Օրվա լրահոսը
«ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ԱՆԳՐԱԳԵՏ ՏԵՔՍՏ»
Կամ ծնողն ու «Կենգուրու» խաղ-մրցույթի պատասխանատուն՝ նույն թեմայի շուրջ տրամագծորեն հակառակ կարծիքներով Արդեն ամփոփվել են «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած եւ ԿԳՆ հովանու ներքո անցկացվող «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: Այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 36 672 աշակերտ՝ Հայաստանի 912 եւ Արցախի 13 դպրոցներից: Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ այս տարի մասնակից դպրոցների թիվը ավելացել է. Հայաստանի
30 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻՆ
Ապրիլի 9-ին եւ 23-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի բնապահպանական «Օրհուս» կենտրոնները Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար օրիգամիներ՝ թղթե գունավոր կռունկներ պատրաստելու ակցիա իրականացրին: Գունավոր թղթից պատրաստված կռունկը ճապոնացիների համար խաղաղության, երջանկության ու բարեբերության խորհրդանիշ է: Նախաձեռնության հեղինակը Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի կամավոր Ջոյ Անիտա Նաշին է, ով նաեւ պատրաստված թղթե կռունկները ԱՄՆ է տեղափոխել, ուր
Դատարանը չի վերակառուցել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից յուրացում կատարելու եւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էրկագա Աստղ» ՍՊԸ տնօրեն Ա. Պետրոսյանը պետական գնման՝ ՄԲԱՇՁԲ-07/325 պայմանագրով 2009թ. դեկտեմբերի 29-ից միչեւ 2010թ. ապրիլի 1-ը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրի շենքի
Պահանջարկը շատ էր, տրամադրածը՝ քիչ
2010 թվականի եղանակային եւ կլիմայական «քմահաճույքները» բացասաբար էին անդրադարձել Սյունիքի գյուղատնտեսության վրա: Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը՝ 2010 թվականին գարնանացանից գրեթե բերք չի ստացվել: Սիսիանի տարածաշրջանում ընդհանրապես հաճարի բերք չի եղել, որոշակի քանակությամբ բերք է ստացվել Գորիսի Խնձորեսկ գյուղում: Այդ պատճառով էլ այս տարի հաճարի սերմացուի խնդիր է
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ
Վաստակավոր մանկավարժը պնդում է, որ քաղաքական հայացքների համար իր դեմ քայլեր են արվում, բայց առաջին հերթին եւ հիմնականում՝ երեխաներն են տուժում: Ետխորհրդային Հայաստանի համար ամենածանր տարիներին, երբ երկիրը հայտնվել էր սոցիալ-տնտեսական ճգնաժամի ճիրաններում, իսկ դպրոցներում՝ ցրտի պատճառով կրճատվում էին դասաժամերը, 1991 թվականին Էջմիածնում նոր ուսումնական հաստատություն բացվեց. իր տեսակի մեջ միակ Ներսիսյան վարժարանը: Ի տարբերություն
ԿԵՂԾԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ ՍՊԸ տնօրենի կողմից՝ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նոյակերտի եւ Ոսկետափի թիվ 2 դպրոցների հիմնանորոգման ընթացքում «ՆՆԱ» ՍՊԸ տնօրեն Ն. Անդրեասյանը, ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային փաստաթղթերով
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ էր ստացվել, որ նույն օրվա Երեւան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված: Ահազանգը կեղծ էր: ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երեւանի 43-ամյա բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում
«ԵՐԿԻՐԻ» ՎՃԻՌԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
Երեքշաբթի ավարտվել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի՝ «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած զրպարտության եւ վիրավորանքի հայցի քննությունը: Դատարանը իր վճիռը կհրապարակի հունիսի 8-ին:
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
Ինչպես տեղեկացնում է դատախազության լրատվական բաժինը՝ քրեական գործ է հարուցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ խոսքը երեխաների մասին է. վիրահատման ենթակա 2004թ. ծնված Գ. Մովսիսյանի փոխարեն բժիշկները վիրահատարան էին տեղափոխել վիրահատման ոչ ենթակա, 2006թ. ծնված Ն. Դարբինյանին: 4-ամյա տղայի
ԸՆԴԳՐԿՈՒՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիայի նկատմամբ պաշտոնյաների հակված լինելու կանխավարկածը Ինչպես հայտնի է, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ պետական հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է իր զեկույցը՝ տարածաշրջանի երեք երկրներում կոռուպցիայի վիճակի առնչությամբ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Զեկույցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով նպատակահարմար ենք գտել դիմել սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանին: – Ինչպե՞ս եք
ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՔԱՆԴԵԼ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ
lragir.am-ի մատուցմամբ, երեկ անհայտ անձինք սպառնացել են, որ ամենաուշը վաղը առավոտյան 9-ին պիտի մտնեն անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տարածք եւ քանդեն նրա արվեստանոցները, որտեղ գտնվում են արվեստագետի եզակի քանդակները: Չուբարյանների ընտանիքին նախապես չի զգուշացվել նրանց սեփական տարածք մտնելու եւ քանդելու աշխատանքների մասին: Բնակիչները հանկարծակիի են եկել նաեւ, քանի որ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով,
ՁԿՆԵՂԵՆԻՑ
«Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Տերյան փողոցի թիվ 6 տան 3 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են 2 օր առաջ՝ տանը կողակ ձուկ եւ ձկան խավիար ուտելուց հետո:
«ՎԻՎԱՍԵԼՈՒՄ» ՌՈՒՄԲ ՉԿԱՐ
Երեկ ժ. 13.13-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացու ահազանգի համաձայն՝ «ՎիվաՍել» ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ եւ սակրավորներ: Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Շենքում ռումբ չի հայտնաբերվել:
ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը կառավարության քննարկմանն են ներկայացրել մի որոշման նախագիծ, ըստ որի՝ նոր մայրուղիների եւ ճանապարհների շինարարության նպատակով Երեւանի եւ Արարատի մարզի Արգավանդ համայնքի մի շարք տարածքների նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ: Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է կառավարության մայիսի 26-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է կառուցել 3 նոր մայրուղի՝
Վարչապետի փոխարեն՝ նախարարը
Կրկին ստուգայց՝ Գյումրիի շինհրապարակում Գյումրիի Մուշ 2 թաղամասում «Գլենդել հիլզի» կողմից կառուցվող 1856 բնակարանների շինարարության ընթացքը վերահսկելու նպատակով վերջերս երկրի նախագահն ու կառավարության ղեկավարը հաճախակի են այցելում շինհրապարակ: Նախագահի այցից դեռ մի ամիս չանցած՝ երեկ Գյումրի էր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա էլ նախագահի պես մեծ թվով լրագրողների ուղեկցությամբ եկավ, շրջեց, նկարահանվեց, սակայն խուսափեց գնահատականներ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ԳՆԱՑԵՔ ՄԵՌԵՔ»
Իսկ Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է՝ համբերել մինչեւ աշուն Մինչ Ազգային ժողովում պատգամավորների կամայականությունների պատճառով բացօթյա առեւտրականների խնդիրը լուծող օրինագիծը մեկ մերժվում է, մեկ՝ հետաձգվում, խեղճուկրակ առեւտրականները զրկվում են օրվա ապրուստի միջոցից: Մայիսի 20-ին, երբ ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Ժառանգության» եւ ԱԺ
Ի՞ՆՉ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ ԱՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտեց գործարար, «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատեր Արա Կարապետյանին, ով մեղադրվում է մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար: Դատավորը նաեւ որոշեց կիսով չափ բռնագրավել Կարապետյանի ունեցվածքը: 15 տարվա
ՎԱՐՈՒՅԹ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ 135 ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ նիստ է կայացրել եւ որոշել է օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ: Ինչպես հաղորդում են Հանձնաժողովից՝ պատճառն այն է, որ «Ֆրեշ»-ում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել եւ հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ՝ զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ, որտեղ նշված է եղել, որ 3 հատ կիվին
Ոստիկանը դեպքի վայրից հետեւում էր իր հանցանքի բացահայտմանը
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Երեկ նշված քրեական գործն ուղարկվել է Հայաստանի հատուկ քննչական
15000 ԽԱՆՈՒԹՊԱՆԻ ԳՈՐԾԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ
Հետո էլ ասում են՝ ՓՄՁ-ներին աջակցում ենք Մեր երկրում պարբերաբար տարբեր ամբիոններից խոսվում է մանր ու միջին բիզնեսին օժանդակելու, նրանց արտոնյալ վարկեր տալու մասին: Մինչդեռ վերջին շրջանում մեր բոլորի աչքի առաջ այդ նույն խոսացողները սպանեցին մի շարք մանր ու միջին բիզնեսմենների գործերը: Մեր քաղաքում ամեն քայլափոխի սուպերմարկետ ու հիպերմարկետ է. թե ովքեր են դրանց տերերը՝
ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ, ՄՆԱՑ՝ ԳԱՆ
Ըստ edu.am-ի, Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ: 2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի եւ Բոլոնիայի անդամ երկրների ուսանողներին եւ քննարկել Բոլոնիայի
ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ՈՒՐԱԽ Է
«Սիվիլիթաս» հիմնադրամի երեկ կազմակերպած քննարկման ժամանակ, ըստ tert.am-ի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հայտարարվելիք համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալների վրա։ Չարտասանելով «քաղբանտարկյալ» բառը՝ նա նշել է. «Հույս կա, որ 2008-ի մարտից հետո ազատազրկման դատապարտված բոլոր անձինք շուտով կլինեն ազատության մեջ։ Ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթեւացնում է մարդկանց վիճակը եւ բարելավում այն,
Ո՞ւր է միջին հային ուղղված օրենքը
Վերջին տասնամյակի մեր քաղաքական բառապաշարի ամենագործածելի բառը, թերեւս, բարեփոխում բառն է։ Կառավարության անխտիր բոլոր ծրագրերի հայտարարված նպատակն ու ակնկալիքը մեր իրականության բոլոր երեսների բարեփոխումն է։ Սա՝ տեսականորեն, իսկ իրականությունը մեկ այլ՝ ցավոտ պատկեր է արձանագրում. իշխանությունն իր քաղաքական վարքագծով, արժեհամակարգով ու ողջ փիլիսոփայությամբ՝ տնտեսություն, մշակույթ, բնապահպանություն, քաղաքաշինություն, արդարադատություն, բոլոր ոլորտներում ձախողումների ճանապարհ է որդեգրել, եւ
«ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ Է
Ղարաբաղյան հարցում այդ տարբերակի «ջատագովներին» հակադարձում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: – ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, երեկ խոսելով ԼՂՀ խնդրի մասին, ասել էր. «Մենք չենք ցանկանում, որ 2008 թվականի սցենարը կրկնվի տարածաշրջանում, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Չենք ուզում, որ նույնը կրկնվի Ղարաբաղում, սակայն այն, որ լարվածությունը մեծանում է,
ՆՈՐ ՓԱՍՏԵՐ «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ
Սոցիալական ցանցերում նախօրեին «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի 1-ին» վերնագրով կադրեր են տարածվել, որտեղ երեւում է, որ ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում ոչ թե օդ, այլ հորիզոնական ուղղությամբ: Կադրերը վերեւից են նկարահանված, գիշերով: Այս առիթով երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի
ԱՌԱՋ ՉԷԻ՞Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
«Ազատություն» ռ/կ-ն հղում անելով Եվրամիության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը՝ տեղեկացնում է, որ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Եվրամիության արտաքին գործերի խորհրդի երեկվա հանդիպումից հետո ասել է, որ իրենք շատ անհանգստացած են վրաստանյան իրադարձություններով եւ «շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մահացու միջադեպերով»: Հիշեցնենք, որ ուրբաթ եւ կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի
ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐԻ
ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանի՝ ընդունվել է այս առնչությամբ արված առաջարկների գերակշիռ մասը: Եվ մասնավորապես՝ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում իր հետ համատեղ ապրող չափահաս զավակների ու ծնողների կողմից համապատասխան հայտարարագրեր ներկայացնելու համար: Իսկ այժմ պատասխանատվություն չեն
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՆԱԿ ՉԵՆ ԶՈՐԱԿՈՉՎԻ
ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս փոփոխությամբ նախատեսվում է այս տարվա զորակոչից տարկետում տրամադրել միջնակարգ հանրակրթական դպրոցներում սովորող տղաներին. «Այս տարի ունենալու ենք 18 տարին լրացած, բայց դեռեւս դպրոցում սովորող տղաներ, ինչը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգով»: Ըստ նրա՝ «Եթե առանձին
ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԸ, UCL-Ն ԵՎ ԵՂԵՌՆԸ
Երեկ Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL) հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ մի խումբ ուսանողների հետ է հանդիպել թուրք առաջատար գիտնական Ուղուր Ունգորը, որն այժմ բնակվում է Հոլանդիայում եւ աշխատում Ուտրեխտի համալսարանի պատմության ֆակուլտետում: Հանդիպումն անցկացրել է Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը: Թուրք գիտնական Ունգորն ինտենսիվորեն աշխատել է Օսմանյան կայսրության արխիվների հետ, ուսումնասիրել ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք վերաբերել
ԴԱԼԼԱՔՅԱՆԸ՝ ՉԱՐԱՃՃԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ վերջերս հնչեցրած իր հայտարարությունների որոշ արձագանքների՝ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» ասաց. «Այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իմ հնչեցրած քաղաքական գնահատականները վերջապես հասկանալուց հետո ոմանք արդեն տեւական ժամանակ է՝ լրջագույն ուսումնասիրության առարկա են դարձրել եւ ժրաջանորեն հետազոտում են անգամ ուղտին հասկանալի, բայց հենց իրենց համար մասամբ ընկալելի, նաեւ մանկապարտեզում


















































