Օրվա լրահոսը

Նախապատրաստում են դրամահավաքությա՞ն

Կամ՝ ի՞նչ փնտրել ուսուցիչների «միամիտ» հայտարարությունների ներքո Օրերս Երեւանի մի շարք դպրոցների (Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում գործող) աշակերտներից «Առավոտը» տեղեկություններ ստացավ, թե իրենց դպրոցներում այս տարվանից արդեն դասղեկներն աշակերտներին նախապատրաստում են մյուս տարվա ավարտական պետական քննություններին: Սակայն այդ նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ թե գիտելիքների տրամադրման «ճակատում», այլ ունեն ավելի կազմակերպչական բնույթ: Աշակերտներից մեկը մեզ պատմեց

«ԿՏՐՎԱԾ» ԵՎ ՔՆՆՎԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐ

Հավաստագիրն ու ղեկավարման հաճույքը Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար նախատեսված տնօրենների քննությունները: Երեկ բանավոր քննության փուլն էր: Մասնակցում էր 93 «տնօրենացու»: Քննությանը հետեւում էր 2 հանձնաժողով, որոնց նախագահներն էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը եւ ՀՀ ԿԳՆ ԿԱԻ «Տեղեկատվության, վերլուծության եւ խորհրդատվության կենտրոնի»

Ժողովրդավարական ու արդար չի լինելու

Եթե ընտրություններն անցկացվեն այս՝ «բարեփոխված» օրենսգրքով Մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում իշխանություն ունեցող կամ դրան ձգտող քաղաքական գործիչները, երբ խոսում են իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մասին: Իրականում այս պահին, երբ փոփոխությունների է ենթարկվում Ընտրական օրենսգիրքը, քաղաքական ուժերը լուրջ շագրգռություն հանդես չեն բերում: Իսկ թե ով ինչ չափով իշխանություն կստանա՝ դա արդեն, այսպես ասած, «քաղաքական բազարի» արդյունքը

«ԽՆԴԻՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»

Ըստ ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման ընդդիմախոսների ելույթները նպատակաուղղված են հանրությանն ապակողմնորոշելուն:   – Պարոն Սարգսյան, վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել Ալեքսանդր Թամանյանի նախագծած ՀՀ կառավարության շենքի թմբուկի շուրջ: Մասնավորապես, Ճարտարապետների միության նախագահը եւ մի քանի այլ ճարտարապետներ կարծիք հայտնեցին, որ թմբուկի կառուցումը ժամանակավրեպ է, եւ ներկայացված տարբերակը զգալիորեն տարբերվում

ԱՐԵՎԱՇՈՂԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Լոռու մարզի 113 համայնքներից 20-ում նախադպրոցական հաստատության շենքը համայնքային սեփականություն է (2-ը՝ տնակային), որոնք, սակայն, անգործության են մատնված, քանի որ գտնվում են անմխիթար վիճակում: Այս համայնքներում նախադպրոցական ծրագիրը իրականացնում են դպրոցական շենքերում, որոնք ավելի բարվոք վիճակում են, ինչպես, օրինակ, Վարդաբլուրում, Ձորագյուղում, Արեւածագում, Սարչապետում, այլուր: 1988 թվականի աղետալի երկրաշարժից Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի 18 գյուղերի մանկապարտեզները

Թարմացվեց նախարարության կայքը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ արդիականացվել է եւ երեկ հանրությանը ներկայացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը: Շնորհանդեսին ներկա բոլոր շահագրգիռ կողմերն էլ համակարծիք էին, որ նոր կայքը՝ նոր հնարավորություններով, նպաստելու է թափանցիկ աշխատանքին: ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը հույս հայտնեց, որ կայքը լինի արդիական, բովանդակությամբ լեցուն,

Քարը գցել են փոսը…

Անցյալ տարվա մայիսին ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ կատարեց Տավուշի մարզում: Դրանց արդյունքում Նոյեմբերյանի տարածքային սոցիալական ծառայությունը դադարեցրել է բազմաթիվ ընտանիքներին ընտանեկան նպաստի վճարումը: 2010 թվականի հունիսից դադարեցվել էր նաեւ սահմանամերձ Բերդավան գյուղի 5 ընտանիքին ընտանեկան նպաստի վճարումը: Վերահսկիչի ստուգող մասնագետները պատճառաբանել էին, որ Բերդավանի համայնքապետարանի կողմից այդ 5 ընտանիքին տրված՝ տների վթարայնության վերաբերյալ տեղեկանքներն անօրինական

ՓՈՂԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀՍԿՎԵՆ

Գլենդելի քաղաքապետը պնդում է, որ Կապանի հիվանդանոցը պետք է հասարակությանը պատկանի Առողջապահական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով Երեւանում են Գլենդելի (ԱՄՆ ) քաղաքապետ Արա Նաջարյանը, «Գլենդել մեմորիալ հոսպիտալի» տնօրեն Մեթ Գերլաչը, հոսպիտալի խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանը եւ բժիշկ Վիգեն Սեֆիլյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պերճ Ջամբազյանը հայտարարեց, որ, ի նշան հայրենիքի ցավերով հետաքրքրվածության, որոշել

ԳՆԱՑՔԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ

Մայիսի 17-ին ոստիկանության «Երեւան» կայարանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիս-Մասիս էլեկտրական գնացքը Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհի 37-րդ կմ-ի 4-րդ պիկետում հարվածել է 11-ամյա Ռուստամ Թ.-ին եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Երեխան տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

ԹԱՄԱՄՅԱՆԻՆ՝ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս 2 ամսով երկարացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովիկ Թամամյանի խափանման միջոցը՝ կալանքը: Թամամյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, այդ պատճառով՝ ծանր հետեւանքներ առաջացնելու համար, ազատությունից զրկված է այս տարվա մարտի 24-ից: Հիշեցնենք, որ կալանքի միջնորդությունը դատարան է ներկայացվել Հատուկ քննչական ծառայության կողմից:

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ

Երեկ «Արդար դատաքննության իրավունք» թեմայով հրավիրած ֆորումում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց այս տարվա հունվարից «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում» տեղի ունեցած փոփոխությունը, համաձայն որի՝ պաշտպանն այսուհետ իրավունք ունի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին գրությամբ դիմել Արդարադատության խորհրդին, հաղորդում է aysor.am-ը: «Կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում իրավունք ունեմ տալ դատական ակտի ավարտից մեկ

Որ մին զարկի՝ դառնա……65 հազար

Անցյալ տարվա հունիսի 5-ին լրատվամիջոցները տեղեկացրին, որ Իրանից վերադառնալուց անմիջապես հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել է «ՔիմՏեխ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը: Նա կասկածվում էր թմրամիջոցների ապօրինի արտադրության եւ շրջանառության հետ կապված գործով: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Խաչատրյանի պայուսակում այդ ժամանակ եղել է 65 000 ԱՄՆ դոլար գումար: Ս. Խաչատրյանը օդանավակայանից տարվեց ՀՀ ոստիկանության քննչական վարչություն: Ու հենց

«ԱՐԶՆԻԻ» ԿՈՎԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀԱՏԻՍԻ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Արզնի» ՏԹԽԸ տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջամվելյանի որդին՝ Արմեն Ջամվելյանը կալանավորվել է: Մարատ Ջամվելյանը: Մայիսի 11-ին «Արզնի» ֆերմայի անասունները, ինչպես ամեն տարի գարնանը, հովիվների ուղեկցությամբ տեղափոխվում են սարեր: Ճանապարհը անցնում է Կոտայքի մարզի Հատիս գյուղով: Եվ, ինչպես ամեն տարի, հենց այդ գյուղով անցնելուց հետո պարզվում է, որ մի քանի հազարի հասնող խոշոր եղջերավոր անասուններից մի

ՖԻԳԱՐՈՆ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 40-ամյա Անդրեաս Ս.-ն «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով Մեղրիի Ադելյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա Ֆիգարո Խ.-ին, ինչի հետեւանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՅՈԳՈՒՐՏԸ ՇԱՀՈՎԻ՞ ԷՐ

Օրերս Երեւանի բնակիչ Մարիամ Նահապետյանը գնել է հայկական ընկերություններց մեկի արտադրության յոգուրտ, եւ ուտելիս յոգուրտի մեջ սատկած մեղու է հայտնաբերել: «Այսօր ընդմիջմանը որոշել էի առողջ ապրելակերպին հետեւել եւ յոգուրտ ուտել: Գնեցի, կեսը կերա, մեկ էլ արի ու տես՝ շահում գտա. յոգուրտի մեջ սատկած մեղու կար»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Մ. Նահապետյանը: Երբ Մարիամը դիմել է

ՀԱԿ-ի շտաբ՝ «Հանրապետականի» քթի տա՞կ

Չնայած Արթիկը հիմնականում ՕԵԿ-ականացված է Ինչպես արդեն լրատվամիջոցները տեղեկացրել են, նախօրեին Արթիկում պաշտոնապես բացվեց Հայ ազգային կոնգրեսի առաջին շտաբը: Այդ առիթով արթիկցի ընդդիմադիրների հետ քաղաքական ու սոցիալական խնդիրներ քննարկելու նպատակով Շիրակի մարզի 2-րդ քաղաք էին ժամանել ՀԱԿ-ի էլիտան՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը

ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԱԶԴԻ, ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵՔ

ԱԺ նիստերից բացակայելու համար շատ մեղմ պատժամիջոց են ընտրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավորներին նիստերի հրավիրելու բանավոր հորդորներն իրենց սպառել են, եւ նա, թերեւս, որոշել է գործնական քայլերի դիմել՝ նրանց ներկայությունը խորհրդարանում ապահովելու համար: Սակայն այն պատժամիջոցը, որը Հ. Աբրահամյանը նախատեսել է մի շարք պատգամավորների համար, դժվար թե հաճախակի բացակայողների վրա որեւէ էական

Բլաքբերրին՝ ավելի մատչելի

ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ BlackBerry… Storm2TM 9520 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 257000 դրամով՝ նախկին 290000 դրամի փոխարեն: Ապառիկ գնելու դեպքում եւս կգործեն նոր՝ առավել մատչելի պայմաններ. կանխավճար՝ 25 700 դրամ, ամսական վճարը կկազմի 12 ամսվա դեպքում՝ 21 206 դրամ, 18 ամսվա դեպքում՝ 14 758 դրամ, 24 ամսվա դեպքում՝ 11 547 դրամ:

Վրաստանը այնքան էլ գրավիչ չէ

Երեկ ԱԺ-ում շարունակվել է նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվությունը: Հաշվետվության ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Գոհար Ենոքյանի մտահոգությանը, որ Հայաստանից բիզնեսը հոսում է դեպի Վրաստան՝ հայ գործարարները նախընտրում են իրենց գործունեությունը ծավալել հարեւան երկրում, որտեղ ներդրումային եւ գործարար միջավայրն ավելի նախընտրելի է, ասել է, թե այդ կարգի լուրերը

ՆՈՐ «ԶՎԱՐԹՆՈՑԸ»՝ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍԻՑ

«Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությունը վստահ է,  որ նոր համալիրից գոհ կմնան ամենաքմահաճ ուղեւորները: Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին շահագործման կհանձնվի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը: Մինչ շահագործումը, երեկ օդանավակայանի տնօրինությունը լրագրողների համար շրջայց էր կազմակերպել: Օդանավակայանի հանրային գոտու տերմինալի շինարարությունը կամբողջացնի նոր համալիրը: Շինարարության ընդհանուր ծավալը 244 մլն ԱՄՆ դոլար է, մինչ այս պահը ծախսվել է

Երեւանում չի կարող օտարալեզու դպրոց բացվել

Արդյոք այդ մասին չգիտի՞ քաղաքապետը Մայիսի 13-ին քաղաքապետարանը տարածեց հաղորդագրություն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թաիլանդի եւ Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման մասին: «Հաշվի առնելով Ռիջենթսի միջազգային ճանաչումը, ինչպես նաեւ բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը՝ Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երեւանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց,- նշված էր հաղորդագրության

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ

Այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը չի վճարում դրանց գոյության համար 2012 թվականի հունվարին լրանում է Ադրբեջանի «Գաբալա» ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետը, եւ Ադրբեջանը մտադիր է ռուս-ադրբեջանական վարձակալության պայմանագիրը վերանայել, նոր կետեր մտցնել: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, իրենք մտադիր են բարձրացնել վարձը, պահանջել, որ բնության վրա կայանի ազդեցությունը մեղմելու նոր միջոցառումներ անցկացվեն, կայանում աշխատողների

ԲԱԶԱՅԻՆՍ Ո՞ՐՆ Է

Անցյալ տարվա օգոստոսի 5-ի որոշմամբ Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային պետական քոլեջը եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջը վերակազմակերպվել են, ըստ որի՝ Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային քոլեջը միանում է Երեւանի մշակույթի պետական քոլեջին: Սակայն Երեւանի էստրադային եւ արվեստի ջազային պետական քոլեջը այդ մասին իմացել է հունվար ամսին եւ արդեն իսկ հասցրել է բողոքել, նամակներ գրել

ԹՄՐԱՄՈԼԸ ԳՐԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նախորդ օրը շարունակվեց Արմեն Դանիելյանի, Մարգո Սիմոնյանի եւ Աիդա Հովհաննիսյանի մասնակցությամբ՝ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Կոթոլյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Կոթոլյանը 4000 դոլար կաշառք ստանալու համար 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա 2009թ. նոյեմբերի 19-ից գտնվում է կալանավայրում: Սակայն պարզվեց, որ թմրամոլության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հովիկ

ԽԱՉԻԿՅԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Report.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ այն կոնկրետ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեմ չէ: Հարցին՝

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

Երեկ Կենտրոնի առաջին ատյանի դատարանում (Զեյթունի մասնաշենք) շարունակվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի՝ ընդդեմ «Իրավունք» թերթի հայցով դատավարությունը: Ինչպես հայտնի է, երբեք աշխատանքի, այսինքն՝  ԱԺ նիստերի ներկայանալու ձգտումով չառանձնացած Տ. Արզաքանցյանը խիստ վիրավորվել է նրանից, որ «Իրավունք» թերթը նշել է, որ նա «փիս խասիաթ» ունի՝ «թրեւ գալ» կազինոներում:

ԳՄԲԵԹԻ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆ Է

Lragir.am-ը, վկայակոչելով Երեւանի քաղաքապետարանի իր աղբյուրները, նշում է, որ երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել վերջերս  Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Միքայել Հասրաթյանը: Նույն աղբյուրների պնդմամբ, հրաժարականի պատճառը Երեւանում իրականացվող մի քանի նախագծերի հետ Հասրաթյանի անհամաձայնությունն է եղել, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված նախաձեռնությունը: 

ԱՅՑԵԼԵՑ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, մայիսի 18-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ՝ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր: Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը: ԱԺ նախագահ

ՏՅՈՒՄԵՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՀԱՅԻ

Տյումենում անհայտ անձինք չորս հայի են սպանել: Ինչպես հայտնում է news.am-ը, մայիսի 17-ի գիշերը երկու անհայտ եւ դիմակավորված անձինք ներխուժել են Կույբիշեւի փողոցի բակ եւ սպանել երկու տղամարդու եւ երկու կնոջ՝ 30-ից 58 տարեկան: Քննության վարկածով սպանության պատճառը սպանվածներից երկուսի առեւտրային եւ քրեական գործունեությունն է: Նրանք նախկինում դատված են եղել կողոպուտի եւ մեքենայությունների համար: Ըստ

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԶԵՐԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

«Արմինֆո»-ի հաղորդմամբ, Պոդմոսկովիեի իրավապահ մարմինների աշխատակիցը երեկ հաղորդել է, որ մայիսի 17-ի երեկոյան Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ադրբեջանից եւ Հայաստանից ժամանածների միջեւ: Աղբյուրի համաձայն, միջադեպը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում, Օկտյաբրսկի ավանի Տեքստիլշիկների փողոցում: Ծեծկռտուքի ընթացքում երկու կողմերն էլ կիրառել են սառը եւ տրավմատիկ զենք: Արդյունքում՝ 24-ամյա մի տղամարդ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930