Օրվա լրահոսը

Գնորդ կինը «ծեծել» է «ախրանիկին»

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, նախորդ օրը պետք է լսվեր Աիդա Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Աիդա Այվազյանը մեղադրվում էր խուլիգանության համար: Ի՞նչ էր տեղի ունեցել: Ա. Այվազյանը գնումներ կատարելու նպատակով մտել էր Պ. Սեւակի 55/5 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» խանութ-սրճարանը: Նրան տվել էին գնումների համար ՀԴՄ կտրոն, որի

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Եղբորն սպանողը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Ա. Գրիգորյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 26-ամյա Ա. Գրիգորյանը մեղադրվում էր կրտսեր եղբորը դիտավորությամբ սպանելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ իր հետ համատեղ ապրող եղբոր՝ Է. Գրիգորյանի հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, 2010թ.

ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Է

Արդեն 4-րդ տարին է, որ ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպում Հաղթանակի զբոսայգում: Այս տարի այդ միջոցառումն անց է կացվելու հունիսի 2-ին՝ ժամը 18-ից՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այդ օրը Հաղթանակի զբոսայգում հավաքվելու են ոչ միայն Երեխաների աջակցման կենտրոնի սաները, այլեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք տարբեր ընկերությունների ապրանքներ են վաճառելու՝

Մսի տաղավարները փակել են

Երեկ Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն այցելեն են «Տաշիր» հանրահանութի հարեւանությամբ գործող մթերքի շուկային կից մսի տաղավարները: Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, այդ պատճառով որոշում է ընդունվել ժամանակավորապես կասեցնել մսի վաճառքը, ուստի այստեղի մոտ 2 տասնյակ կրպակները փակվել են, որից վրդովված՝ մսավաճառները սկսել են կռվել Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ինչի պատճառով օգնության է

Ամառը եկավ, 296-ը գնաց

Ձորաղբյուր գնացող թիվ 296 ավտոբուսը, որը մի քանի ամիս առաջ էր «գիծ դուրս եկել», մինչ վերջերս շատ լավ աշխատում էր: Ընդ որում, սա միակ տրանսպորտն էր, որի միջոցով քաղաքի բնակիչները կարող էին Ձորաղբյուրի իրենց ամառանոցները հասնել: Ըստ «Առավոտին» դիմած բնակիչների՝ «Ամեն տարի նույն վիճակն է: Այս տարի էլ, գարնան գալու պես թիվ 296-ը հանեցին: Մի

ՄԱՆԿԱՏՈՒՆ ՉԵՆ ՏԱՆԻ, ԵԹԵ ԱՋԱԿՑԵՆ

Քանի դեռ մեր երկրում չկա համալիր ծառայությունների փաթեթ, մանկատները չեն բեռնաթափվի Սարգիսը 4 տարի առաջ Վանաձորի մանկատնից տեղափոխվել է խնամատար ընտանիք: Ճիշտ է, նա մանկատանն էլ է տաք ճաշ կերել, մաքուր հագուստ կրել եւ լավ վերաբերմունք ստացել, սակայն այն, ինչ գտել է իր նոր ընտանիքում, Սարգիսի պատմելով, խոսքերով չես արտահայտի: «Առավոտի» հետ զրույցում 17-ամյա Սարգիսը

Քսան տարուց՝ կրկնակի թանկ սննդամթերք

2030թ. սննդամթերքի գները կարող են կրկնակի աճել, զգուշացնում է Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, որին մեջբերել է tert.am-ը՝ եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, առաջիկա 20 տարվա ընթացքում հացահատիկային մշակաբույսերի գինը կբարձրանա 120-180%-ով։ Իր զեկույցում Oxfam-ը զգուշացնում է, որ սննդամթերքի գների այդքան կտրուկ բարձրացման հիմնական պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն է։ Ընդ որում,

Ներդրողների համար Եվրոպայում լավագույնը Գերմանիան է

Գերմանիան ճանաչվել է օտարերկրյա ներդրողների համար ամենագրավիչ եվրոպական երկիրը, ըստ tert.am-ի՝ այդ մասին հայտնում է DW-WORLD–ը՝ վկայակոչելով բրիտանական Ernst & Young աուդիտորական ընկերության հետազոտության արդյունքները։ Ավելի քան 800 մենեջերների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ներդրումային գրավչության առումով Գերմանիայի առաջատար դիրքը բացատրվում է բարենպաստ սոցիալական կլիմայով, բարձր կենսամակարդակով, լավ զարգացած ենթակառուցվածքով, ներքին շուկայի

Թունավոր Հայաստան

Հայ մայրերի կաթի մեջ հայտնաբերվել է 44,4% հեքսաքլոր եւ 98%-ից ավելի ԴԴՏ թունաքիմիկատ: Դա նշանակում է, որ Հայաստանում այս թունաքիմիկատները բնամթերքի մեջ մեծ տարածում են գտել: Այս մասին, ըստ «Ա1+»-ի, հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը՝ երեկ Ծաղկաձորում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ՝ նվիրված ՀՀ-ում թունավոր աղտոտիչներով ու թունաքիմիկատներով

«ԵՍ ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ»

Այսպիսի պատճառաբանությամբ Սննդի անվտանգության տեսչության  պետ Գրիգոր Գրիգորյանը ո՛չ սննդի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին է ընդունում՝ իրենց դժգոհություններով, ո՛չ էլ մեր լրատվամիջոցին՝ պարզաբանումներ տալու համար։ Այս տարվա սկզբին սկսեց գործել Սննդի անվտանգության ծառայություն հիմնարկը, որը պետք է սննդամթերքի շուկայի անվերահսկելի վիճակն իբրեւ թե կանոնակարգեր, սակայն կոնկրետ այս հիմնարկի գործելաոճի մասին դժգոհություններն ավելի շատ են,

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼՂՀ կայացումը որպես պետություն ի չիք է դարձրել Ադրբեջանի կազմ վերադարձի հավանականությունը, ըստ «Արմինֆո»-ի՝ երեկ հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա ասելով, պատմությանը հայտնի չէ այնպիսի օրինակ, երբ ավտորիտար պետության կազմից դուրս եկած եւ ինքնորոշված միավորումը որոշ ժամանակ անց դարձյալ վերադառնա այդ նույն պետության կազմ: Այդ ֆոնի վրա փորձագետն անիմաստ է համարում Ադրբեջանի ղեկավարության

ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ

Մայիսի 29-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել Իջեւանի տարածաշրջանի երկու փոքր համայնքներում՝ Ակնաղբյուրում եւ Ներքին Ծաղկավանում: Ակնաղբյուրում առաջադրված էր մի թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կարեն Դոլմազյանը: Նա էլ 284 ձայնով վերընտրվել է համայնքապետի պաշտոնում: Ներքին Ծաղկավանում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Նաիրի Աթաբեկյանը ստացել է 200, իսկ նրա մրցակից, անկուսակցական, ներկայումս չաշխատող Մհեր Ռեւազյանը՝

ԱԺ-Ն ՀԱՇՎԻ ԱՌԱՎ ՄԻԱՅՆ TV-ՆԵՐԻ ՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐԸ

Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով անտեսվեցին հեռուստադիտողների շահերը: Մայիսի 26-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ներքո ստորագրած ՀՀԿ 3 պատգամավորներն այն շրջանառության մեջ էին դրել մայիսի 5-ից: Ընդ որում, նախագծի երկրորդ ընթերցումը

«ԵՎՐԱՆԵՍԹ-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՏ»

Երեկ խորհրդարանում գումարված ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց, թե բաց է մնում հետեւյալ հարցը. «Ունի՞ Հայաստանը քաղաքական օրակարգը, մեր խնդիրները կամ նպատակները, որոնք մենք ուզում ենք այդ հարթակի վրա դնել ու լուծել»: Ի պատասխան՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, թե պատվիրակությունը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Եթե ամենամոտ ժամանակներս վճռական միջոցներ չձեռնարկվեն, ապա հայկական մշակույթի որոշ հուշարձաններ կկորչեն անվերադարձ: «Արմինֆոյի» մատուցմամբ, երեկ այս մասին հայտարարել է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը: Նրա ասելով, իր գլխավորած կազմակերպությունն այդ հարցով բազմիցս դիմել է համապատասխան ատյաններ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Ավելին, Բաղդիշյանի ասելով, խնդիրը չի հուզում անգամ Հայ առաքելական

«Չհասկացվածության պատը» դեռ չի քանդվել

Երեկ էլ ՀԱԿ-ի հանրահավաքի կապակցությամբ չեն աշխատել մարզային «գազելները» Քաղբանտարկյալների, առավել եւս՝ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումից հետո թվում է, թե իշխանություն-ընդդիմություն «չհասկացվածության պատն» այլեւս քանդված է, ու իշխանությունը կհրաժարվի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները սակավամարդ դարձնելու արհեստական, բայց փորձված ու ավանդական դարձած մեթոդից, առավել եւս, որ այդ հանրահավաքներին մասնակցողների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքն ամբողջովին նվիրվեց  արտահերթ ընտրությունների պահանջին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները երեկ բուռն եւ ջերմ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Հանրահավաքը երեկ վարեց Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց. «Սիրելի ժողովուրդ, ես սիրում եմ ձեզ (ժողովուրդը բղավեց. «Մենք էլ քեզ»- Մ. Ե.), ես հպարտանում եմ ձեզանով, որովհետեւ այս տարիներն ապացուցեցին, որ այս հրապարակում դավաճան չկա, այս

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՀՀԿ-Ն ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀՀԿ մամուլի խոսնակի ասելով՝ իշխանությունը դեռ երեք տարի առաջ էր պատրաստ երկխոսության Երեկ Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե՝ քանի որ Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջները կատարվել են, ՀԱԿ-ն արդեն պատրաստ է իշխանության հետ «ֆորմալ, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր

ՆՈՐԻՑ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆՔ

Երեկ ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ վերջերս Դովիլում համանախագահողների հայտարարությունն աննախադեպ հայանպաստ էր, քանի որ «Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, որտեղ ապակայունացման եւ առճակատման նորանոր տարրեր են ի հայտ գալիս, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ չկա համախմբված եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն, աստիճանաբար ժողովրդավարության եւ 21-րդ դարին հարիր, միջազգային հանրության համար

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎԸ ՄԱՔՐՈՒՄ Է ՋՈՒՐԸ

Բրազիլիայում բանանի կեղեւով մաքրում են ջուրը: Երկրի բնագիտության ինստիտուտի գիտնականները բանանի կեղեւը որպես ջրի ֆիլտր են օգտագործում: Շնորհիվ իր մեջ պարունակող կարբոնաթթվի՝ բանանի կեղեւը կլանում է առողջության համար վտանգավոր նյութերը՝ նվազեցնելով ջրում առկա ծանր մետաղների՝ կապարի եւ պղնձի քանակը մոտ քսան անգամ:

21 %-ը՝ սոցցանցի միջոցով

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ «Facebook» օգտագործողների 21%-ը բնական է համարում սիրեցյալին բաժանման մասին տեղեկացնել՝ միայն անձնական կարգավիճակը փոխելով: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օգտագործողների 48%-ը բավական հաճախ դիտում է իր նախկին ընկերուհու/ընկերոջ էջը: Անցած սիրավեպերի մասին չհիշեցնելու նպատակով սոցցանցը դեռեւս 2010թ. հոկտեմբերից դադարեց «Photo Memories» բաժնում ցուցադրել նախկին ընկեր-ընկերուհիների (ամուսնու-կնոջ) նկարները,

Ալկոհոլը՝ թշնամի

Մեկ բաժակ ալկոհոլային խմիչքը կարող է չեզոքացնել ամենախիստ դիետայի տված արդյունքը: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, շատ քչերը գիտեն, թե ինչքան կալորիա են ընդունում սիրելի խմիչքի հետ: Մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել ալկոհոլի նկատմամբ վերաբերմունքը, քանի որ հենց այն կարող է լինել ավելորդ քաշը չկորցնելու պատճառ: Հաճախ կանայք իրենց զրկում են քաղցրավենիք ուտելու հաճույքից, բայց

Եղանակի պատճառով

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, աչքերի քորն ու չորությունը, որ ի հայտ են գալիս վատ եղանակի ժամանակ, կարող են կապված լինել աչքի պաշտպանիչ թաղանթի փոփոխության հետ: Պարզվել է, որ 30-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աչքը պատող ճարպանման նյութը կոշտանում է ու աչքի որոշ մասեր մնում են անպաշտպան: Բացի այդ, այն կարող է փակել մեյբոմիեային գեղձերը, սակայն

Սիրահարների հանգիստը հարամեցին

Երկու երիտասարդ գերաստղ Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը կարծես թե լրջորեն սիրահարվել են: Ըստ glamour.ru-ի՝ այժմ նրանք միասին իրենց հանգիստն են անցկացնում Հավայան կղզիներում: Զույգն այնքան տարված է միմյանցով, որ ոչ մի վայրկյան մեկը մյուսից աչք չի կտրում: Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել շատ ռոմանտիկ կադրեր: Օրինակ՝ այն, թե ինչպես են Ջասթինն ու Սելենան կրքոտ համբուրվում

Կնքահայրը հեռացավ

Օրերս նյույորքյան հիվանդանոցներից մեկում 62 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի երաժիշտ Գիլ Սքոտ Հերոնը, ով համարվում է ռեփ երաժշտության հիմնադիրը. հաղորդում է կայքը: Երաժշտի հիվանդության մասին ոչինչ հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ վերջին ժամանակաները Գիլն իրեն շատ վատ էր զգում: Նրան անվանում են «ռեփի կնքահայր», քանի որ նա այս երաժշտական ասպարեզում շատ

ՀԱԿԱՌԱԿ ՍԵՌԻՑ ՄԻ ՎԱԽԵՑՐԵՔ

Ծնողները երեխաների հետ սեքսի մասին խոսելիս պետք է նրբանկատ լինեն Տասնամյակներ շարունակ սեքսի մասին խոսելը ամոթալի եւ անպարկեշտ էր համարվում: Անտեսվում էր մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով սեքսի նկատմամբ մշուշապատ եւ թեթեւամիտ վերաբերմունքի, բազմապիսի անլուրջ մեկնաբանությունների եւ, ի վերջո, անխոհեմ սեռական վարքագծի: Այս նուրբ հարցի մասին բոլորը նախընտրում էին լռել կամ շրջանցել՝ հուսալով, որ մարդու բնազդներով

ՆՈՐ ԳԻՐՔ՝ «ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ»

Երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց» գրքի շնորհանդեսը պատահականորեն չէր համընկնում Հանրապետության տոնին. 1918 թվականի մայիսի 28-ին հենց Միքայել Արամյանցի Թիֆլիսի բնակարանում Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, բացելով շնորհանդեսը, հեղինակին եւ ներկաներին շնորհավորեց գրքի լույսընծայման կապակցությամբ, նկատելով, որ գիրքը մի յուրատեսակ տեղեկատվական շտեմարան է, որով կարելի է

Նոր ֆիլմ՝ «բեռնելով կյանքս»

Երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանի աշխատանքը «ֆուրոր» է արել Մայիսի 26-ին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ցուցադրվեց Հակոբ Իսկուդարյանի շնորհալի սաներից մեկի՝ ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժնի ավարտական կուրսի ուսանող Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» (Loading my life) ֆիլմը: Հարություն Շատյանը, պատասխանելով հարցին, թե ինչի՞ց ծնվեց գաղափարը, ասում է. «Ֆիլմը չնկարահանեցի զուտ դիպլոմային աշխատանքի համար, պարզապես

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Խ. Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցի աշակերտների, ծնողների, դպրոցի ամբողջ անձնակազմի եւ նախկին բոլոր շրջանավարտների անունից սիրով ու սրտանց շնորհավորում եմ դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություն, երջանկություն, ուժ, կորով եւ ցանկանում, որ առաջիկայում միասին, «Օգնիր դպրոցիդ» հիմնադրամով, եւ տա Աստված, նաեւ իշխանությունների օժանդակությամբ ու օգնությամբ վերակառուցենք դպրոցի շենքն ամբողջությամբ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930