Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

«Առավոտի» (11.02.2010թ.) «Վետերաններին մոլորեցնում են» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ համաձայն «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994թ. ապրիլի 15-ի Համաձայնագրի, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն օգտվելու որոշ կոմունալ ծառայությունների վարձավճարները 50% զեղչով վճարելու արտոնություններից (բնակարանային վարձը, ջեռուցման,

«Հայերին բարոյական պարտք ունենք տալու»

Ըստ թուրք գործչի, Թուրքիան ենթարկվում է Ադրբեջանի ճնշումներին «Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը, ես իմ ժողովրդին կասեի, որ սահմանի բացումն ու հայերի հետ բարեկամություն անելը՝ մեր բարոյական պարտքն է»,- ասում է  Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը, որը թեեւ 5-րդ  անգամ էր Հայաստանում մասնակցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման վերաբերյալ քննարկման, սակայն առաջին անգամ էր

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐԸ «ԾԱՂԿՈՒՄ» ԵՆ

Իսկ պահանջվող նորմերը պահպանելը՝ այժմ այնքան էլ կարեւոր չէ ներդրում ներ են հարկավոր: Եթե մի քանի տարի առաջ ծաղկում էր գերեզմանոցների բիզնեսը, այսօր եկամտաբեր գործ է համարվում դիահերձարան ունենալը: Դրա վառ ապացույցն այն է, որ այսօր հանրապետության հիվանդանոցների մեծ մասն ամեն գնով ձգտում է սեփական դիահերձարանը բացել: Սակայն նկատենք, որ դիահերձարան բացելու համար հստակ պահանջներ

ԱՌԱՅԺՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ

«Ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Բնակչությանը վաճառվող բնական գազի վաճառքի նախորդ սակագներում պահպանված չէ շահագործման եւ սպասարկման ծախսերն ըստ սպառողական խմբերի տարանջատման համամասնությունը, որն ընկերության կողմից հաշվի է առնվել առաջարկվող սակագնում»,- երեկ սպառողների շահերը ներկայացնող հ/կ-ների եւ «ՀայՌուսգազարդի»

«ԱՄԻԿՈՒՍԻ» ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵՑԻՆ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել է դեղորայքի շուկայում գործող «Ամիկուս» ընկերության վարչական բողոքը՝ հակամրցակցային համաձայնության համար տուգանքի որոշումն ընկերության մասով ուժը կորցրած ճանաչելու մասին: «Ամիկուսը» Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է իր նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով՝ մոտ 18.4 միլիոն դրամով: Տուգանքն ընկերության նկատմամբ կիրառվել է՝ նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին հակամրցակցային համաձայնության

ՆՎԱԶԵԼ Է

Մի շարք ցուցանիշների առումով (իրացումից հասույթ, ներմուծման եւ արտահանման ծավալներ, վճարված մաքսային հարկեր) 2009թ.-ին առկա է նվազման միտում՝ նախորդ տարվա համեմատությամբ: Այս մասին հայտնում են Պետեկամուտների կոմիտեից: Իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ.-ին նվազել է 4,1%-ով՝ կազմելով մոտ 1793,8 մլրդ դրամ: Ներմուծման ծավալները 2009-ին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են 9,3%-ով՝ կազմելով 623,5 մլրդ դրամ: Արտահանման ցուցանիշը 2009թ.-ին

Խլուրդի որսորդ են դարձել

Սարալանջում խլուրդները գերեզմանները տակնուվար են անում, հանգուցյալների ոսկորները ցիրուցան անում, գյուղացիների կարտոֆիլները գողանում: Արդեն քանի տարի է՝ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում խլուրդները գյուղացիների համար պատուհաս են դարձել: Այս կենդանիները շատ վաղուց են այս գյուղում վխտում, սակայն նախկինում այնքան էլ մեծ վնասներ չեն պատճառել, քանի որ մկնդեղի օգնությամբ բնակիչներն այդ հարցը լուծել են: Սակայն այսօր, Սարալանջի

«ՓՉԱՑԱԾ ՄԱՐԴԸ ԿԳՆԱ ԾԵՐԵԹԵԼԻ»

Ստրիպտիզ ցուցադրող օբյեկտների տերերն իրենց բիզնեսը հանձնելու են իշխանություններին, հաճախորդներին էլ՝ Ծերեթելիի մարմնավաճառներին: Օրերս մեր կառավարությունը որոշել է «բնակչության հանգիստը զերծ պահել անհարկի խաթարումներից, առավել հուսալի դարձնել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ նպաստել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանը»: Այդ վեհ գաղափարներին հասնելու համար  կառավարությունը հերթական նիստում հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին,

Ամենակրիմինալը Լոռի՞ն է

Չնայած շիրակցիները զինված են ուխտի գնում ու նախքան սրբատեղի հասնելը՝ մարդ կրակում, այդուհանդերձ, հայրենի ոստիկանները Շիրակը կրիմինալ մարզերի շարքում չեն դասում: Երեկ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պատմության մեջ գրանցվեց աննախադեպ ու բացառիկ մի երեւույթ. տարիներ շարունակ լրագրողներից ամենահայտնի փաստերը թաքցնող ոստիկանները առաջին անգամ փորձեցին համագործակցել լրագրողների հետ՝ նրանց մամուլի ասուլիսի հրավիրելով ու իրենց գործունեության մասին

ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ԿՈՒՐԾՔԸ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն անպատասխան թողեց հարցի այդ մասը Անցած շաբաթ ասուլիսի ընթացքում լրագրողները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել էին, թե արդյոք «Էրոտիկ բնույթի հեռուuտառադիոհաղորդումների, uարuափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպեu նաեւ անչափահաuների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներն» ընդունելու դեպքում

ԿԱՊ ՉՈՒՆԻ՞, ՈՐ ՀԵՌԱՑԵԼ ԷԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին երեկ ԵԿՄ համագումարում լրագրողները հիշեցրեցին, որ դեռ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ինքը եւ որոշ այլ զինվորական երկրապահներ հրապարակային հայտարարությամբ հեռացել էին ԵԿՄ-ից, բայց այսօր միավորման, համախմբման մասին հայտարարություններ է անում՝ Սեյրան Օհանյանը պարզաբանեց. «Այսօր ես ՀՀ պաշտպանության նախարարն եմ եւ գտնում եմ, որ պարտավոր եմ բոլոր այն հասարակական կազմակերպությունների կարեւոր

ԼՂՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ԼԻԱԶՈՐԵԼ

Երեկ ԵԿՄ 8-րդ համագումարին ներկա ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է Ղարաբաղի ժողովրդի կողմից. «Ղարաբաղի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ հնարավոր չէ իրեն ինչ-որ բան պարտադրել»: Հարցին՝ ի՞նչ կանի նա, եթե Հայաստանի իշխանությունները հրահանգեն ազատագրված տարածքներից դուրս հանել զորքերը, նա ասել է, որ Լեռնային

ԵԱՀԿ-Ն ՇԱՐԺՈՒՄ Է ՆԿԱՏԵԼ

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին հայ լրագրողները փետրվարի 16-ին մի քանի հարցեր են ուղղել ժողովրդավարության եւ մարդու իրավունքի պաշտպանության թեմայով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հանդեպ դատավճռի եւ այդ գործընթացում ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերգեյ Կապինոսն, ըստ lragir.am-ի, ասել է. «Մենք ելնում ենք նրանից, որ միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է: Կարելի է հետագայում

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ՝ ԶՈՒԳԱՀԵՌ

Երեկ իր ասուլիսում, պատասխանելով «Հայլուրի» հարցին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց. «Հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին հստակ ասված է նաեւ Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լ’Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո: Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա փաստորեն խոչընդոտում է կարգավորման գործընթացը: Խոչընդոտում է կարգավորումը

ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆԸ

Փետրվարի 15-ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ֆրանսիացի պաշտոնյաների հետ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը հայտնում է, որ Եվրոպական հարցերի պետքարտուղար Պիեռ Լելուշի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Ֆրանսիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանում մի շարք ուղղություններով բարեփոխումների

ԵԿՄ-Ն ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Երեկ Կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 8-րդ համագումարը, որտեղ, ի հեճուկս մինչ օրս շրջանառվող բոլոր ասեկոսեների, միաձայն եւ բաց քվեարկությամբ կառույցի ղեկավար վերընտրվեց պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը: Ընտրություն ասվածն էլ խիստ ձեւական բնույթի էր. մեկ այլ գեներալ՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն առաջարկեց Մանվել Գրիգորյանի թեկնածությունն ու ասաց. «Բերեք շնորհավորենք Մանվել Գրիգորյանին»:

«ՀԱՃԱԽ ԵՄ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՍՏԱՆՈՒՄ»

Խոստովանում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը, որի որոշ հայտարարություններ հարուցել են այլ դաշնակցականների դժգոհությունը: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ասաց, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցերում եւս «այլակարծությունը նույնքան ժողովրդավարական արժեք է: Լավ է, որ եթե «այո» կա՝ «ոչ» էլ կա: Եվ պատճառաբանվա՛ծ «ոչ» կա»: «Պատճառաբանված ոչ»-ի մասին արտահայտությունը որոշակիորեն

ՆԱ ԱՐԴԵՆ ՀՀԿ-Ի ԳԵՎՈՐԻԿՆ Է

Երեկ ԵԿՄ համագումարին ներկա էր նաեւ ժամանակին բավականին հայտնի ՀՀՇ-ի Գեւորիկը: «Առավոտի» զարմանքին՝ դո՞ւ ինչ գործ ունես այստեղ, Գեւորիկը հակադարձեց. «Բա ուրիշ ո՞վ գործ ունի»: Հարցիս՝ հրավիրե՞լ են, պատասխանեց. «Տակ տոչնո»: ՀՀՇ-ից հրաժարվե՞լ ես՝ մյուս հարցին էլ ասաց. «ՀՀՇ-ից ո՞վ յան չի տվել, որ: ՀՀՇ-ում երկու ընկեր ունեմ՝ Վանո Սիրադեղյան, Արարատ Զուրաբյան: Իրանցից յան չեմ

Փետրվարի 16

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ

Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան նամակ է հղել «Եվրոնյուսին»՝ վրդովմունք արտահայտելով այս տարվա փետրվարի 1-ին ադրբեջանցի փախստականների մասին եթեր սփռած հաղորդման համար: Խոսելով հարցի հրատապության ու կարեւորության մասին՝ ֆեդերացիան միակողմանիության համար մեղադրում է հաղորդման պատասխանատուներին, նշելով, որ թեման զգայուն է, եւ անհրաժեշտ է անկողմնակալ, անաչառ լուսաբանում՝ հորդորելով չենթարկվել ադրբեջանական սադրանքներին եւ ներկայացնել Արցախի պատմության ու մշակույթի

ԴԺՈԽՔԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՌԻՉՔ

«The Scotsman»-ը գրում է, որ բրիտանացիների մեծամասնությունը պատկերացնում է դժոխքը որպես հավերժական թռիչք ինքնաթիռով՝ երեխաների, փոփ աստղերի եւ քաղաքական գործիչների հետ: Նման արդյունքներ է տվել այն ուսումնասիրությունը, որին մասնակցել է 1000-ից ավելի մարդ: Բրիտանացիների կարծիքով՝ դժոխքում կա միայն մեկ զբաղմունք՝ հեռուստացույցով ռեալիթի-շոուների դիտում, իսկ ուղեւորներին կերակրում են միայն մեկ ճաշատեսակով՝ դոնդողածածկ օձաձկով: Ընդ որում, հետեւի

ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ԺՅՈՒՐԻԻ ԵՎ ԸՍՏ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

Երեկ երեկոյան ստացանք «Հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանի հաղորդագրությունը, որում մասնավորապես նշված էր. «2010թ. փետրվարի 14-ին կայացավ «Եվրատեսիլ-2010» հայաստանյան նախընտրական փուլը, որի իրավատերն է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որեւէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին

Սուտ խոստումների հերթ եւ անգրագիտության շքերթ

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի տարածքից դուրս գտնվող մշակույթի կոթողների վերականգնման մասին: «Հայկական հուշարձանների մեծ մասը կորցրել ենք, դրանք անվերադարձ երկրի երեսից ջնջվել են՝ նախքան կհասցնեինք դրանք ճանաչել… Շատ քիչ վանքեր եւ հուշարձաններ կան, որ գոնե մեկ լուսանկարով անմահացել են: Եղած փշրանքները հավաքել եւ ի մի բերելը, այսինքն, մեր նախնիների հիշատակը բեկոր- բեկոր հավաքելը՝ պարտք է,

Հեռավորությունն արգելք չէ

Աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկի նախօրեին «Առավոտը» զրուցել էր Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Գեւորգյանի հետ, որում արծարծված հարցերը սերտորեն առնչվում են մեր հավաքականի վերջին մրցելույթներին: – Յուրայից ի՞նչ եք սպասում այս մրցումներում: – Մրցագորգը ցույց կտա: Բայց նա պրոֆեսիոնալ մարզիկ է, ամեն ինչ քաջ գիտակցում է եւ սխալներ գործելու իրավունք չունի: –

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿՆԵՑ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց հունահռոմեական ըմբշմարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին հողագնդի ութ ուժեղագույն ազգային հավաքականները: Նախնական փուլում թիմերը բաժանվել էին երկու ենթախմբի, որոնցում հաղթողները եզրափակիչում վիճարկելու էին գլխավոր մրցանակը, իսկ 2-րդ տեղերն զբաղեցնողները պայքարելու էին մրցանակային եռյակը եզրափակողին որոշելու համար: «A» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Իրանը, Կուբան եւ սկանդինավյան երկրների հավաքականը,

Ինքնանպատակ ARTEXPO

Կամ հերթական «գալոչկան» դրված է Փետրվարի 12-13-ը Հայաստանի նկարիչների միությունում մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց ARTEXPO-2010 արվեստների ցուցահանդեսը, որը, ինչպես նախարարությունն է հայտարարում, նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին։ Իրականում լատինատառ եւ օտարահունչ անվանումով այս միջոցառումը ինքնանպատակ «թամաշայի» էր վերածվել,

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ ԿԵՂԾԵՑԻՆ

Քաղաքական անառողջ բարքերը մշակույթի ոլորտ են թափանցել Կիրակի օրը Ազգային օպերային թատրոնում կայացավ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան փուլը: Վերջինիս մասնակցելու իրավունք էր ստացել 9 հոգի: Ժյուրիի եւ sms-քվեարկությունների արդյունքում Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի Եվա Ռիվասը՝ «Apricot stone» երգով, որի հեղինակներն են կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ու պոետ-երգահան Կարեն Կավալերյանը: Նշենք, որ նախընտրական շոուին հանդիսատեսի թիվը մեծ չէր:

ՄԻ ԲՌՈՒՆՑՔԻ ԵՎ ՈՏՔԻ ՀԱՐՎԱԾ, ԵՎ ՇՆԱՁՈՒԿԸ ՉԵԶՈՔԱՑՎԱԾ Է

60-ամյա ավստրալուհի Պադդի Տրումբոլլը կարողացել է մերկ ձեռքերով ետ մղել իր վրա հարձակված շնաձկանն ու կենդանի մնալ: newsru.com-ի մատուցմամբ՝ չնայած ստացած վերքերին եւ արյան 40%-ի կորստին, տիկնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին, Պադդի Տրումբոլլն իր մեջ ուժ է գտել նույնիսկ կատակելու եւ հայտարարելու, թե՝ շնաձուկն իրեն օգնեց «ուղղել իր կառուցվածքի թերությունները»: Շնաձուկը կնոջ վրա հարձակվել

73-ԱՄՅԱ ՈՒՂԵՎՈՐՈՒՀԻՆ ԹՌՉԵԼ Է ՈՒՂՂԱԹԻՌԻՑ ՈՒ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ

Ուղղաթիռի օդաչուն եւ 73-ամյա ուղեւորուհին ընթացքից դուրս են նետվել ուղղաթիռից՝ չստանալով եւ ոչ մի լուրջ վնասվածք: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ավիացիայի պատմության մեջ այս հազվագյուտ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Ուղղաթիռը, որը թռչելիս է եղել Մաժեւ-Վալանս ուղղությամբ, հայտնվել է թանձր մառախուղի մեջ, եւ օդաչուն, հասկանալով, որ չի կարողանալու անհրաժեշտ բարձրություն վերցնել՝ Մոնտյուենի տարածաշրջանի ամենախոշոր՝

ԲԵԼԳԻԱՅՈՒՄ 20 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Փետրվարի 15-ի վաղ առավոտյան, Բելգիայում, Հալլա քաղաքից ոչ հեռու, ամենաքիչը 20 մարդ է զոհվել եւ ավելի քան տասնյակ մարդ ծանր վնասվածքներ է ստացել միջքաղաքային երկու գնացքների ճակատային բախման արդյունքում: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: BBC-ի մատուցմամբ, առաջինը, ինչ փորձել են անել երկաթգծի ծառայությունները՝ ճշտելն է, թե երկու գնացքներն ինչպե՞ս են հայտնվել նույն գծուղու վրա: Բելգիական

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031