Օրվա լրահոսը
«ԵԱՀԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱԿՆՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄ»
Այսպիսին է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի: Միջազգային տարբեր կառույցների կողմից վերջին շրջանում հնչող մեկնաբանությունները Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վերաբերալ հիմք են տալիս ենթադրություններ անելու, որ հարցի հանդեպ կրկին ակտիվ ուշադրություն կա, եւ չի բացառվում, որ առաջիկայում որոշ կոնկրետություններ կնկատվեն: Մասնավորապես, օրերս ելույթ ունենալով Սենատում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ
ՀՀ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅԼ ԳՈՒՅՆԻ
Ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզման Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե իր կարծիքով՝ ո՞վ է լինելու Հայաստանի 4-րդ նախագահը՝ մասնավորապես ասել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի չորրորդ նախագահության հավանական թեկնածուն ես չեմ: Ես չեմ հրաժարվում որեւէ բանից: Բայց ուզում եմ, որ Հայաստանն ունենա վերջապես քաղաքական
Երրորդ տարբերակ
Երբեմն այն, ինչին որ մենք մեր կյանքի ընթացքում ձգտում ենք, շատ հաճախ ավելի թափանցիկ պատկերով է ներկայանում մեզ, քան կարծում էինք: Մարդը զարմանալի բնույթ ունի, որ շարունակ մրցակցում է ժամանակի ու տարածության հետ՝ լինելով նրանց ծնունդը: Որոնում է, գտնում՝ իր իսկ գտածը մոռանալով, շարունակում է որոնել: Եվ իր թվացյալ անհորիզոն կյանքի ընթացքում շարունակ կառուցում, ստեղծում
Կոմկուսի «բաց նամակը» Սերժ Սարգսյանին
Թովմասյանը հույս ունի, որ նախագահը կմնա «իր բարձրության» վրա «98 տարի առաջ, հենց այս օրերին, Վրաստանում ցարական դատարանի առջեւ կանգնած էր խոշոր հեղափոխական Սուրեն Սպանդարյանը՝ իր ընկերների հետ. այն ժամանակ Սպանդարյանի մտքով չէր էլ անցնի, որ 98 տարի անց իր ազատ եւ անկախ Հայաստանում կռիվ կտային իր արձանի դեմ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Սպանդարյանի արձանի
ՆԵՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսում պնդում են, որ քաղբանտարկյալները առավելագույնը մինչեւ մայիսի 31-ը պիտի ազատության մեջ լինեն, իսկ թե ներման կամ համաներման արդյունքում՝ իրենց չի հետաքրքրում: Ոնց ճաշն եփել են, էնպես էլ թող ուտեն: Հայ ազգային կոնգրեսի՝ մայիսի 31-ին հրավիրված հանրահավաքին մնում է ընդամենը 11 օր: Ասել է թե՝ առնվազն 11 օր հետո Հայաստանում դեռեւս անազատության մեջ
ՊԻՏԻ ՄԵՌՆԵԻ՞ՆՔ, ՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԻՔ
«Ժառանգությունը» փորձում է դատարանի միջոցով հասնել նրան, որ Հատուկ քննչական ծառայությունն առանձին քրգործ հարուցի մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ կատարվածի վերաբերյալ իրենց հաղորդման կապակցությամբ: «Որպես ԱԺ ընտրված պատգամավոր՝ ես իմ վրդովմունքն եմ հայտնում ՀՀ դատարանին ակնհայտ ոտնձգությունների վերաբերյալ»,- երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Դատավոր Խանդանյանի
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2000 ԴԻՏՈՐԴ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ՀԱԿ-ի մամուլի հաղորդակցության, Լեւոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը եւ վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
«FACEBOOK»-Ը ԹՈՒՅԼ ԿՏԱ
«Facebook» սոցցանցը փոխել է գովազդի տեղադրման կանոնները՝ թույլ տալով կայքում գովազդել նախկինում արգելված ապրանքները՝ ծխախոտ, ալկոհոլ, բենզին, հրազեն ու ազարտային խաղեր: Այժմ գովազդատուները կարող են ընտրել նաեւ 18 տարեկանից ցածր թիրախային խմբեր, ինչը նույնպես նախկինում արգելված էր: «Facebook»-ն աշխարհի ամենամեծ սոցցանցն է, որի օգտագործողների թիվն անցնում է 600 միլիոնը:
ՄԻՋՆԱՄԱՏ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ՉԻ՛ ԱՐԳԵԼՎՈՒՄ
Նախկին համակարգային վերլուծաբան Ռոբերտ Էկասը դատի է տվել Օրեգոնա նահանգի Կլակամաս շրջանի ոստիկաններին: Տղամարդը օրենքի պաշտպաններին մեղադրում է իր քաղաքացիական ազատության խախտման մեջ, պահանջում է ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ ոստիկանական համակարգի բարեփոխումներ: Էկասի բողոքի էությունն այն է, որ ոստիկանները նրան կանգնեցրել են այն բանից հետո, երբ նա երկու անգամ նրանց միջնամատ է ցույց տվել:
100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ 12 ՄԻԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ
«Եվրատեսիլում» կարելի է գնել հաղթանակը»,- այս մասին հայտարարել է երգչուհի Անժելիկա Ագուրբաշը, ով 2005թ.-ին Կիեւում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Բելառուսը: Ըստ dni.ru-ի՝ երգչուհին պատմել է, որ իր մասնակցության ժամանակ փրոմո-արշավների ընթացքում իրեն ու ամուսնում է մոտեցել մի մարդ, ով անմիջական կապ ուներ մրցույթի հետ եւ առաջարկել գործարք, համաձայն որի՝ Անժելիկան «Եվրատեսիլի» կիսաեզրափակչից առաջ
Նորից Լոպեսի հետույքը
Լոս Անջելեսում կայացած «Wango Tango» փառատոնի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ ներկայացել է խելքահան անող հագուստով՝ նեղ արծաթագույն կոմբինիզոնով, որ բաղկացած էր սարդոստայնի տեսք ունեցող կապերից: Հագուստն ամբողջությամբ ընդգծում էր Լոպեսի մարմնի բարեմասնությունները, որովհետեւ շատ կիպ էր: Ելույթի ժամանակ, ինչպես միշտ, Լոպեսը անընդհատ թեքվում էր մեջքով դեպի հանդիսատեսը, եւ ցուցադրում իր մեկ միլիոնանոց հանրահայտ հետույքը
ՎՆԱՍՈՒՄ Է
Ընդամենը մեկ անքուն գիշերը կամ էլ անհանգիստ քունը բավարար են, որ նյութափոխանակության խանգարում սկսվի, որն ի վերջո կհանգեցնի ավելորդ քաշի: Շվեդիայի գիտնականների կարծիքով, նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից կամ պահպանել այն, ոչ միայն պետք է հաշվարկեն կալորիաները, այլեւ անկողնում անցկացրած ժամերը: Պարզվել է՝ անքուն մեկ գիշերը նյութափոխանակությունը դանդաղեցնում է 5-20 %-ով:
ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ
Աստղագետները վկայում են, որ հորոսկոպի նշանը կանանց հնարավորություն կտա պարզել ամբողջ ճշմարտությունը զուգընկերոջ մասին, մասնավորապես այն, թե ինչպիսին են նրանք անկողնում: Եվ այսպես. Խոյեր- Միշտ ստիպված է լինում ինչ-որ բան զոհել հանուն սիրելիի: Հակված չէ դավաճանության: Սեքսով է զբաղվում դեմքի ողբերգական արտահայտությամբ` ենթադրելով, որ դա վերջին անգամ է: Չափազանց խանդոտ է, միասեր: Ցուլ- Բարի եւ
Հերթական սուտը
Նորից լուրեր են պտտվում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հղիության վերաբերյալ, սակայն վերջինս հերթական անգամ հերքել է դրանք, որ տարածել էին ամերիկյան որոշ կայքեր: Քիմը, որ ներկայումս հանդիպում է NBA-ի աստղ Քրիս Համֆրիսի հետ, շրջանառվող լուրի վերաբերյալ Twitter-ի իր բլոգում գրել է. «Ծիծաղելի է, որոշ կայքեր տեղադրել են իմ լուսանկարը մեծ փորով, որ ստացել են ֆոտոշոփի միջոցով,
Ավեդիքյանը կմարմնավորի Փարաջանովին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2010 թ. ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, միանում է «Ինտերֆիլմ պրոդաքշն» ստուդիայի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմի համատեղ արտադրությանը: Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում երեկ կայացած հանդիպան ժամանակ կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսովան պայմանավորվեցին ստորագրել համատեղ արտադրության համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը
ԿԻՆԸ ՀՂԻ Է, ԱՄՈՒՍԻՆՆ ԷԼ «ԼԵՎԻ» Է ԳՆՈՒՄ
Մասնագետները վստահեցնում են՝ հղիության ընթացքում էլ կարելի է հաճույք ստանալ հենց սեփական կնոջ հետ Ծննդաբերությունը կնոջ եւ տղամարդու վրա կարող է եւ դրական, եւ բացասական ազդեցություն թողնել: Շատ հաճախ, երեխա ունենալուց հետո, ամուսինների սեռական հարաբերության ցանկությունը նվազում է, լինում են ամուսիններ, որ ընդհանրապես ցանկություն չեն ունենում: Հիմնականում հղիության վերջին շրջանում տղամարդիկ գերադասում են իրենց սեռական
Մրցուղին սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը
Մոտ 16 տարի առաջ Ռուսաստանում առաջին անգամ համախմբվելով՝ ավտոէքստրիմի սիրահարները կազմակերպեցին «Off-road»-ի անդրանիկ մրցարշավը: Այն արագ մասսայականություն վայելեց՝ դառնալով սիրված եւ սպասված առաջնություն: Մարզաձեւն ավելի քան պարզ է. ընտրվում է քարքարոտ ու անտառապատ տարածք, կազմվում տարածքի քարտեզը, որտեղ ֆիքսվում են որոշակի կետեր: Ավտոմեքենայում լինել թույլատրվում է երկու հոգու. մեկը պետք է վարի մեքենան, մյուսը՝ հետեւի
Սեւակի հաղթանակը Սան-Պաուլուում
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Սան Պաուլուում Բրազիլիայի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ անցկացված կայծակնային մրցաշարն ավարտվել է հայազգի գրոսմայստեր Սեւակ Մխիթարյանի հաղթանակով: Նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարում Սեւակը նախ 2:1 հաշվով առավելության է հասել ՖԻԴԵ-ի վարպետ Լյուիս Աբդալայի եւ գրոսմայստեր Ֆելիպե Էլ Դեբսի նկատմամբ, ապա եզրափակչում պարտության մատնել գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշին:
Պահպանել ենք 62-րդ տեղը
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների մայիս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է նախորդ ամսվա դիրքը՝ մնալով 62-րդ հորիզոնականում: Փոփոխություն չի կատարվել նաեւ առաջին տասնյակում: Իսպանիան շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդում են՝ 2. Հոլանդիա, 3. Բրազիլիա, 4. Գերմանիա, 5.Արգենտինա, 6. Անգլիա, 7. Ուրուգվայ, 8. Պորտուգալիա, 9. Իտալիա, 10.
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Թբիլիսիում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությունը, որտեղ գերազանց հանդես եկավ Հայաստանի առաջատար շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Էլինան ամուսնանալուց հետո մոտ երկու տարի բնակվում է Հոլանդիայում, սակայն շարունակում է հանդես գալ Հայաստանի շախմատային դրոշի ներքո՝ ամեն հերթական մրցաշարում էլ ավելի բարձրացնելով Հայոց եռագույնի հեղինակությունն ու վարկը: Թբիլիսիում մեր առաջատար շախմատիստուհին Եվրոպայի թագի համար 130
ԵՊՀ-Ն ՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Երեկ ԵՊՀ-ն համագործակցության պայմանագիր կնքեց Երեւան քաղաքի 5 ավագ դպրոցների հետ, ըստ որի` այդ դպրոցներում կհիմնվեն նպատակային դասարաններ (հոսքեր): Նախկինում ԵՊՀ-ի եւ ավելի քան 30 դպրոցների միջեւ եղել են համաձայնագրեր՝ կրթական գործունեություն ծավալելու վերաբերյալ. աշակերտներին տրամադրվել է խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպվել են ճանաչողական այցեր ԵՊՀ: Իսկ այսուհետեւ ԵՊՀ-դպրոցներ համագործակցությունը տեղափոխվում է
Թանգարանային հոգսեր եւ հաջողություններ
Տնօրենների դիտարկումները Հայաստանյան թանգարանների տնօրենները դժգոհում են այցելուների քանակից, ըստ նրանց, միայն «Թանգարանային գիշերն» են այցելուներն ակտիվանում: Երեկվա ասուլիսում այս կարծիքը հայտնեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը եւ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Գ. Գյուրջյանի փոխանցմամբ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան տարեկան այցելում է 14000-15000 մարդ, իսկ Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող մայիսի
ՀԱՅԿԱԿԱՆ ՕԱԶԻՍ՝ ՊՈԼՍՈՒՄ
«Հայ մշակույթի եւ զորակցության միությունը», «Նոր Ռադիոն» եւ «Նոր զարթոնքը» փորձում են պահպանել հայկական ինքնությունը: Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններից, 2 հայկական հիվանդանոցից, 3 հայկական թերթերից, հայրենակցական միություններից, մարզական ակումբներից զատ՝ վերջին տարիներին պոլսահայ համայնքին համախմբող եւս մի քանի կառույցներ են սկսել գործել, որոնք միտված են հայկական ինքնությունը պահպանելուն: Դրանցից են «Հայ մշակույթի եւ զորակցության
ԼԻԲԻԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԿՈՐԵԼ ԵՆ
Լիբիայի իշխանությունները խոստովանել են, որ «կորցրել են կապը» երկրի նավթային արդյունաբերության նախարար, պետական նավթային ընկերության ղեկավար Շուքրի Գանեմի (նկարում) հետ, ով վերջին շրջանում գտնվել է Թունիսում, ըստ լուրերի՝ գործուղման մեջ: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Թունիսի ներկայացուցիչներն ու Լիբիայի ապստամբները հայտնել էին, թե Գանեմն անցել է ապստամբների կողմն ու առաջիկայում ժամանելու
ԵՄԵՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ
Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհին (նկարում) եւ նրա հրաժարականը պահանջող ընդդիմությունը պայմանավորվել են, որոշակի փոփոխություններով հանդերձ, ստորագրել երկրում իշխանությունը հանձնելու ծրագիրը, որը ներկայացրել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը: Reu ters-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ Յախիա Աբու Ուսբուան: Նախատեսվում էր, որ համաձայնագիրը ստորագրվելու է չորեքշաբթի օրը: Որեւէ այլ մանրամասնություն խնդրո առարկայի
ԱՄՆ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՏԱԾԵԼ ԱՄՀ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՇՈՒՐՋ
Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ են անում մտածել նոր ղեկավարի ընտրության շուրջ: BBC-ի փոխանցմամբ, նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հայտարարել է, թե ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի կալանավորումից հետո «ակնհայտ» է, որ նա «ի վիճակի» չէ կառավարել կազմակերպությունն ու նրան փոխարինելու անհրաժեշտություն կա: Նույն կարծիքն ունի նաեւ Ավստրիայի ֆինանսների նախարար Մարիա
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին (նկարում) հայտարարել է, թե Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթ ներկայացնել սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռներ: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությունը: Նախարարի ասելով, մի շարք նոր ռազմական միջոցների, այդ թվում՝ «ռազմանավերի եւ բալիստիկ հրթիռների» ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 24-ին: Միջոցառումը կնվիրվի 1982թ. իրաքյան ուժերից Խորեմշեհր քաղաքի ազատագրմանը:
ՄԵԴՎԵԴԵՎՆ ԻՐ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՄԻՐՈՆՈՎԻ ԵՏԿԱՆՉԻՑ
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովը պատգամավորների 43 «կողմ» եւ 5 «դեմ» ձայների համամասնությամբ ետ է կանչել ՌԴ Դաշնային խորհրդում իրենց ներկայացուցիչ եւ Վերին պալատի խոսնակ Սերգեյ Միրոնովին: BBC-ի փոխանցմամբ, մինչ այդ, Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի խոսնակ Վադիմ Տյուլպանովը, հանդես գալով պատգամավորների առջեւ, Միրոնովին անվանել էր «քաղաքական անպտուղ փոխզիջում», որը տվյալ պահին «կորցրել է իր հակակշիռ լինելու գործառույթը»,
ՍՏԱԽՈՍ ԴԱՍԱԳԻՐՔ
intelligentdesignscience.wordpress.com-ում մի մտահոգություն կա՝ «Մտավոր ահաբեկչություն ընդդեմ աշակերտների» վերնագրով: Հեղինակը, աչքի անցկացնելով «Կենսաբանություն»՝ 11-րդ (2010 թվականի հրատարակություն) դասարանի համար նախատեսված դասագիրքը, տպավորություն է ստանում, թե այն գրել են կամ ֆաշիստները, կամ ստալինյան հպատակները. «Դասագիրքը, որը դասավանդվում է այսօր դպրոցներում, ժամանակակից գիտությունից հետ է մնացել ավելի քան 100 տարով: Ընդ որում, սա դասագիրք է քրիստոնյա համարվող


















































