Օրվա լրահոսը
ՂԱՐԱԲԵԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն Է ՏՎԵԼ
«Առավոտի» տեղեկություններով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը երկու օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել նախարարին, վերջինս, սակայն, չի ստորագրել: Երեկ չեն կայացել նաեւ նվագախմբի երաժիշտների որակավորման քննությունները, որոնց անցկացման կարգից, ձեւից ու հանձնաժողովից դժգոհ էր կոլեկտիվը: Մշակույթի նախարարությունից «Առավոտին» ընդամենը հայտնեցին, որ նման դիմում գերատեսչության կադրերի բաժնում գրանցված չկա: «Չար
Գիտաժողով եւ մտահոգություններ
Մտավորականները դժգոհում են Հ. Թումանյանի ծննդյան 140-ամյակի շրջանակում երեկ գրողի թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ թումանյանագետների առաջին գիտաժողովը: Տարբեր բուհերի ութ ուսանողներ ներկայացրին Թումանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, որոնցում քիչ չէին նաեւ նոր բացահայտումները: ԵՊՀ մագիստրոս Անի Եղիազարյանը, անդրադառնալով բանաստեղծի՝ 1921-1923 թթ. գրական գործունեությանը՝ ներկայացրեց «Թումանյանի ավանդը «Հայարտան» կազմակերպման գործում» զեկուցումը, որը, ըստ հեղինակի, մինչ
Մենք ու «Եվրատեսիլը»
«Հ1»-ի համար ընդունելի չէ բրիտանացիների հաջողված փորձը Նորվեգիայում 2010թ. կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային հեռուստամրցույթի շուրջ կուլիսային կրքերը եռում են նաեւ Հայաստանում: Ինտերնետային ֆորումները հեղեղված են հեռուստամրցույթի մասին կարծիքներով, առաջարկություններով, կասկածներով ու կանխատեսումներով: Տարբեր կայքերի հայ այցելուների ուշադրությունը սեւեռված է «Հ1»-ի հնարավոր քայլերի վրա, քանի որ «Եվրատեսիլը» նախեւառաջ հանրայինների մենաշնորհն է: Փաստենք, որ, ցավոք, Հայաստանում ավելի
ՊԵՏՊԱՏՎԵՐԸ ՆՈՐԻ՞Ց ԱՆՎԱՆԻՆԵՐԻՆ
Ոչ այնքան հաջողված ներկայացում՝ ամեն ինչի եւ ոչնչի մասին Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Համազգային թատրոնում կայացավ ռեժիսոր Տիգրան Գեւորգյանի «Չինական պարիսպ կամ Կարմեն» բեմադրության պրեմիերան՝ ըստ Ռուբեն Հովսեփյանի պիեսի, դերերում՝ Լեւոն Ղազարյան, Արսինե Նավասարդյան, Անի Ղազարյան: Դեկտեմբերի 9-ին դահլիճում ներկա էր նաեւ հեղինակը՝ ճանաչված գրող, հրապարակախոս, թարգմանիչ ու սցենարիստ Ռուբեն Հովսեփյանը: Ու նրա կուսակցական պատկանելությամբ
15. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Ռազմիկ Համբարձումյան: Բանջարեղենի կրպակ: Սարգիս Վարդանյան: Նոր Արեշի N50 փողոց հասա: Տարեց մի մարդ տան մուտքի մոտ մայթն էր ավլում տերեւներից: – Ուրեմն ամեն օր պիտի ավլե՞ք, քանի որ ամեն օր էլ տերեւներ են թափվում,- խոսք բացեցի ես: – Էսպես հանգստանում եմ: Ուղղակի օգտակար զբաղմունք է: – Արեշի հին բնակիչ եք երեւում: – Հա, 1948
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ՝ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Երեկ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2008-2009 ուստարվա շրջանավարտներին ֆրանսիական Licence/Master եւ հայկական Բակալավրի/Մագիստրոսի պետական դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսոֆֆը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, Լիոն-3 համալսարանից հրավիրված հյուրեր եւ ձեռնարկությունների ղեկավարներ: Դիպլոմներ ստացան 170 շրջանավարտներ: Քանի որ
ՊՐՈՖԵՍՈՐԻՆ՝ 3 ՏԱՐԻ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանը հրապարակեց Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի պրոֆեսոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Ճուղուրյանի դատավճիռը: Նա 5000 դոլար կաշառք վերցնելու համար դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Դատարանը հաշվի չառավ նախորդ դատական նիստի ժամանակ պրոֆեսորի խնդրանքը. նա խնդրել էր, որպեսզի մեղմ պատիժ կիրառվի իր նկատմամբ, քանի որ խնամքին
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆ»
Երեկ ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Դեսպան Մարի Յովանովիչը «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակ հանձնեց լրագրող Էդիկ Բաղդասարյանին: Դեսպանն ասաց, որ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի եւ «Հետք» կայքի հիմնադիր Է. Բաղդասարյանը ցուցաբերել է քաջություն` զբաղվելով եւ գրելով ժողովրդավարության ձգտող Հայաստանի առջեւ ծառացած նուրբ եւ բարդ խնդիրների մասին: Նա նաեւ նշել է, որ
ԹԻՎ 11 ԴՊՐՈՑԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի մութ պատմությունները Այն, ինչի մասին կխոսվի այս հոդվածում, կներկայացնեմ ցավով, քանի որ նշվող բոլոր խնդիրները կապված են դպրոցի հետ, բայց այնպիսիք են, որոնք, թվում է, թե, ցանկացած կրթական հաստատությունից պետք է սարեր ու ձորեր հեռու լինեին, սակայն… Օրերս «Առավոտը» մի նամակ էր ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ ՀԱԹ Բ-2 թաղամասում գտնվող թիվ 11
ՕԲԱՄԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Թուրքական Hurriyet օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Օբաման հանդես է եկել թուրքական կողմին ուղղված նախազգուշացմամբ: Էրդողանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը կարեւորել է, որ թուրքական Մեջլիսը վայրկյան առաջ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Panorama.am-ի տեղեկացմամբ՝ շաբաթվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ նրանց բանակցությունները Սպիտակ տանը բոլոր
ԵՎՐՈՊՈԼԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է 115 ՊԵԴՈՖԻԼԻ
Եվրոպայի տարբեր երկրներում եւ Կանադայում 115 մարդ է ձերբակալվել՝ ավստրիական սերվերի վրա տեղադրված մի կայքէջի միջոցով անչափահասների պոռնոգրաֆիական պատկերների փոխանակմանը մասնակցելու կասկածանքով: Այս մասին երեկ հաղորդել է France-Presse գործակալությունը, որի տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ 18 երկրներում, որոնց թվում են՝ Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Իսպանիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Հունգարիան, Մալթան,
Բեռնար Քուշները՝ սպանության պատվիրատո՞ւ
Գվինեայի իշխանությունները մեղադրում են Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Բեռնար Քուշներին՝ գվինեական ռազմական խունտայի ղեկավար Մուսա Դադի Կամարայի վրա հարձակում կազմակերպելու մեջ, որը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հաղորդում է BBC News-ը: Խունտայի ներկայացուցիչը հայտարարել է, որ հենց Քուշներն է «գործողության մեջ դրել դավադիրների ցանցը», որոնց նպատակն էր «փոփոխել իրավիճակը» Գվինեայում: Նա նաեւ ճշտել
Օբաման ստացավ մրցանակը
Երեկ Օսլոյում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանձնեցին Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ «միջազգային դիվանագիտության եւ ժողովուրդների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված հսկայական ջանքերի համար»: Նորվեգական Նոբելյան հանձնաժողովը նշեց նաեւ Օբամայի ձգտումը դեպի աշխարհն՝ առանց միջուկային զենքի եւ հաջողությունները «նոր քաղաքական կլիմայի» ձեւավորման մեջ: Մրցանակի հանձնման արարողությունը կայացավ Օսլոյի քաղաքային ռատուշայում, այն ուղիղ եթերում հեռարձակում էր CNN հեռուստաընկերությունը: Նոբելյան
Ականներ՝ Ստեփանակերտի մատույցներում
«Արմինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության աշխատակիցները մայրաքաղաք Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհահատվածում վնասազերծել են T-57 տեսակի ական: Դեպքի վայր ժամանած The Halo Trust բրիտանական կազմակերպության աշխատակիցները, որոնք արդեն 10 տարի զբաղվում են ԼՂՀ տարածքի ականազերծմամբ, հայտնաբերել եւ վնասազերծել են եւս 8 նույնանման ական: Հիշյալ ճանապարհն ակտիվորեն օգտագործվում է,
Թանգարանը օգնության կարիք ունի
Դեկտեմբերի 9-ին հանդիսավորությամբ նշվել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հիմնադրման 40-ամյակը: Թանգարանն այսօր ունի 11 հազար ցուցանմուշ՝ մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նշանակության նյութեր, եզակի հավաքածուներ, 17-20-րդ դարերի պատմության, մարզի կենցաղի, սովորույթների, ավանդույթների վերաբերյալ հարուստ նյութեր: Մարզի այսօրը ներկայացված է բազմաբնույթ փաստաթղթաարխիվային հավաքածուներով: Թանգարանը Վայոց ձորի տարածաշրջանի պատմական եւ երկրագիտական նշանակության
Մահացել էր մի շաբաթ առաջ
Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի բնակչուհի Էմմա Մամյանը ավելի քան 10 օր տնից դուրս չէր գալիս: Վերջին տարիներին զառամյալ կինը որոշ չափով կորցրել էր բանականությունը: Նա միայնակ էր ապրում, միակ որդին բնակվում է Վանաձորում: Հարեւանները անհանգստացած էին, որ նրա մեկսենյականոց բնակարանի դուռը օրեր շարունակ չի բացվում եւ ահազանգել էին Էմմայի՝ Նոյեմբերյանում ապրող հեռավոր
«Նագինին» նոր փորձաքննություն է պետք
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունում վստահ են, որ Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը կորցրել է ուժը: Ըստ «Էկոլուրի», ՀՀ բնապահպանության նախարարությունը 2009 թվականի նոյեմբերի 25-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղած N 5/33/1576-09 նամակում նշել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել 2008 թվականի հոկտեմբերի 13-ին: Արդեն տարուց ավելի է
Փողեր՝ մարզերին, հողեր՝ եկեղեցուն
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը երեկ որոշել է իր պահուստային ֆոնդից Արմավիրի մարզպետարանին հատկացնել 94,5 միլիոն դրամ՝ մարզի Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա մեկ բազմաբնակարան շենքի 9 բնակիչներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով: Իսկ Արարատի
ՀԱՅԱՑՔ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ
«Եվրոպայի հայ երիտասարդների խորհուրդ» ստորագրությամբ նամակ ենք ստացել, ուր հեղինակները ցավով արձանագրում են Հայաստանի դիվանագետների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ցածր որակն ու անարդյունավետությունը: Ըստ նամակի, Գերմանիայի մայրաքաղաքի Ակադեմիայի նիստերի դահլիճում Ադրբեջանի դեսպանատունը կազմակերպել է «Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի մշակութային օրրան» թեմայով գիտաժողով, որին ներկա են եղել անգամ Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, ովքեր հայտարարել են, որ Ղարաբաղի հարցը
Մարդու իրավունքների պաշտպանությունը խարխուլ հիմքերի վրա է
Վանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, Հայաստանը իրավական խորը ճգնաժամի մեջ է, որով էլ քարուքանդ է արվում ողջ արդարադատությունը: Վանաձորցիներից շատերն են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում իրավապաշտպանի ղեկավարած «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»: Տարեկան շուրջ 250 մարդ է դիմում իր խախտված իրավունքների պաշտպանության ակնկալիքով: «Դատական իշխանությունը, լինելով ոչ անկախ, շատ դեպքերում դառնում է նոտարական գրասենյակ,
ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԲԱԽՎԵԼ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ապացույցների հետազոտման փուլը դեռ չի ավարտվել եւ պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց Դավիթ Շահնազարյանի, Աշոտ Բլեյանի, Սյուզան Պողոսյանի, Դավիթ Մաթեւոսյանի, Անդրանիկ Քոչարյանի բացատրությունները: Դրանք վկայում էին այն մասին, որ զանգվածային անկարգությունների
ՎԱՐՈՐԴԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԱՅՐՎԵԼ ԷՐ ՄԵՔԵՆԱՆ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ երեկ հրդեհ էր բռնկվել Արմավիրի Երեւանյան փողոցի 50-րդ շենքի մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետում: Ջեռուցման նպատակով օգտագործված բալոնից տեղի էր ունեցել գազի արտահոսք, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է տեխսպասարկման կետում գտնվող «ՎԱԶ-2106» մակնիշի 29 ՏԼ 451 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Դավթյան): Պատահարի հետեւանքով շոկային վիճակում Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել տեխսպասարկման կետի աշխատակից՝
«ՊՌԱՏԸ», «ՄԱՆԵԹԻ ՏՂԱՆ»՝ ՓԱԿԻ ՏԱԿ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոցներ պահելու կասկածանքով Աբովյանի «Վան» ռեստորանից բերման են ենթարկել «Պռատ» մականունով հեղինակությանը՝ Ռադիկ Մկրտչյանին, «օրենքով գողեր»՝ «Աֆուլիկ» մականունով հանցաշխարհում հայտնի Ռաֆայել Դոյեցյանին եւ «Մանեթի տղա Սամվելիկին»՝ Սամվել Հարությունյանին: Առաջին երկուսի մոտ հայտնաբերվել է հաշիշ, իսկ «Մանեթի տղայի» մոտ՝ գաղտնի փականով դանակ:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՏԵՍԱԵՐԻԶԻՑ ԴԺԳՈՀ ԷԻՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց ոստիկանության աշխատակիցներ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ոստիկանները մեղադրվում են մարտի 2-ին Մաշտոցի պողոտայում՝ գյուղմթերքների շուկայի մոտ քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Դատարանում ներկայացված տեսաերիզը դիտելուց հետո ոստիկանները հաստատեցին, որ քաղաքացիներին հարվածողներն իրենք
ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
Երեկ արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը հացադուլ հայտարարեց: Նա բողոքում է իրեն անհապաղ բուժօգնություն չցուցաբերելու եւ իր իրավունքները ոտնահարելու համար:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ԵՎՍ 2-Ը
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների՝ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ
ԲԺԻՇԿՆԵՐ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էր անում ՊՆ զորամասերից մեկում 2007թ. օգոստոսի 30-ին սպանված Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը: Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեսական ելույթ էր ունենում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ: Սակայն երբեք չի փորձել հանդիպել 2-րդ կարգի հաշմանդամ, որդուն կորցրած Ս. Օհանջանյանի հետ, որը ամիսներ շարունակ ՀՀ կառավարության շենքի
ԽՈՐԱՊԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ
«Ավստրիական ավիաուղիները» Հայաստանից պաշտոնապես ներողություն է խնդրել, որ չվերթներից մեկում ուղեւորներին տրամադրված ամսագրում զետեղված է եղել հետեւյալ գովազդը. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռչեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ: Ըստ «panorama.am»-ի, «Ավստրիական ավիաուղիների» գործադիր խորհրդի անդամ Պիտեր Մալանիքը նամակով դիմել է
ՋՐԻ ՄԱՐԴԸ՝ ՔԻԹ ԿՈՏՐՈՂ
Արդեն մեկ ամսից ավելի է՝ Նոր Արեշի 17-րդ փողոցի բնակիչները ջուր չունեն: Ներբակային խողովակները վնասվել են եւ փողոցի դիտահորից ջուրը թափվում է դուրս: Այս խնդրի հետ կապված բնակիչները բազմիցս դիմել են «Երեւան ջուր», սակայն այնտեղ վերջիններիս հորդորել են իրենց միջոցներով անհրաժեշտ խողովակները գնել, որպեսզի իրենց մասնագետները գնան՝ վթարը վերացնեն: Չնայած ներբակային ցանցում առաջացած ցանկացած վթարի
Ներդրում չկա՞, կամ էլ կա՝ արդյունք չկա
Ցրտերն ընկնելուն պես՝ Նորք-Մարաշ համայնքի բնակիչները մոմերը պատրաստում են Ամեն տարի նոյեմբերի կեսերից Երեւանի Նորք-Մարաշ համայնքի թաղամասերը պարբերաբար հոսանքազրկվում են: Ձմռան ցրտին՝ հատկապես տեղումների օրերին, բնակիչները ժամերով անլույս են մնում: Ամեն անգամ, երբ առանց լույսի մնացած բնակիչները դժգոհություն են հայտնում մշտական բնույթ կրող հոսանքազրկումների դեմ, էլեկտրացանցից մարաշցիների բողոքներին ի պատասխան ասում են՝ «Հոսանքալարերը մաշված են,