Օրվա լրահոսը

Հայաստանի դատարաններն ամենակոռումպացվածներից են

ԵԽԽՎ եւս մի փաստաթղթում բացասական գնահատականներ կան Հայաստանի վերաբերյալ Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն քննարկեց Ֆինլանդիայի պատվիրակ Կիմո Սասիի «Դատական կոռուպցիա» զեկույցը եւ ընդունեց բանաձեւ: Երկու փաստաթղթերում էլ անդրադարձ կա Հայաստանին: Մասնավորապես՝ բանաձեւում նշված է. «Վեհաժողովը ափսոսանք է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ դատական կոռուպցիան խորը արմատավորված է Եվրոպայի խորհրդի անդամ շատ պետություններում, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի լրջագույն

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՂՍԱԿԻՑԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ԶՈՀԵՐԻՆ

ՀՅԴ մասին ասում է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ առավոտյան եւս մի անգամ անդրադարձավ Հայաստանի հարցին: Ինչպես մեզ Ստրասբուրգից փոխանցեց Զարուհի Փոստանջյանը՝ քննարկումը տեւել է շուրջ 10 րոպե, ելույթ են ունեցել ինքը եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Զարուհի Փոստանջյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 1-ին եւ դրան

«ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ԳՈՀ ՉԷ ՆԱԵՎ ՀՀ ԱԺ-ԻՑ»

Զարմանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը Հայաստանին ու Ադրբեջանին երեկ կոչ է արել շուտափույթ համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության  կարգավորմանը միտված սկզբունքները։ «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ գլխավոր դերը մենք տալիս ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մենք պատրաստ ենք ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ներկայիս նախագահի

ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԼԻՏԱՐ

«Քյառն ու քոռը մենակ չեն ուզենա լավ հարեւաններ ունենան: Կյանք ա: Բայց նայած ինչ պայմանով: Սահման կուզեն բացեն, բայց ոչ թե ցեղասպանություն ուրանան, հազար հատ խնդիրներ կան: Մենք էլ ենք կողմ՝ սաղի հետ լավ հարաբերությունների, բայց ոչ թե իրենց պահանջներով կամ իրենց դրդառիթներով: Որպես մարդկային էլիտար, կարելի ա, բայց դե մնացած բաներով` ոչ մի հատ»,-

ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՆ

Առաջնահերթության ստվերն ու լույսը Աստղիկ Եվանգուլյանը (Առաքելյանը) 13-ամյա որդուն՝ Արսենին, ամեն օր ուղեկցում է Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոց: Երեխան մանկուց հաշմանդամ է՝ անդամալույծ: Նույն դասարանում է սովորում մյուս որդին՝ Հովհաննեսը: Իսկ դուստրը՝ Քրիստինեն, 3-րդ դասարանում է: Արսենի սայլակը ժամանակավոր օգտագործման նպատակով տվել է մանկատունը: Այն արդեն փոքր է եւ 3 տարի առաջ պետք

Հունվարի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության

Անչափահասներին կարգելեն այցելել սոլյարի

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բերնեմը հայտնել է, որ երկրի կառավարությունը կողմ է այն նախագծի ընդունմանը, որն արգելում է տեղի անչափահաս բնակիչներին օգտվել սոլյարիների մատուցած ծառայություններից: Արհեստական արեւայրուքին դեմ էին Բրիտանական բժշկական ասոցիացիան, Cancer Research UK բարեգործական կազմակերպությունը, ինչպես նաեւ Շոտլանդիայում գտնվող մի շարք հասարակական կազմակերպություններ: Այս նախագիծը ներկայացրել է Ջուլի Մորգանը: Այսպիսի նախաձեռնության պատճառն

Կաթի մեջ հայտնաբերվել է մելամին

Կաթ արտադրող չինական երեք ընկերությունների արտադրանքի մեջ կրկին հայտնաբերվել է մելամին: Մելամինը առողջության համար վտանգավոր նյութ է, որը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ՝ հրակայուն նյութերի արտադրության ժամանակ: Չինաստանում 2008 թ. վերջին եւ 2009 թ. սկզբին մելամինի մեծ քանակություն պարունակող կաթնախառնուրդներից թունավորման արդյունքում տուժել է մոտ 300 000 նորածին երեխա, որից 6-ը մահացել է: Չինական ԶԼՄ-ները

Բժիշկներին կթույլատրվի զենք կրել

Իրաքյան բժիշկներին կթույլատրվի զենք կրել. այսպիսի օրենսդրություն մշակվել է իրաքյան կառավարության կողմից՝ բժշկական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար: Օրենսդրության ստեղծման համար առիթ են հանդիսացել բժիշկների բազմաթիվ բողոքները՝ կապված հիվանդանոցներում մահացող հիվանդների ազգականների հակաօրինական գործողությունների հետ: Երկրի որոշ շրջաններում գոյություն ունի սովորույթ, ըստ որի՝ մահացող հիվանդների ազգականները դրամական փոխհատուցում են պահանջում բուժող բժշկից: Իրաքի կառավարության կողմից մշակված

Հայաստանն ապացուցել է, որ ի վիճակի է ընդունել ցանկացած բարձրակարգ մրցում

Փետրվարի 12-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին ավանդաբար մասնակցում են աշխարհի նախորդ առաջնության արդյունքներով լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած ազգային հավաքականներից ութը: Հայաստանը, չնայած վերջին առաջնությունում թիմային հաշվարկով գրավել էր 11-րդ տեղը, սակայն որպես մրցաշարի կազմակերպիչ՝ մասնակցելու արտահերթ իրավունք ունի: Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ

Ավետիք Գրիգորյանն առաջատարն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները թեւակոխել են ճանապարհի երկրորդ հատված: Հինգերորդ տուրում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սեւերով պարտության մատնեց Հրանտ Մելքումյանին եւ 4,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Նրանից կես քայլ ետ էին մնում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցնող օլիմպիական չեմպիոններ Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք է ժամանել հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների 99 բռնցքամարտիկ: Չնայած սիրողական բռնցքամարտում կատարված փոփոխություններին, որոնց արդյունքում տղամարդկանց պայքարում քաշային կարգերը պակասել են մեկով, այս առաջնությունն անցկացվում է հին կանոնակարգով՝ 11 քաշային կարգ: Նորամուծությունը Հայաստանում կկիրառվի այս տարվա աշնանից: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի

«ԱՐՄԻՆՖՈՆ»՝ ՀԱԿԵՐՆԵՐԻ ԳՐՈՀԻ ԶՈՀ

Երեկ «Արմինֆո» լրատվական գործակալության ինտերնետային  կայքերը (www.arminfo.info եւ www.finport.am) հերթական անգամ ենթարկվել են հակերների վիրուսային գրոհի, ինչի առնչությամբ տեղի է ունեցել համակարգերի լուրջ խափանում: «Մենք չգիտենք, թե հատկապես ով է նպատակադրվել խոչընդոտել ընթերցողի՝ Հայաստանից օբյեկտիվ եւ անկախ տեղեկատվություն ստանալու իրավունքը, սակայն «թշնամիների» համար, իրոք, մեծ գլխացավանք է դառնում գործակալության կայքերի հաճախելիության եւ նյութերի վկայակոչման ինդեքսի

«ՕՍԿԱՐԸ»՝ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության կազմկոմիտեն ընտրել է ոչ ամերիկյան կինոյի միակ անվանակարգի՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմի» 9 հավակնորդներին, որոնց շարքում այս անգամ էլ հայկական անուն չկա, տեղեկացնում է tert.am-ը: Ընտրությունը կատարվել է տարբեր երկրներից ներկայացված 65 հայտերից, որոնց թվում էին երկու հայ ռեժիսորների՝ Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N6» (Ռուսաստան) եւ Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմերը, որը մշակույթի

ԵՍ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ. ԻՄ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

«Դրվագներ» բանակային կյանքից … Բանակային կյանքի մասին տարբեր պատմություններ, անեկդոտներ, լավ եւ վատ խոսքեր են հյուսվում. ամեն դեպքում մեկի համար ծառայությունը պարտադիր է, որովհետեւ դա նախ եւ առաջ հայրենիքի նկատմամբ պարտք է, մյուսի համար էլ՝ անտեղի երկու տարվա կորուստ: Երկու երկար ու ձիգ տարիներ, կարոտ, սպասումներ… Թերեւս այսպես են նկարագրում հայ զինվորներն իրենց զինծառայությունը: Այսօր

Ազնվականի եւ մոր բնազդներով արտիստուհին

Դերասանուհի Գրետա Մեջլումյանի անունը թատերասեր հանրությանը ծանոթ է Վանաձորի Հ. Աբելյանի եւ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոններում ստեղծված աշխատանքներով, կինոդերերով, կինոկրկնօրինակումներով: ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի մարմնավորած Ծովինարը՝ Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը», Պոնսիան՝ Գ. Լորկայի «Բերնարդա Ալբան եւ իր աղջիկները», Խաթունը՝ Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի», տիկին Դիտման եւ Մայրը՝ Պ. Զեյթունցյանի

«ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ ԷՄՄԻ- ՄԻՀՐԱՆ ԶՈՒՅԳԸ»

Երգիչ Հայկ Կասպարովը՝ «Եվրատեսիլի» եւ հայաստանյան շոու-բիզնեսի մասին Բացի Էմմի- Միհրան զույգից, Ռազմիկ Ամյանից, Եվա Ռիվասից, Մհերից եւ մյուսներից, «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնելու ցանկություն ունի նաեւ երիտասարդ երգիչ Հայկ Կասպարովը: Նրա երգը կոչվում է «You know». բառերը գրել է Սերգեյ Գրիգորյանը, իսկ երաժշտությունը՝ ինքը, Հայկը: «Առավոտի» հարցին՝ որո՞նք են իր առավելությունները մյուս թեկնածուների համեմատությամբ եւ ինչո՞վ

Դավութօղլուն կհանդիպի Ալիեւի ու Քլինթոնի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Աֆղանստանին աջակցություն ցուցաբերելու հարցով միջազգային համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր գործընկերների հետ: Հանդիպումներից մեկում, որ կայանալու է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ, Մամեդյարովը քննարկելու է երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր: Նախօրեին թուրքական NTV-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ մտադիր է իր ադրբեջանցի գործընկերոջ

Կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացվել

Արդեն մեկ ամիս է, ինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում քննվում է Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների հայցը՝ ընդդեմ թիվ 162 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից իրենց ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը գանձելու պահանջով: Դատական նիստերը նախագահում է դատավոր Հ. Հովհաննիսյանը: Քննության ընթացքում արդեն երկու

«Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը»

Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը» թեմայով ձմեռային դպրոցը, որի շրջանակում 30 հայ երիտասարդներ կկարողանան շփվել ամերիկացի փորձառու մասնագետների հետ: 4 օր անընդմեջ դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան լսելու եւ ամերիկացի փորձագետների հետ քննարկելու ԱՄՆ հասարակությանը, մշակույթին, արժեքներին եւ այլ թեմաների վերաբերող նյութեր:

ՀՕՖ-ի դրամաշնորհը՝ հայ գիտնականներին

«Գիտնականի վարկն այսօր հասարակության մեջ չափից ավելի ընկած է, մեղավորությունը նաեւ ողջ հասարակությանն է, պետք է ասել, որ մենք հայրենի իշխանության կողմից աչքաթող ենք արված»,- կարծում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Արթուր Իշխանյանը: Լրագրողների հետ գիտնականների երեկվա հանդիպման առիթը ուրախալի էր. Ա. Իշխանյանը ու եւս 26 գիտնականներ 2010 թ. Գիտության եւ կրթության հայկական

ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ Է ՓԼՎԵԼ

Բելգիայի արեւելքում գտնվող Լեժ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլվել է հարյուր տարի առաջ կառուցված հինգհարկանի մի բնակելի շենք: Պայթյունից անմիջապես հետո շենքում հրդեհ է բռնկվել: Արդյունքում 40 մարդ վիրավորվել է, եւս երկուսը համարվում են անհետ կորած: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին, վկայակոչելով AFP գործակալությանը, նշում է, թե վիրավորվածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Պայթյունի պատճառով մեծապես վնասվել

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ

Առաջիկա երկուշաբթի օրը, փետրվարի 1-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն բանակցությունները ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի շուրջ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Կրոուլին: ՌԴ արտգործնախարարությունում էլ շեշտել են, թե փաստաթղթի շուրջ վերջնական համաձայնություն կարող է լինել արդեն երկու շաբաթ հետո: Երկու պետությունների միջեւ ժամանակին կնքված հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը սպառվել էր

ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԸ «ՓՈԽԱՆԱԿՎԵԼ» ԵՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԶԱՐԿԵՐՈՎ

Հարավային եւ Հյուսիսային Կորեաների զինված ուժերը Դեղին ծովի վիճելի շրջանում «փոխանակվել» են հրետանային համազարկերով: BBC-ի տեղեկություններով, հյուսիսկորեացիները ծովի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող առափնյա հատվածից կրակ են բացել Հարավային Կորեայի ափամերձ Պեննյոնդո կղզու ուղղությամբ: Մի քանի համազարկերից հետո հարավկորեացիները պատասխան կրակ էին բացել: Փոխհրաձգությունը առ ժամանակ դադարել էր, բայց վերսկսվել էր ԿԺԴՀ-ի զինվորականների նախաձեռնությամբ: Միջադեպի արդյունքում,

«Գաղտնի բանտերի» մասին ՄԱԿ-ի զեկուցը՝ մարտին

Աշխարհի ամենաքիչը 66 պետություններում գործել կամ գործում են ահաբեկիչների հետ պայքարի շրջանակներում ստեղծված գաղտնի բանտեր: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի անկախ փորձագետների՝ երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում: Այն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացվի արդեն մարտ ամսին: ՄԱԿ-ի ցանկում հայտնված 11 պետություններում գաղտնի բանտերն օգտագործվել են դեռ մինչեւ 2001թ. սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝

Շրի-Լանկայի նոր նախագահը գործող նախագահն է

Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ հունվարի 26-ին Շրի-Լանկայում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել: Երեկ ամփոփվել են այդ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է գործող նախագահ Մահինդա Ռաջապակսան (նկարում): Նա ստացել է ընտրողների 60%-ի քվեն: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 70%-ը՝ մոտ 14 մլն մարդ: Հիշեցնենք, որ Ռաջապակսան, լինելով իր փառքի գագաթնակետին, արտահերթ

ՀԱՅԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս՝ 26-ամյա Դավիթ Ֆահրադյանը Գինեսի գրքում գրանցվել է «Մեկ պտույտ հետ տար» մարզաձեւում պտտաձողի վրա 350 պտույտ կատարելու համար: Դ. Ֆահրադյանի մարմնամարզական ռեկորդը պաշտոնապես գրանցելու համար ԵՊԼՀ-ն Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ դիմումը ներկայացրել էր 2009թ. հուլիսի 21-ին, իսկ ռեկորդը հավաստիացնող վկայականը համալսարանը ստացավ 5 ամիս անց՝ դեկտեմբերին: Գինեսի

ԲՅՈՒՋԵԻ ՄԵԾ ՄԱՍԸ՝ ԼՐԱՎՃԱՐ

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների բյուջեի «առյուծի բաժինը» պետական լրավճարն  է: Վերին Ծաղկավանի համայնքապետ Արթուր Ղազարյանի վկայությամբ, 1100 բնակիչ ունեցող համայնքի այս տարվա բյուջեն շուրջ 13 միլիոն դրամ է, որից պետական լրավճարը կազմում է 10 միլիոն: Վերին Կարմիրաղբյուրի համայնքապետ  Կամո Չոբանյանը հայտնեց, որ  2030 բնակիչ ունեցող համայնքի 26 միլիոն 33 հազար դրամ բյուջեից պետական լրավճարը 17

«Բարի սամարացին»՝ Գյումրու «Երեխաների տանը»

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, տոնական օրերին Մայր աթոռի միաբանների ու Տիկնիկային թատրոնի արտիստների շուրթերից շնորհավորանքներ հնչեցին Գյումրիի «Երեխաների տանը»: Գարեգին 2-րդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Տիկնիկային արվեստի գործիչների միության եւ «World Vision» բարեգործական հիմնադրամի գործակցությամբ «Ամանորի ժպիտներ մանկատներում» ծրագիրն իրականացրեց Հայաստանի ութ մանկատներում:

ՎԵՐԱԴԱՐՁ 15 ՏԱՐԻ ԱՆՑ

Օտար երկրներում ապրելուց հետո հայրենի քաղաք վերադարձած Կարինե Աթայանը ցավով արձանագրում է, որ Հայաստանը փոխվել է ու օտարանալն էլ ավելի դյուրին է, քան հայ մնալը: «Ամենուր անտարբերություն է… Փողը մարդկանց եսասեր է դարձրել, ամեն տեղ միայն «ես»…«ես»…«ես»…«ես»… Կարծես թե մարդկանց հոգիները հանել են, ուղեղներն են միայն գործում: Ծուլություն, անինքնասիրություն, շահամոլություն, անպատասխանատվություն…»,- տան պատերից այն կողմ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031