Օրվա լրահոսը

ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ

ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ «Քրեական» ճամբարները չկոտրեցին նրան «Կարծում եմ՝ շուտով ինձ կձերբակալեն: Ընկերներիս հետ ստեղծել եմ մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան խումբ: ԽՍՀՄ-ում նմանատիպ խմբերի գործունեությունը օրենքից դուրս է եւ այդ խմբերի անդամները գտնվում են ճամբարներում: Ստեղծելով այդ խումբը՝ ես իմ առաջ դրել եմ երկու խնդիր. իմ երկրում ազատության տանող առաջին քայլն անել: Այդ խնդիրը ես իրականացրել

Մեր գազը մեր անանասն է

Մեր գազը մեր անանասն է «Եթե էլեկտրականությունը բնակչի տանձն ու խնձորն է, ուրեմն բնական գազը բանան, անանասն է»,- մի առիթով այսպես կարեւորեց կենցաղային կարիքների բավարարման համար անհրաժեշտ երկնագույն վառելիքը ՀայՌուսգազարդի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։ Այսօր Հայաստանի որոշ շրջաններում այլեւս հիշողություն է հեղուկ գազի օգտագործման բալոնային տարբերակը, քանի որ բնակչության մի մասը, մասնավորապես՝ մայրաքաղաքի մի քանի թաղամաս

ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ, ԱՐԴԵՆ ԳԵՐԱՆ ՉԻ ԿՈՏՐԻ

ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ, ԱՐԴԵՆ ԳԵՐԱՆ ՉԻ ԿՈՏՐԻ Վազաշենը ՀՀ հյուսիս- արեւելյան տարածաշրջանի սահմանապահ բնակավայրերից է: Ժամանակին այն Իջեւանի տարածաշրջանի երբեմնի ամենահզոր տնտեսություններից մեկն է եղել: Այսօր համայնքը բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, որոնք հատուկ են սահմանամերձ բոլոր բնակավայրերին: Նախ՝ զրկված է իր հողատարածքների մեծ մասը մշակելու հնարավորությունից՝ թե՛ ականապատված, թե՛ անջրդի լինելու պատճառով: 670հա-ից բնակիչները հնարավորություն ունեն մշակելու

Ո՛Չ՝ «ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ» ՕՐԵՆՔԻՆ

Ո՛Չ՝ «ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ» ՕՐԵՆՔԻՆ Թեեւ արդարադատության նախարարի տեղակալ Աշոտ Աբովյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծի շուրջ որեւէ կոնկրետ նախաձեռնություն, առաջարկ չի եղել, հիշեցնենք պարզապես, որ դեռ 2001թ. դեկտեմբերի 27-ից լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Առավոտում», նախագծի (նաեւ «կոսմետիկ վիրահատման» ենթարկված 2-րդ տարբերակի) մասին լուրջ առարկություններ են եղել։ Դարձյալ հիշեցնենք, որ Մամուլի ազգային ակումբը բողոքի ցույցեր

«Փորձում են կայացնել տոտալիտար բուրգը»

«Փորձում են կայացնել տոտալիտար բուրգը» Ասում է Շավարշ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հրահանգ տվեց Ազգային ժողովին՝ արտահերթ նիստերի հնարավորությունն օգտագործելով ընդունել մի շարք կարեւոր օրենքներ, այդ թվում նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը քննել։ Ամենեւին զարմանալի չէ, որ գործող նախագահը եւ թեկնածուն նախագահի ընտրությունների ընթացքում ազգային երեսփոխաններին իրենց անմիջական պարտականություններով, այն է՝ օրենսդրական

«ԵՍ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՉԵՄ»

«ԵՍ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՉԵՄ» «Ես կարո՞ղ է շահագրգիռ եմ, որ լրատվական դաշտը հարվածի տակ լինի: Բոլորովի՛ն: Պատվե՞ր ունեմ: Բացառվո՛ւմ է: Բոլորը գիտեն, որ ես պատվեր կատարող չեմ ընդհանրապես»,- երեկ մեզ հետ զրույցում արդարանում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը: «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի վերաբերյալ Աշոտ Աբովյանի այս մեջբերումները միակը չէին: Նրա համոզմամբ, իր հեղինակած օրինագիծն

ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՄՈՒԹ ԲՆԱԶԴՆԵՐ ԲՈՐԲՈՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՄՈՒԹ ԲՆԱԶԴՆԵՐ ԲՈՐԲՈՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երեկ ԱԺ-ում «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանին խիստ վրդովեցրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի այն դիտարկումը, թե ԱԺ-ն արդեն հաստատել է 2003թ. բյուջեն, եւ իրենք այլեւս կարող են իրենց հայեցողությամբ փոփոխություններ կատարել այնտեղ: «ԱԺ ղեկավարությունն է մեղավոր, որ գործադիրն այսպես է վերաբերվում ԱԺ-ին: ԱԺ ղեկավարությունն

Աշխատատեղեր ստեղծելու նոր առաջարկ

Աշխատատեղեր ստեղծելու նոր առաջարկ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի երգիչների ու նրանց գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հակամարտության մասին (որի հիմքում մոսկվաբնակ մեր հայրենակից Սենիկ Գեւորգյանի հովանավորչական գումարներն են) «Առավոտը» քանիցս տեղեկացրել է ընթերցողին։ Հիշեցնենք, որ մի խումբ երգիչներ հասցրել էին դատի տալ իրենց գեղարվեստական ղեկավարին, ինչը, սակայն, լուծվել էր վերջինիս օգտին։ Կենտրոն եւ

«Իմ հացի մեջ աղ չկա»

«Իմ հացի մեջ աղ չկա» Կենտրոն, Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանը երեկ վճռեց մերժել Մարքսիստական կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման՝ «Ազատ, արդար Հայաստան» դաշինքը չգրանցելու մասին: Հիշեցնենք, դաշինքի մեջ պետք է մտնեին Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը եւ «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցությունը: Նախ ԿԸՀ-ն մերժել էր դաշինքի գրանցումը՝ առաջ բերելով Մարքսիստական կուսակցության չվերագրանցման հանգամանքը: Սակայն դա ԿԸՀ-ի միակ

ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԸ

ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԸ Երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ԺՄ-ում մամուլի ասուլիս էր հրավիրել։ Առիթը՝ ՀՖՖ-ի կողմից իրենց մեկ մրցաշրջանով որակազրկելը եւ դրան սեփական մեկնաբանություն ու գնահատական տալն էր։ Հասկանալի է, դա արժանացել էր լրատվամիջոցների առանձնահատուկ հետաքրքրությանը, նախ՝ որ ամբողջ թիմի որակազրկումը մեզանում աննախադեպ իրողություն է, ապա՝ խոսքը վերաբերում է այնպիսի անուն կրող թիմի, ինչպիսին

Ժամանակավրեպ սրբագրումներ

Ժամանակավրեպ սրբագրումներ Ի սկզբանե քոչարյանականները պատրանք չէին կարող ունենալ Հայաստանի ժողովրդի կողմից ընդունելության արժանանալու: Նախ ընտրակեղծիքներում չափազանց շատ մարդիկ էին ներգրավվել՝ հույսը բարեհոգի անտեղյակների վրա դնելու համար. բայց դա դեռ կես դժբախտությունն էր: Քոչարյանի համար քվեներ ապահոված մարդիկ հետո սկսեցին իբրեւ «գաղտնիք» վստահել. «Այսքան ձայն եմ ապահովել: Մարդիկ ուղղակի ասել են. քեզ պետք է՝ կընտրենք:

«ԱՆՏՈՒՆ»՝ Ո՛Չ ԱՆՀՈՒՅՍ

«ԱՆՏՈՒՆ»՝ Ո՛Չ ԱՆՀՈՒՅՍ «Մալյան» թատրոնը այժմ չի գործում շենք եւ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։ Մեր զրույցում այս եւ այլ խնդիրների մասին խոսեց Նարինե Մալյանը։ «Դժվար է առանց ֆինանսական աջակցության։ Թատրոն կա, որ ունի շենք, բայց չունի նյութական աջակցություն։ Թատրոն էլ կա, որ չունի շենք, բայց կարող է տարածք վարձակալել։ Մենք ոչ դա ունենք, ոչ էլ

Փողոցում է հայտնվում մանկապարտեզի կոլեկտիվը

Փողոցում է հայտնվում մանկապարտեզի կոլեկտիվը Տեղ կա միայն երեխաների համար «Հոկտեմբերի 20-ից, ճիշտ այն օրից, երբ փոխվեց Կենտրոն համայնքի ղեկավար կազմը, հալածանք սկսվեց բոլոր մանկապարտեզների տնօրենների նկատմամբ: Մեզ ասացին, որ մեր տերը Տիգրան Հակոբյանն է (խոսքը Կենտրոն համայնքի կրթության վարչության պետի մասին է), ինքն է որոշելու ամեն ինչ: Իսկ մենք նրա ձեռքին դարձանք ստրուկներ: Նախ՝

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 29.12.01թ. Ջրվեժ գյուղի 6-րդ փող. 7 տան մոտակայքում Գեղամ Իսրաելյանի հետ վիճաբանության արդյունքում սպանվեց Արմեն Ալեքսանյանը։ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2002թ. դեկտեմբերի 24-ի դատավճռով (դատավոր՝ Ն. Գալստյան) Գ. Իսրաելյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման եւ «անզգույշ սպանության» համար էլ իր պատիժը կկրի «անզգուշությամբ հանցագործություններ կատարած գաղութ-բնակավայրում»։ Դատարանն ամբաստանյալից «որպես

Հայաստանը՝ մի քանի բնորոշ գծերով

Հայաստանը՝ մի քանի բնորոշ գծերով Հերոսի պատկերն՝ առաջնային գործոն Երկրի զարգացման հնարավոր ուղիների շուրջ քննարկումներով, գործարարների եւ մտավորականների, քաղաքական-տնտեսական գործիչների վերլուծությունների եւ կարծիքների, վիճակագրական տվյալների հիման վրա տվյալ երկրի զարգացման սցենարի ստեղծման համաշխարհային առաջին փորձերը կիրառվել են Ճապոնիայում, Իռլանդիայում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Ռուսաստանում: Նշյալ փորձարկումների ու վիճակագրական տվյալների, սոցիոլոգիական հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվում է սցենարների ժողովածու՝

Ի՞ՆՉ ԱՐԺԵ «ՀՌԵՏՈՐԱԿԱՆ» ՀԱՐՑԸ

Ի՞ՆՉ ԱՐԺԵ «ՀՌԵՏՈՐԱԿԱՆ» ՀԱՐՑԸ «Առավոտին» այն «հռետորական» հայցադիմում արժեցավ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում աբսուրդի թատրոնը՝ ԿԲ-ի հայցն ընդդեմ «Առավոտի», շարունակվեց։ Նիստի հենց սկզբից եւ մինչեւ վերջ ԿԲ-ի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը դժգոհում էր պատասխանող կողմի հարցախեղդ անելու ռազմավարությունից։ Դժգոհությունն անգամ պատճառաբանություն ուներ՝ «նմանաբովանդակ, արդեն իսկ քննարկված» հարցեր են։ Դատավոր Հ. Հովհաննիսյանն էլ

ՏԻԳՐԱՆԻ ՍԻՐՈՒՑ ՉԷ

ՏԻԳՐԱՆԻ ՍԻՐՈՒՑ ՉԷ Հարկ Է առանձնացնել իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ մեր զրույցի այս հատվածը, որը վերաբերում է Տիգրան Նաղդալյանի սպանության «բացահայտման» շուրջ հասարակությանը հրամցվող շոուներում զոհերի հարազատներին ներքաշելու փաստին: Վ.Հարությունյանն այդ իմաստով նկատեց. «Երկու դեպքում էլ այնքան մեծ է մայրական վիշտը, որի առաջ միայն կարելի է սարսռալ. ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել: Բայց էդ մարդիկ

Վարչական կալանք չպիտի կիրառվի

Վարչական կալանք չպիտի կիրառվի Հանրահավաքի մասնակիցների կալանավորումներով իշխանությունը ոտնահարում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, որի 26 հոդվածի համաձայն՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք, այլ նաեւ Եվրոպայի խորհրդի սկզբունքները: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2002-ի սեպտեմբերի 26-ին բանաձեւ էր ընդունել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ, որի 9-րդ կետում նշված է. «Վեհաժողովն իշխանությանն առաջարկում

«21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

«21-ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ» Ասացին կանայք եւ անցան գործի «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» հանրահավաքի մասնակիցները երեկ արհամարհելով անձրեւը, ցուրտը, ցեխն ու դրանից բխող բոլոր, ամենեւին ոչ կանացի անհարմարությունները, հավաքվել էին Մատենադարանի մոտ եւ իրենց բողոքն ու դժգոհությունն էին արտահայտում։ Հանրահավաքի մասնակիցների առաջին գործը եղավ դիմել Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին, եւ խնդրել, որպեսզի վերջինս դադարեցնի

ՄԵԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՔՐ ՊՏՈՒՏԱԿՆԵՐԸ

ՄԵԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՔՐ ՊՏՈՒՏԱԿՆԵՐԸ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ Քոչարյանը հայտարարեց՝ սպանությունը քաղաքական է, դրա կազմակերպման մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանի կալանավորումը հիմնավոր է, ապացույցներն էլ՝ բավարար: Այս ամենի շուրջ ավելի լուրջ դատողություններ անելը, թե Քոչարյանն իր հայտարարություններով ուղղորդում, հրահանգներ է իջեցնում «անկախ» դատախազությանը, դատական համակարգին՝ այլեւս անիմաստ է: Պատասխանելով այն հարցին, թե որքանով են այսպիսի հայտարարությունները

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ԳՅՈՒՂԻ ԿՈՒՅՐ ԱՂԻՔ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ԳՅՈՒՂԻ ԿՈՒՅՐ ԱՂԻՔ 1996-ին եղավ այնպես, որ գյուղապետերը մանկապարտեզներից սկսեցին «գլուխ հանել» այնպես, ինչպես արհեստավարժ վիրաբույժները. կտրեցին ու դեն նետեցին կույր աղիքը։ Գյուղապետի համար մանկապարտեզը բեռ էր, հոգս, ծախս, եւ պետք էր ազատվել։ Իսկ պատճառաբանությունները մեկը մյուսից լուրջ են. բյուջեն չի կատարվում, փող չկա, շենք չկա, շենքը խոնավ է եւ այլն։ Դպրոցը, լավ թե

ՄԻԽԱՅ ՍՏՈՅԿԻՑԱՆ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

ՄԻԽԱՅ ՍՏՈՅԿԻՑԱՆ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ Որքան մոտենում էին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Հյուսիսային Իռլանդիա եւ Իսպանիա -Հայաստան պատասխանատու հանդիպումների օրերը, այնքան ցավոտ էր դառնում մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը։ Օսկար Լոպեսի հեռանալուց հետո ՀՖՖ-ի ղեկավարությունը մշտապես այդ տեղի համար հարմար թեկնածու էր որոնում։ Անհրաժեշտ էր գտնել այնպիսի մասնագետի, որն ունենար մարզչական,

«ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ» ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ» ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Երբ իշխանության է գալիս քամելեոնը, գունափոխվում է շրջապատը Ե. ԼԵՑ Նախագահական ընտրարշավի ընթացքում Քոչարյանին աջակցող կուսակցությունները, իշխանական մտավորականները, գործարարները եւ լրատվամիջոցները չէին դադարում քարոզել, որ նախագահ ընտրելիս պետք է քվեարկել այն թեկնածուի օգտին, ով ի վիճակի է ստանձնել Հայաստանի ապագայի պատասխանատվությունը: Իսկ ընտրարշավի եզրափակիչ հանրահավաքում նրանց թեկնածուն հայտարարեց, իբր երբեք չի

Մեղավորը Մանուկ Գասպարյանն է

Մեղավորը Մանուկ Գասպարյանն է Վերագրանցված է միայն մեկ կուսակցություն «Այս երկու կուսակցությունները մեղք են ուղղակի, իրենց չգրանցման պատճառը միայն այն է, որ այդ դաշինքի ցուցակը գլխավորում է Մանուկ Գասպարյանը: Եթե Խորհրդարան գա Մանուկ Գասպարյանը՝ 8 կամ 10 անձով, իշխանությունների վիճակը շատ ավելի կբարդանա: Ամեն ինչ արվում է, որ Մանուկ Գասպարյանի դաշինքը չգրանցվի»,- ասում է ինքը՝

ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ, ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ, ՄԵՐԺԵՑԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ, ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ, ՄԵՐԺԵՑԻՆ Սահմանադրական դատարանը նախորդ նիստում 7 կողմ, 1 դեմ (Ալվինա Գյուլումյան) ձայներով որոշում ընդունեց ՀՀ նախագահի թեկնածու Ա. Գեղամյանի ներկայացուցիչների միջնորդությունը բավարարել եւ ստուգումներ կազմակերպել 0294, 0310, 1269, 1257, 1775, 1770, 0089, 0132, 0124, 0390 եւ 0115 ընտրական տեղամասերում։ Այս հանձնաժողովների կողմից կազմված ամփոփիչ արձանագրությունները պետք է ստուգվեին եւ ճշտվեին, թե դրանք երբ

Կորդեգրի՞ նախագահը

Կորդեգրի՞ նախագահը «Ոչ աշխատանք ունեմ, ոչ էլ արտաքին լավ տվյալներ, որ բարերում, կազինոներում ինձ աշխատանքի ընդունեն։ Իսկ երեխաներիս ո՞նց պահեմ, մանկատուն տա՞մ։ Չէ, ավելի լավ է ձեզ տամ, պարոն Քոչարյան։ Սիրուն-սիրուն էրեխեք են, չունես երեքը, ունեցիր վեցը»։ Կոնդ թաղամասի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանն իր այս «նախաձեռնությունն» այսպես արդարացրեց. «Ես ուզում եմ, որ ՀՀ նախագահ

ՓՈՂ ԼՎԱՆԱԼԸ ՄԵՐ ԲԱՆԸ ՉԷ

ՓՈՂ ԼՎԱՆԱԼԸ ՄԵՐ ԲԱՆԸ ՉԷ Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հայտարարությամբ, «փողերի լվացման հետ կապված առանձին հանցագործությունների փաստեր չենք կարող վկայակոչել եւ մեր տրամադրության տակ նման դեպքեր չունենք»։ Չնայած դրան, «մենք սկսում ենք ակտիվ պայքար այդ ուղղությամբ»։ «Աներեւույթ» հանցատեսակի դեմ պայքարը պետք է ծավալվի բանկային, մաքսային, ոստիկանության, ազգային անվտանգության եւ այլ համակարգերում։ Պայքարի ձեւերը որոշակիացնելու

ՆՈՐԻՑ ԵՆ «ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ»

ՆՈՐԻՑ ԵՆ «ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ» Նայում եմ ռուսաստանյան հեռուստաալիքներով այդ երկրի քաղաքական գործիչների բանավեճերը Իրաքի խնդրի վերաբերյալ եւ նախանձում եմ ռուս հեռուստադիտողին: Չնչին բացառություններով բոլորը տեղեկացված են խնդրին եւ խոսում են լուրջ ու տրամաբանված: Ամենակարեւորը՝ գործից են խոսում: Քանի որ մոտակա երկու ամիսներին մեզ նույնպես հեռուստաբանավեճեր են սպասում՝ կապված խորհրդարանական ընտրարշավի հետ, ակամա մտաբերում ես նախագահական ընտրություններին

Պարզվում է՝ հիացած են

Պարզվում է՝ հիացած են Մեկ տարի առաջ «Շարմ» ընկերությունը, որի միջոցով իշխանությունը եթերից դուրս մղեց «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը, հայտարարում էր, թե իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն կանխատեսումները, որ իրենք չեն կարող նույնչափ անկողմնակալ աշխատել, եւ հավաստիացնում էր, թե իրենք հավասարապես հիացած չեն եւ ներկա իշխանությամբ, եւ ընդդիմությամբ: Մեկ տարի անց պարզվեց՝ մի հինգերորդական-վեցերորդական պաշտոնյայի՝ Ռոբերտ

Արարատյան սինդրոմ

Արարատյան սինդրոմ ԸԸՀ-ն գերազանցում է իր լիազորությունները Ընդդիմադիր քաղաքական դաշտում գործող ՀՀ երեք քաղաքացիներ՝ Արամայիս Բարսեղյանը (ՀԺԿ անդամ, պատգամավոր), Վիկտոր Իսրայելյանը (ՀԺԿ անդամ) եւ Ստեփան Ստեփանյանը (ԱԺԴ անդամ), ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ Արտաշատի եւ Մասիսի, թեթեւ ձեռքով այս օրերին ստիպված են դատական կարգով վերահաստատել իրենց ընտրվելու իրավունքը։ Այսօր Արտաշատի եւ Մասիսի առաջին ատյանի դատարաններում երկու հայց

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930