Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Դեկտեմբեր 15,2009 00:00

\"\"Արգենտինահայ թենիսիստ, 27-ամյա Դավիթ Նալբանդյանը, որն ATP-ի ներկայիս վարկանիշային դասակարգման ցուցակում 64-րդն է, վնասվածքի պատճառով ութ ամիս տեւած պարապուրդից հետո, Արգենտինայի Սան-Խուան քաղաքում անցկացված ցուցադրական մրցաշարում, առաջին անգամ մտնելով կորտ, 6:2, 6:1 հաշվով պարտության է մատնել չիլիացի ճանաչված վարպետ Նիկոլաս Մասուին: Հիշեցնենք, որ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Դավիթը վերջին մրցելույթն ունեցել է այս տարվա  մայիսին՝ Էշտորիլի մրցաշարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել