Օրվա լրահոսը
Պատվաստումները ուշացել են
Տավուշի մարզի համայնքներում խոշոր եղջերավոր անասունների պատվաստումները դեռ չեն արվել: Մինչդեռ ամեն տարի պետական պատվերի շրջանակներում խոշոր եղջերավորների 7 հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ են կատարվել: Այս տարի այդ 7 հիվանդություններից միայն դաբաղի դեմ է պատվաստում կատարվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերը, սակայն, ասում են, որ իրենց համայնքներում այս առումով վիճակը բարվոք է, պատվաստումները մեծամասամբ արվել են: Խնդիրը
«ՄԻՆՉԵՎ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ»
Ցեղասպանության ականատեսի վկայություններն ամփոփող գիրքը, այսօրվա երիտասարդն ու մարզերում գրքի պակասը Տեղեկացրել ենք, որ ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնեւում գործում էր գրքի ամենամյա հերթական փառատոնը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Ներկայացված էր նաեւ սփյուռքահայ հոգեբան Սոսի Գեւոնյանի «Մինչեւ հոգիների աճուրդ» երկլեզու (հայերեն եւ անգլերեն) հուշագրությունը: 1918 թվականին Նյու Յորքում անգլերեն լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի
ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ՝ ԱՐԵԳԱԿԻ ՄԱՍՆԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄ
Այսօր տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5%-ը: Խավարումը կսկսվի Հյուսիսային Չինաստանում եւ Սիբիրում՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.25.18-ին եւ երկու ժամ անց՝ 21.16.11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում: Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23.06.56-ին: Այն տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.40-ին 58-ամյա Էդուարդ Գ.-ն «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա Հռիփսիմե Ա.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Էդուարդ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
«ՊԱՐՏԵԶԻ» ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ
Ոստիկանության Էրեբունու բաժին է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանի վերջնամասում՝ էլեկտրասյան տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն «Նագան» ատրճանակ, «Ֆ-1» 2 նռնակ՝ առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ, «Չերյոմուխա» ծխային նռնակ, «ՌԳՄ-2» տիպի արկի մարտական գլխիկ, «Տրիպլեքս» տիպի տանկի
7 ՏԱՐՎԱ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ԿԱԼԱՆԵՑԻՆ
Մայիսի 30-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Թբիլիսիից ՀՀ է տեղափոխվել 35-ամյա Ալբերտ Ա.-ն, որը 2004թ. հուլիսի 23-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ալբերտ Ա.-ն կալանավորված է:
ՎԵՐԵԼԱԿՆ ԱՆՋԱՏԵՑԻՆ
Երեկ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակն անջատվեց: Այն վերանորոգման կենթարկվի հերթական անգամ: Կոսմետիկ վերանորոգումը ոչինչ չի տա, քանի որ մի քանի օրից վերելակը նորից դղրդյունով կպոկվի իր փտած ճոպաններից: Ու հերթական անգամ կխաչակնքենք, որ մարդ չզոհվեց: Հարկավոր են նոր վերելակներ, քանի դեռ ինչ-որ մեկը չի զոհվել: Սա ահազանգ է: Եվ այս ահազանգին խնդրում
328-Ը ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության՝ մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես
«ԱՌԱՎՈՏԻ» ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբիկ Ներսիսյանի նախագահությամբ, նշանակվել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանի՝ «Առավոտի» դեմ հայցով նախնական նիստը: Մ. Ասրյանը վիճարկում է այս տարվա փետրվարի 5-ի «Առավոտին» եւ «news.am»-ին դատում են նույն բանի համար» հոդվածը: Ըստ փաստաբանի հայցադիմումի, հոդվածով վիրավորվել են իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը:
Գնորդ կինը «ծեծել» է «ախրանիկին»
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, նախորդ օրը պետք է լսվեր Աիդա Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Աիդա Այվազյանը մեղադրվում էր խուլիգանության համար: Ի՞նչ էր տեղի ունեցել: Ա. Այվազյանը գնումներ կատարելու նպատակով մտել էր Պ. Սեւակի 55/5 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» խանութ-սրճարանը: Նրան տվել էին գնումների համար ՀԴՄ կտրոն, որի
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
Եղբորն սպանողը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Ա. Գրիգորյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 26-ամյա Ա. Գրիգորյանը մեղադրվում էր կրտսեր եղբորը դիտավորությամբ սպանելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ իր հետ համատեղ ապրող եղբոր՝ Է. Գրիգորյանի հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, 2010թ.
ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Է
Արդեն 4-րդ տարին է, որ ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպում Հաղթանակի զբոսայգում: Այս տարի այդ միջոցառումն անց է կացվելու հունիսի 2-ին՝ ժամը 18-ից՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այդ օրը Հաղթանակի զբոսայգում հավաքվելու են ոչ միայն Երեխաների աջակցման կենտրոնի սաները, այլեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք տարբեր ընկերությունների ապրանքներ են վաճառելու՝
Մսի տաղավարները փակել են
Երեկ Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն այցելեն են «Տաշիր» հանրահանութի հարեւանությամբ գործող մթերքի շուկային կից մսի տաղավարները: Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, այդ պատճառով որոշում է ընդունվել ժամանակավորապես կասեցնել մսի վաճառքը, ուստի այստեղի մոտ 2 տասնյակ կրպակները փակվել են, որից վրդովված՝ մսավաճառները սկսել են կռվել Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ինչի պատճառով օգնության է
Ամառը եկավ, 296-ը գնաց
Ձորաղբյուր գնացող թիվ 296 ավտոբուսը, որը մի քանի ամիս առաջ էր «գիծ դուրս եկել», մինչ վերջերս շատ լավ աշխատում էր: Ընդ որում, սա միակ տրանսպորտն էր, որի միջոցով քաղաքի բնակիչները կարող էին Ձորաղբյուրի իրենց ամառանոցները հասնել: Ըստ «Առավոտին» դիմած բնակիչների՝ «Ամեն տարի նույն վիճակն է: Այս տարի էլ, գարնան գալու պես թիվ 296-ը հանեցին: Մի
ՄԱՆԿԱՏՈՒՆ ՉԵՆ ՏԱՆԻ, ԵԹԵ ԱՋԱԿՑԵՆ
Քանի դեռ մեր երկրում չկա համալիր ծառայությունների փաթեթ, մանկատները չեն բեռնաթափվի Սարգիսը 4 տարի առաջ Վանաձորի մանկատնից տեղափոխվել է խնամատար ընտանիք: Ճիշտ է, նա մանկատանն էլ է տաք ճաշ կերել, մաքուր հագուստ կրել եւ լավ վերաբերմունք ստացել, սակայն այն, ինչ գտել է իր նոր ընտանիքում, Սարգիսի պատմելով, խոսքերով չես արտահայտի: «Առավոտի» հետ զրույցում 17-ամյա Սարգիսը
Քսան տարուց՝ կրկնակի թանկ սննդամթերք
2030թ. սննդամթերքի գները կարող են կրկնակի աճել, զգուշացնում է Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, որին մեջբերել է tert.am-ը՝ եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, առաջիկա 20 տարվա ընթացքում հացահատիկային մշակաբույսերի գինը կբարձրանա 120-180%-ով։ Իր զեկույցում Oxfam-ը զգուշացնում է, որ սննդամթերքի գների այդքան կտրուկ բարձրացման հիմնական պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն է։ Ընդ որում,
Ներդրողների համար Եվրոպայում լավագույնը Գերմանիան է
Գերմանիան ճանաչվել է օտարերկրյա ներդրողների համար ամենագրավիչ եվրոպական երկիրը, ըստ tert.am-ի՝ այդ մասին հայտնում է DW-WORLD–ը՝ վկայակոչելով բրիտանական Ernst & Young աուդիտորական ընկերության հետազոտության արդյունքները։ Ավելի քան 800 մենեջերների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ներդրումային գրավչության առումով Գերմանիայի առաջատար դիրքը բացատրվում է բարենպաստ սոցիալական կլիմայով, բարձր կենսամակարդակով, լավ զարգացած ենթակառուցվածքով, ներքին շուկայի
Թունավոր Հայաստան
Հայ մայրերի կաթի մեջ հայտնաբերվել է 44,4% հեքսաքլոր եւ 98%-ից ավելի ԴԴՏ թունաքիմիկատ: Դա նշանակում է, որ Հայաստանում այս թունաքիմիկատները բնամթերքի մեջ մեծ տարածում են գտել: Այս մասին, ըստ «Ա1+»-ի, հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը՝ երեկ Ծաղկաձորում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ՝ նվիրված ՀՀ-ում թունավոր աղտոտիչներով ու թունաքիմիկատներով
«ԵՍ ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ»
Այսպիսի պատճառաբանությամբ Սննդի անվտանգության տեսչության պետ Գրիգոր Գրիգորյանը ո՛չ սննդի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին է ընդունում՝ իրենց դժգոհություններով, ո՛չ էլ մեր լրատվամիջոցին՝ պարզաբանումներ տալու համար։ Այս տարվա սկզբին սկսեց գործել Սննդի անվտանգության ծառայություն հիմնարկը, որը պետք է սննդամթերքի շուկայի անվերահսկելի վիճակն իբրեւ թե կանոնակարգեր, սակայն կոնկրետ այս հիմնարկի գործելաոճի մասին դժգոհություններն ավելի շատ են,
ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼՂՀ կայացումը որպես պետություն ի չիք է դարձրել Ադրբեջանի կազմ վերադարձի հավանականությունը, ըստ «Արմինֆո»-ի՝ երեկ հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա ասելով, պատմությանը հայտնի չէ այնպիսի օրինակ, երբ ավտորիտար պետության կազմից դուրս եկած եւ ինքնորոշված միավորումը որոշ ժամանակ անց դարձյալ վերադառնա այդ նույն պետության կազմ: Այդ ֆոնի վրա փորձագետն անիմաստ է համարում Ադրբեջանի ղեկավարության
ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ
Մայիսի 29-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել Իջեւանի տարածաշրջանի երկու փոքր համայնքներում՝ Ակնաղբյուրում եւ Ներքին Ծաղկավանում: Ակնաղբյուրում առաջադրված էր մի թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կարեն Դոլմազյանը: Նա էլ 284 ձայնով վերընտրվել է համայնքապետի պաշտոնում: Ներքին Ծաղկավանում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Նաիրի Աթաբեկյանը ստացել է 200, իսկ նրա մրցակից, անկուսակցական, ներկայումս չաշխատող Մհեր Ռեւազյանը՝
ԱԺ-Ն ՀԱՇՎԻ ԱՌԱՎ ՄԻԱՅՆ TV-ՆԵՐԻ ՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով անտեսվեցին հեռուստադիտողների շահերը: Մայիսի 26-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ներքո ստորագրած ՀՀԿ 3 պատգամավորներն այն շրջանառության մեջ էին դրել մայիսի 5-ից: Ընդ որում, նախագծի երկրորդ ընթերցումը
«ԵՎՐԱՆԵՍԹ-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՏ»
Երեկ խորհրդարանում գումարված ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց, թե բաց է մնում հետեւյալ հարցը. «Ունի՞ Հայաստանը քաղաքական օրակարգը, մեր խնդիրները կամ նպատակները, որոնք մենք ուզում ենք այդ հարթակի վրա դնել ու լուծել»: Ի պատասխան՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, թե պատվիրակությունը
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ
Եթե ամենամոտ ժամանակներս վճռական միջոցներ չձեռնարկվեն, ապա հայկական մշակույթի որոշ հուշարձաններ կկորչեն անվերադարձ: «Արմինֆոյի» մատուցմամբ, երեկ այս մասին հայտարարել է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը: Նրա ասելով, իր գլխավորած կազմակերպությունն այդ հարցով բազմիցս դիմել է համապատասխան ատյաններ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Ավելին, Բաղդիշյանի ասելով, խնդիրը չի հուզում անգամ Հայ առաքելական
«Չհասկացվածության պատը» դեռ չի քանդվել
Երեկ էլ ՀԱԿ-ի հանրահավաքի կապակցությամբ չեն աշխատել մարզային «գազելները» Քաղբանտարկյալների, առավել եւս՝ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումից հետո թվում է, թե իշխանություն-ընդդիմություն «չհասկացվածության պատն» այլեւս քանդված է, ու իշխանությունը կհրաժարվի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները սակավամարդ դարձնելու արհեստական, բայց փորձված ու ավանդական դարձած մեթոդից, առավել եւս, որ այդ հանրահավաքներին մասնակցողների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքն ամբողջովին նվիրվեց արտահերթ ընտրությունների պահանջին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները երեկ բուռն եւ ջերմ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Հանրահավաքը երեկ վարեց Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց. «Սիրելի ժողովուրդ, ես սիրում եմ ձեզ (ժողովուրդը բղավեց. «Մենք էլ քեզ»- Մ. Ե.), ես հպարտանում եմ ձեզանով, որովհետեւ այս տարիներն ապացուցեցին, որ այս հրապարակում դավաճան չկա, այս
ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՀՀԿ-Ն ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է
ՀՀԿ մամուլի խոսնակի ասելով՝ իշխանությունը դեռ երեք տարի առաջ էր պատրաստ երկխոսության Երեկ Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե՝ քանի որ Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջները կատարվել են, ՀԱԿ-ն արդեն պատրաստ է իշխանության հետ «ֆորմալ, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր
ՆՈՐԻՑ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆՔ
Երեկ ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ վերջերս Դովիլում համանախագահողների հայտարարությունն աննախադեպ հայանպաստ էր, քանի որ «Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, որտեղ ապակայունացման եւ առճակատման նորանոր տարրեր են ի հայտ գալիս, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ չկա համախմբված եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն, աստիճանաբար ժողովրդավարության եւ 21-րդ դարին հարիր, միջազգային հանրության համար
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎԸ ՄԱՔՐՈՒՄ Է ՋՈՒՐԸ
Բրազիլիայում բանանի կեղեւով մաքրում են ջուրը: Երկրի բնագիտության ինստիտուտի գիտնականները բանանի կեղեւը որպես ջրի ֆիլտր են օգտագործում: Շնորհիվ իր մեջ պարունակող կարբոնաթթվի՝ բանանի կեղեւը կլանում է առողջության համար վտանգավոր նյութերը՝ նվազեցնելով ջրում առկա ծանր մետաղների՝ կապարի եւ պղնձի քանակը մոտ քսան անգամ:


















































