Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 28,2010 00:00

\"\"Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք է ժամանել հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների 99 բռնցքամարտիկ:
Չնայած սիրողական բռնցքամարտում կատարված փոփոխություններին, որոնց արդյունքում տղամարդկանց պայքարում քաշային կարգերը պակասել են մեկով, այս առաջնությունն անցկացվում է հին կանոնակարգով՝ 11 քաշային կարգ: Նորամուծությունը Հայաստանում կկիրառվի այս տարվա աշնանից: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից երեկ մեզ տեղեկացրին, որ նախնական մրցումներում օրական նախատեսված է անցկացնել 20-ական մենամարտ: Եզրափակիչ մարտերը, մրցանակակիրների պարգեւատրումը եւ առաջնության փակման հանդիսավոր արարողությունը կկայանան հունվարի 31-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել