Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 22

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի

ՋԻՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Կամ նոր ներկայացում՝ պոեզիայի թատրոնի խաղացանկում 1991թ. «Կոչեմ ապրողաց» ներկայացմամբ Վանաձորի թատրոնների շարքում ավելացավ եւս մեկը՝ պոեզիայի թատրոնը (գեղ. ղեկ.՝ Ջիվան Սարգսյան): Վերջերս Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի 70/179 մոտոհրաձգային գումարտակից սկիզբ առավ Ջիվան Սարգսյանի «Լույսի հայրենիքը»: Այս տարիներին բեմադրվել  են «Ես իմ անուշ Հայաստանի» (նվիրված Չարենցի 100-ամյակին. 1997թ.), «Հավերժի ճամփորդ», «Ձոն փառքի», «Լինել»

Երեխաների ճարպակալման գենետիկական պատճառը

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է փոքր տարիքին հատուկ խիստ ճարպակալման գենետիկական պատճառները: Հետազոտություններն անցկացրել էին ինչպես ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի, այնպես էլ բրիտանական Սենգեր համալսարանի մասնագետները: Հետազոտությանը մասնակցել են ճարպակալման խիստ աստիճանով տառապող 300 երեխա: Գիտնականները վերլուծել են յուրաքանչյուր մասնակցի գենոմը՝ գտնելու համար մուտացիայի այն տիպերը, որոնք հայտնի են որպես ԴՆԹ-ի տարբեր կրկնօրինակներ: Հիվանդների ԴՆԹ-ն համեմատելով

Ուղեւորները՝ «պասիվ» ծխողներ

«Հարգելի՛ ուղեւորներ, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում, այդ թվում՝ երթուղային տաքսիներում: Պահանջե՛լ վարորդից, որպեսզի նա չծխի եւ չվտանգի Ձեր առողջությունը»: «Երեւանտրանս» ՓԲԸ»-ի այս հայտարարությունը կարող եք կարդալ մայրաքաղաքի բոլոր երթուղային տաքսիներում: Բայց դե, մենք՝ հայերս, միշտ սովոր ենք խախտել բոլոր օրենքներն ու ներկայացվող պահանջները: Եվ այս

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

Մրցանակ՝ լավագույն Կաղանդ պապին Գունագեղ զարդարանքով շարժաբեմեր, ռետրո մեքենաներ, երեւանյան ու մարզային պարախմբեր, նվագախումբ, ծաղրածուներ ու ակրոբատներ, վառ հագուստներով դերասաններ ու երաժիշտներ… Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարություններն արդեն սկսվել են: Արդեն 3-րդ տարին է, որ «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը եւ «Deem communications»-ը, ձմեռային գորշ օրերը գունազարդելու նպատակով, կազմակերպում են «Ձմեռային փառատոն Հայաստան»-ը, որի շրջանակում անցկացվում է

Հսկաների մենամարտը

Էլիստայում այս օրերին անցկացվում է արագ շախմատի մրցախաղ շախմատային հսկաներ Բորիս Սպասսկու եւ Վիկտոր Կորչնոյի միջեւ: Առաջին պարտիայում Վիկտոր Կորչնոյը կարողացել է պարտության մատնել Սպասսկուն, իսկ երկրորդ տուրում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք: Այսպիսով՝ երկրորդ տուրից հետո Կորչնոյն առջեւում է 1,5 միավորով, իսկ Բորիս Սպասսկին առայժմ իր ակտիվում կես միավոր ունի:

Դվինը հաղթել է պինգ պոնգի մրցաշարում

Սեն Ժոզեֆ համալսարանում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Լիբանանի պինգ պոնգի միջհամալսարանական մրցաշարը, որին մասնակցել է 17 համալսարանների շուրջ հարյուր աշակերտ: Ինչպես հաղորդում է «Ազդակը», մրցաշարն անցկացվել է Լիբանանի պինգ պոնգի ֆեդերացիայի հովանավորությամբ: Բեյրութի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Դվին Մունջողլյանը, ով մրցաշարին մասնակցել է ՀՄԸՄ Բեյրութի ներկայացուցչական խմբի կազմում, եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնելով Ռիտա Պըսեյպեսին՝

Եվգենյա Դոլուխանովայի հաղթանակը

Ուկրաինայի չեմպիոն, ազգությամբ հայ շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան հաղթանակով է ավարտել Ռուսաստանի Սուզդալ քաղաքում անցկացված Բիկովայի հուշամրցաշարը: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրավել է առաջին հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Արոնյանը կխաղա Լինարեսի գերմրցաշարում

Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 12-25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվող շախմատի ավանդական գերմրցաշարին: Արոնյանի մրցակիցները լինելու են Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վուղար Հաշիմովը, Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսը, հավանաբար՝ նաեւ Բորիս Գելֆանդը:

Վանես Մարտիրոսյանը կրկին հաղթեց նոկաուտով

Առաջին միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որը հանդես է գալիս Ամերիկայի դրոշի ներքո, շաբաթ օրը ԱՄՆ-ի Յանգսթաուն քաղաքում անցկացրած մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով առավելության հասավ Ուիլլի Լիի նկատմամբ: 23-ամյա Վանեսը երրորդ ռաունդում երկու անգամ գետնին՝ ռինգի հատակին տապալեց մրցակցին եւ մրցավարը երկրորդ նոկդաունից հետո Լիին արգելեց մարտը շարունակել: Սա Վանես Մարտիրոսյանի 26-րդ

ՄԱՐԶԻԿ ԼԻՆԵԼԸ ՀԵՇՏ ԳՈՐԾ ՉԷ

Մրցաշրջան-2009-ը հայաստանցի մարզիկների համար կարելի է ավարտված համարել: Տարվա ընթացքում նախատեսված պաշտոնական բոլոր կարեւորագույն մրցումները (աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ), հատկապես՝ օլիմպիական մարզաձեւերի, ավարտվել են: Սակայն այդ ավարտված ասածը խիստ հարաբերական է: Ավելի ճիշտ, այն իրենց՝ մարզիկներին չի վերաբերում: Նրանց մարզումային գործընթացը շարունակվում է: Եթե այս օրերին մարդկանց ուղեղը զբաղված է Ամանորի սեղանները ծանրաբեռնելու խնդիրներով, ազգային

ՊԱՊՅԱՆԸ՝ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստամբուլի Տեխնիկական համալսարանի Մաչքայի ամֆիթատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի համերգը: Ինչպես գրում է «Մարմարան», համերգը անմոռանալի իրադարձություն է եղել ստամբուլահայերի համար: Երգչուհուն նվագակցել է տաղանդավոր դաշնակահար եւ կազմակերպիչ Շահան Արծրունին: Համերգին մասնակցել է նաեւ Ս. Վարդանանց երգչախումբը՝ խմբավար Ատրուշան Հալաճյանի ղեկավարությամբ: Ծրագրի

ՀԵՆՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ

Ծանոթացա ձեր թերթում տպագրված «Ոչ թե գերեզմանափոր, այլ գործընկեր» («Առավոտ», 16.12.2009թ.) եւ «ICCROM-ը զգեստ չի, որ վերաձեւվի» («Առավոտ», 10.12.2009թ.) նյութերին։ Արդեն վաղուց ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին ճանաչում ենք բոլորս, եւ նրա «ճարտարապետական» գործունեությունը ծանոթ է բոլորիս։ Չկարողացա չարձագանքել եւ իմ պաշտպանությունը չհայտնել նրան «Երեւանի պատմամշակութային ժառանգության գերեզմանափոր» որակմանը։ Չնայած ես նման կարծիք հայտնելու հնարավորություն

«Ծառայում է օլիգարխիկ իշխանությանը»

Երեկ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախումբը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ «Ավարտին մոտեցող 2009 տնտեսական տարին ամենածանրն է նորագույն ժամանակաշրջանում՝ իր աննախադեպ տնտեսական անկմամբ, աղքատության աճի տեմպերով, ինչը պայմանավորված է ոչ այնքան համընդհանուր տնտեսական ճգնաժամով, որքան այդ պայմաններում սեփական ժողովրդին ավելի հիմնավոր կողոպտելու վարչախմբի մոլուցքով։ Տարեմուտին այդ մոլուցքը դրսեւորվեց առավելագույն չափով։ Տարվա գեթ մեկ օրն

«ՓՈՍԸ» SOS Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Կոլեկտիվի անդամները համոզված են, որ իրենց աշխատանքները միտումնավոր են կազմալուծում «Փոսի» կոլեկտիվը ահազանգել է նաեւ ասուլիսներում: Արդեն 6 տարի ՀԳՄ շենքում գործող Երեւանի երիտասարդական փորձարարական (Փոսի) թատրոնի կոլեկտիվը ամառվանից ալեկոծված է. նախկին տնօրեն Էդիկ Հակոբյանին մշակույթի նախարարությունը շնորհակալություն հայտնելով՝ հուլիսի 1-ին ազատել է աշխատանքից, տնօրենի պաշտոնակատար նշանակել Արթուր Նալբանդյանին, թատրոնի աշխատանքները կազմալուծված են, այս ամենին

ՄԻՇԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

Tert.am-ը հաղորդում է, որ Մոսկվայի ներքին գործերի պետական վարչությունն այսուհետեւ զբաղվելու է հայտնի հաղորդավար եւ շոումեն Միխայիլ Գալուստյանին հասցեագրված հաշվեհարդարի սպառնալիքների գործով: Ինչպես Life News-ին հայտնել է վարչության ներկայացուցիչը, այժմ փորձում են գտնել այն մարդկանց, ովքեր սպառնացել են սպանել Գալուստյանին: Քննիչները կասկած չունեն, որ շոումենի եւ նրա ընտանիքի անդամների կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Ինտերնետային

2009-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ «Օգոնյոկ» ամսագիրը հրապարակել է 2009 թվականի 10 կարեւորագույն գիտական հայտնագործությունների իր ցուցակը: 1-ին տեղում է հայտնվել խմբերի երկրաչափական թեորեմը: Այս ընտրության համար առիթ է հանդիսացել 2009թ.-ին Միխայիլ Գրոմովի ստացած Աբելի մրցանակը՝ «երկրաչափության մեջ ունեցած ներդրման համար»: Ճիշտ է, խմբերի երկրաչափական թեորեմը մի քանի տասնամյակների ընթացքում է մշակվել  եւ 2009-ի հետ ուղիղ կապ չունի, բայց

ԻՐԱՆՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԿՐԿԻՆ ԽԱՌՆ Է

Իրանական ընդդիմությունն օգտագործեց անցած հանգստյան օրերին մահացած այաթոլա Հոսեյն Ալի Մոնթազերիի հուղարկավորությունը՝ իշխող ռեժիմի դեմ նոր զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնելու համար: Ինչպես հաղորդել է The Times-ը՝ սրբազան Կում քաղաքում, որտեղ երեկ կայացել է Մոնթազերիի հուղարկավորությունը, փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Դեպքի վայրից երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին հաղորդվում ոստիկանների եւ սգացող ցուցարարների

Պաղեստինցիների օրգաններ են օգտագործել

Իսրայելական բժիշկները օգտագործել են զոհված պաղեստինյան զինվորների ներքին օրգանները՝ իսրայելական զինվորականների համար: Այս մասին հաղորդել է անգլիական The Guardian թերթը՝ հղում կատարելով Քնեսեթի անդամ Ահմադ Թիբիին (նկարում): Թիբիի խոսքերով՝ ապացույցներ կան, որ ռազմական բժիշկները դիակներից վերցնում էին մաշկային հատվածներ, աչքերի եղջերաթաղանթներ, զարկերակների կտորներ եւ այլ մարմնամասեր ու դրանք օգտագործում էին վիրավոր իսրայելցի զինվորներին վիրահատելիս: Նման

Տիմոշենկոն 6 միլիա՞րդ է կերել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեղադրել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին՝ սեփական նախընտրական քարոզարշավի համար պետգանձարանից գումարներ օգտագործելու մեջ: Նախագահն ասել է, որ ինքն արդեն հանձնարարել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյին հետաքննել այս գործը: Նա հայտարարել է, որ կառավարական եւ տեղական բյուջեների միջոցները պետգանձարանում կազմում են 1,8 մլրդ գրիվեն, որոնց թվում՝ տեղական բյուջեների միջոցները՝ 8 մլրդ: Այս՝

Վրաստանում նախարարներ են փոխվել

Երեկ Վրաստանի կառավարությունում միանգամից երկու նոր նախարար է հայտնվել: Նշանակվել են պատիժների իրականացման, ինչպես նաեւ՝ սփյուռքի հարցերով նոր նախարարներ: Պատիժների իրականացման հարցերով նոր նախարար է դարձել տիկին Խաթունա Կալմախելիձեն, որը մինչ այդ աշխատում էր արտաքին գործոց նախարարությունում: Նա երկրի «գլխավոր պատժիչի» պաշտոնում փոխարինել է Դմիտրի Շաշկինին, որը վերջերս դարձավ Վրաստանի կրթության նախարար: Սփյուռքի հարցերով նախարար

Խախտումներ՝ ԲՈՀ-ում եւ բուհերում

Երեկ կայացած ասուլիսում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է որոշ բուհերում, ինչպես նաեւ բարձրագույն որակավորման հանձնաժողովում՝ ԲՈՀ-ում, առկա մի շարք խախտումներին: Ինչպես հայտնում է Panorama.am-ը՝ ծառայության ղեկավարը մասնավորապես ասել է. «Մի շարք պետական ու ոչ պետական բուհերում ներբուհական ու միջբուհական փոխադրումները իրականացվել են խախտումներով»: Նա մանրամասնել է, որ կառավարության որոշման համաձայն, առաջին

Մեկից վերցնելով՝ մյուսին են տալիս

5000 դրամը մեկի համար «փող չի», իսկ մյուսի համար՝  «ցավի ոտք կոտրող է»  Տաթեւ Քառյանը վճարովի համակարգի ուսանող է: Ապագա լեզվաբանը հույս ունի, որ եթե կարողանա քննությունները լավ հանձնել, ապա իր ջանքերն ապարդյուն չեն անցնի. կտեղափոխվի անվճար ուսուցման համակարգ՝ թեթեւացնելով ծնողների բեռը: 18-ամյա ուսանողի ծախսերն ամսեկան 20 հազար դրամից պակաս չեն կազմում: Եվ նա այս

ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ՞

Մի՞թե այդպես է պետք բյուջեի միջոցները խնայել 10.07.2009-ին բազում քննարկումներից հետո վերջապես ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որը շատ մասնագետներ համարում էին բավականին հաջողված: Սակայն արդեն 4 ամիս անց պարզ դարձավ, որ հաջողված օրենքներ ունենալը մեր շատ պաշտոնյաների ձեռնտու չէ. ԱԺ-ում որոշեցին նորաթուխ օրենքը «համապատասխանեցնել» հայաստանյան պայմաններին, այսինքն՝ օրենքը, ինչպես հարմար է, ենթարկել փոփոխությունների: Փոփոխությունների

Բաց նամակ

Բոլոր նրանց, ում համար թանկ է ազգային արժանապատվության եւ երախտագիտության զգացումը, ով կողմնակից է կառուցելու միայն իրավունքի եւ բարոյականության ուժով գործող պետություն Այդ երանելի նպատակի ուղեցույցները, անտարակույս, նախ եւ առաջ մեր մեծերն են, ում պետք է հիշենք ամեն օր, հավատարիմ լինենք նրանց պատգամներին, ըստ արժանվույն գնահատենք նրանց ժառանգությունն ու հիշատակը, բայց՝ ոչ միայն խոսքով… Ցավոք,

ՋԱՐԴ՝ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Հարավ-արեւմտյան Ա2 թաղամասում է գտնվում թիվ 162 դպրոցը, որի առաջին զանգը հնչեց 1973 թվականին: 1993 թվականին դպրոցը 20-ամյակի առթիվ անվանվեց մեծ հայրենասեր եւ տաղանդավոր բանաստեղծ Ատոմ Յարճանյանի՝ Սիամանթոյի անունով: Տարիներ շարունակ հպարտությամբ էր կրում դպրոցը Սիամանթոյի անունը, նրա ապրած կյանքի օրինակով սեր ու հպարտություն էր ներարկում իր սաներին հայրենիքի հանդեպ: Անվանակոչման առաջին իսկ տարին դպրոցը

Արամ Մանուկյանը՝ Կապանում

Երեկ Կապանի քաղաքապետարանին հարող զբոսայգում տեղադրվեց հայ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին: Արձանի բացման հանդիսության ժամանակ մասնակիցներին ներկայացվեց քաղաքական գործչի կենսագրությունն ու գործունեությունը: Նշվեց կարեւոր կենսագրական մի փաստ, որ իրականում Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյանը) ծնվել է ոչ թե Շուշիում, ինչպես հանրագիտարանում եւ այլ տեղեկատուներում է գրված, այլ` Կապանի Դավիթ-Բեկ (Զեյվա) գյուղում:

Վաճառում է ծառայողական մեքենան

Վանաձոր համայնքի ավագանու տարեվերջյան  նիստում քննարկվեցին 2010թ. անելիքները՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների 2010թ. թվաքանակը, հաստիքացուցակը: Ավագանու անդամների առաջարկը՝ կրճատել գոնե պահակների կամ հավաքարարների թիվը, քաղաքապետարանի ներկայացուցիչները ցավով ընդունեցին, պնդելով, որ յուրաքանչյուր հաստիքի հետեւում մի ընտանիք է կանգնած: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը փորձում էր բացատրել, որ քաղաքապետարանը նոր կառույց չէ, եւ հաստիքներն այնպես են ընտրվել, որ հետագայում

Երասխահունի կամուրջը բաց է

Բայց նրա «երկարակեցության» համար գյուղտեխնիկան առանձին անցում պետք է ունենա «Առավոտի» նոյեմբերի 5-ի համարում «13 գյուղի մեկ կամուրջը» հրապարակմամբ ներկայացրել էինք Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի կամրջի պատմությունը: 1955-59 թվականներին կառուցված կամուրջը փակ էր եւ նորոգվում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվերով: Հարակից գյուղերի (Մարգարա, Վարդանաշեն, Արազափ, Փշատավան, Տանձուտ, Այգեշատ եւ այլն) բնակիչները բողոքում էին,

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՊԱՍԻՎ ԵՆ

Այս աշուն գայլերն իրենց «խելոք» են պահում Սիրողական որսի շրջանը ամիսներ առաջ էր մեկնարկել, բայց Սյունիքում մինչ օրս շատ քիչ թվով որսորդներ են ցանկացել մասնակցել որսաշրջանին: Այդ ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին 12 հոգի են դիմել՝ սիրողական որսի եւ ձկնորսության անդորրագրեր ձեռք բերելու համար: Սիրողական որսաշրջանին մասնակցելու թույլտվությունը արժե 5000

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031