Օրվա լրահոսը
ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈՂԻՆ
Առանց երկար մտածելու հետեւյալ թեստի հարցերին պատասխանեք եւ դա թույլ կտա փողի նշանակությունը ձեր կյանքում օբյեկտիվորեն գնահատել: Ամեն հարցին՝ պատասխաններից որեւէ մեկն ընտրեք: 1. Փողի վերաբերյալ հետեւյալ բնորոշումներից ո՞րն եք հաջողված համարում. ա. երբեմն փողը շատ թանկ արժե, բ. խելացի մարդիկ փողերը պահում են գլխում, այլ ոչ թե սրտում, գ. նա, ով միջակ է ապրում,
ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ ֆոլաթթուն եւ նրա ածանցյալները (վիտամին B 9), որոնք պարունակվում են ուտելի բանջարեղենի տերեւներում, ելակի մեջ, ինչպես նաեւ մտնում են վիտամինային պատրաստուկների բաղադրության մեջ, կանխարգելում են ծխողների մոտ թոքերի քաղցկեղի առաջացումը: Հետազոտությունն անց է կացվում 2001 թվականից ի վեր՝ քաղցկեղի ազգային ինստիտուտի աջակցությամբ: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1100 ծխող մարդ,
ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏՆԵՐԸ ՉԵ՞Ն ՕԳՆՈՒՄ
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ հակադեպրեսանտները հիվանդների մոտ 50%-ի համար արդյունավետ չեն, քանզի սերոտոնինի ընկալիչներից որեւէ տեսակի ավելցուկը չեզոքացնում է այդ պատրաստուկների ազդեցությունը: Տարածված հակադեպրեսանտներից շատերը ավելացնում են գլխուղեղի կենտրոնում գտնվող սերոտոնինի, այսպես կոչված՝ «նեյրոմեդիատորների» քանակը: Այսպես ուժեղանում է սերոտոնինի ազդեցությունը, մասնավորապես` տրամադրությունը բարձրանում է: Սակայն, ինչպես ցույց տվեցին լաբորատոր մկների վրա արված հետազոտությունները, դա
Հեռուստացույցի առջեւ երկար նստելը կարող է վաղահաս մահվան հանգեցնել
Սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը կախված է այն ժամանակից, որը մարդն անց է կացնում հեռուստացույցի առջեւ: Այս եզրահանգմանն է եկել Ավստրալիայի հետազոտողների մի խումբ՝ Դեյվիդ Դենսթենի ղեկավարությամբ: Գիտնականներն օգտագործել են 6.5 տարի տեւած հետազոտության տվյալները: Այդ ամբողջ ընթացքում նրանք հետեւել են 25 տարեկանից բարձր 8800 ավստրալացու առողջական վիճակին: Այդ ընթացքում մասնակիցներից 284-ը մահացել է, այդ
ԿՈՃԱՊՂՊԵՂԸ՝ ՍԻՐԱԽԱՂԵՐԻ ԽԹԱՆ
Այս համեմունքը սեռական ցանկություն է առաջացնում, վերացնում հոգնածությունն ու սթրեսը Շատերն են երազում ակտիվ եւ բազմազան սեքսի մասին, սակայն այդ ամենին խանգարում են առօրյա հոգսերն ու ծանր աշխատանքից առաջացած նյարդային լարվածությունը: Պարզվում է, եթե կանայք սկսեն ուսումնասիրել համեմունքների ցանկը, ապա կարող են իրենց կողակցին, զուգընկերոջը սիրային խաղերին մղելու հարցում լուրջ արդյունքների հասնել: Օրինակ՝ վերջին տարիներին
«Փյունիկ»-«Դաչիա»՝ 1:6
Մոսկվայում ընթացող ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության «Համագործակցության գավաթ» մրցաշարը շարունակվում է առանց Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»: Նախնական փուլի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը՝ այս անգամ 1:6 խոշոր հաշվով զիջելով Մոլդովայի «Դաչիային»: Սակայն Հայաստանի թիմը դրանից առաջ էլ արդեն զրկվել էր պայքարը քառորդ եզրափակիչում շարունակելու հեռանկարից: Արդեն գրել ենք, որ
Շախմատը՝ Սիսիանում
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել: Տարիներ շարունակ քաղաքում շախմատի խմբակներ են եղել, իսկ 2006 թվականից Սիսիանի շախմատի դպրոցը սկսել է գործել որպես շախմատի ակադեմիայի մասնաճյուղ: Բացի դպրոցից, այսօր նաեւ միջնակարգ դպրոցներից մեկում հատուկ շախմատի խմբակ կա: Ի՞նչ ապագա ունի շախմատը Սիսիանում, քայլեր ձեռնարկվու՞մ են քաղաքում մարզաձեւի զարգացման համար: Շախմատի դպրոցի տնօրեն
Ռուսաստանում մտմտում են բազմակնությունն օրինականացնելու մասին
Ռուսաստանի իշխանությունները, երկյուղ ունենալով երկրի բնակչության նվազման տեմպերի առնչությամբ, դիմել են ոչ ավանդական «դեղամիջոցների»: Reuters-ի մատուցմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել սերմնահեղուկի բանկերի թիվն ավելացնելու եւ բազմակնության օրինականացման հարցերը: Ի դեպ, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Տղամարդկանց տանք 100-հազարական ռուբլի՝
ՎՊՄԻ-ն 40 տարեկան է
2009-ը նշանավորվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) համար. լրացավ բուհի հիմնադրման 40-ամյակը։ Տարվա ընթացքում պարբերաբար միջոցառումներ էին կազմակերպվում` նվիրված այս առիթին, իսկ երեկ տարելիցը հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, ուր ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլյովը, Լոռու
Հաշվետու եղավ
Հունվարի 20-ից ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանին են ներկայացնում նախարարությունների 2009թ. գործունեության հաշվետվությունները: Երեկ առաջինը հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ 2009թ.-ին կրթության եւ գիտության գերակա խնդիրներն են եղել հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը, նախնական եւ միջին մասնագիտական կրթության զարգացումը, գիտության ոլորտի բարեփոխումները՝ հայեցակարգային, ռազմավարական եւ իրավական
Օլիմպիադա՝ Իրանում
ԻԻՀ դեսպանության hասարակայնության հետ կապի բաժինը տեղեկացնում է, որ ԻԻՀ կրթության ու որակավորման կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել մաթեմատիկայի ու քիմիայի միջազգային օլիմպիադա։ Մաթեմատիկայի ու քիմիայի բնագավառներով հետաքրքրվող ուսանողները կարող են հանրապետական կամ բուհական մի հավաքականի կազմով՝ առավելագույնը 5 ուսանող, 1-2 դասախոսի ուղեկցությամբ, մասնակցել վերոնշյալ օլիմպիադային։ Իրանում կեցության ու հյուրընկալության ծախսերը հոգում է որակավորման կազմակերպությունը, իսկ
Բրիտանական շունչը կթեւածի
Մեկ շաբաթ շարունակ Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում բրիտանական շունչը կթեւածի: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ ակադեմիայի «Ալբեր եւ Թովե Բոյաջյաններ» ցուցասրահում ներկայացվեցին խորհրդի մոտ 60 տարիների գործունեության ընթացքում ձեռք բերված աշխատանքները: Ցուցանմուշների հեղինակները ոչ միայն 1950-ականների վաստակավոր նկարիչներ էին, այլեւ երիտասարդ ժամանակակից ստեղծագործողներ: Խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով, նման ցուցադրություն առաջին
ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԵՌ ՀՈԲԻ՞ Է
Կամ՝ ի՞նչ է բացահայտում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող ստուգատեսը «Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ». երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց այս խորագրով ամենամյա ստուգատեսը: Առաջիկա 3 օրերի ընթացքում կրթահամալիրի կազմում գործող տարբեր կրթական օղակներում կրթահամալիրի, ՀՀ մարզերի ու Վրաստանի տարբեր դպրոցների ուսուցիչներ ՏՀՏ ոլորտում իրենց ունեցած փորձով կփոխանակվեն միմյանց հետ: «Մխիթար Սեբաստացիի» սաները, ծնողներն ու
Բաց նամակ Եվրախորհրդին
Հարգելի պարոնայք, հայտնում եմ ձեզ, որ շուտով ձեր պատկառելի խորհրդում Հայաստանը ընդդիմադիր պատգամավոր չի ունենա: Չգիտեմ, դուք ինչպես կընդունեք, բայց մեր խորհրդարանի ղեկավարությունն ու իշխանությունները կազատվեն «գլխացավից» եւ հանգիստ շունչ կքաշեն: Բայց եկեք մի կես տարով ետ գնանք: Արտահայտելով մեր հանրության ճնշող մեծամասնության կամքն ու կարծիքը, անցյալ տարվա հունիսի 30-ին «Առավոտ» թերթում «Զարուհին՝ հրեշտակ» վերնագրով
«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ ՇԱՆՏԱԺՈՎ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ՉԷ»
Վստահ է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների կողմից տարեցտարի ժողովրդավարության հետընթաց արձանագրող Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնական գլխացավանքը տպագիր մամուլն է, որը, չնայած մինչ օրս գործադրած ջանքերին, այդպես էլ չի հաջողվել դարձնել ձեռնասուն եւ լիարժեք վերահսկելի: Ուստի, այդ բացը լրացնելու նպատակով, ժամանակ առ ժամանակ հայրենի խորհրդարանում հայտնվում են օրենսդրական տարբեր նախաձեռնություններ, որոնց
Գործադուլն ավարտվեց առանց զիջումների
Կիրակի օրվանից Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում սկսած գործադուլը երեկ արդեն չորրորդ օրն էր, որ շարունակվում էր մինչեւ օրվա երկրորդ կեսը: Ցածր աշխատավարձից դժգոհող Շահումյան հանքի աշխատողները շարունակում էին բողոքի ակցիաները. գործադուլավորների եւ ընկերության ղեկավարության միջեւ ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվել: Հանքի աշխատողները ասում էին. «Եթե չբավարարեն մեր պահանջները, չվերանայեն մեր աշխատավարձը, մենք չենք
Հայաստանը օգնել է Սփյուռքին
ՀՀ Սփյուռքի նախարարության տարեկան հաշվետվությունը 2008 թվականի հոկտեմբերից գործող ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2009-ի աշխատանքները սկսելիս «նեղսրտում» էր, թե «նախարարության համար վարձակալված մակերեսը խիստ սահմանափակ է»: Չնայած նախարարությանը լրացուցիչ տարածք չտրամադրվեց, 2009-ի տարեկան հաշվետվության մեջ նման անհանգստություն չկա, գերակա խնդիրներն այլ են՝ «Հայաստանի եւ Սփյուռքի գործակցության հայեցակարգի մշակում եւ հաստատում, Սփյուռքի հայկական կազմակերպությունների, հասարակական եւ հոգեւոր
ԲԱԳԱՐԱՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հայ-թուրքական սահմանին «կպած» գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք լուծելու փոխարեն պաշտոնյաները գյուղի մատույցներում դղյակներ են կառուցում: Այսպիսի տեսարանների համար դղյակներ կառուցող պաշտոնյաները «մոռանում» են բագարանցիների կենցաղային պայմանների բարելավման մասին: Արմավիրի մարզում լեռների մեջ կուչ եկած, ինքն իրենով ապրող, հազիվ 550-600 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղ է Բագարանը, որի երկու հարեւանները թուրքական երկու գյուղեր
ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՅԱՆ ՄԵՋ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հունվարի 19-ին Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին «Գավառի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ձնակույտից ճանապարհի երթեւեկելի հատված էր դուրս բերվել «ՎԱԶ-2106» մակնիշի 02 ՕՕ 887 պետհամարանիշի ավտոմեքենան:
ԼՍԱՐԱՆԻ 5-ՐԴ ՀԱՐԿԻՑ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Հունվարի 19-ին, ժամը 10.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ ՀՀ ոստիկանության ակադեմիայից իրենց մոտ է տեղափոխվել 1-ին կուրսի ուսանող, 1993 թ. ծնված Վիլիկ Գրիգորյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.35-ին, նա ինքնասպանություն գործելու նպատակով նա ցած է նետվել ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական մասնաշենքի 5-րդ հարկից: Վիլիկ Գրիգորյանն
Հողամասի իրական տերը բողոքում է
«Առավոտը» անդրադարձել է Երեւանի Անտառային փողոցի թիվ 126 հասցեում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասի պատմությանը: Հիշեցնենք, որ այն Երեւանի քաղաքապետի 04.03.2003թ. 400-Ա որոշմամբ տրամադրվել էր Արայիկ Ստեփանյանին: Քաղաքապետի որոշման համար հիմք էր հանդիսացել Կենտրոն թաղային համայնքի կողմից տրված տեղեկանքը, ըստ որի, նշված հողամասը Ա. Ստեփանյանը օգտագործել է 10 եւ ավելի տարիներ, ինչը իրականությանը չի համապատասխանում:
«ԿԳԲ-ի կանգառը» գողացել են…
Երեկ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն էի հրավիրվել՝ Խարբերդի մանկատան տնօրենի կողմից «պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով», որպես վկա: Ինձ ուղարկված այս տարվա դեռեւս անդրանիկ ծանուցագրի համաձայն՝ չներկայանալու դեպքում կարող էի բերման ենթարկվել «հարկադիր կարգով»: Ոստիկաններին «ավելորդ նեղություն» չտալու համար, ներկայացա եւ ցուցմունք տվեցի (պատկերացրեք, ցանկացած հրապարակումից հետո ինչ կարող է լինել
ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԼՔԵՄ ԴԱՀԼԻՃԸ
Ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը 2010 թ. հունվարի 14-ին ընդունած ՍԴ-ի որոշումը, որը քննվել էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա եւ առնչվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասին, տարբեր կերպ ընկալվեց փաստաբանների կողմից: Մինչ շատ փաստաբաններ ոգեւորված են, որ ՍԴ այդ որոշմամբ իրենց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ դատարանի
ԲԱ ԵՐՈՒՍԱՂԵ՞ՄԸ
Երուսաղեմում հայ եւ հույն հոգեւորականների «ավանդական» դարձած ծեծկռտուքից օրեր անց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հունաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Աթենքի եւ համայն Հելլադայի արքեպիսկոպոս Հերոնիմոս 2-ի հետ: Այդ մասին հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը: Հերոնիմոս 2-րդը բարձր է գնահատել Արամ Առաջինի դերը էկումենիկ շարժման մեջ: Միաժամանակ հույն հոգեւորականը նշել է, որ
ԳՈՒՄԱՐԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
«Հունվարի 18-ին իմ հեռախոսահամարը 5 հազար դրամով լիցքավորեցի «ԹելՍելլ» ընկերության լիցքավորման, կոմունալ ծառայությունների վճարման ապարատի միջոցով, սակայն անցել է 3 օր, իսկ այդ գումարն իմ հաշվին չի փոխանցվում: Ես արդեն 2 ամիս այս համարն օգտագործում եմ, նման խնդրի առաջ դեռ չէի կանգնել»,- երեկ «Առավոտին» դժգոհեց «Օրանժ» բջջային օպերատորի բաժանորդներից մեկը: Նշենք, որ, ըստ «Օրանժի» գովազդի,
ԲԱՐՁՐ ԼԱՐՈՒՄ
Ներքին Չարբախի 4-րդ փողոցի բնակիչներն արդեն 2 ամիս է՝ ստիպված են իրենց էլեկտրական տեխնիկան խնայողությամբ ու զգուշությամբ օգտագործել, քանի որ այստեղ մատակարարվող էլեկտրաէներգիան չափորոշիչներին չի համապատասխանում. 220-ի փոխարեն 260 վոլտի է հասնում, ինչը պատճառ է դառնում էլեկտրական սարքերի շարքից դուրս գալուն: Նրանց խոսքերով, ամեն օր իրենք ստիպված են իրենց տան էլեկտրական լամպերը փոխել. «Անգամ հեռախոսներն
Մի սխալ բառն արժեցել է… 8 մլն դրամ
«Կոմպաս» ընկերության ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը թիվ 523298 փոխադրման ամփոփագրով Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է ներմուծել համակարգչային տեխնիկա: Ա. Բաղդասարյանը այդ տեխնիկան Արարատյան տարածաշրջանային մաքսատանը հայտարարագրելիս սխալմամբ նշել է, որ իր ներկրած 100 հատ 19 դյույմանոց մոնիտորը չինական արտադրության է, մինչդեռ իրականում այն ինդոնեզական է: Հայտարարագիրը կազմելուց հետո Ա. Բաղդասարյանը կատարել է բոլոր անհրաժեշտ մուծումները: Չինականի
ՄԵՂՐԻԻՑ ԱԳԱՐԱԿ՝ ՀԻՎԱՆԴԸ ՉԻ ՁԳԻ
Ագարակի եւ Մեղրիի հիվանդանոցների օպտիմալացման արդյունքում, մեղրեցիները կարծում են, որ ժողովուրդը կտուժի Կառավարությունը 2009 թվականի սեպտեմբերին որոշում է կայացրել Մեղրի քաղաքի միակ հիվանդանոցը միավորել Ագարակի հիվանդանոցին: Արդյունքում՝ Մեղրիի հիվանդանոցում գործելու են միայն թերապեւտիկ եւ մանկական բաժինները՝ Մեղրիի պոլիկլինիկայի մասնաշենքում, իսկ վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն բաժինները կփակվեն, եւ այդ ոլորտի ծառայությունները կմատուցվեն Ագարակի հիվանդանոցում: Նման օպտիմալացման
ԱՄՀ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
«Համաշխարհային տնտեսությունը տնտեսական ճգնաժամից հետո վերականգնվում է սպասվածից ավելի արագ»: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը: Նրա խոսքով, մասնավորապես Ասիայի տարածաշրջանում ընթացիկ տարում տնտեսական աճի ցուցանիշը կհասնի 7%-ի: Նշենք, որ ավելի վաղ փորձագետները կանխատեսել էին 3%-ի սահմանագիծը:
ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ռուսաստանից Հայաստան արտահանումն այս տարի կնվազի 14%-ով, իսկ ներկրումը՝ 50%-ով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսումներ է արել Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը՝ ամփոփելով 2 երկրների նախորդ տարվա տնտեսական համագործակցության արդյունքները: Նրա տեղեկացմամբ, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է՝ կազմելով $707 մլն: Պարոն Զայցեւը նշեց, որ 2009-ի 11