Օրվա լրահոսը
«Սամկուրան» եւ հայերը
Կամ՝ ժամանակակից արվեստը ճանաչելի դարձնելու նախագիծ Մեկնարկել է «Սամկուրա» միջմշակութային երկխոսություն երկամյա նախագիծը, որին մասնակցում է 5 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Պորտուգալիա, Հունաստան եւ Իռլանդիա: Նախագծի շրջանակներում մայիսի 12-20-ը ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «Սամկուրա» միջմշակութային ֆորումը, որին մասնակցել են 17 արվեստագետ եւ գործընկեր՝ ՀՀ-ից ու մասնակից մյուս 4 երկրներից: «Սամկուրա» նախագծի հեղինակ, Իռլանդիայի «Կլո» (Clo) կերպարվեստի եւ
ԴՈՒԴՈՒԿԻ ԿՈՆՑԵՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՎԱՍՏԱԿ ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆԵՐ
Ամերիկաբնակ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի դիտարկումները Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական ուրբաթօրյա համերգում, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեն Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան, Խաչատուր Ավետիսյանի քանոնի թիվ 2 կոնցերտը եւ Հենրիկ Անասյանի դուդուկի կոնցերտը: Մենակատարներն են քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը եւ ճանաչված դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը: «Առավոտի» էլեկտրոնային հասցեով ուղարկված հաղորդագրության մեջ գրված է. «Ֆիլհարմոնիկ նվագախումբն իր
ՍՏՐՈՍ-ԿԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը, որը գտնվում է նյույորքյան բանտում՝ հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեքսուալ ոտնձգության մեղադրանքով, իր զբաղեցրած պաշտոնից հրաժարական է ներկայացրել: BBC-ի փոխանցմամբ, Ստրոս-Կանի համապատասխան հայտարարության մեջ, որը տարածել են նրա փաստաբանները, ասվում է, որ այդ պաշտոնն անհապաղ լքելու իր որոշման մասին նա տեղեկացրել է ԱՄՀ տնօրենների խորհրդի անդամներին: Հիմնադրամի պաշտոնական կայքում տեղադրված
ԵՄԵՆՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵԿԵԼ
«Առավոտն» արդեն տեղեկացրել է, թե չորեքշաբթի օրը սպասվում էր, որ Եմենում իշխանություններն ու ընդդիմությունը անցումային կառավարության շուրջ համաձայնագիր են ստորագրելու, որի ձեւավորումից մեկ ամիս հետո երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հրաժարական էր տալու: Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, չորեքշաբթի օրն այդ համաձայնագիրը չի ստորագրվել՝ վերջին պահին ի հայտ եկած տարակարծությունների պատճառով, թեեւ Վաշինգտոնը մեծ ճնշում
Դեմիրելն ընդդեմ Էրդողանի՝ եւ հակառակը
Թուրքիայում ծավալված նախընտրական արշավը նորանոր սկանդալային դրսեւորումներ է ստանում: Մինչ այս «Ազգայնական շարժում» կուսակցության շուրջ ծագած սեքսուալ սկանդալին փոխարինելու եկավ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի (նկարում) միջեւ սկիզբ առած հեռակա բանավեճը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ամեն ինչ սկիզբ առավ թուրքական պարբերականներից մեկի այն հրապարակումից հետո, որի համաձայն՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարները
Բենզինն ու դիզվառելիքը Վրաստանում կէժանանան
Այս շաբաթավերջին Վրաստանում ակնկալվում է բենզինի եւ դիզվառելիքի գների նվազում։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով «Бизнес Грузия»-ն: Էժանացումը կկազմի 5 տետրի (համարժեք է 11 դրամին)։ Այսպիսով՝ մանրածախ ցանցում բենզինը Վրաստանում կարժենա 2,15 լարի, ինչը համարժեք է 480 դրամին։ Միջազգային շուկաներում նավթն արդեն երկու շաբաթ է, ինչ էժանանում է: Սակայն երեկ բորսաներում արձանագրվել է որոշ
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Համացանցում հրապարակվել է մի ուղերձ, որը, ինչպես հաղորդում է BBC-ն, ձայնագրվել է Ուսամա բեն Լադենի կողմից՝ նրա մահից առաջ: «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդի ձայնով այդ ձայնագրությունը հայտնվել է իսլամիստների կայքերից մեկում: Իր ուղերձում Ուսամա բեն Լադենը խրախուսանքով է խոսում Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունների մասին եւ հայտարարում է, թե մահմեդականների համար իշխանությունների դեմ դուրս գալու
ՆՈՐ ՄԵԴԻԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն կազմակերպել էր «Նոր մեդիա. հաղորդակցության նոր հնարավորություն տարածաշրջանում» թեմայով հարավկովկասյան մեդիա համաժողով, որի ընթացքում լրագրողները, բլոգերները, Հայաստանից եւ արտերկրից հրավիրված ներկայացուցիչները քննարկում էին նոր՝ այլընտրանքային մեդիա ռեսուրսների ներուժն ու ռիսկերը, ներկայացնում առցանց հեռարձակման միջազգային փորձն ու հեռանկարները Հարավային Կովկասում: Համաժողովն ամփոփում էր «Նոր մեդիա դասընթացներ՝ լրագրողական համայնքի համար»
Գնահատականը՝ ըստ գիտելիքների
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ փոխվարչապետին ուղղված նամակով Արագածոտնի մարզում կուտակված խնդիրների վերաբերյալ առաջարկել էր կազմակերպել քննարկում, որը տեղի է ունեցել մայիսի 16-ին, Արագածոտնի մարզպետարանում: Քննարկման արդյունքներն ու այնտեղ ծագած հարցերն այսօր պատգամավորն ուղղել է ՀՀ փոխվարչապետին: «Ձեզ եմ ներկայացնում նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի՝ ինձ տրամադրած նամակների պատճենները՝ 2010-ի եւ 2011
Օտարալիզության մրցանակները
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ Մատենադարանի Մաշտոցի արձանին կից տարածքում ամփոփեց «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան-Դելյանովի անվան մրցանակաբաշխության» արդյունքները: Ըստ քվեարկության, առաջին կարգի օտարալեզ ճանաչվեց ՀՀ նախագահը, երկրորդ կարգի՝ ՀՀ վարչապետը: Երրորդ կարգի օտարալիզությունը բաժին ընկավ 69 պատգամավորների, որոնք 2010 թ. դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են Լեզվի եւ Հանրակրթության
Ծրարները կստուգվեն
«Առավոտի» մայիսի 4-ի համարում տպագրված «Անստորագիր նամակից՝ իրավունքի վտանգում» հրապարակման մեջ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը անդրադարձել էր ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի՝ մամուլում արված այն հայտարարությանը, թե անձամբ է հետեւելու, որպեսզի բացառվի թեստերի արտահոսքը: Պատգամավորը նաեւ նշել էր, որ նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին ու ցանկացել տեղեկանալ, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում թեստերի արտահոսքը բացառելու ուղղությամբ:
«ՄԵԶ ԼԱԿՈՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ»
Բազմամյա փորձ ունեցող դպրոցի տնօրենները վիրավորված են, որ սկսնակների պես քննություն են հանձնում հավաստագիր ստանալու համար: «Բա արժե՞ր մեր էսքան անհանգստությունը», «Դու ավելի լավ է մտածիր, որ անցել ես, որ հաստատ անցնես», «Ախր էս ամեն ինչը անիմաստ էր, ձեւական բնույթ էր կրում», «Մեզ լակոտի տեղ են դրել». երեկ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի նախասրահում
Ռոբերտ Կարայանի նորույթ հատորյակը
Թե ինչն էր բուն պատճառը, որ ազգային զարթոնքին հետեւեց գրքի եւ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության գահավիժումը, հավանաբար կդառնա ապագա ուսումնասիրողների քննության առարկա: Ակնհայտ է, սակայն, որ գրականություն արարողների դասալիքներ չեղան կամ համարյա չեղան, թեեւ ստեղծագործությունը թեկուզ շատ փոքրաթիվ սպառողներին (որոնց նախկին սովորույթով շարունակում ենք ընթերցող անվանել) հասցնելը բացառիկ դժվար գործ է դարձել: Ե՛վ ստեղծագործությունները, ե՛ւ գրատպագրության
Դժգոհ են միջազգային հանրությունից
ԼՂՀ Ազգային ժողովի երեկվա նիստում խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Լրացավ ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 17 տարին։ Ցավոք, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ արեց նենգափոխել իրողությունը եւ կասկածի տակ առնել իրավական ուժ ունեցող պայմանավորվածության իսկությունը։ Քարոզչական այդ ձեռնարկումը ուղեկցվեց շփման գծում լարվածությամբ, որի հետեւանքով արձանագրվեց ԼՂՀ խաղաղ բնակչի՝ դիպուկահար կրակոցով
«Վախկոտն ու «քցողը» դուք եք»
Ըստ էության, դա է հակադարձում Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ «Մեդիամաքս»-ին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի «ընդդիմության արձագանքը տաղտկալիության աստիճան կանխատեսելի եղավ»։ «Ինչպես եւ սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հիստերիկ արձագանք առաջացրեց ՀՀՇ-ի կողմից։ Հիշեցված ճշմարտությունը եւ ասվածի դեմ փոքրիշատե համոզիչ փաստարկների բացակայությունը հանգեցրին առավել ծեծված
ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Տիգրան Փոստանջյանը, ով արդեն 88 օր գտնվում է նախնական կալանքի տակ, հայտարարել է հացադուլ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորների նկատմամբ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ: Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական ղեկավարությունը պահել է 39 խցում, որը շուրջ 25 քառակուսի մետր է: Ըստ Տ. Փոստանջյանի՝ նրա հետ գտնվել են եւս 18 կալանավոր: Քնելու համար
ՄԻ ՎԱԶԳԵՆՈՎ ՊԱԿԱՍ
Մայիսի 18-ին տեղեկացրել ենք, որ մայիսի 29-ին կայանալիք Իջեւանի ավագանու ընտրություններում առաջադրվել է 27 թեկնածու, որոնց մեջ կա երկու Վազգեն Մարգարյան. Վազգեն Վոլոդյայի Մարգարյան (Իջեւանի առողջության պահպանման առաջնային կենտրոնի բժիշկ, անկուսակցական) եւ Վազգեն Սանդրոյի Մարգարյան՝ նախկին ազատամարտիկ, անկուսակցական: Թիվ 41 ԸԸՀ նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ Վազգեն Սանդրոյի Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին
ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ նախարար Արմեն Գեւուրգյանը, ով նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահն է, բնապահպանության նախարարի, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի, Գեղարքունիքի մարզպետի, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման եւ բարեկարգման աշխատանքներն է քննարկել՝ հենց տեղում: Փոխվարչապետին ասել են, որ աշխատանքներն
Անձրեւը՝ «Խաչմերուկում»
Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Խաչմերուկ» սրճարանը շատ գեղեցիկ ու հարմար վայրում է եւ կապանցիներն ու քաղաքի հյուրերը սիրում են այցելել հենց այս սրճարան: Բայց քիչ չեն դեպքերը, երբ հաճախորդը այստեղից հեռանում է դժգոհ՝ հատկապես մատուցողների ոչ պատշաճ հագուկապից ու սպասարկման ցածր մակարդակից: Դրանում համոզվեցինք ինքներս, երբ մեր եւ հարեւան սեղանի հաճախորդների պատվերները մատուցողը հրաժարվեց ընդունել: Մոտ
ԱՆՋՈՒՐ, ԱՆԱՍՖԱԼՏ, ԱՆՀՈՒՅՍ
Երբեմնի ջրառատ Սիսիանում ոչ միայն այգիները, այլեւ պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակին կառուցված աղբյուրներն են ցամաքել Մեկ տարուց ավելի է, ինչ Սիսիան քաղաքի փողոցները քարուքանդ են. «Հայջրմուղկոյուղին» նախորդ տարվա գարնանից մինչ այսօր քաղաքի ջրամատակարարման ցանցը փոխելու համար շարունակում է փողոցներն ավերել: Ցանցը փոփոխելու պատճառով եւ ոռոգման ջրի բացակայության պայմաններում շատ սիսիանցիներ այս տարի հրաժարվել են իրենց
ԾԵՐՈՒՆՈՒ ՄԱՀԸ
Ահազանգից հետո փրկարարները բացել են Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 121/1 շենքի 9-րդ բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել մոտ 70 տարեկան տղամարդու դիակ (անձը չի հաջողվել պարզել):
ՋԻԼԱՎՅԱՆԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի, «Ստեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարություն» ՍՊԸ տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության՝ 2009թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ-ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ՝
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ
Ասում են՝ տեսնողը տեսնում է, լսողը լսում է, սակայն այսօրվա հերոսներն անտարբերության են մատնվել հասարակության կողմից: Մոր բանտարկվելուց հետո նկարում պատկերված երեխաներին ուղարկել են հատուկ տիպի մանկատուն: Որոշ ժամանակ անց երեխաները չմերվեցին տեղի պայմաններին: Մանիկ տատը պատմում է, թե ինչպես են առանց իր իմացության երեխաներին հատուկ տիպի մանկատնից տեղափոխել «Զատիկ» մանկատուն: Այնտեղ էլ դժվարություններ կային
ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԱԾ-Ի, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունը վարչական շենք կառուցելու նպատակով 1997թ. պարտավորվել էր Նալբանդյան 130 հասցեի սեփականատերերին բնակարաններ տրամադրել: Իսկ Երեւանի քաղաքապետի 14 տարի առաջ կայացրած թիվ 1373 որոշմամբ՝ շինարարական աշխատանքները չպիտի սկսվեին մինչեւ չկատարվեին բնակիչների նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Մինչ օրս տեղաբնակ, տարեց, հաշմանդամ Գոհար Գասպարյանի հետ չի կնքվել պայմանագիր, տան առաջարկ չի արվել: Բնականաբար, եթե
ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՃՌԻՆ ՀԱԿԱՌԱԿ
Թույլատրեց ընդամենն ապրել Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմինե Բադիրյանի նախագահությամբ, 3 օր առաջ ավարտվեց ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի Վերա Շչուկինայի հայցի քննությունն՝ ընդդեմ Հայաստան Շահնազարյանի, Նոր Նորքի նոտար Գայանե Ենգիբարյանի, «Անելիքբանկի» եւ ֆինանսների նախարարության՝ անշարժ գույքի առուվաճառքի, հիփոթեքի, բանկային հաշիվների բացման, վարման պայմանագրերն անվավեր ճանաչելու մասին պահանջով: Այս գործով
ԼԵԶՈՒ ՉԵ՞Ն ԳՏԵԼ
Երեկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը հրաժարական է տվել: Ըստ որոշ լուրերի, Մ. Հասրաթյանը եւ հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ընդհանուր լեզու չէին գտնում ներկայումս մայրաքաղաքում իրականացվող մի շարք քաղաքաշինական նախագծերի շուրջ, որոնց հեղինակը Ն. Սարգսյանն է: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, մեկնաբանելով Մ. Հասրաթյանի հրաժարականի մասին լուրերը, երեկ «Մեդիամաքսին» հայտնել է, որ Միքայել
Ծխում են, հայհոյում ու վտանգի ենթարկում
Հասարակական տրանսպորտի պատճառած անհարմարություններն անթիվ են Այս օրերին Երեւանի քաղաքային իշխանությունները գործնական քայլեր են ձեռնարկում՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ անելու նպատակով: Նշենք, որ արդեն տասնյակ տարիներ շարքային քաղաքացիները գրեթե ամեն օր իրենց մաշկի վրա զգում են երթուղային միկրոավտոբուսների պատճառած անհարմարությունները, սակայն տարիներով ոչինչ չի փոխվում, քանի որ երթուղագծերի տերերը, որոնք հիմնականում պաշտոնյաներ են եւ
«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ»
Որ կանանց նկատմամբ բռնությունը հանցագործություն է Այս օրերին Հայաստանում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Թեա Ֆիրենսը, որը մեր երկրում անցկացրած 3 օրերի ընթացքում արդեն հասցրել է համտեսել հայկական համեղ ճաշատեսակները, կոնյակը, սիրել է հայկական տուֆն ու հիացել Խոր Վիրապի խորհրդավորությամբ: Բայց տուֆից, տոլմայից ու հայկական հրաշք
ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Երեկ ցերեկը ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված: Երեւանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մաս է զանգահարել անհայտ քաղաքացի եւ տեղեկացրել այդ մասին: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները եւ պաշտպանության նախարարության սակրավորները, իրականացվել է մարդկանց տարհանում: Ժամը 19-ին ավարտվել են որոնողական աշխատանքները: Ռումբ չի
ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑ
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մայիսի 18-ին, ժամը 9.00-ին, անակնկալ կերպով այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ մայիսի 3-ին բժիշկները սխալմամբ 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել էին վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին: Ըստ news.am-ի հավաստի աղբյուրների՝ հիվանդանոցում բոլորն անակնկալի են եկել: Նախարարը հատկապես դժգոհ է եղել բ/կ-ի ընդունարանի վիճակից, քանի որ այն բավականին անմխիթար էր,


















































