբհուհին Դուբայի հյուրանոցում «լիկվիդացնելու» օպերացիան իրականացնելիս: Ավելի վաղ, բրիտանական «Sky News» հեռուստաընկերությունը
Հիտլերի նամակը գնահատվել է 12 հազար ֆունտ ստերլինգ
Բրիտանացի լրագրող Սեֆտոն Դելմերին ուղղված Ադոլֆ Հիտլերի նամակը, որտեղ վերջինս խոսել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ «իրապես ջերմ հարաբերությունների» մասին, Լոնդոնում աճուրդի է հանվել: CNN-ի մատուցմամբ, աճուրդի կազմակերպիչները հույս ունեն այդ նամակը վաճառել 12 հազար ֆունտ ստերլինգով: Նամակը գրվել է 1931 թվականին, գերմանական նացիոնալ-սոցիալիստների առաջնորդ Հիտլերի՝ Գերմանիայի կանցլեր դառնալուց եւ այդ երկրի իշխանությունը զավթելուց
Արյունալի սպանդ՝ չինական դպրոցում
Ութ երեխա մահացել եւ եւս հինգը վնասվածքներ են ստացել երեքշաբթի օրը Չինաստանի դպրոցներից մեկում՝ նախկին բժշկի իրականացրած սպանդի արդյունքում: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, վաղ առավոտյան, Ֆուցզյան նահանգի նախակրթական դպրոցներից մեկում՝ այն ժամանակ, երբ աշակերտները մտնելիս են եղել իրենց դասասենյակները: Հարձակվողը զինված է եղել դանակով եւ հասցրել է «գրոհել» 13 դպրոցականների վրա,
Նախ վերաբերմունքը պետք է փոխել
Երեկ մեկնարկեց «Ուսման դժվարություններ ունեցող անձանց համար նախնական մասնագիտական կրթություն կազմակերպելու իրավական հիմքերը եւ անհրաժեշտ գործողությունները» թեմայով քննարկումը: Այն «Արհեստագործական կրթության ուսման թեթեւ եւ միջին դժվարություններ ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում էր: Ըստ ծրագրի համակարգող Անահիտ Քալանթարյանի՝ «ուսումնասիրվել են նախնական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ նորմատիվ փաստաթղթերը, վեր հանվել խոչընդոտները»: «Հույսի կամուրջ» հ/կ
«Չենք գնա թերթերը գնելու ճանապարհով»
ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը հավաստիացնում է, թե չեն հետեւի Ադրբեջանի օրինակին: «Մեր երկրում թերթ փակելու խնդիր գոյություն չունի: Վստահ եմ, որ վերջին բարեփոխումը կստեղծի պայմաններ, որ ԶԼՄ-ները լինեն սոցիալապես ավելի պատասխանատու, ոչ մի խստացում, խոսքի ազատության սահմանափակում այս օրենքով չկա»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի
«ՉԵՄ ԺԽՏՈՒՄ ՄԱՐՍԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»
Օկուլտիզմով զբաղվող Լեւոն Բաբայանը հայտարարում է, թե տաք ձմեռների, Սեւանի բարձրացման ու կարկուտների բացակայության «մեղավորը» ինքն է: Օրերս խմբագրություն էր եկել բարձրագույն տեխնիկական կրթությամբ Լեւոն Բաբայանը, ով պնդում է, թե կարող է կառավարել բնության երեւույթները: Նա զբաղվում է օկուլտիզմով (թաքնատեսություն, գաղտնատեսություն) ու ասում է՝ որոշակի հաջողություններ ունի: «Հնարավո՞ր է, արդյոք, ազդել բնության վրա, ստանալ ուզած
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Թեպետ ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները Հայաստանում, որպես կանոն, հանդես են գալիս փոխկապակցված, սակայն ժամանակ առ ժամանակ դրանք այնքան են սերտաճում-միահյուսվում, որ բարդ է դառնում զատորոշել, թե քաղաքական հանգույցը գոյացել է ներքի՞ն, թե՞ արտաքին քաղաքական խնդիրների թելերից: Որքան էլ անսպասելի է՝ իրավիճակի բարդությունն ի հայտ է գալիս հատկապես այն ժամանակ, երբ ներհայաստանյան քաղաքական
Մի՞թե միայն վասն բիզնեսի
Վանաձորի կենտրոնական փողոցներում օր օրի ծառեր են հատվում: Հազվադեպ են դեպքերը, երբ շինարարությունը իրականացվում է առանց ծառ հատելու: Շրջելով Վանաձորի Տիգրան Մեծի, Մյասնիկյան եւ այլ փողոցներում, տեսնում ես, թե քանի ծառ է հատվել եւ քանիսի փոխարեն է այժմ որեւէ շենք-շինություն «ծաղկում»: Ինչպես նշում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Պավլիկ Գեւորգյանը, ծառը հատելու
«Հայկական սփյուռք»
«Կովկասի ինստիտուտը» հրատարակել է պատմաբաններ Էդուարդ Մելքոնյանի եւ Վիկտոր Դյատլովի «Հայկական սփյուռք. սոցիալ-մշակութային տիպաբանության ակնարկներ» գիրքը, որի շնորհանդեսը երեկ էր՝ «Կովկասի ինստիտուտում»: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, գիրքը ավելի շատ ուղղված է ռուսալեզու հանրությանը եւ առաջին հերթին՝ ոչ հայերին, նրանց, ովքեր կուզենային իմանալ՝ ինչ է հայկական սփյուռքը: Կովկասի ինստիտուտի տնօրենը խոստացավ հնարավորության դեպքում հրատարակել
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ
Արարատի մարզպետարանի ներկայացուցչի կարծիքով` գյուղացին սովոր է պանիկայի մեջ ընկնել, գյուղացին ղալաթ է արել, ժողովուրդն էլ անորակ է: Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Սարգիս Կարապետյանն իր ավելի քան 10 հեկտար հողատարածքում ծիրան, դեղձ, սալոր ու խաղող է մշակում, որով էլ ամեն տարի այս կամ այն չափով հոգում է ընտանիքի հոգսերը: Նախորդ շաբաթվա ցուրտ եղանակի
«ՍՏԻ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԱԿԸ
Լուսանկարում պատկերված ցուցավահանակը հուշում է. «ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարության վարչատնտեսական պետական փակ բաժնետիրական ընկերության» մասին: Նշենք, որ «նախարարություն» բառի դիմաց գրված է՝ «ստի խարարություն»: Միայն ուշադիր կարդալուց հետո պարզվում է, որ խոսքը «ստի խարարության» մասին չէ, այլ՝ փոստի նախարարության: Սակայն սա էլ չի օգնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նման նախարարություն չկա: Եթե լիներ, ապա
Թմրամիջոց՝ սրբիչների մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության կողմից կասեցվել է ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման հերթական փորձը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռների զննության ընթացքում հայտնաբերել է 4 կգ 649 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը ներծծված է եղել ճամպրուկներում եղած սրբիչների, շորերի մեջ: Փորձաքննությամբ պարզվել է, որ թմրամիջոցով ներծծված
Ծննդաբերության նպաստի անվան տակ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ, դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրության, խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը, նրա ընկերը՝ նույն հարկային տեսչությունում հաշվառված «Համլետ Նարինե» ՍՊ ընկերության տնօրեն Մ. Բադալյանը, եւ Հ. Արիստակեսյանի
Արագացրին ու ավարտեցին
Երեկ վարչական դատարանում արագացված դատաքննությամբ սկսվեց եւ ավարտվեց «Թեղուտի գործով» դատաքննությունը: «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող կառավարության որոշումները եւ գործողությունները: Դատաքննությունն ավարտվեց եւ այսօր կհրապարակվի վճիռը: Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհեց արագացված դատաքննության դեմ: Փաստաբանի կարծիքով, պատասխանող կառավարությունը, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական