Օրվա լրահոսը
Սերգեյ Բագապշը կշարունակի ղեկավարել Աբխազիան
Երեկ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բատալ Տապագուան հայտարարեց դեկտեմբերի 12-ին կայացած նախագահական ընտրություններում Սերգեյ Բագապշի հաղթանակի մասին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ Բագապշի օգտին, համաձայն Աբխազիայի ԿԸՀ տվյալների, քվեարկել է ընտրողների 59,4%-ը: Աբխազիայի նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբայի օգտին է իր ձայնը տվել ընտրողների 15,4%-ը, իսկ «Աբխազական ծովային նավատորմ» պետական ընկերության տնօրեն Զաուր Արձինբային է նախընտրել
Ուսուցիչների նամակը
«Առավոտի» ուրբաթ օրվա համարում տեղ էր գտել «Թիվ 11 դպրոցի ոդիսականը» հոդվածը, որում մի քանի ուսուցիչ բողոքում էին իրենց տնօրենից, տնօրենն էլ տալիս էր իր պարզաբանումները: Եվ, ինչպես սովորաբար է լինում, նույն օրը հայտնվեց ուսուցիչների մեկ այլ խումբ, որը «վառվում էր» իրենց տնօրենին պաշտպանելու ցանկությամբ: Նրանց պատասխան նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց որեւէ խմբագրական միջամտության:
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ՝ ՏՆՕՐԵ՞ՆԸ, ԹԵ՞ ՄԱՐԶՊԵՏԸ
Ողջիի դպրոցի նորընտիր տնօրեն-Շիրակի մարզպետ «մենամարտը» գնալով թեժանում է Ողջիի դպրոցի ութ տարվա տնօրեն Գոհար Աբրահամյանն այս տարվա սեպտեմբերի 3-ին վերընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հրաժարվում է տնօրենի հետ պայմանագիր կնքել: Այս պատմությունը, որին «Առավոտն» անդրադարձել է դեկտեմբերի 10-ի՝ «Պարապուրդից մինչեւ տնօրենի ընտրություններ» հոդվածում, Ողջիի դպրոցի տնօրենը բացատրում է իր
Նոյեմբերյանի բյուջեն չնվազեց
Այս տարի Նոյեմբերյանի բյուջեն 96 միլիոն դրամ էր, դեկտեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքի ավագանին հաստատեց 2010 թվականի բյուջեի նախագիծը՝ 109 միլիոն 30 հազար դրամ, որից 64 միլիոն 621 հազարը պետական բյուջեից լրավճար է: Ավագանին համայնքային բյուջեից 250 հազար դրամ նախատեսեց «Լուսածիր» հ/կ-ի համար: Քաղաքի երկու մանկապարտեզներում շուրջ 160 երեխա է ընդգրկված, սակայն մանկապարտեզ հաճախել ցանկացող մանուկների
Որ տուբերկուլյոզը նահանջի
ՀՀ քաղաքացիները տուբերկուլյոզով հիվանդանում են նաեւ արտագնա աշխատանքների պատճառով Մինչ այժմ էլ ոչ ոք չգիտի բոլոր դարերում ամենատարածված հիվանդություններից մեկի՝ տուբերկուլյոզի ծագման ստույգ ժամանակաշրջանը: Թերեւս այն հին է այնքան, որքան առաջին մարդիկ: Օրինակ, եգիպտական տասը մումիաների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ապրել են Ք. ծ.ա. 27-րդ դարում եւ տասից չորսի մեջ հայտնաբերվել է ողնաշարային
Աչաջրում հաղթե՞ց հանրապետականը
«Առավոտը» նոյեմբերի 5-ին եւ 24-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գյուղապետի աթոռի համար պայքարող հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են եւ որ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել ու դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է նշանակվել. նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանի եւ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանի օգտին տրված քվեների տարբերությունը կազմել է
ԱՀԱԶԱՆԳ. ՋԱՎԱԽՔԸ «ԱՆՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ» Է
Ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի, «Վրաստանը, հոգեւոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ եւ ամենակարեւոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ»։ Փորձագետը նշում է, որ բնակավայրերի անունների արմատական փոփոխությամբ կամ մասնակի «խմբագրմամբ»՝ Վրաստանը
Բելառուսի նախագահից՝ հայ վետերաններին
Բելառուսի ազատագրման 65-ամյակի կապակցությամբ այս հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հայրենական պատերազմի 23 մասնակցի պարգեւատրել է շքանշանով, որոնք հանձնելու համար մարզկենտրոն Աշտարակ էին գնացել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն եւ հյուպատոս Դմիտրի Սպրեսովը, տեղեկացանք Արագածոտնի մարզպետարանից: «Այս տարի լրանում է ֆաշիստական ագրեսիայից մեր երկրի ազատագրման 65-ամյակը: 1941-44 թվականները մեզ համար օկուպացման ծանրագույն տարիներն էին
Փոթորիկ՝ Կապանում
Կապանում երեկ կեսօրին ուժեղ քամի էր սկսվել, որի հետեւանքով ծառեր են շրջվել, տանիքներ փլվել-պոկվել, բարեբախտաբար՝ մարդկային զոհեր չկան: Ժամանակավորապես խափանվել է հեռախոսակապը, որոշ բաժանորդներ զրկվել են էլեկտրականությունից: Սյունիքի մարզային փրկարար ծառայության տեղեկություններով, ժամը 15-ի դրությամբ իրենք ահազանգեր չեն ստացել: Փոխարենը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Տաթեւ մասնաճյուղն է բազմաթիվ ահազանգեր ստացել: Բայց թե քանի բաժանորդ է
ՀՈՎՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
Ադրբեջանից Հայաստան եկածները հիմա էլ հեռանում են այլ երկրներ Լիլիա Հովհաննիսյան: Հովքի գյուղապետարանը: Գյուղապետ Յուրիկ Ցուգունյան: Իջեւան-Դիլիջան մայրուղուց մոտ 4 կմ վերեւ Հովք գյուղն է: Գյուղ տանող, ինչպես նաեւ գյուղամիջյան ճանապարհները փոսառատ են: Եթե որեւէ մեկի մտքով անցնի ֆիլմ նկարել, որտեղ գործողության տեղը անցյալ դարասկզբի գյուղն է, Հովքը, հաստատ, հարմար վայր է: Տները միահարկ են,
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Դեղորայքային թունավորումով Թալինի հիվանդանոց էր տեղափոխվել Կարմրաշեն գյուղի 52-ամյա բնակիչ Ս. Սարգսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր:
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՃ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկատվությամբ, հրդեհվել էր Երեւանի Ավան համայնքի 5/43 հասցեում գտնվող Բ. Եփրեմյանի տան տանիքը: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Մ. Ադամյան 1 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկում: Աշխատասենյակներից մեկում այրվել էր համակարգիչ: Լոռու մարզից տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակի Պանրագործների 157 հասցեում Ս. Հակոբջանյանին պատկանող տնամերձ հողատարածքում
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Քրեակատարողական վարչության կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը խոստովանել է, որ
Մեղավորը հեղինա՞կն է, թե՞ հրատարակիչը
Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ քաղաքացի, պատմաբան, թոշակառու Վարազդատ Ստեփանյանն իր՝ «ծՈրսպՊՌպ ՉպսՌՍՌւ ՓՌՉՌսՌջՈՓՌՌ» վերնագրով գրքերից մեկը տպագրման է պատվիրել Գյումրիի «Դպիր-գրատուն» հրատարակչությունում: Որոշ ժամանակ անց գրքերը հասել են Սանկտ Պետերբուրգ՝ հեղինակին: Նա համոզվել է, որ իրեն «խոտան» են հրամցրել: Մեկ տարի հետո ժամանելով Գյումրի՝ նա դատի է տվել հրատարակչությանը՝ պահանջելով անհատույց վերահրատարակել 35 օրինակ
ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
Երեւանի Խաղաղ Դոնի 1-ին շենքի բնակիչ Գայանե Թովմասյանի կյանքի բնականոն ընթացքը չէր շեղվի, եթե օրերից մի օր թիվ 160 դպրոցի ուսուցչուհին չորոշեր իր բնակարանի կահույքը համալրել սեղանով: 2009թ. հունիսի 3-ին Գայանե Թովմասյանը դստեր՝ Լիանա Գեւորգյանի հետ գնում են Սասունցի Դավթի 13 հասցեում գտնվող «Սկավա» կահույքի սրահ՝ ապառիկ եղանակով ճաշասեղան գնելու: Խանութի աշխատակցուհին գնորդներին ուղեկցում է
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ
Երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացավ հուշ-համերգ՝ նվիրված 20-րդ դարի համաշխարհային օպերային արվեստի նշանավոր դեմքերից մեկի՝ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակին: Եվս մեկ անգամ արժեւորվեց «Հայաստանի սոխակի» տեղն ու դերը մեր հոգեւոր մշակութային պատմության մեջ: Ավելի ուշ մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն: Երջանիկ պատահականությամբ, դեկտեմբերի 14-ը նաեւ օպերային բեմադրիչ եւ երգիչ Տիգրան
ՄԻ ՔԻՉ ԷԺԱՆԱՑԱՆ
Այս շաբաթ Հայաստանում սահմանված թանկարժեք մետաղների պաշտոնական գները կտրուկ նվազել են՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ: Ըստ «Արմինֆոյի», «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տեղեկացմամբ, ոսկու բաց թողնման պաշտոնական գները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 5,2%-ով՝ 1 գրամը՝ մոտ 14 հազար դրամ, արծաթի գինը նվազել է 5,6%-ով՝ մոտ 219 դրամ, պլատինի գինը նվազել է
«ԱՅԾԻ ԳՐԻՊԻՑ» ԴԵՌ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ
Օրերս Հրազդան քաղաքում գրիպից 6 ամսական հղի կին է մահացել: Ըստ Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սասուն Հովհաննիսյանի, հղի կինը հիվանդ է եղել գրիպով եւ թոքաբորբով: Տիկնոջը Հրազդանի հիվանդանոցում որոշ ժամանակ պահելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով, կինը մահացել է «խոզի գրիպից»: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ախպարաշեն թաղամասից մի մանուկի եւս «խոզի
Անհատ ձեռնարկատերը՝ ընդդեմ հարկայինի
Հարկային տեսուչների՝ քաղաքացուն ներկայացրած հանձնարարագիրը ստորագրված է եղել անհայտ անձի կողմից: Անհատ ձեռնարկատեր Կարեն Հովհաննիսյանը, որը զբաղվում է մանրածախ առեւտրով, սեպտեմբերին դիմել էր վարչական դատարան՝ Շենգավիթի հարկային տեսչության թիվ 1303066 ակտը անվավեր ճանաչելու հայցով: Բանն այն է, որ հարկային տեսուչներ Հայկազ Հարությունյանը եւ Գագիկ Գեւորգյանը, այցելելով Ֆուչիկի 26-2 հասցեում գտնվող Կ. Հովհաննիսյանի խանութ, ժամը 12.14-ին
«ՈՒՏՈՒՄ ԵՄ ՁՎԻ ԿՃԵՊ, ՏՈՒՓԵՐ ՈՒ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԾԱՄԵԼ»
Անօթեւանները հարմարվել են սովին ու ցրտին, բայց առանց ծխախոտի եւ խմիչքի՝ կյանքին հարմարվել չեն կարող Վալենտինան այդ օրը մուրալով աշխատել էր ընդամենը 40 դրամ: Արդեն 4 ամիս է՝ 58-ամյա Վալենտինա Հակոբյանը բնակվում է Սեբաստիայի փողոցում՝ «Լուսաստղ» համալիրի հարեւանությամբ գտնվող աղբարկղերի մոտ: Նրան կերակրողը հենց այդ աղբարկղերն են. «Ինչ գտնում եմ՝ ուտում եմ, սկսած ձվի կճեպներից
ՀԱՐԿԱՅԻՆԻՑ ԹԱՔՑՐԱԾԸ ՉՄԱՐՍԵՑԻՆ
«Էտոս» ընկերությունը՝ առանց համապատասխան արտոնագրի, մայրաքաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղադրել է դրամական շահումով խաղային ավտոմատներ եւ ամիսներ շարունակ ապօրինի գործունեություն է ծավալել: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների այցելության պահին, դրամական շահումով խաղային ավտոմատները ակտիվ գործել են: Ընկերությունում կատարվում են ստուգումներ: Բացահայտված մյուս դեպքում՝ մայրաքաղաքի բնակիչ Հարություն Կարակյանը զբաղվել է համակարգչային տպիչների արտադրությամբ,
ՀԱՅԱՍՏԱՆի ԳԱԶԱՏԱՐԸ ԱԿԱՆԱՊԱՏԵԼ ԵՆ
Արդեն 2 օր է, ինչ դադարեցվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Չնայած սրան, «ՀայՌուսգազարդը» հավաստիացնում է, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանում գտնվող գազի ստորգետնյա պահեստարանի հաշվին: Նշենք, որ գազամատակարարումը դադարեցվել է հյուսիսկովկասյան հատվածում առաջացած խնդիրների պատճառով: Մասնավորապես, առաջացել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ դրա հետ
Տուրգործակալությունը զբոսաշրջիկներին «քցել» է
«Ֆորտունա» տուրիստական գործակալությունը Մոսկվայի մոտ գտնվող Տառուսա քաղաքում միակն է: Այս գործակալության ծառայություններից օգտվում են եւ Տառուսա ժամանող զբոսաշրջիկները, եւ տեղի բնակիչները, ովքեր նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել արտերկրում: «Ֆորտունա» գործակալությունը հայտնի է ոչ միայն քաղաքում միակը լինելու առումով, այլ նաեւ նրանով, որ այս գործակալության անվան հետ են առնչվում բազմաթիվ խարդախություններ՝ կապված զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար
ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԾԱՐՔԻՑ «ՓԱՅ» ՈՒՆԻ՞
Երբեմնի հարուստ պետական հիմնարկը ավերել են, ողջ գույքը ծախել, գումարներն էլ փոշիացրել Պետական սեփականություն հանդիսացող «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ն, որն ընդամենը մի քանի տարի առաջ բավականին հաջող գործում էր ու պատվերով սեյսմահետախուզական աշխատանքներ կատարելով՝ պետբյուջեին խոշոր եկամուտ էր բերում, այժմ հայտնվել է լուծարման եզրին: Այդ ընկերությունը ոչ միայն մեր պետությանն այլեւս ոչ մի լումայի օգուտ չի բերում,
Հանձնարարական՝ «Ա1+»-ի մասին
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է՝ դեկտեմբերի 8-ին Փարիզում մասնակցել է գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նիստին, որտեղ ընդունվել են ԵԽ անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ հանձնարարականի եւ զեկույցի նախնական նախագծեր: Հանձնարարականի նախագծում, մասնավորապես, նշվում է. «ԵԽԽՎ-ն խորը մտահոգություն է հայտնում, որ ԶԼՄ-ների եւ
«Այդ օրերին Հայաստանում հանգիստ չի լինելու»
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ Դաշնակցությունը պատրաստվում է ցույցերի: ՀՅԴ խմբակցության ղեկավարը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ Դաշնակցությունը հունվարի սկզբից անցկացնելու է երթեր, ցույցեր, զանգվածային այլ միջոցառումներ՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Հայտնի է, որ ՍԴ-ն հունվարի 12-ին պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ
ԶԼՄ-ՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՏՈՒՑԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ
Շրջանառության մեջ է դրվել մամուլում զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվությունը կարգավորող մի նախագիծ, որը շահեկանորեն տարբերվում է նախորդ նախաձեռնությունից: Կոալիցիայի երեք պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը եւ ԲՀԿ-ից Ռուբեն Գեւորգյանը նոյեմբերի 23-ին շրջանառության մեջ են դրել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունը: Այն, ինչպես եւ այս տարվա գարնանը Կարեն Անդրեասյանի ներկայացրած
ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Ակնկալում են սահմանադրակա՞ն լուծում, թե՞ քաղաքական կամք Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նամակում ասված է. «Լրատվամիջոցներից տեղեկանալով Սասուն Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ։ Մեր նախկին գործընկերոջ բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը լուրջ բուժման, վիրահատության կարիք ունի,
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել» պնդմանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը երեկ տարածած իր հոդվածում նախ հիշեցնում է՝ Էրդողանն, իր տվյալներով, ունի քարթվելական ծագում, ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այնուհետեւ պարոն Պապյանը գրում է. «Որեւէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին,
«ՀԱՅՈՑ ՀԱՐՑ»
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը դարձել է հայոց հարց՝ չարչրկվեց, ասվեց, խոսվեց, բայց այդպես էլ լուծում չգտավ»,- երեկ ասուլիսում հայտարարեց «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանություն» կոմիտեի համակարգող, ԼՂ պատերազմի մասնակից Աղավնի Սահակյանը: Այս տարի կոմիտեն դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ Սեֆիլյանի նկատմամբ թույլ տրված մարդու իրավունքների խախտումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ՄԻՊ գրասենյակից կոմիտեն