Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈՂԻՆ

Հունվար 21,2010 00:00

\"\"Առանց երկար մտածելու հետեւյալ թեստի հարցերին պատասխանեք եւ դա թույլ կտա փողի նշանակությունը ձեր կյանքում օբյեկտիվորեն գնահատել: Ամեն հարցին՝ պատասխաններից որեւէ մեկն ընտրեք:

1. Փողի վերաբերյալ հետեւյալ բնորոշումներից ո՞րն եք հաջողված համարում.

ա. երբեմն փողը շատ թանկ արժե,

բ. խելացի մարդիկ փողերը պահում են գլխում, այլ ոչ թե սրտում,

գ. նա, ով միջակ է ապրում, երեւակայության պակասից է տառապում:

2. Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը լավ հարստացել է: Այդ փաստը ձեր հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա.

ա. միայն ուրախ կլինեմ, բացի այդ՝ անհրաժեշտության դեպքում կկարողանամ պարտք վերցնել,

բ. տարբեր հետաքրքրություններն ու հնարավորությունները մեզ կարող են իրարից հեռացնել,

գ. ճիշտն ասած, նրան կնախանձեմ, իսկ դա ընկերությանը օգուտ չէ:

3. Ժամանակին ձեզ տրված վաուչերի հետ ինչպե՞ս վարվեցիք.

ա. ուղղակի ձեռքս թափ տվեցի այդ գաղափարի վրա,

բ. վաճառեցի,

գ. ներդրումային ֆոնդում ներդրեցի:

4. Կարճ ժամկետում ինչպե՞ս կարելի է գումար ճարել.

ա. պարտք վերցնել,

բ. ծախսերը կրճատել,

գ. շահավետ գործ դնել:

5. Շատ թանկ նվերը ձեր մեջ ի՞նչ զգացողություն է առաջացնում.

ա. ուրախություն,

բ. անհարմար վիճակ,

գ. կասկածանք նվիրողի մտադրության հանդեպ:

6. Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե ձեր պարտքը չվերադարձնեն.

ա. վախենում եմ, որ որեւէ ձեւով չեմ կարողանա ազդել,

բ. պարտքատիրոջը անընդհատ այդ մասին կհիշեցնեմ,

գ. բոլոր հնարավոր, նույնիսկ դաժան մեթոդները կկիրառեմ, որ պարտքս վերադարձնի:

7. Եթե մանրադրամ կոպեկ տեսնեք, կվերցնե՞ք.

ա. ոչ, նման մանրուքի համար կռանալ չարժե,

բ. չգիտեմ, տրամադրությունից է կախված,

գ. անպայման:

8. Փողի վերաբերյալ խոսակցություններին ինչպե՞ս եք վերաբերվում.

ա. այլ թեմաներ եմ նախընտրում,

բ. գործարար հարաբերություններում դա բնական է, իսկ ընկերականում՝ ավելորդ,

գ. նման զրույցները հետաքրքիր են եւ օգտակար:

9. Մանրը հաշվո՞ւմ եք.

ա. երբեք,

բ. երբեմն,

գ. միշտ:

10. Բիրժային տեղեկությունները ձեր տրամադրության վրա ինչպե՞ս են անդրադառնում.

ա. ոչ մի ձեւով, որովհետեւ ընդհանրապես չեմ հետաքրքրվում,

բ. բիրժայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են մտահոգություն առաջացնել,

գ. այդ իրադարձություններին շատ ուշադրությամբ եմ հետեւում եւ երբեմն մեծ ապրումներ եմ ունենում:

Արդյունքները: «Ա» հարցերին տված ամեն պատասխանի համար 1 միավոր, «բ»-ի համար՝ 2, «գ»-ի համար 3 նշանակեք:

10-13 միավոր: Փողի նշանակությունը ձեր կյանքում չեք գերագնահատում: Նման վերաբերմունքը ֆինանսական մեծ հաջողություններ չի խոստանում: Իմիջիայլոց, առանց դրա էլ ձեզ վատ չեք զգում:

14-21 միավոր: Դուք կարողանում եք գումար վաստակել եւ թույլ չեք տալիս, որ նյութական պրոբլեմները ձեր հոգեկան անդորրը խախտեն: Ձեր իդեալը չափավոր բարեկեցությունն է, եւ դուք ի վիճակի եք դրան հասնել:

22-30 միավոր: Ձեր կյանքում փողը մեծ նշանակություն ունի: Դուք շատ եք ցանկանում հարուստ լինել եւ ամեն ինչ անում եք դրան հասնելու համար: Սակայն նման դիրքորոշումը ֆինանսական ցնցումների պարագայում կախման մեջ է ձեզ գցում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել