Օրվա լրահոսը
Բիոնսեի հերթական մրցանակը
Մայիսի 22-ին Լաս-Վեգասում կանցկացվի ամերիկյան «Billboard» շաբաթաթերթի երաժշտական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը: Սա այս սեզոնի ամենասպասված երաժշտական իրադարձությունն է, քանի որ համաշխարհային մեծության շատ աստղեր, ովքեր նոմինացված են «Billboard»-ում, անհամբեր սպասում են այդ օրվան: Ըստ theplace.ru-ի՝ հանգիստ է միայն երգչուհի Բիոնսեն. նա արդեն գիտի, որ այս անգամ իրեն է բաժին ընկել «Billboard Millenium Award»-ը (Հազարամյակի մրցանակ)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԾԽՈՂՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ
2050 թվականին զարգացած երկրներում ծխողներ չեն մնա Ծխելու վնասակարության մասին հաճախ ենք խոսում, լսում: Թերեւս ավելի հաճախ այդ զգուշացումը կարդում են ծխող անձինք, ովքեր տուփի միջից ծխախոտի յուրաքանչյուր հատիկ հանելիս, ամեն անգամ տեսնում են ակնառու արտահայտությունը՝ «Ծխելը վտանգավոր է առողջության համար»: Տեսնում են, բայց, միեւնույն է, շարունակում են ծխել: Հետաքրքությունս դրդեց ինձ փոքրիկ հարցում կազմակերպել՝
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԻ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական համալիր միջոցառումների ծրագրերի վերլուծության եւ իրականացման բաժնի պետ, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը ծննդյան 55-ամյակի կապակցությամբ նախարար Արթուր Պետրոսյանի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» կոչումով: «Առավոտը» նույնպես շնորհավորում է Սամվել Հարությունյանին:
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ԱՇԽԱՐՀՆ ԻՄԱՑԱՎ, ԹԵ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԻՆՉ ՕՐ Է»
Վախթանգ Դարչինյանը, որ ապրիլի 24-ին Իոնի Պերեսի նկատմամբ տարած հաղթանակից հետո, սովորության համաձայն եկել է Հայաստան, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ հաջողությանն առանձնակի կարեւորություն է տվել, քանի որ այն ձեռք է բերվել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը: «Շատ մեծ օր էր ոչ միայն իմ, այլեւ աշխարհի հայության համար,- հայտարարել է նա:- Հպարտ եմ, որ հաղթել
Առայժմ՝ միայն տեղացի ֆուտբոլիստներով
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական (Մ 21) հավաքականները երեկվանից Ֆուտբոլի ակադեմիայում համատեղ երկօրյա ուսումնամարզական հավաք են սկսել: Ազգայինը նախապատրաստվում է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ընտրանու հետ հանդիպմանը, իսկ երկրորդը՝ Հին աշխարհամասի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստության շրջանակներում՝ Չերնոգորիայի իր հասակակիցների
Գրիշչուկը շարունակում է հիացնել
Երբ նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվեց շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարին մասնակցելուց եւ ՖԻԴԵ-ն ազատված տեղը տվեց Ալեքսանդր Գրիշչուկին, բոլորը մտածում էին, թե ռուսաստանցի գրոսմայստերը, ամենայն հավանականությամբ, ընդամենը լրացնում է թափուր տեղը եւ, չհասցնելով հարկ եղածի չափով նախապատրաստվել, քառորդ եզրափակչից արդեն կհամալրի երկրպագուների շարքը: Սակայն Գրիշչուկն այլ կերպ է մտածում ու գործով ապացուցում է,
Մեր բազկի զարկը
Անթալիայում ավարտվեց բազկամարտի Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Մեծահասակների պայքարում 70 կգ քաշային կարգում հանդես եկած աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի առաջնությունների բազմակի հաղթող Վլադիմիր Մնացականյանը եզրափակչի ճանապարհին ծալելով բոլոր մրցակիցների ձեռքը, վճռորոշ մենամարտում հանդիպեց ահեղ մրցակցի՝ ռուսաստանցի Վորոնցովի հետ: Սակայն նա էլ չդիմացավ մեր մարզիկի բազկի զորությանը,
ՀՈՒՅՍՆ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ Է
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցներն ավարտում են պայքարը: Իններորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով միավորը բաժանեց աշխարհի լավագույն շախմատիստուհիներից մեկի՝ Տատյանա Կոսինցեւայի հետ: Կես միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը: Նա ոչ-ոքի խաղաց Չեխիայի ներկայացուցիչ Կատերինա Նեմցովայի հետ: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը պարտվեց ուկրաինուհի Մարիա Մուզիչուկին: Նույն օրը իրենց անվան դիմաց մեկական
ՎԱՐԴԱՏՈՆԸ՝ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ
ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին, որը կկայանա մայիսի 22-ին, ժամը 12-ին՝ Սայաթ- Նովայի հուշարձանի մոտ:
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»՝ ՀԱԱԳԱՅՈՒՄ
Հաագայում ավարտվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010թթ. ֆիլմերի ընտրանու ցուցադրությունները, որոնք կազմակերպել էր Filmhuis Den Haag-ը: Ծրագրի բացումը տեղի է ունեցել վերջերս, ներկա են եղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը, բազմաթիվ կինոգետներ, կինոգործիչներ ու կինոքննադատներ: Կինոքննադատ Ռադա Սեսիչը իր խոսքում նշել է, թե որքան է կարեւորում The Best of Golden Apricot
Հերթական դիլետանտությունը
Մշակույթի նախարարությունը չի դադարում զարմացնել Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 14-ին ավելի քան 3 հազար եվրոպական թանգարաններ միացան ԵԽ-ի, ԻԿՕՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող «Թանգարանային գիշեր» ակցիային, որը սովորաբար մեկնարկում է երեկոյան ժամը 18-ից: ՀՀ մշակույթի նախարարության պատկերացրած թանգարանային գիշերը, չգիտես ինչու, առավոտյան է սկսվում: Հայաստանյան բջջային օպերատորներից մեկի եւ գերատեսչության պաշտոնական mincult.am կայքի միջոցով
Էդուարդ Արծրունյանի հիշատակին
Նրա երկրորդ հարկում գտնվող տուն-արվեստանոցի դուռը միշտ բաց էր, ու երբ ինչ-որ մեկը հյուր էր գալիս, նա միանգամից իմանում էր` աստիճանները մատնում էին այդ մասին: Ամեն անգամ դուռը բացելիս` Էդուարդ Արծրունյանն ասում էր` եկա՞ր, Անո ջան, ու նայում էր իր առջեւ դրված ժամացույցին` իմ գալստյան ժամն էր ամրագրում: Սովորաբար ձեռքով էի ողջունում Վարպետին, իսկ նա
ԻՆՉՊԵՍ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ
Վադիմ Շուբլաձեն՝ վրացական փորձի մասին Ճանաչված դիրիժոր Վադիմ Շուբլաձեն, ով հայկական օպերային արվեստի երախտավոր Էլվիրա Ուզունյանի նախկին ամուսինն է, դիրիժորի իր կարիերան սկսել է Հայաստանում՝ 1964թ., Ազգային օպերայի թատրոնում ղեկավարելով Վերդիի «Տրավիատան»: Երբ 2007թ. արվեստագետը Երեւանում նշում էր ստեղծագործական գործունեության կեսդարը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարությամբ բառացիորեն ոչ մի համերգ չի անցել առանց
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇՈՂԸ ՍՏՈՐԱՑՎԱԾ Է
Նյու Յորքի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար, բռնաբարության մեջ մեղադրվող Դոմինիկ Ստրոս-Կանին՝ համաշխարհային տնտեսության ճակատագիրը որոշող մարդուն, ուղարկելով նյույորքյան հանրահայտ «Ռայկերս- Այլենդ» բանտում սպասելու իր գործով հաջորդ լսմանը: Reuters-ի փոխանցմամբ, Ստրոս-Կանը, որին շատերը տեսնում էին Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի, պահվում է 3,5-4 քմ մենախցում, որպեսզի կասեցվեն մյուս կալանավորների
ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆԵԼ
Միացյալ Նահանգները չի բացառում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ կիբերհարձակումները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների, մայիսի 17-ին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով բրիտանական Guardian թերթը։ «Բոլոր պետություններն ի սկզբանե ինքնապաշտպանության իրավունք ունեն, եւ մենք ընդունում ենք, որ վիրտուալ տարածքում կատարված որոշ թշնամական գործողություններ կարող են մեզ հարկադրել այնպիսի գործողությունների, որոնց պարտավոր ենք դիմել՝ մեր ռազմական
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿ Է ԳՐՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Ադրբեջանի Միլի մեջլիսը պատրաստվում է բողոքի նամակ ուղարկել Եվրախորհրդարանին՝ այդ կառույցի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւի առնչությամբ: APA-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Ագտայ Ասադովը: Նամակը ձեւակերպելու համար Միլի մեջլիսում հանձնաժողով է ստեղծվելու, որը գլխավորելու է խորհրդարանի փոխնախագահ Վալեհ Ալեքսերովը: Ասադովը հայտարարել է, թե հարյուրավոր մարդկանց իրավունքները ոտնահարվում են շատ երկրներում. «Հանրահավաքների
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱԿ-Ի ՇԵՆՔՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ. ԿԱՆ ԶՈՀ ԵՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Ղազախստանի Ակտոբե քաղաքում, Ազգային անվտանգության կոմիտեի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որն իրականացրել է, ենթադրաբար, մահապարտը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Բացի ենթադրյալ գրոհայինից, ոչ ոք չի զոհվել, թեեւ կան վիրավորներ: Ղազախստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ մոտ ժամանակներս մայրաքաղաքում այդ առիթով ասուլիս կլինի, իսկ առայժմ հրաժարվել է դեպքի առնչությամբ որեւէ մեկնաբանություն անել: Տեղի ֆոտոթղթակիցներից
Ելիզավետա թագուհին այցելում է Հյուսիսային Իռլանդիա
Իռլանդացի զինվորականները գտել եւ վնասազերծել են Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետայի՝ Իռլանդիա կատարելիք պատմական այցի նախօրեին Դուբլինի մոտ կայանված ավտոբուսում տեղադրված ինքնաշեն ռումբը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է Իռլանդիայի մայրաքաղաքից 25 կմ հեռավորությամբ գտնվող Մեյնութ քաղաքում, ավտոբուսի բեռնախցիկում: Ականազերծները ռումբի վերահսկողական պայթյուն են իրականացրել, եւ դրա մնացորդները փոխանցել են ոստիկանությանը՝ հետազոտելու
ԼԻԲԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է
Երեքշաբթի օրը Մոսկվայում տեղի է ունեցել լիբիական կառավարության ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ղեկավարության հանդիպումը: Լիբիական պատվիրակության կազմի ու բանակցությունների մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: BBC-ն հիշեցնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, թե Քադդաֆիի ներկայացուցիչների այցի նպատակը ռուսական ղեկավարության հետ Լիբիայում ստեղծված իրավիճակը քննարկելն է: Լավրովի ասելով, Ռուսաստանը մտադիր է պնդել, որպեսզի
ԲՈԼՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿԳՆ-ԻՆ
Բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միավորումը ԿԳ նախարարության կառուցվածքում կօգնի միջնակարգ կրթության ավելի հզոր համակարգ ստեղծել Հայաստանում: Ըստ «Արմինֆոյի», երեկ կայացած ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը: Ուսումնարանների եւ քոլեջների միավորմանը եւ բարեփոխմանն ուղղված ծրագիրը ներկայումս գտնվում է իրականացման փուլում եւ կավարտվի 2013 թվականին: Համաձայն նախատեսվող փոփոխությունների, բոլոր միջին
«Տգետ մարդիկ չեն աշխատելու»
Երեկ «տնօրենացուներին» սպառնաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երեկ Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում մեկնարկեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ստանալու համար նախատեսված տնօրենների քննությունների երկրորդ փուլը: Այս փուլն էլ անցկացվելու է երկու տարբերակով՝ բանավոր եւ թեստային: Երեկ թեստային փուլն էր: Քննությունների երկրորդ փուլի թեստային տարբերակի հանձնաժողովի նախագահը ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ
ՀԱՅԵՐԵՆԸ ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ
Թուրքիայի հայկական վարժարաններում մայրենի լեզուն նման «կարգավիճակ» ունի Ստամբուլի պետական համալսարանում 100 հազարից ավելի ուսանող է սովորում, աշխատում է 5000-ից ավելի դասախոս, այդ թվում՝ մոտ մեկ տասնյակ հայազգի: Այս մասին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ստամբուլի համալսարանի պոլսահայ դասախոսներից մեկը՝ երկար տարիներ անգլերեն դասավանդող Ալբեր Քեշիշը: Նրա փոխանցմամբ, պետական բուհերի համեմատությամբ, Թուրքիայի մասնավոր համալսարաններում սովորելու
«Միայն արտահերթ ընտրություններ»
Պնդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Զարմանալ կարելի է այն տրամաբանության վրա, թե Հայ ազգային կոնգրեսն ընդունել է երկխոսության կոչերը: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսպես մեկնաբանեց իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների կողմից հնչեցվող նմանատիպ դիտարկումները: «ՀԱԿ-ը, դրանից առաջ՝ Համաժողովրդական շարժումը 2008թ. մարտի 1-ի սպանդից
ԻՆՉՈ՞Ւ Է ՀՐԱՏԱՊ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ընթերցողը գովերգում է ՀՀ երկրորդ նախագահի «անկոտրում կամքը» Ռուսաստանի Դաշնությունում Վլադիմիր Պուտինի առաջնորդությամբ սկսվել է մի քաղաքական գործընթաց, որի նպատակն է համախմբել եւ միավորել բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական շարժումները, անհատների կարողություններն ու հնարավորությունները՝ հանուն Ռուսաստանի ապագայի: Հայաստանի Հանրապետությունը նույնպես սկսել է ազգային ճակատի ձեւավորման բարդ ու դժվարին գործընթացը, որի առաջամարտիկն է հանդիսանում երկրորդ նախագահ
ՀԵՂԵՂ՝ $130 ՀԱԶԱՐԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 16-ի երեկոյան հեղեղվել է անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման շենքը: Պատճառը զուգարանում ջրի փականների անսարքությունն է: Ողջ շենքի հատակները ծածկվել էին ջրի 30 սանիտիմետրանոց շերտով: Ավելի քան երկու ժամ, ժամը 22-ից մինչեւ կեսգիշեր կադաստրի տարածքային ստորաբաժանման աշխատողները եւ շենքի հարեւանությամբ ապրող նոյեմբերյանցիները սենյակներից հեռացնում էին ջուրը: Կադաստրային բազմաթիվ գործեր թրջվել են: Դեռ հայտնի
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ 27-Ն ԵՆ
Մայիսի 29-ին կայանալիք Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրվել է 27 թեկնածու: Մայիսի 29-ին պետք է ընտրվի համայնքի ավագանու 15 անդամ: Թեկնածուներից 5-ը հանրապետական են, երկուսը՝ դաշնակ, մեկական ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական, մնացածը՝ անկուսակցական: 27-ից երկուսը՝ Վազգեն Մարգարյան են: Վազգեն Վոլոդյայի Մարգարյանը Իջեւանի առողջության պահպանման առաջնային կենտրոնի բժիշկ է, անկուսակցական: Վազգեն Սանդրոյի Մարգարյանը ոչ մի տեղ չի
ԴԱԼԱՐԻԿԻ ԴՊՐՈՑԸ ՆԱԽԱՐԱՐԱՇԱՏ Է
Հարեւան վեց գյուղերի աշակերտները համատեղ ծրագրեր են իրականացնում ու օգնություն ստացողից դարձել են օգնող Մրցույթներում հաղթած լուսանկարները: 2010 թվականի մայիսի 21-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանը 2008 թվականից միացել է մոտ 20 տարի առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Քաղաքացիական կրթության կենտրոնի» սկսած նախաձեռնությանը, որի նպատակն է բարձր դասարանների աշակերտների, պատանիների եւ երիտասարդության շրջանում իրականացնել քաղաքացի դաստիարակելու
ԵՎ ՄԻ ԿԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ
Արաբկիրի ոստիկանության բաժնի ծառայողները Մամիկոնյանց փողոցի թիվ 1 շենքի մոտից բաժին են բերել 28-ամյա Սերգեյ Ե.-ին, որը ս/թ մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Իսկ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման
ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ ԵՎ ԾԱՌԻՆ
Երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին 24-ամյա Լեւոն Ո.-ի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան փողոցի թիվ 165 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորուհին՝ 22-ամյա Սուսաննա Ո.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ երեկ, ժամը 02.30-ի սահմաններում, 33-ամյա Արմեն Պ.-ի վարած
ԲԱԽՈՒՄ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ին 22-ամյա Գեւորգ Մ.-ի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Խորենացու եւ Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել է 52-ամյա Կամո Ա.-ի վարած «ԳԱԶ-22172» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ԳԱԶ-22172»-ի ուղեւորուհին՝ 60-ամյա Սիրանուշ Թ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


















































