Օրվա լրահոսը
Ամենաժամանակակից սմարթֆոնը՝ ՎիվաՍելից
Google Nexus S ամենանորարար եւ ժամանակակից սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել հայաստանյան շուկայում առաջին Google Nexus սմարթֆոնը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառիկ իրավունք է ձեռք բերել՝ ներկայացնելու Google Nexus S սմարթֆոնը Հայաստանում: Samsung եւ Google ընկերությունների համատեղ արտադրության Google Nexus S-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը
ԵՄ-ն ավելի շատ փող կտա մեզ
Արտասահմանյան դրամաշնորհների ու վարկերի ծրագրերի գծով Հայաստանը 2010-ին ստացել է 4,9 մլրդ դրամ, ինչը կազմում է նախատեսված միջոցների 51 տոկոսը: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2010 թվականի պետական բյուջեի կատարողականը, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այս փաստը բացատրել է նրանով, որ արտասահմանյան վարկերի հաշվին ֆինանսավորվող շատ ծրագրեր հետաձգվել են: Եվս 3,5 մլրդ դրամ Հայաստանն
«Մատոռը» խփե՞լ է
Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանը ետ է մնում տնտեսության հետճգնաժամային վերականգնման իր տեմպերով: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», երեկ՝ Հայաստանի տնտեսության վրա գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը թեմայով իր դասախոսության ժամանակ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան: «Հայաստանն այնքան էլ հաջողությամբ չի վերականգնվում ճգնաժամից հետո եւ Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մյուս երկրների
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ «ՋՐԻՑ ՄԻՇՏ ՉՈՐ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»
Ըստ Էդվարդ Հովհաննիսյանի, ոստիկանները հիմնականում չապացուցված խախտումներ են արձանագրում «Ճանապարհային ոստիկանները շատ դեպքերում երթեւեկության կանոններից անտեղյակ են ու վարորդներին վերագրում են ցանկացած խախտում, որը ապացուցված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է վարորդների իրավունքների պաշտպան, «Աքիլլես» հ/կ-ի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրան զայրացնում է, որ երթեւեկությունը վերահսկող ու վարորդների խախտումները արձանագրող ճանապարհային տեսուչները հիմնականում հենց իրենք են
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ
«Հուսով եմ, որ մշակութային համագործակցությունը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ կլինի բավականին արդյունավետ, քանի որ հենց մշակույթն է միավորում մեր երկրները»,- «Արմինֆոյի» մատուցմամբ՝ երեկ հայտարարել է Բելառուսի մշակույթի փոխնախարար Վլադիմիր Կարաչեւսկին՝ մշակութային համագործակցության շուրջ հայ-բելառուսական պայմանագրի ստորագրման ընթացքում: Կարաչեւսկին նշել է, որ Բելառուսի պատվիրակությունը, որի կազմում Հայաստան են ժամանել մշակույթի գործիչներ, ծրագրում է ծանոթանալ Հայաստանի մշակութային
Հաշտեցման լավ սկիզբ
Այսպիսինն է, ըստ Եվրախորհրդարանի նախագահի, ՀՀ նախագահի անցած տարվա դեկտեմբերի ելույթը Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հնչեցնելով Եվրամիության կարծիքը՝ ասաց, որ «Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիրներ գործիչների ազատ արձակումը շատ լավ սկիզբ է ընդդիմության եւ իշխանությունների հաշտեցման համար, որը կարող է ավելի խորանալ եւ ամրապնդվել ապագայում»: «Կարծում եմ, շատ խոստումնալից էր Հայաստանի
«ԵԱՀԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱԿՆՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄ»
Այսպիսին է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի: Միջազգային տարբեր կառույցների կողմից վերջին շրջանում հնչող մեկնաբանությունները Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վերաբերալ հիմք են տալիս ենթադրություններ անելու, որ հարցի հանդեպ կրկին ակտիվ ուշադրություն կա, եւ չի բացառվում, որ առաջիկայում որոշ կոնկրետություններ կնկատվեն: Մասնավորապես, օրերս ելույթ ունենալով Սենատում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ
ՀՀ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅԼ ԳՈՒՅՆԻ
Ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզման Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե իր կարծիքով՝ ո՞վ է լինելու Հայաստանի 4-րդ նախագահը՝ մասնավորապես ասել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի չորրորդ նախագահության հավանական թեկնածուն ես չեմ: Ես չեմ հրաժարվում որեւէ բանից: Բայց ուզում եմ, որ Հայաստանն ունենա վերջապես քաղաքական
Երրորդ տարբերակ
Երբեմն այն, ինչին որ մենք մեր կյանքի ընթացքում ձգտում ենք, շատ հաճախ ավելի թափանցիկ պատկերով է ներկայանում մեզ, քան կարծում էինք: Մարդը զարմանալի բնույթ ունի, որ շարունակ մրցակցում է ժամանակի ու տարածության հետ՝ լինելով նրանց ծնունդը: Որոնում է, գտնում՝ իր իսկ գտածը մոռանալով, շարունակում է որոնել: Եվ իր թվացյալ անհորիզոն կյանքի ընթացքում շարունակ կառուցում, ստեղծում
Կոմկուսի «բաց նամակը» Սերժ Սարգսյանին
Թովմասյանը հույս ունի, որ նախագահը կմնա «իր բարձրության» վրա «98 տարի առաջ, հենց այս օրերին, Վրաստանում ցարական դատարանի առջեւ կանգնած էր խոշոր հեղափոխական Սուրեն Սպանդարյանը՝ իր ընկերների հետ. այն ժամանակ Սպանդարյանի մտքով չէր էլ անցնի, որ 98 տարի անց իր ազատ եւ անկախ Հայաստանում կռիվ կտային իր արձանի դեմ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Սպանդարյանի արձանի
ՆԵՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսում պնդում են, որ քաղբանտարկյալները առավելագույնը մինչեւ մայիսի 31-ը պիտի ազատության մեջ լինեն, իսկ թե ներման կամ համաներման արդյունքում՝ իրենց չի հետաքրքրում: Ոնց ճաշն եփել են, էնպես էլ թող ուտեն: Հայ ազգային կոնգրեսի՝ մայիսի 31-ին հրավիրված հանրահավաքին մնում է ընդամենը 11 օր: Ասել է թե՝ առնվազն 11 օր հետո Հայաստանում դեռեւս անազատության մեջ
ՊԻՏԻ ՄԵՌՆԵԻ՞ՆՔ, ՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԻՔ
«Ժառանգությունը» փորձում է դատարանի միջոցով հասնել նրան, որ Հատուկ քննչական ծառայությունն առանձին քրգործ հարուցի մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ կատարվածի վերաբերյալ իրենց հաղորդման կապակցությամբ: «Որպես ԱԺ ընտրված պատգամավոր՝ ես իմ վրդովմունքն եմ հայտնում ՀՀ դատարանին ակնհայտ ոտնձգությունների վերաբերյալ»,- երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Դատավոր Խանդանյանի
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2000 ԴԻՏՈՐԴ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ՀԱԿ-ի մամուլի հաղորդակցության, Լեւոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը եւ վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
«FACEBOOK»-Ը ԹՈՒՅԼ ԿՏԱ
«Facebook» սոցցանցը փոխել է գովազդի տեղադրման կանոնները՝ թույլ տալով կայքում գովազդել նախկինում արգելված ապրանքները՝ ծխախոտ, ալկոհոլ, բենզին, հրազեն ու ազարտային խաղեր: Այժմ գովազդատուները կարող են ընտրել նաեւ 18 տարեկանից ցածր թիրախային խմբեր, ինչը նույնպես նախկինում արգելված էր: «Facebook»-ն աշխարհի ամենամեծ սոցցանցն է, որի օգտագործողների թիվն անցնում է 600 միլիոնը:
ՄԻՋՆԱՄԱՏ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ՉԻ՛ ԱՐԳԵԼՎՈՒՄ
Նախկին համակարգային վերլուծաբան Ռոբերտ Էկասը դատի է տվել Օրեգոնա նահանգի Կլակամաս շրջանի ոստիկաններին: Տղամարդը օրենքի պաշտպաններին մեղադրում է իր քաղաքացիական ազատության խախտման մեջ, պահանջում է ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ ոստիկանական համակարգի բարեփոխումներ: Էկասի բողոքի էությունն այն է, որ ոստիկանները նրան կանգնեցրել են այն բանից հետո, երբ նա երկու անգամ նրանց միջնամատ է ցույց տվել:
100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ 12 ՄԻԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ
«Եվրատեսիլում» կարելի է գնել հաղթանակը»,- այս մասին հայտարարել է երգչուհի Անժելիկա Ագուրբաշը, ով 2005թ.-ին Կիեւում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Բելառուսը: Ըստ dni.ru-ի՝ երգչուհին պատմել է, որ իր մասնակցության ժամանակ փրոմո-արշավների ընթացքում իրեն ու ամուսնում է մոտեցել մի մարդ, ով անմիջական կապ ուներ մրցույթի հետ եւ առաջարկել գործարք, համաձայն որի՝ Անժելիկան «Եվրատեսիլի» կիսաեզրափակչից առաջ
Նորից Լոպեսի հետույքը
Լոս Անջելեսում կայացած «Wango Tango» փառատոնի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ ներկայացել է խելքահան անող հագուստով՝ նեղ արծաթագույն կոմբինիզոնով, որ բաղկացած էր սարդոստայնի տեսք ունեցող կապերից: Հագուստն ամբողջությամբ ընդգծում էր Լոպեսի մարմնի բարեմասնությունները, որովհետեւ շատ կիպ էր: Ելույթի ժամանակ, ինչպես միշտ, Լոպեսը անընդհատ թեքվում էր մեջքով դեպի հանդիսատեսը, եւ ցուցադրում իր մեկ միլիոնանոց հանրահայտ հետույքը
ՎՆԱՍՈՒՄ Է
Ընդամենը մեկ անքուն գիշերը կամ էլ անհանգիստ քունը բավարար են, որ նյութափոխանակության խանգարում սկսվի, որն ի վերջո կհանգեցնի ավելորդ քաշի: Շվեդիայի գիտնականների կարծիքով, նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից կամ պահպանել այն, ոչ միայն պետք է հաշվարկեն կալորիաները, այլեւ անկողնում անցկացրած ժամերը: Պարզվել է՝ անքուն մեկ գիշերը նյութափոխանակությունը դանդաղեցնում է 5-20 %-ով:
ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ
Աստղագետները վկայում են, որ հորոսկոպի նշանը կանանց հնարավորություն կտա պարզել ամբողջ ճշմարտությունը զուգընկերոջ մասին, մասնավորապես այն, թե ինչպիսին են նրանք անկողնում: Եվ այսպես. Խոյեր- Միշտ ստիպված է լինում ինչ-որ բան զոհել հանուն սիրելիի: Հակված չէ դավաճանության: Սեքսով է զբաղվում դեմքի ողբերգական արտահայտությամբ` ենթադրելով, որ դա վերջին անգամ է: Չափազանց խանդոտ է, միասեր: Ցուլ- Բարի եւ
Հերթական սուտը
Նորից լուրեր են պտտվում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հղիության վերաբերյալ, սակայն վերջինս հերթական անգամ հերքել է դրանք, որ տարածել էին ամերիկյան որոշ կայքեր: Քիմը, որ ներկայումս հանդիպում է NBA-ի աստղ Քրիս Համֆրիսի հետ, շրջանառվող լուրի վերաբերյալ Twitter-ի իր բլոգում գրել է. «Ծիծաղելի է, որոշ կայքեր տեղադրել են իմ լուսանկարը մեծ փորով, որ ստացել են ֆոտոշոփի միջոցով,
Ավեդիքյանը կմարմնավորի Փարաջանովին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2010 թ. ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, միանում է «Ինտերֆիլմ պրոդաքշն» ստուդիայի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմի համատեղ արտադրությանը: Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում երեկ կայացած հանդիպան ժամանակ կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսովան պայմանավորվեցին ստորագրել համատեղ արտադրության համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը
ԿԻՆԸ ՀՂԻ Է, ԱՄՈՒՍԻՆՆ ԷԼ «ԼԵՎԻ» Է ԳՆՈՒՄ
Մասնագետները վստահեցնում են՝ հղիության ընթացքում էլ կարելի է հաճույք ստանալ հենց սեփական կնոջ հետ Ծննդաբերությունը կնոջ եւ տղամարդու վրա կարող է եւ դրական, եւ բացասական ազդեցություն թողնել: Շատ հաճախ, երեխա ունենալուց հետո, ամուսինների սեռական հարաբերության ցանկությունը նվազում է, լինում են ամուսիններ, որ ընդհանրապես ցանկություն չեն ունենում: Հիմնականում հղիության վերջին շրջանում տղամարդիկ գերադասում են իրենց սեռական
Մրցուղին սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը
Մոտ 16 տարի առաջ Ռուսաստանում առաջին անգամ համախմբվելով՝ ավտոէքստրիմի սիրահարները կազմակերպեցին «Off-road»-ի անդրանիկ մրցարշավը: Այն արագ մասսայականություն վայելեց՝ դառնալով սիրված եւ սպասված առաջնություն: Մարզաձեւն ավելի քան պարզ է. ընտրվում է քարքարոտ ու անտառապատ տարածք, կազմվում տարածքի քարտեզը, որտեղ ֆիքսվում են որոշակի կետեր: Ավտոմեքենայում լինել թույլատրվում է երկու հոգու. մեկը պետք է վարի մեքենան, մյուսը՝ հետեւի
Սեւակի հաղթանակը Սան-Պաուլուում
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Սան Պաուլուում Բրազիլիայի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ անցկացված կայծակնային մրցաշարն ավարտվել է հայազգի գրոսմայստեր Սեւակ Մխիթարյանի հաղթանակով: Նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարում Սեւակը նախ 2:1 հաշվով առավելության է հասել ՖԻԴԵ-ի վարպետ Լյուիս Աբդալայի եւ գրոսմայստեր Ֆելիպե Էլ Դեբսի նկատմամբ, ապա եզրափակչում պարտության մատնել գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշին:
Պահպանել ենք 62-րդ տեղը
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների մայիս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է նախորդ ամսվա դիրքը՝ մնալով 62-րդ հորիզոնականում: Փոփոխություն չի կատարվել նաեւ առաջին տասնյակում: Իսպանիան շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդում են՝ 2. Հոլանդիա, 3. Բրազիլիա, 4. Գերմանիա, 5.Արգենտինա, 6. Անգլիա, 7. Ուրուգվայ, 8. Պորտուգալիա, 9. Իտալիա, 10.
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Թբիլիսիում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությունը, որտեղ գերազանց հանդես եկավ Հայաստանի առաջատար շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Էլինան ամուսնանալուց հետո մոտ երկու տարի բնակվում է Հոլանդիայում, սակայն շարունակում է հանդես գալ Հայաստանի շախմատային դրոշի ներքո՝ ամեն հերթական մրցաշարում էլ ավելի բարձրացնելով Հայոց եռագույնի հեղինակությունն ու վարկը: Թբիլիսիում մեր առաջատար շախմատիստուհին Եվրոպայի թագի համար 130
ԵՊՀ-Ն ՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Երեկ ԵՊՀ-ն համագործակցության պայմանագիր կնքեց Երեւան քաղաքի 5 ավագ դպրոցների հետ, ըստ որի` այդ դպրոցներում կհիմնվեն նպատակային դասարաններ (հոսքեր): Նախկինում ԵՊՀ-ի եւ ավելի քան 30 դպրոցների միջեւ եղել են համաձայնագրեր՝ կրթական գործունեություն ծավալելու վերաբերյալ. աշակերտներին տրամադրվել է խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպվել են ճանաչողական այցեր ԵՊՀ: Իսկ այսուհետեւ ԵՊՀ-դպրոցներ համագործակցությունը տեղափոխվում է
Թանգարանային հոգսեր եւ հաջողություններ
Տնօրենների դիտարկումները Հայաստանյան թանգարանների տնօրենները դժգոհում են այցելուների քանակից, ըստ նրանց, միայն «Թանգարանային գիշերն» են այցելուներն ակտիվանում: Երեկվա ասուլիսում այս կարծիքը հայտնեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը եւ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Գ. Գյուրջյանի փոխանցմամբ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան տարեկան այցելում է 14000-15000 մարդ, իսկ Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող մայիսի
ՀԱՅԿԱԿԱՆ ՕԱԶԻՍ՝ ՊՈԼՍՈՒՄ
«Հայ մշակույթի եւ զորակցության միությունը», «Նոր Ռադիոն» եւ «Նոր զարթոնքը» փորձում են պահպանել հայկական ինքնությունը: Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններից, 2 հայկական հիվանդանոցից, 3 հայկական թերթերից, հայրենակցական միություններից, մարզական ակումբներից զատ՝ վերջին տարիներին պոլսահայ համայնքին համախմբող եւս մի քանի կառույցներ են սկսել գործել, որոնք միտված են հայկական ինքնությունը պահպանելուն: Դրանցից են «Հայ մշակույթի եւ զորակցության


















































