Օրվա լրահոսը
«Օրանժը» 4 է ստացել
Բջջային կապի օպերատորի աշխատանքը գնահատելով 5 բալանոց սանդղակով, բաժանորդներն ընկերությանն այս գնահատականն են տվել: Արդեն մոտ 1 ու կես ամիս է, ինչ Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը սկսել է շարժական կապի եւ ինտերնետի շուկայում ծառայություններ մատուցել իր բաժանորդներին: Այսօր բաժանորդների քանակը գերազանցում է ընկերության ղեկավարների սպասելիքները: Ավելի քան 100 հազար մարդ օգտվում
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽԼԵ՞Ց ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կամ՝ ինչո՞ւ են յուրացնում Քըրք Քըրքորյանի նվերը Օրեր առաջ Գյումրիում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Գյումրիի քաղաքապետարանը ապամոնտաժում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անձնական միջոցներով կառուցված «Լինսի» բնակելի շենքերից մեկի՝ Խրիմյան Հայրիկի 4 հասցեի կաթսայատունը՝ այն տեղափոխելով քաղաքապետարանի նորակառույց շենք: Մեր տեղեկություններով, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մտադրվել է այդ շենքից որոշ հատված շահագործման հանձնել Ամանորին:
Արցախն ունակ է պատասխանատվություն կրել
ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները երեկ ՀՀ Ազգային ժողովում էին Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Այն ընթացավ լրատվամիջոցների աչքից հեռու: Նիստը փակ էր, եւ ավարտից հետո պատգամավորները լրագրողների հարցերին պատասխանելու տրամադրություն չունեին, շտապում էին Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ դնելու Ցեղասպանության զոհերի հուշարձանին: «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը ավելի ուշ
ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ
Այնպես, ինչպես չի կարող լինել իրադարձության բացարձակ օբյեկտիվ լուսաբանում Հարգելի պարոն Աբրահամյան, Դուք խնդրել էիք, որ գրավոր տեսքով ներկայացնեմ ազատ եւ անկախ մամուլի մասին իմ նկատառումները, եւ, մասնավորապես, թե ինչն է ինձ առիթ տալիս ասելու, որ մեր իրականության մեջ բացարձակ իմաստով չի կարող լինել անկախ թերթ: Սիրով արձագանքում եմ Ձեր ցանկությանը: Կարծում եմ՝ կհամաձայնեք,
ԹՈՒՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԵՎՐՈՊԱՑԻ՞, ԹԵ՞…
«Եվրոպան ցանկանում է, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանության փաստը եւ խոստովանի իր մեղքը: Քանի որ տվյալ դեպքում նա գործ կունենար քաղաքակիրթ երկրի հետ, որը համակերպվել է սեփական պատմության հետ եւ փորձում է իր մեղքը քավել եւ այլն: Քանի դեռ նա դրան չի գնացել, Եվրոպան Թուրքիան կընկալի որպես մի պետություն, որը պատրաստ է իրագործել նոր ցեղասպանություն:
Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Խորհրդարանի քսանմեկ պատգամավորներ նամակով դիմել էին Հանրապետության նախագահին եւ խնդրել, օգտվելով Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունից, ներում շնորհելու միջոցով Սասուն Միքայելյանին ազատել պատժի հետագա կրումից: Մեկնաբանեով այդ եւ նմանատիպ միջնորդությունները՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն ասաց. «Հանրապետության նախագահը, բնականաբար, տեղյակ է այդ առնչությամբ իրեն հասցեագրված բոլոր նամակներին ու դիմումներին, այդ թվում եւ
«Շատ դժվար է դիմանալ այդ վշտին»
ՀԱԿ-ից մարքսիստի հեռանալու մասին ասում է Լեւոն Զուրաբյանը «ՀԱԿ-ում Մարքսիստական կուսակցության անդամակցությունը եւ համագործակցությունը նպատակ էր հետապնդում ստեղծելու համազգային միասնական ընդդիմություն՝ հանուն իշխանափոխության՝ գաղափարական սերնդափոխության ձեւով: Ցավոք, ՀԱԿ-ն այդպես էլ չդարձավ համազգային ընդդիմություն, մնաց ՀՀՇ-ական ընդդիմություն՝ տակտիկական զինանոցի իր տկարության պատճառով, եւ իշխանափոխությունը՝ քաղաքական սերնդափոխության ձեւով, չիրագործեց». սա այն հիմնավորումն է, համաձայն որի՝ երեկ Մարքսիստական
«ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԵՐԿԻՐԸ ՉԷ»
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հիշեցնում է, որ ընդդիմությունը միշտ էլ արմատական փոփոխություններ է պահանջել, բայց ոչ ծայրահեղ քայլերի միջոցով: – Անցնող տարում, ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ զարգացումներ եղան թե ներքաղաքական եւ թե արտաքին հարաբերությունների հարթությունում: – 2009 թվականը ձեռքբերումների տարի չէ, տնտեսության անկումը աննախադեպ է եւ կկազմի 15 տոկոսից ավելի: Չթերագնահատելով միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի գործոնը, պետք
«ՍՑԵՆԱՐԻՍՏ ԵՎ ԲԵՄԱԴՐՈՂ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ»
Գուրգեն Եղիազարյանը վարչապետին մեղադրում է ՍԴՀԿ-ն կազմաքանդելու մեջ «Վարդան Խաչատրյանին սրանք ամեն գնով պետք է ատենապետ օծեն: Ոչ լեգիտիմ, իհարկե, քանի որ ո՛չ այսօր-վաղը կայանալիք իրենց համագումարն է լեգիտիմ, ո՛չ էլ Վարդանն է կուսակցական: Այս խաղի սցենարիստը եւ բեմադրողը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նրա բարձր հովանու ներքո է այս խաղը խաղացվում: Հիշեք ռամկավարների փորձը: Այդ
ՈՐՁ ԵՎ ԷԳ ՎԻՃԱԿ
«Դաշնակցության ընդդիմադիր նկրտումները տակավին անկեղծ չեն: Ինչպե՞ս կարող է մեր երկրում լինել ընդդիմադիր ուժ, որը սեփական հեռուստակայան ունի: Այն օրը, երբ մենք լսենք, որ «Երկիր մեդիան» փակվել է, այդ օրը ես կհավատամ, որ Դաշնակցությունն իրական ընդդիմություն է դարձել: Երբ «Միացում» նախաձեռնությունը միջոցառումներ էր անում, եւ Հ1-ը կամ «Շանթը» չէին լուսաբանում, դա հասկանալի էր: Բայց ինչո՞ւ
Դեկտեմբերի 15
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե փոքր-ինչ տխրեցնի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը,
ՑԵԼՅՈՒԼԻՏ. ՈՉ ՄԻ ԿԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ ԴՐԱՆԻՑ
Կանանց շրջանում անցկացված՝ «Ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում» հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 62%-ին անհանգստացնում է ցելյուլիտի հնարավոր առաջացումը: Պարզելու համար՝ սպառնո՞ւմ է ձեզ ցելյուլիտը, թե՝ ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը եւ սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղեւի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է: Ի՞նչ է ցելյուլիտը: Այն կանանց բնորոշ խրոնիկ ախտահարում է, որը
Խոլեստերինից՝ սեռական սառնություն
Իտալացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի, ինչպես նաեւ ճարպերի (լիպիդների) բարձր մակարդակը՝ հիպերլիպիդեմիան, զգալիորեն մեծացնում է կանանց սեռական ֆունկցիաների խանգարման հավանականությունը: Հիպերլիպիդեմիան հանդիսանում է աթերոսկլերոզի առաջացման հիմնական պատճառը, քանզի զարկերակների պատերին առաջացնելով ճարպային կուտակումներ՝ խոչընդոտում են անոթների բնականոն աշխատանքը: Այս գործընթացն ընկած է սրտի իշեմիկ հիվանդության, իշեմիկ կաթվածների եւ այլ հիվանդությունների հիմքում: Տղամարդկանց
Գիտնականներին հաջողվել է 3 ծնողների սեռական բջիջներից էմբրիոն ստանալ
Ճապոնացի գիտնականները առաջարկել են արտամարմնային (էքստրակորպորալ) բեղմնավորում անցնող տարեց հիվանդների ձվաբջիջների որակը բարձրացնելու համար միավորել դրանք ավելի երիտասարդ կանանց ձվաբջիջների հետ: Հետազոտողների պնդմամբ, իրենց հաջողվել է բավականին բարձրացնել ձվաբջջի արհեստական բեղմնավորման հավանականությունը: Փորձարկման ընթացքում գիտնականներին հաջողվել է ստանալ մի քանի էմբրիոն, ինչի համար օգտագործվել է 2 դոնոր կանանց ձվաբջիջները եւ 1 դոնոր տղամարդու սպերման: Երեք
Մինչդպրոցական հասակի աղջիկները մտահոգվում են
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մինչդպրոցական տարիքի աղջիկների գրեթե կեսը անհանգստացած է իր կազմվածքով: Նույնիսկ եթե նրանք ինչ-որ ֆիլմ կամ մուլտֆիլմ են դիտում, որի գլխավոր հերոսուհին, մեղմ ասած, բարեկազմ չէ, դա նրանց չի սփոփում: Ինչպես ցույց են տվել նախկին հետազոտությունները, փոքր տարիքում իրենց կազմվածքով մտահոգվող աղջիկները հետագայում ավելի շատ են հակված սննդային խանգարումների, ինչպես, օրինակ,
ՈՉ ՄԻ ԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԲՌՆՈՒԹՅԱՆ
Ինչ էլ որ նա արած լինի «Եթե երեխան որեւէ վատ բան է արել, ասեն՝ «սաղ քո ցեղն է, էլի», կամ «դու ինչ էիր հասկանում, որ հիմա հասկանաս», կամ «բոլորդ վեր կացեք այդ բազմոցից, այդտեղ պիտի կինս նստի, հազիվ էլ տեղավորվի»… Թվում է, թե սրանք կատակներ են, սակայն, երբ կինն այս արտահայտությունները լսում է օրական հարյուր
Պարտավոր ենք հաղթել
Բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմը դեկտեմբերի 17-ին «Միկա» մարզական ակումբի դահլիճում հյուրընկալելու է Թուրքիայի «Բեշիկթաշին», որի նկատմամբ նրա իսկ խաղադաշտում օրեր առաջ անչափ կարեւոր հաղթանակ էր տոնել: Սակայն Ռուսաստանի «Չեվակատա» ակումբից կրած կասկածելի պարտությունից հետո Եվրոպայի գավաթի 2009/2010 թթ. խաղարկության հաջորդ փուլ անցնելու համար մեր «Հատիսից» անպայման հաղթել է պահանջվում: Ասվածը զուտ մարզական առումով է:
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԳԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ
«Ագոս» հանդեսի տարածած տեղեկատվության համաձայն, Սանտա Լյուսիա քաղաքում անցկացված ազգային առաջնությունում ծանրամարտի Ուրուգվայի չեմպիոնի կոչումը նվաճել է 23-ամյա հայազգի Աբո Փելեյանը: Մարզիկի քաշը հանդեսը չի նշում: Սակայն հատկապես տեղեկացնում է, որ նա բարձրացրել է (կրկին հայտնի չէ, թե որ վարժությունում) 150 կիլոգրամ: Ուրուգվայի առաջնության ավարտից հետո մարզիկը լրատվամիջոցներին ասել է, թե առաջիկայում լուրջ ծրագրեր ունի,
ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Արգենտինահայ թենիսիստ, 27-ամյա Դավիթ Նալբանդյանը, որն ATP-ի ներկայիս վարկանիշային դասակարգման ցուցակում 64-րդն է, վնասվածքի պատճառով ութ ամիս տեւած պարապուրդից հետո, Արգենտինայի Սան-Խուան քաղաքում անցկացված ցուցադրական մրցաշարում, առաջին անգամ մտնելով կորտ, 6:2, 6:1 հաշվով պարտության է մատնել չիլիացի ճանաչված վարպետ Նիկոլաս Մասուին: Հիշեցնենք, որ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Դավիթը վերջին մրցելույթն ունեցել է այս տարվա մայիսին՝ Էշտորիլի մրցաշարում:
Պտտաձողերն ու զուգափայտերը կերե՞լ են
«Առավոտը» նոյեմբերի 9-ի համարում տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լոռու մարզում մեկնարկող «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի մասին: Ծրագիրը ներկայացրեց եւ դրա առանձնահատկությունն ու կարեւորությունը հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին պարզաբանեց «Ֆուտբոլ» գրքի հեղինակ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամսոն Հակոբյանը: «Այսօր սարսափելի վիրավորական է, որ դպրոցներում ֆիզկուլտուրան դասավանդում եւ առողջ ապրելակերպ են
ՎԻԿԻՆ ՌՈՀԱՍԸ ԵՐԿՈՒ ՌԱՈՒՆԴ ԷԼ ՉԴԻՄԱՑԱՎ
Մինչեւ 52,2 կգ քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը պաշտպանեց WBC-ի իր գոտին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մեքսիկացի Թոմաս Ռոհասին: Սա Վիկի 33-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, իսկ մեքսիկացին՝ նրա 27-րդ մրցակիցը, որը ռինգի հատակին տապալվեց մինչեւ եզրափակիչ գոնգը հնչելը: Վախթանգի տարած նոկաուտով հաղթանակները սովորական են նրա բազմահազար երկրպագուների համար: Սակայն այս
ՋՈՆ ՄԱՔԼԱՖԼԻՆԸ ԿՆՎԱԳԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2010 թ. ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի եւ «The 4th Dimension» խմբի համերգը, տեղեկանում ենք համերգի կազմակերպիչների ուղարկած հաղորդագրությունից: Միջոցառումը, որ կազմակերպում է Vibrographus ընկերությունը, տեղի է ունենալու «Համաշխարհային երաժշտության փառատոնի» շրջանակներում: Ջոն ՄաքԼաֆլինը բոլոր ժամանակների ամենահայտնի կիթառահարներից է, ջազ-ռոքի հիմնադիրներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր կատարումներով, որոնք
ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները՝ Հայաստանում
Դեկտեմբերի 11-13-ը Աղվերանում կայացավ «ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար, որին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵԱՀԿ փոխդեսպան Կարոլ Հոֆստրան: Նա ողջունեց նման միջոցառումների անցկացումը եւ հույս հայտնեց, որ սեմինարին ավելի հետաքրքիր ու բազմազան կարծիքներ կլսի, քան, ասենք, դատախազի եւ արդարադատության նախարարի մասնակցությամբ օրեր առաջ կայացած միջոցառմանը, որտեղ, փոխդեսպանի խոսքով, միակողմանի տեղեկատվության է հաղորդակից եղել: ԵՄԱ
Բնության լուսանկարիչը
Կայացավ Արմեն Իսկանդարյանի «Հայաստան. բնության սիմֆոնիա» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: «Բնապատկերներով հայկական լուսանկարչական արվեստը չի փայլում, մեզ մոտ Հայաստանը բնապատկերող լուսանկարիչները չափազանց քիչ են»,- ասում է լուսանկարիչ, մասնագիտությամբ ծրագրավորող, «Դինո Սիսթեմզ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Իսկանդարյանը: Օրերս Նկարիչների միության ցուցասրահում կայացավ նրա անհատական ցուցահանդեսը (դեկտեմբերի 11-17-ը)՝ «Հայաստան՝ բնության սիմֆոնիա» խորագրով: «Երբ այցելեցի Google ինտերնետային կայք եւ
ՄԻՇՏ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐԹՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆԸ
Մրցանակից մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ Կիրակի օրը Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում կայացել է «Armenian music awards»-ի 10-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ Արթո Թունչբոյաջյանին մրցանակ է շնորհվել՝ «Արարատ» երգի համար: Քանի որ Արթոն այս օրերին Հայաստանում է՝ մի շարք բարեգործական ծրագրերում ներգրավված լինելու պատճառով, մրցանակը ԱՄՆ-ում ստացել է նրա որդին՝ Սեթոն: Տարբեր տարիների «Armenian music awards»-ի հաղթողներից են եղել
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Այն բանից հետո, երբ ուրբաթ օրը թուրքական Սահմանադրական դատարանն արգելեց քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցության (DTP) գործունեությունը, Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում, մասնավորապես՝ Դիարբեքիրում, սկսվեցին զանգվածային բողոքներ եւ անկարգություններ: Ավելի քան հազար մարդ էր հավաքվել DTP-ի շտաբ-բնակարանի մոտ եւ ակցիա էր անում: Կարգը պահպանելու համար հրավիրված ոստիկանների վրա նրանք պայթուցիկ շշեր նետեցին, կոտրեցին մոտակա բանկերի վրա տեղադրված տեսախցիկները:
ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ 16 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՄԱՆԿԱՍՊԱՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ
Մոսկվայի շրջանային դատարանը Վլադիմիր Գրեչուշկինին՝ ցմահ ազատազրկման, իսկ նրա կնոջը՝ Այրինի-Սոֆիա Բասկայային 16 տարվա բանտարկության դատապարտեց՝ մի որդեգիր երեխայի սպանելու եւ եւս երկուսին՝ խոշտանգելու մեղադրանքով: Ինչպես պարզել է հետաքննությունը, 2009թ. հունվարին Գրեչուշկինը որոշել է ազատվել երեքամյա հոգեզավակից եւ, ավտոմեքենայի մարտկոցը երեխայի մարմնից կապելով, նրան նետել է մերձմոսկովյան Պեխորկա գետը: Փորձագետները եզրակացրել են, որ տղային կենդանի
ՔՐԴԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԵԼ
«Հայերը Քրդստանում»՝ այսպես է կոչվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը, որ պատմում է Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ Քրդստան փախած եւ Թուրքիայի ու Իրաքի ներկայիս սահմանին գտնվող Զախո քաղաքի մերձակա գյուղերում հաստատված հայերի մասին: Այս ֆիլմը նկարահանում է քուրդ ռեժիսոր Ռանջդար Ռիզգարը քուրդ կինեմատոգրաֆիստների օգնությամբ, հաղորդում է analitika.at.ua-ն՝ վկայակոչելով kurdistan.ru-ն: Ֆիլմը պատմում է
Բեռլուսկոնին հայտնվել է հիվանդանոցում
Կիրակի՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրա կատարված հարձակման հեղինակը, պարզվում է, հոգեկան խանգարմամբ տառապող 42-ամյա միլանցի Մասիմո Տարտալյան է: Վերջինս նախորդ 10 տարիների ընթացքում հոգեկան խանգարումից բուժվում էր Միլանի հոգեբուժարանում: Նա նախկինում որեւէ խնդիր չի ունեցել իրավապահների հետ, չի մտնում որեւէ խմբավորման մեջ, հետեւաբար, այս հարձակումը քաղաքական ենթատեքստ դժվար թե ունենա: Տարտալյան
Կատալոնյան անջատողականները հանրաքվե արեցին
Կատալոնիայի՝ Իսպանիայից առանձնանալու եւ անկախանալու օգտին հանդես եկող ակտիվիստները սեփական հանրաքվե են անցկացրել, որի արդյունքում հարցվածների մեծ մասը Իսպանիայից անջատվելու օգտին է քվեարկել: Այդ մասին է հաղորդում The Daily Telegraph ընկերությունը: Հարցը, որին պետք է պատասխանեին կատալոնցիները, այսպես էր ձեւակերպված. «Ցանկանո՞ւմ եք արդյոք տեսնել Կատալոնիան՝ որպես սոցիալական կողմնորոշմամբ, ժողովրդավարական, անկախ հանրապետություն՝ Եվրամիության կազմում»: Ըստ հարցման