Օրվա լրահոսը

«Ներսում» դժգոհ են, «դրսում»՝ գոհ

 ՄՃԽ-ն՝ Ջավախքի մասին «Ջավախքում այսօր տեր ու տիրական են միայն ուժային կառույցները, իսկ ՏԻՄ մարմինների գործունեությունը ձեւական բնույթ է կրում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ մանդատով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Ըստ նրա՝ ամբողջ հասարակությունը վերահսկողության տակ է, երիտասարդ ակտիվիստների մի մասը հետապնդվում է, մի մասը դատական քաշքշուկների մեջ է, մի

«ԹՈՒՅԼԵՐՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՇՏ»

Վստահ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը – ԲՀԿ նախագահը հայտարարեց, թե կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնալու առանձին: Այդ առանձին գնալը արդյոք չի՞ նշանակում, որ կոալիցիոն ուժերի միջեւ կլինի որոշակի առճակատում: – Որպես կանոն, առճակատումները լինում են այն դեպքերում, երբ ենթադրյալ կողմերի մոտ կա թուլություն, որովհետեւ, որպես կանոն, թույլերն են ամեն ինչ տանում առճակատումների

ԷԱՊԵՍ ԿԿԱՆԽՎԵՆ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Սա իշխանության վերջին զիջումն էր խորհրդարանական ընդդիմությանը՝ «Ընտրական օրենսգրքի» առնչությամբ:   76 կողմ ձայներով ԱԺ-ն երեկ 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրքը»: Դեմ էին 12 պատգամավորներ՝ Տիգրան Թորոսյանը, Վարդան Խաչատրյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Թեեւ նախագծի քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ընդունում են ընդդիմության եւս մի առաջարկ. «Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում, երբ հաշվարկվում

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

«Ես կարող եմ միայն ողջունել ՀՀ նախագահի առաջարկած համաներումը, քանի որ այդ կալանավորներն ամենասկզբից էլ չպետք է բանտ նստեին: Եվ եթե համաներումն իրականություն դառնա, եւ այդ մարդիկ ազատ արձակվեն, ապա դա առաջընթաց քայլ կլինի»,- «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ներկայացուցիչ Գեորգի Գոգիան: «Հայաստանի իշխանություններն, իրոք,

Շպարման պարագաները լի են վտանգավոր միացություններով

Կանադացի գիտնականները հանդես եկան մի հաշվետվությամբ, որը շատ կանանց անհանգստանալու տեղիք տվեց: Մասնագետները հաշվարկել էին, թե որքան վտանգավոր միցություններ կան ժամանակակից հայտնի կոսմետիկ միջոցների մեջ: «Enviromental Defence» ընկերությունը որոշել է փորձարկել դեկորատիվ կոսմետիկայի 49 նմուշներ` դրանց մեջ 8 ծանր մետաղներից որեւէ մեկի առկայությունը պարզելու համար: Պարզվեց, որ, հիմնականում, նմուշների մեջ առկա էր 8 ծանր մետաղներից

Mocak.am-ը՝ երեխաների համար

Օրերս գործարկվել է նոր մանկական կայք՝ Mocak.am, որի նպատակն է լրացնել մանկական ինտերնետային կայքերի պակասը մեր երկրում, մատուցել երեխաներին պարզ, մատչելի եւ շատ հետաքրքիր ինֆորմացիա, հեքիաթներ ու պատմություններ, մուլտֆիլմեր ու մանկական երգեր, գրքեր եւ աուդիոգրքեր, նկարներ եւ բազմատեսակ խաղեր: Կայքի պատասխանատուների փոխանցմամբ՝ Mocak.am-ը կկարողանա ապահովել ճիշտ ժամանց երեխաների համար, կստեղծի մանկական հարուստ աշխարհ, որտեղ նրանք

Միասեռականները կայք ունեն

Ադրբեջանում բացվել է միասեռականների առաջին կայքը՝ gay.az: 1news.az-ի փոխանցմամբ՝ սա սեռական փոքրամասնությունների առաջին կայքն է Կովկասում: Կայքի ստեղծողների կարծիքով՝ ազգային դոմենային անվան ստացումը կարեւոր առաջխաղացում է: Մոտակա ժամանակում նրանք պատրաստվում են կայքը դարձնել բազմաֆունկցիոնալ, մասնավորապես՝ տեղադրել նկարներ ու տեսանյութեր, նորություններ, ինչպես նաեւ բացել ֆորում, բլոգներ: Այս պահին կայքի մուտքն ազատ է միայն գրանցված օգտագործողների համար:

Բեթմենի «վերածնունդը»

ԱՄՆ-ում սկսվել են նոր «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները: «Խավարի արքայի վերածնունդը» (The Dark Knight Rises) անունը կրող ֆիլմի սյուժեն դեռեւս գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ Բեթմենը ստիպված է կռվել Բեյմենի հետ, ով գերբնական ուժ ու նաեւ հարմարվողականություն ներարկող փորձնական դեղի զոհ է: Տարբերակներից մեկում թռչող մարդ-մուկ Բեյնը կոտրում է Բրյուս Ուեյնի մեջքը՝ դարձնելով գլխավոր

«Playboy»-ը՝ ինտերնետում

«Playboy Enterprises» ընկերությունը, որը հրատարակում է «Playboy» հանրահայտ ամսագիրը, հայտարարել  իր նոր օնլայն ծառայության՝ «i.Playboy.com»-ի գործարկման մասին: Կայքում տեղադրվելու է ամսագրի ամբողջական արխիվը՝ սկսած առաջին համարից: Ծառայությունն առավելապես հարմարեցված է «iPad»-ների համար ու վճարովի է: Օգտագործողները կկարողանան օգտվել արխիվից՝ ամսական վճարելով 8, իսկ տարեկան՝ 60 դոլար: Նշվում է, որ «i.Playboy.com»-ի բաժանորդները կկարողանան դիտել ամսագրի ավելի

Սոբչակին լքել են

Ռուսաստանի Դումայի պատգամավոր, Ռոման Աբրամովիչի օգնական Սերգեյ Կապկովը բաժանվել է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակից: Մոտ մեկ տարի էր, ինչ Սոբչակն ու Կապկովը հանդիպում էին, եւ այդ ամբողջ ընթացքում Քսենյան ապրում էր իր սիրեցյալի ապարանքում: Հանուն Քսենիայի՝ Սերգեյն անգամ կնոջից բաժանվեց: Հենց այդ պատճառով շատերին թվում էր, որ նրանց հարաբերությունները շատ լուրջ են: Dni.ru-ի փոխանցմամբ՝ մի շարք

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԱՑՈՒՄ

Արձագանքներ՝ «Թանգարանների եվրոպական գիշեր» ձեռնարկից Նախորդ շաբաթ Եվրոպայով մեկ թեւածեց հասարակության բոլոր անդամներին դեպի թանգարաններ հրավիրող «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությունը: ԶԼՄ-ների արձագանքն ու վերլուծությունները փաստում են, որ ակցիան տոն էր բոլորի համար՝ թե՛ մշակութային հանրության եւ թե՛ նրանց, ովքեր երբեւէ չեն համարձակվում ոտք դնել թանգարաններ: Ինչպես տեղեկացնում է «Գիշերվա» պաշտոնական կայքը՝ www.nuitdesmusees.culture.fr-ն, նախաձեռնության 7-րդ մեկնարկը

Վերադարձ՝ ի շրջանս յուր

«Գանձասարը» դեռ առաջնության մասնակիցների թվում է, «Փյունիկը» կրկին մրցաշարային աղյուսակի բարձունքում է, «Արարատն» էլ վերջապես հաղթանակ է տոնել: Էլ ի՞նչ է պետք «հին ու բարի ժամանակները» հիշելու համար: Ամեն ինչ վերադառնում է իրերի՝ մեզ ծանոթ դրվածքին: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում միանգամից մի քանի նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Ընդ որում, առաջինն ու ամենակարեւորը՝ խաղադաշտից

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴ. «ՄՏԱԴԻՐ ԵՄ ԱՄՌԱՆՆ ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ»

IBF- ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որ, պարզվում է, մեկ շաբաթ Հայաստանում էր, մեկնելու նախօրեին ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ֆիզիկապես հանգստանալ չի հասցրել, սակայն հոգեպես շատ բավարարված է: Նրա խոսքերով, ամենից շատ կարոտել էր ցոգոլը: «Մեկնում եմ, բայց մտադիր եմ ամռանն այստեղ հանգստանալ: Առաջիկա

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Քութայիսում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էր Հին աշխարհամասի 74 լավագույն ներկայացուցիչներ, Լիլիթ Մկրտչյանը ութ միավորով (11 հնարավորից) նվաճեց բրոնզե մեդալ: Նույնքան միավոր վաստակել էր նաեւ վրացուհի Սալոմե Մելիան, սակայն նա լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գերազանցեց մեր մարզուհուն: Իսկ հաղթողի կոչմանը տիրացավ Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկած Հոանգ Թան Թրանգը՝ 9,0 միավորով: Մեր մարզուհիներից

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը: Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն

ԿԱՆՆԻ ԳՐԱՆ ՊՐԻՆ՝ ԹՈՒՐՔԻՆ

Կաննի փառատոնի «Ոսկե արմավենին» ստացել է ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիկը՝  «Կյանքի ծառ» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել են Շոն Պենն ու Բրեդ Փիթը:  Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 22-ի երեկոյան: News.am-ի մատուցմամբ, փառատոնի գրան պրին բաժանեցին թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի եւ Դարդեն եղբայրները՝ «Հեծանվով տղան» նկարի համար: Լավագույն կանացի

75-ԱՄՅԱ ՈԶՆԻ

Այսօր ճանաչված բանաստեղծ, երգիծաբան, Երգիծաբանների ասոցիացիայի նախագահ, «Ոզնի» երգիծաթերթի 30 տարվա գլխավոր խմբագիր, «Ծիծաղի տուն» հաղորդաշարի 15 տարվա հեղինակ-վարող, մի քանի տասնյակ գրքերի եւ հարյուրավոր երգերի խոսքերի հեղինակ, թարգմանիչ, մի շարք մրցանակների ասպետ Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Հայաստանի Գլխավոր ոզնին 75 տարեկան է: Շնորհավորում ենք հոբելյարին, մաղթում քաջառողջություն եւ անսպառ ծիծաղ:

ՀՈՒՇԱՄԵԴԱԼ՝ ԲԵԴԻՐՅԱՆԻՆ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կրթության, գիտության եւ մանկավարժության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար եւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Բեդիրյանին պարգեւատրել է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե հուշամեդալով»:

ՏԱՌԱՍՏԵՂԾՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

Վերջերս «Գրանշան 2008-2010»-ի մրցանակակիր աշխատանքները մեծ հաջողությամբ ցուցադրվել են ԱՊՀ մասնակից-պետությունների դիզայներների միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգեւատրման պաշտոնական արարողություն-ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցադրության կազմակերպիչներն էին «Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիան եւ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան: Ցուցահանդեսում տեղ էին գտել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթի մասնակից հայ տառաստեղծների շուրջ 112 աշխատանքներ, որոնք բարձր գնահատանքի են արժանացել

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ

Մայիսի 26-ին, ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս: Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցների աշակերտների համար ՀՀ կառավարության շենքում վերջին դասը կվարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սահակի ամսագիրը

Երեք ամիսը մեկ լույս է տեսնում հայրենասիրական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանի խմբագրած «Լուսակն» պատմամշակութային ամսագիրը: Ամսագրի 4-րդ համարը նվիրված է  մայիսյան գերբախտորոշ ճակատամարտերին՝ Սարդարապատ եւ Շուշի: «Արդեն 20 տարի է, որ ունենք անկախ  պետություն եւ բանակ: Բայց մեր անկախության սերունդը, մեղմ ասած, լավատեղյակ չէ ոչ միայն անցյալի ազգային հերոսներին, այլեւ արցախյան ազատամարտի նահատակ եւ

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՊԱՐՈՒՀԻՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ ԿԱ

Իսկ եղածները ստվերում են Վերջին շրջանում ազգային բալետային արվեստի մասին խոսելիս հիմնականում օրինակ են բերվում արեւմտյան բեմերը զարդարող տղամարդ արտիստները: Մոռացության են մատնվել պարուհիները: Դեռեւս խորհրդային տարիներից մի տեսակ կաշկանդում կար՝ հնչեցնելու վաստակաշատ այնպիսի պարուհիների անուններ, ինչպիսիք են Ռուսուդանա Թավրիզյանը, Թերեզա Գրիգորյանը, Սիլվա Մինասյանը, Բելլա Հովնանյանը, Էլվիրա Մնացականյանը, Աննա Մարիկյանը: Մյուս կողմից էլ, եթե մեր

ՇԱՆ ՄԻՍ՝ ՏԱՎԱՐԻ ՄՍԻ ՓՈԽԱՐԵՆ

Վլադիվոստոկի զինվորական մասի պահեստում հայտնաբերվել են շան մսի պահածոներ, որոնք ներկայացվել են որպես տավարի մսի պահածո՝ խոշոր չափի հափշտակությունը պարտակելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ին: Այդ փաստը հայտնի է դարձել դատախազության կողմից զինվորական մասում կատարված ստուգումների արդյունքում, որը սկսվել էր Youtube-ում այդ զինմասում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ: Հափշտակության արդյունքում հասցված

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԸ

Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում, պակիստանյան ռազմածովային ուժերի Մեհրանի հենակետի վրա գրոհայինների հարձակման արդյունքում 12 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ, Պակիստանի զինված ուժերը կարողացել են վերականգնել իրենց վերահսկողությունը նախօրեին «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից գրավված ռազմական հենակետում: Հատուկ ջոկատայինների եւ ապստամբների միջեւ մարտերը շարունակվել է գրեթե 16 ժամ: Հարձակումը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը, երբ

ԷՐԴՈՂԱՆԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից Կարսում կազմակերպված նախընտրական հանրահավաքից հետո բազմաթիվ քաղաքացիներ գրպաններում անհույս փորձեր են արել գտնելու իրենց դրամապանակները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Կարսի տեղական լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի հանրահավաքին մասնակցած եւ թալանված քաղաքացիների շարքում է հայտնվել նաեւ Թուրքիայի վարչապետի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Կարսի նահանգային խորհրդի անդամ Շեմալի Օզթուրքը։

Եգիպտոսում հրապարակվել է

մահապատժի առաջին դատավճիռը Կահիրեում հրապարակվել է այս տարվա հունվարի վերջերից մինչեւ փետրվարի սկզբները Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ ուժի կիրառման փաստի առնչությամբ կայացված մահվան առաջին դատավճիռը: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ հավելելով, որ մահապատժի է դատապարտվել ոստիկանության սերժանտ Մուհամմեդ Իբրահիմ Աբդել Մունիմը: Կահիրեի քրեական դատարանը ոստիկանության սերժանտին մեղավոր է ճանաչել հունվարի

ԵՄ-ն ավելի խստացրեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները

Երկուշաբթի օրը Եվրամիությունը զգալիորեն ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցելու փաստն ավելի մտահոգիչ է դարձել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են ԵՄ դիվանագետները: Բրյուսելում տեղի ունեցած նիստում ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշել են 100 նոր անուն ընդգրկել այն ընկերությունների եւ անձանց ցանկում, որոնց ակտիվները ենթակա են

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ «ՑԱՍՄԱՆ ՕՐ» ԱՆԵԼՈՒ

Այն բանից հետո, երբ Վրաստանի ոստիկանությունն անցած հանգստյան օրերին ընդդիմության նախաձեռնած ցույցերը ցրելու համար կիրառեց արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ, ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել չորեքշաբթի օրը կայանալիք «Ցասման օրվա» ցույցին՝ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնանկությանը հասնելու համար: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները, որոնց թիվը շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հասել

«Երիտասարդները ռեզյումե կազմել չգիտեն»

Կամ՝ ինչպես աշխատանք գտնել Երիտասարդների կարիերայի տոնավաճառում Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ երիտասարդ աշխատանք գտնելու խնդիր ունի. կամ ինքը չի համապատասխանում գործատուի պահանջներին, կամ աշխատանքն իրեն հարմար չէ: Օրերս «Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Բրիտանական խորհրդի, «Գլոբալ զարգացումներ» եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնել էր «Երիտասարդների կարիերայի տոնավաճառ» կամ, ինչպես

Ո՞ՒՐ ԵՔ, ՍՈՑՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ

Ձեր աշխատանքից է կախված ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ճակատագիրը Արբանյակային ալեհավաքի միջոցով արտասահմանյան հաղորդումներ դիտելիս հասկանում եմ, որ այնտեղ կարողանում են մանկուց սովորեցնել ճիշտ ընկալել ամեն ինչ, «դրսում» բոլորը հավասար չափով մարդ են եւ հավասար իրավունքներ ունեն, անկախ նրանից՝ ինչ ռասայի են պատկանում, ինչ սոցիալական վիճակում են կամ մտավոր ու ֆիզիկական ինչ խնդիրներ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930