Օրվա լրահոսը
«Հայաստանի տնտեսական անկումը ողբերգական չէ»
Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը մամուլի տարբեր ակումբներում միաժամանակ ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու 2009-ին Հայաստանի տնտեսական ոլորտում արվածն ու չարվածը: Հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, բյուջեում արված վարչարարական փոփոխությունների կարիքն առանձնապես չկար. «Ֆինանսական ճգնաժամի պայմաններում մենք չունեցանք համապատասխան գործիքներ, որ ավելի հստակ իրականացնենք գնահատականները, մասնավորապես այն հանգամանքը, որ ունեցանք 17%-ի չափով տնտեսական անկում,
Կապանի մանկապարտեզները գործում են
Հարկադիր պարապուրդից հետո, հունվարի 11-ից Կապանի մանկապարտեզներում վերսկսվել են պարապմունքները: Անկախ եղանակային ցուրտ պայմաններից, քաղաքի բոլոր 12 մանկապարտեզներում էլ հաճախելիության բարձր ցուցանիշ է գրանցվել: Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը նշում է, որ անցած տարվա այս ժամանակահատվածում բացակայություններն այնքան շատ էին լինում, որ հունվար ամսին հաճախ պարապմունքներ չէին լինում, իսկ այս
ՀԱՐԳԵՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսպիսին է Լեռնամերձը եւ ապրիլի 22-ին, եւ հունվարի 21-ին: Երեկ ՀԿԿ ղեկավարները՝ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի գլխավորությամբ, կարմիր մեխակներ են դրել կուսակցության հիմնադրի կիսանդրուն՝ ի հիշատակ նրա մահվան տարելիցի: Վլադիմիր Իլյիչի եզակի հուշարձաններից մեկը պահպանվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում: Կոմկուսի Էջմիածնի շրջանային կազմակերպությունը ձեռքերը ծալած չէր նստել. Լեռնամերձը երեկ զարդարված էր կոմունիստական բոլոր
Կալանավորել են հղի կնոջը Լենինգրադի մարզում ոստիկանությունը կալանավորել է հղի կնոջ, որին կասկածում են 3-ամյա որդուն տանջամահ անելու մեջ: Ըստ գործի նյութերի, 2010թ. հունվարի 8-ին Սանկտ Պետերբուրգի մի հիվանդանոց են բերել տղային՝ փակ գանգուղեղային վնասվածք ախտորոշումով: Վնասվել է նաեւ որովայնը, կան բազմաթիվ հեմատոմաներ մարմնի եւ վերջույթների վրա: Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Հետաքննությունը պարզել է,
13 ՀԱՂՈՐԴՈՒՄ, 7 ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, 2010թ. հունվարի 10-ին Երեւան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առնչվող միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներից, կազմակերպություններից եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացվել է 13 հաղորդում ու ահազանգ: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ ընթացք է տրվել ԶԼՄ-ների 7 հրապարակումների: Դրանցից 3-ով հարուցվել է
ԷԼԻ «ՆԱՐԵԿ» ԵՆ ՏԱՐԵԼ
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Լազյան 25/40 հասցեի բնակիչ՝ 5-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը բավարար է:
ՁԿՆՈՐՍ Է ԽԵՂԴՎԵԼ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հունվարի 20-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարը (սառույցը կոտրվելու հետեւանքով) ձկնորս է ընկել: Ձկնորսը գտնվում էր ջրամբարի ափից մոտ 55 մ հեռավորության եւ 3 մ խորության վրա: Դեպքի վայր մեկնած Սեւանի փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՉՃԱՆԱՉԵՑ
Երեկ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ՀՀ վարչական դատարանի պարտադրմամբ քննել ու մերժել է այդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի ներկայացրած 54 էջանոց բողոք-դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել թիվ 10-ի լրացուցիչ ընտրությունները: Դիմումը մերժելուն դեմ քվեարկել է ԸԸՀ-ի 8 անդամներից միայն մեկը՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը: ԸԸՀ-ի
«ԵՍ ԿՍՏՈՐԱԳՐԵԻ ԱՅԴ ՈՐՈՇՄԱՆ ՏԱԿ»
Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը – Մեր թերթին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ («Չի կարող լինել պայմանագիր առանց պայմանների» 29.09.09), Դուք կանխատեսեցիք, որ հայ-թուրքական արձանագրություններն անպայման կմտնեն Սահմանադրական դատարան: Ծանոթացե՞լ եք Սահմանադրական դատարանի այդ որոշմանը եւ ի՞նչ կարող եք ասել այդ մասին: – Բնականաբար, ծանոթ եմ: Եթե փորձեմ կարճ պատասխանել, կասեմ,
11 միլիոն՝ մանկապարտեզին
Երեկ Լոռու մարզի Վահագնաձորում վերաբացվեց գյուղի միակ մանկապարտեզը: Այն անցած մեկուկես ամսվա ընթացքում վերանորոգվել եւ կահավորվել է «Շեն» բարեգործական հ/կ-ի եւ «Օրանժ Արմենիայի» միջոցներով: «Շենը», որը հանրապետության արդեն 250 համայնքներում տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացրել՝ վերանորոգման նպատակով ծախսել է մոտավորապես 3 միլիոն դրամ: Մանկապարտեզի գույքի, ջեռուցման համակարգի տեղադրման եւ բակի բարեկարգման ծախսերով զբաղվել է «Օրանժ
Մեղրիում հնարավոր չէ գազ բեռնաթափել
Ձեր թերթի 2009 թ. դեկտեմբերի 23-ի համարում տպագրված «Պատրաստ ենք ծառայել քեզ, աղա ջան» հրապարակման մեջ Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը մեկնաբանում է, թե փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանձնարարել է Սյունիքի մարզպետին, ՀՀ էներգետիկայի նախարարին, Պետեկամուտների կոմիտեի նախագահին, Ագարակի եւ Մեղրու քաղաքապետերին եւ «Պարզ ջուր» ՍՊԸ-ին՝ Մեղրիում եւ Ագարակում պատշաճ կերպով կազմակերպել հեղուկ գազի վաճառքը, սակայն
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ
Քաղաքապետարանում, նախարարություններում հաշմանդամություն ունեցողների համար աշխատանք չկա Լեզուների իմացությամբ, համակարգչային գիտելիքներ ու աշխատելու մեծ պատրաստակամություն ունեցող Մարիամին ոչ պետական եւ ոչ էլ մասնավոր հիմնարկներում աշխատանք չեն տալիս: Հաշմանդամ մարդկանց աշխատանքի ընդունելու դեպքում մեր պետությունը գործատուների համար որոշակի արտոնություններ է սահմանել: Որպեսզի գործատուները շահագրգռված լինեն ու գործազուրկ հաշմանդամին իրենց հիմնարկում աշխատանք տան, պետական միջոցներով փոխհատուցվում է
Հրաժարվում են ՀԴՄ-ներ դնել
Երեկ Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները առավոտից գործադուլ էին հայտարարել: Բանն այն է, որ, կառավարության որոշմամբ, այս տարվա հունվարի 1-ից շուկայի բոլոր առեւտրականները պետք է հաշվիչ դրամարկղեր տեղադրեին, ինչին կտրականապես դեմ են Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները: Նրանց հիմնավորմամբ՝ Ֆիրդուսի շուկայի տարածքը իրացման գոտի է եւ այն մոտ ապագայում ենթակա է քանդման, հետեւաբար անիմաստ է մեծ ծախսեր անել եւ
«Սրանից վատ չի լինի»
2010-ի բյուջեով կառավարության կողմից նախանշված 1,2% տնտեսական աճի ցուցանիշը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը համարում է խիստ իրատեսական: Նրա համոզմամբ, այն իրատեսական է ու շատ հեշտ կկատարվի. «1,2 տոկոսը ոչ միայն կապահովվի, այլ նաեւ կգերակատարվի: Կարեւորն այն է, որ կառավարությունը գնացել է ճիշտ ճանապարհով եւ ծախսային մասով բյուջեում լուրջ կտրուկ
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Կամ այն մասին, թե ինչպես է սոցիալ-տնտեսական վարչության պետը դարձել բնապահպան, շինարարն էլ՝ տրանսպորտի բաժնի պետ: Անցած տարվա ապրիլի 2 -ին կառավարության ընդունած «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N329 որոշումը խառնաշփոթ է ստեղծել հանրապետության գրեթե բոլոր մարզպետարաններում: Բանն այն է, որ, ըստ այդ որոշման, վերակազմավորվում է մարզպետարանների կառուցվածքը, նոր բաժիններ
Սոչիում նկատելի առաջընթաց չի լինի
Ու զարմանալի կլինի, եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները Երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ այսօր Հայաստանում ամենաքննարկվող երեք թեմաների: Նախ՝ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Նիկոլի դատավճիռն իր խստությամբ աննախադեպ էր: Նրա ասելով, 2008թ. նախագահական ընտրություններից հետո
«ՀԱՂԹԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»
Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի, եթե չես հաղթում քարոզչական պատերազմում, ապա ցանկացած իրական պատերազմի դեպքում հաղթանակը խիստ կասկածելի է: – ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ մեր պատվիրակությունում կատարվեց փոփոխություն։ Արդյոք ճի՞շտ եք համարում Զարուհի Փոստանջյանին Արծրունի Աղաջանյանով փոխարինելը եւ այն որոշումը, ըստ որի՝ փոխարինող անդամները լիագումար նիստերին կարող են մասնակցել միայն հիմնական անդամների բացակայության
ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՎԵՐՈՎ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԷՐ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 20-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։ Վկայակոչելով իրանական «Tehran Times» օրաթերթը՝ «news.am»-ը փոխանցում է, թե հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին, Կովկասում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ թերթի, Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ
ՍՐՃԱՐԱՆԸ ՁՄԵՌՎԱ ՄԵՋ
Չգիտեմ ինչու, մենք, այսինքն թե՝ մարդ արարածներս, մեր կյանքը թողած անվերջ ուզում ենք ապրել ուրիշի կյանքով: Ի՞նչ կա ավելի հետաքրքիր ուրիշի կյանքում՝ չգիտեմ: Չեմ ուզում բանալու անցքից հետեւել նրանց, քանի որ իմ կյանքն է ինձ հետաքրքիր՝ թերեւս ուրիշների հետ եւ ուրիշների միջեւ, երբ մեր կյանքը ոչ թե միասին ենք ապրում, այլ միասնական: Երեկ երեկոյան սրճարանում
Փաշինյանին «կորցրել» էին
Երեկ 1,5 ժամ նրան ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ էլ «Նուբարաշեն» մեկուսարանում գտնել չի հաջողվել Երեկ, ժամը 18:00-ին, լրանում էր այն վերջնաժամկետը, որը սահմանված էր թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրությունները Սահմանադրական դատարանում վիճարկելու հայց ներկայացնելու համար: Հայտնի է, որ թիվ 10-ում պատգամավորի թեկնածու Փաշինյանը որոշել էր ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով դիմել ՍԴ, ու, բնականաբար,
ԳՈՒՑԵ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵՐ ՏԵ՞ՂԸ ՉԷ
Ըստ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի, որը 2003-2007-ին գլխավորել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, ներկա զարգացումները հանգեցնելու են այդ հարցադրման բացասական պատասխանին: – Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում Ձեր աշխատանքի փորձը՝ ի՞նչ եք կարծում, արդյոք այն, որ Հայաստանի պատվիրակությունում ընդդիմության մի ներկայացուցիչը փոխադրվեց փոխարինող կազմ, ինչի կապակցությամբ բողոքներն ավելանում են՝ կարո՞ղ է առիթ դառնալ, որ մեր երկիրը դարձյալ հայտնվի
«ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋԵՐՍ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ Է»
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս Թուրքիային այլ տեղ չփնտրել իր իսկ ուսերին նստած կատուն: – ՍԴ հայտնի որոշումից հետո թուրքական կողմը ակտիվորեն հայտարարություններ է անում այդ որոշման դեմ եւ այն հարցերում, որոնցում մենք մեղադրում ենք թուրքերին, որ փորձում են նախապայմաններ ներկայացնել եւ այլն, նրանք սկսել են նույնն անել
ԱՔԼՈՐԱԿՌԻՎ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների միջեւ ՍԴ որոշման առիթով ծագած հեռակա բանավեճը՝ նախ շեշտեց, թե ինքը գործող դիվանագետ չէ ու կարող է իրեն ոչ դիվանագիտական արտահայտություններ թույլ տալ, ապա ասաց. «Դա երկու աքլորի խոսակցության նման է: Որեւէ մեկը ներկա
ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈՂԻՆ
Առանց երկար մտածելու հետեւյալ թեստի հարցերին պատասխանեք եւ դա թույլ կտա փողի նշանակությունը ձեր կյանքում օբյեկտիվորեն գնահատել: Ամեն հարցին՝ պատասխաններից որեւէ մեկն ընտրեք: 1. Փողի վերաբերյալ հետեւյալ բնորոշումներից ո՞րն եք հաջողված համարում. ա. երբեմն փողը շատ թանկ արժե, բ. խելացի մարդիկ փողերը պահում են գլխում, այլ ոչ թե սրտում, գ. նա, ով միջակ է ապրում,
ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ ֆոլաթթուն եւ նրա ածանցյալները (վիտամին B 9), որոնք պարունակվում են ուտելի բանջարեղենի տերեւներում, ելակի մեջ, ինչպես նաեւ մտնում են վիտամինային պատրաստուկների բաղադրության մեջ, կանխարգելում են ծխողների մոտ թոքերի քաղցկեղի առաջացումը: Հետազոտությունն անց է կացվում 2001 թվականից ի վեր՝ քաղցկեղի ազգային ինստիտուտի աջակցությամբ: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1100 ծխող մարդ,
ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏՆԵՐԸ ՉԵ՞Ն ՕԳՆՈՒՄ
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ հակադեպրեսանտները հիվանդների մոտ 50%-ի համար արդյունավետ չեն, քանզի սերոտոնինի ընկալիչներից որեւէ տեսակի ավելցուկը չեզոքացնում է այդ պատրաստուկների ազդեցությունը: Տարածված հակադեպրեսանտներից շատերը ավելացնում են գլխուղեղի կենտրոնում գտնվող սերոտոնինի, այսպես կոչված՝ «նեյրոմեդիատորների» քանակը: Այսպես ուժեղանում է սերոտոնինի ազդեցությունը, մասնավորապես` տրամադրությունը բարձրանում է: Սակայն, ինչպես ցույց տվեցին լաբորատոր մկների վրա արված հետազոտությունները, դա
Հեռուստացույցի առջեւ երկար նստելը կարող է վաղահաս մահվան հանգեցնել
Սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը կախված է այն ժամանակից, որը մարդն անց է կացնում հեռուստացույցի առջեւ: Այս եզրահանգմանն է եկել Ավստրալիայի հետազոտողների մի խումբ՝ Դեյվիդ Դենսթենի ղեկավարությամբ: Գիտնականներն օգտագործել են 6.5 տարի տեւած հետազոտության տվյալները: Այդ ամբողջ ընթացքում նրանք հետեւել են 25 տարեկանից բարձր 8800 ավստրալացու առողջական վիճակին: Այդ ընթացքում մասնակիցներից 284-ը մահացել է, այդ
ԿՈՃԱՊՂՊԵՂԸ՝ ՍԻՐԱԽԱՂԵՐԻ ԽԹԱՆ
Այս համեմունքը սեռական ցանկություն է առաջացնում, վերացնում հոգնածությունն ու սթրեսը Շատերն են երազում ակտիվ եւ բազմազան սեքսի մասին, սակայն այդ ամենին խանգարում են առօրյա հոգսերն ու ծանր աշխատանքից առաջացած նյարդային լարվածությունը: Պարզվում է, եթե կանայք սկսեն ուսումնասիրել համեմունքների ցանկը, ապա կարող են իրենց կողակցին, զուգընկերոջը սիրային խաղերին մղելու հարցում լուրջ արդյունքների հասնել: Օրինակ՝ վերջին տարիներին
«Փյունիկ»-«Դաչիա»՝ 1:6
Մոսկվայում ընթացող ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության «Համագործակցության գավաթ» մրցաշարը շարունակվում է առանց Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»: Նախնական փուլի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը՝ այս անգամ 1:6 խոշոր հաշվով զիջելով Մոլդովայի «Դաչիային»: Սակայն Հայաստանի թիմը դրանից առաջ էլ արդեն զրկվել էր պայքարը քառորդ եզրափակիչում շարունակելու հեռանկարից: Արդեն գրել ենք, որ
Շախմատը՝ Սիսիանում
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել: Տարիներ շարունակ քաղաքում շախմատի խմբակներ են եղել, իսկ 2006 թվականից Սիսիանի շախմատի դպրոցը սկսել է գործել որպես շախմատի ակադեմիայի մասնաճյուղ: Բացի դպրոցից, այսօր նաեւ միջնակարգ դպրոցներից մեկում հատուկ շախմատի խմբակ կա: Ի՞նչ ապագա ունի շախմատը Սիսիանում, քայլեր ձեռնարկվու՞մ են քաղաքում մարզաձեւի զարգացման համար: Շախմատի դպրոցի տնօրեն