Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությամբ հանդես գալը կարեւոր քայլ է. այն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Համաներմանը ես միշտ կողմնակից եմ եղել: Հանրային խորհուրդը նույնպես կողմ է արտահայտվել այդ առնչությամբ: Այս քայլը քաղաքական տեսանկյունից որոշակի համերաշխություն է առաջացնում: Բացի այդ,

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ՝ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

 «Եթե համբերություն ունենաք՝ չորեքշաբթի կսկսենք այդ քննարկումը, եւ այդ ժամանակ հայտնի կլինի ամեն ինչ»,- համաներման մասին երեկ լրագրողների հարցերին այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Համաներման մասին քննարկումը մայիսի 25-ի առավոտյան սկսելու որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ միայն երեկ էին քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունները, ըստ որոնց՝ ընդլայնվում են համաներման կիրառման

Կձեւավորվի՞ «Քաղաքացիական ֆորում»

Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է վերաբերվում Կարապետ Ռուբինյանի այս առաջարկին «Իշխանությունը պետք է նորովի եւ արտահերթ եղանակով ձեւավորվի,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մայիսի 21-ին իր հրավիրած քաղաքացիական ժողովում:- Հնարավոր բոլոր եղանակներով պետք է պայքարը տանենք առաջ եւ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին: Կուսակցապետության վտանգը պետք է վերացնենք միասին»: Ըստ նրա՝ քաղաքացիական, ազգային նոր օրակարգի ճշգրտման

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՄ ԱՅՍ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ»

Երեկ «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ հայտարարեց նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը: «Մեր խնդիրն է առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք առաջինը՝ կունենան կանխարգելիչ նշանակություն, եւ երկրորդը՝ կբարձրացնեն հանրային վստահությունը»,- երեկ խորհրդարանում «Ընտրական օրենսգրքի» 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, եւ մասնավորապես՝

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉՊԻՏԻ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼ»

Կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մյուս կողմից էլ համոզմունք հայտնում, որ «համարակալումը ժողովրդի համար մի տեսակ հասկանալի է դարձնում»: Կոալիցիոն քաղաքական ուժերը երեկ հերթական մտորումների մեջ էին, թեպետ այն, ինչ կատարվեց՝ ոչ մեկի համար նորություն չէր եւ ոչ մեկի համար արտառոց չէր: Մինչեւ երեկ էլ պարզ էր, որ «Բարգավաճ Հայաստանը» ձգտում է

ԵՐԿՈՒ ՎԹԱՐ՝ ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ

Երեկ, ժամը 00.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Վաղարշյան-Համբարձումյան փողոցների խաչմերուկում: Ականատեսների պատմելով՝ «ԲՄՎ» մակնիշի 25 ՏՕ 153 համարանիշի  ավտոմեքենան, սլանալով մեծ արագությամբ, բախվել է «Աուդի» մակնիշի 06 ԼՍ 808 համարանիշի ավտոմեքենային: Արդյունքում մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: «ԲՄՎ»-ի երիտասարդ վարորդը՝ նախկինում դատապարտված «Մոնումենտցի Տոշը», եւ ուղեւորները ճանապարհային ոստիկաններին ասում էին. «Մեքենան պըտի ստեղից տանենք»:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ՓՆՏՐԵԼ ԵՎ ԳՏՆԵԼ Ես էսքան գրելով ու էսքան շարունակելով՝ ոչ միայն առաջանում, այլեւ առողջանում էլ եմ, ընդ որում՝ ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան իմաստով, որովհետեւ էսքան գրելով ու շարունակելով՝ դեռեւս չեմ լճացել՝ ոչ միայն էն պատճառով, որ էս զբաղմունքն ինձ դեռեւս հաճույք է պատճառում, այլեւ էն պատճառով, որ հիմնական ասելիքս դեռեւս

Ինչո՞ւ մեռնել

Հուսով եմ, որ այս բանավեճը Ձեզ չի հոգնեցնի ու կթույլատրեք, որ պատասխանեմ՝ Հայաստանում էֆթանազիայի հիմնադիր հայր-ներմուծող կոչվելու ցանկություն ունեցող Հարություն Խաչատրյանին, որը Ձեր թերթի մայիսի 12-ի համարում ինձ պատասխան է ուղարկել, որով որոշ չափով բացահայտել է իրեն, ինչպես քննիչի մոտ նստած վկան: Այժմ իմ պատասխանը ներկայացնեմ: Հարություն Խաչատրյան, քեզնից ոչ ոք չի վախենում քո անունը

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱՏ ՏԵՂ ՈՒ ՔԻՉ ԴԻՄՈՐԴ

Իրավիճակը մտահոգիչ է Այժմ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթանում է դիմորդների հայտագրման գործընթացը: ՀՀ հանրակրթական դպրոցներում շրջանավարտ չլինելու պատճառով այս տարի դիմորդների թվի խիստ սղություն է նկատվում, ինչը բուհերին վախեցնում եւ անհանգստացնում է: Ասվածն առավել պատկերավոր դարձնելու համար նշենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) հայտագրվել է 17 անգամ քիչ դիմորդ, քան բուհերին տարբեր

«Չկան սահմաններ՝ կան արգելքներ»

Սա համեմատաբար նորաստեղծ էքստրեմալ մարզաձեւերից մեկի՝ պարկուրի հիմնադիր Դեւիդ Բել անունով երիտասարդի նշանաբանն է: Նրա հայրը, որ ծառայել էր հատուկ նշանակության ջոկատում, որդուն արգելում էր սարեր գնալ, բայց մանկուց սովորեցնում էր ամենակարող դառնալու, կյանքի ամենաանհավանական իրավիճակներում գոյատեւելու եւ դրանք հաղթահարելու արվեստը: Դեւիդը հարազատ քաղաքում պարապությունը լցնելու նպատակով մագլցում էր պարիսպներ, բարձրահարկ շենքերի պատշգամբներ, ծառից ծառ

ՀԻՄԱ ԷԼ «ԳԱՆՁԱՍԱ՞ՐԸ»

Երեկ հայկական ֆուտբոլային երկնակամարում հերթական լուրը ամպրոպի պես պայթեց. Կապանի «Գանձասարը» մտադիր է դուրս գալ առաջնությունից: Armsport.am-ի հետ զրույցում էլ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ակումբի հովանավոր Մաքսիմ Հակոբյանն, իսկապես, նման որոշում է կայացրել: Ավելին, թիմը չի էլ նախապատրաստվում «Շիրակի» հետ առաջիկա խաղին: Այս ծայրահեղ քայլին Հակոբյանին դրդել էր

ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է թեթեւագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին՝ Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի եւ IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշի ուշով հետեւում են նրա բոլոր մենամարտերին եւ հպարտանում

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները նախապատրաստվում են: Թեեւ երկու թիմերի առաջիկա խաղերին դեռ ժամանակ կա, սակայն Վարդան Մինասյանն ու երիտասարդականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը երկօրյա հավաք կազմակերպեցին ֆուտբոլի ակադեմիայում, որն էլ եզրափակվեց ստուգողական հանդիպումով: Խաղն ավարտվեց ընկերական՝ 0:0 հաշվով: Սակայն մարզիչների համար այնքան զրոները չէին կարեւոր, որքան՝ դրան նախորդած ողջ աշխատանքն ու բովանդակությունը: Համատեղ

«ԷՐԵԲՈՒՆԻՆ» Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆԸ

«Առավոտի» մայիսի 19-ի «Թանգարանային հոգսեր եւ հաջողություններ» հրապարակման մեջ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի խոսքի մի կտոր վերագրվել էր Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մ. Օթարյանին, ու ստացվել էր, որ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը անցել է քաղաքապետարանը ենթակայության տակ: Իրականում խոսքը վերաբերում է «Էրեբունիին»:

ՀԻՄԱ ԷԼ՝ «ԳՐԱԿԱՆ ԳԻՇԵՐ»

Շուտով աշխարհի տարբեր անկյուններում կկազմակերպվի «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է հասարակությանը ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: «Գրական գիշերը» կազմակերպում են չեխական կենտրոնները՝ EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ, որին այս տարի միացել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը՝ ներկայացնելով «Գրականության օր» միջոցառումների շարքը: Այս միջոցառման շրջանակում երեկ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի

«Հայաստանի այցեքարտը»՝ 7-րդ անգամ

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը միշտ լեփ-լեցուն դահլիճներում է: Փառատոնի հիմնադիրներ Գ. Նազարյանը (ձախից) եւ Մ. Շահինյանը՝ տեր եւ տիկին Յիրիկյանների հետ: «Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի մասին: Օրերս կապվեցինք փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ, ում 90-ամյա հոբելյանին է նվիրված այս

«ԵՍ ԻՆՁ ԱԶԱՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ»

«Ակոս» շաբաթաթերթի թուրք խմբագիր Ալթուղ Յըլմազը կարծում է, որ ժողովրդավար դառնալու համար Թուրքիան դեռ ճանապարհ ունի անցնելու: «Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ. այդպիսին դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Սա նշանակում է, որ մենք երբեք չենք կարող մեզ լիովին ազատ զգալ «Ակոսում», բայց ես ինձ ազատ չեմ զգում նաեւ փողոցում, չնայած թուրք եմ: Չեմ

ՍԻՐԻԱՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՕԲԱՄԱՅԻՆ

Ուրբաթ օրը Սիրիան Միացյալ Նահանգներին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նախորդ օրն ունեցած ելույթից հետո, որում նախագահն անդրադարձել էր Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակին: Associated Press-ի մատուցմամբ, Օբաման իր ելույթում հայտարարել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասսադը պետք է իր երկիրը տանի ժողովրդավարացման

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԵՆ ԴԱՐՁԵԼ

«Թալիբան» շարժման պակիստանյան կառույցը ստանձնել է Պեշավարում ամերիկյան դիվանագետների ավտոշարասյան պայթյունի պատասխանատվությունը: Reuters-ի մատուցմամբ, մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում տեղի մի բնակիչ է զոհվել, տասը հոգի վիրավորվել է: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ալբերտո Ռոդրիգեսը հաղորդել է, թե Պեշավարում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներից որեւէ մեկը չի զոհվել, բայց կան լուրջ վնասվածքներ ստացած անձինք: Ահաբեկչական ակտը տեղի է ունեցել

ՇՈՒՏՈՎ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ ԿԼԻՆԻ ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻԻ ՎԵՊԸ

Շրի-Լանկայում ավարտվել են Սալման Ռուշդիի «Կեսգիշերվա երեխաները» վեպի էկրանավորման նկարահանումները: BBC-ի մատուցմամբ, ֆիլմի ռեժիսորը կանադացի է, ծագումով հնդիկ Դիպա Մեհտան: Նախագծի մասին հայտարարվել էր դեռ 2008-ին: Բոլոր դերասաններն ու նկարահանող խմբի անդամները պայմանագիր էին կնքել, որի համաձայն, նրանք չէին կարող ֆիլմի մասին որեւէ տեղեկություն հայտնել, քանի որ ֆիլմի հեղինակները փորձում էին խուսափել կրոնական խմբերի բողոքներից:

Պաղեստինցիները ժամանել են Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար

Պաղեստինյան՝ մինչեւ վերջերս երկու անհաշտ ՖԱՏԽ եւ ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչները բանակցություններ վարելու համար ուրբաթ օրը ժամանել են Մոսկվա: Այդ մասին ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հաղորդել է պաղեստինյան «Աշ-Շաաբ» կուսակցության քաղբյուրոյի անդամ Վալիդ ալ-Աուադը: Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանելու նաեւ Պաղեստինի ազատագրության ազգային ճակատի, «Աշ-Շաաբի» (նախկին կոմկուս) եւ Պաղեստինի ազատագրության ժողովրդավարական ճակատի ներկայացուցիչները: Վերջիններս, ալ-Աուադի ասելով, հրավիրվել են հաշտություն

Եմենում արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը՝ դիմելով իր հարյուրավոր կողմնակիցներին, հայտարարել է, թե մտադիր է արտահերթ նախագահական ընտրություններ նախաձեռնել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Սալեհն ասել է, որ պատրաստ է այդ քայլին գնալ՝ շարունակվող հակակառավարական բողոքներին վերջ դնելու համար: 2011թ. հունվարի վերջին Եմենում ծագած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 140 մարդ է զոհվել: Ցուցարարները

ՌԴ-Ն ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՄԻՆՍԿԻ ԱՌԱՋ ՊԱՅՄԱՆ Է ԴՐԵԼ

Ռուսաստանը չի շտապում ֆինանսական ճգնաժամ ապրող Բելառուսին տրամադրել խոստացված ֆինանսական աջակցությունը՝ պնդելով, որ Բելառուսն անցնի ձեռնարկությունների մասնավորեցմանը: Բելառուսական ակտիվների վաճառքի անհրաժեշտության մասին հինգշաբթի երեկոյան բարձրաձայնել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը՝ Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովից հետո, որին, ի դեպ, մասնակցում էր նաեւ ԵԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Կուդրինի ասելով, մարտի կեսերից արժույթի սուր դեֆիցիտ ունեցող

ՎԻԿՏՈՐԻՆԱՆ ԱՄՓՈՓՎԵՑ

Երեկ Հայաստանի բնության պետական թանգարանում ամփոփվեցին «Անտառ-առողջ ապագայի գրավական» թեմայով մրցույթ-վիկտորինայի երկրորդ փուլի արդյունքները: Առաջին մրցանակ ստացավ  գավառցի դպրոցական Դավիթ Առաքելյանը: Մրցույթին, որի կազմակերպիչներն են թանգարանը եւ ԿԳՆ «Կրթություն» շաբաթաթերթը, մասնակցել են Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները: «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները հետապնդում են հայրենագիտական դաստիարակության նպատակ՝ երեխաների ուշադրությունը կենտրոնացնելով

Ինչպես աշխատանք գտնել

Կարիերայի եւ տեղեկատվության օր՝ ԵՊԼՀ-ում  Երեկ Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) բակը վերածվել էր իսկական տոնավաճառի. շուրջ 50 կազմակերպություն ուսանողներին ներկայացնում էր իր գործունեությունն ու առաջարկում համագործակցել: Առիթը համալսարանում գործող Կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվող «Կարիերայի եւ տեղեկատվության օր՝ ԵՊԼՀ-ում»  ամենամյա միջոցառումն էր: ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի համակարգող Լեւոն Բաբամյանի խոսքով. «Ուսանողը հնարավորություն է ունենում

Շամփուրներ՝ նախարարության կայքում

Նաեւ ոչ թափանցիկ եւ թերի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով անցկացրել է մոնիտորինգ, որի մեթոդաբանությունը հայկական չի եղել, այլ՝ ռուս գործընկերներինը: Մոնիտորինգն իրականացվել է ամերիկյան NET-ի (Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի) աջակցությամբ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԿՍՆԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆ

Դրամահավաքի յուրօրինակ ձեւ «Առավոտի» փետրվար 18-ի համարում տպագրված «Հանված հաստիքը կնորոգվի» լուրում տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը պետի տեղակալ կունենա, հաստիք, որը հանված էր նախկին քաղաքապետի օրոք: Եվ ինչպես ամիսներ առաջ կանխատեսել էինք, այդ պաշտոնը հորինվել էր քաղաքապետ Կարեն Կարապետյանի բարեկամ Հակոբ Ասլանյանի համար: Վերջինս պատմության ուսուցիչ է հասցրել աշխատել մի շարք դպրոցներում՝

ՈՒՂԻՂ ԿԱՊ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է «ուղիղ կապ»: Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ծառայությունների պատասխանատուները: Հերթական «ուղիղ կապի» օրը, ժամը եւ թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվի ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հեռուստահաղորդաշարով եւ շաբաթաթերթով: Տվյալ շաբաթվա «ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում

4 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՂՈՆՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Աշոտավան գյուղի տարածքում գտնվող ջրհան պոմպակայանի տարածքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 55-ամյա Գառնիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ 2007թ. աշնանը նշված վայրից քանդել եւ իր տուն է տեղափոխել բետոնե սալիկներ, մետաղյա ցանկապատի 2 դարպաս եւ անկյունակներով ցանկապատի 2 ցանց:

ԿՆԻՔԱՊԱՏՈՒՄ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մայիսի 19-ին Գր. Լուսավորչի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Ա.-ին, որը մայիսի 11-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Իսկ Ե. Քոչարի փողոցի թիվ 22

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930