Օրվա լրահոսը

«Կերել են» 113 մլն դրամ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առիթով: Դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության

Նախադեպ՝ դատական պրակտիկայում

Համլետ Մանուկյանը հայցով դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան՝ «Տրանս» Վարորդ-ոստիկան համագործակցություն» ՍՊ ընկերության եւ Գեւորգ Դոստուրյանի դեմ՝ խնդրելով հօգուտ իրեն նրանցից բռնագանձել 5 500 000 ՀՀ դրամ, որպես պարտավորության կատարում: Այս տարվա հունվարի 14-ին ընդհանուր իրավասության դատարանը մերժեց  հայցապահանջը, իսկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նոր քննության, դարձյալ՝

ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ԶՐԿԵԼ ԵՆ ԼՈՒՅՍԻՑ

Որդիս՝ Արման Մաթեւոսյանը, 2004 թ. նոյեմբերի 24-ին գնել է Երեւանի Տերյան թիվ 3 շենքի 12-րդ բնակարանը։ 2006թ. գործի բերումով մեկնել է Ռուսաստան։ 2008 թ. ապրիլին, վերադառնալով Երեւան, նկատել է, որ իր բացակայության ընթացքում հարակից՝ 23-րդ բնակարանի սեփականատեր Մ. Կարապետյանը շենքի արտաքին պատից ապօրինաբար առաջանալով 4 մետր, ոտնահարելով բազմաբնակարանային շենքի համակեցության կանոնները եւ որդուս ընտանիքի առողջությանը

«Ապուշությունները» մի լսեք

«Ես գոհ չեմ մեր հղի կանանց ֆիզիկական պատրաստվածությունից, որովհետեւ մեծ մասամբ նրանց միտքն ու աշխատանքն ուղղված են սիրուն կազմվածք ունենալուն ու պահպանելուն». երեկ, խոսելով հղի կանանց ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության մասին, նման կարծիք հայտնեց Առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «Գեորգի

Փախուստ՝ սոցապից

Հոլանդիա աշխատանքային այց կատարած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը մայիսի 14-ին վերադարձել է առանց նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Պիվազյանի: Առանց որեւէ մեկին տեղյակ պահելու՝ նա որոշել է Հայաստան չվերադառնալ։ Այս մասին երեկ տեղեկացրել են հայկական կայքերը: Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հաստատել է այս լուրը

Ո՛չ կարգավիճակ են տալիս, ո՛չ տուն

Մեր երկրի անօթեւան փախստականների խնդիրը լուծելու նպատակով, երեկ Երեւանում տեղի ունեցավ միջազգային համաժողով, որի նպատակն է համատեղել ՀՀ կառավարության եւ միջազգային դոնոր հանրության ջանքերը: Խոսքը մասնավորապես 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովության մասին է: Համաժողովին ներկա էին նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի

ԲՌՆԱԲԱՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ՝ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Ամուսինների կողմից սեռական բռնության ենթարկված  կանայք չեն դիմում ոստիկանություն Այն, որ հայ կանանցմի րրոշ մասի նկատմամբ ծեծն ու ջարդը, հոր տուն գնալն արգելելն ու սեփական կնոջը սեռական բռնության ենթարկելը սովորական երեւույթ են, եւ շատ հայ տղամարդիկ դրան նորմալ են վերաբերվում եւ ինչ-որ տեղ էլ խրախուսում են, ապա միանգամայն անհասկանալի է, թե կանայք ինչպես են դրան

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ bmi-Ի ԲԻԶՆԵՍ-ՄՈԴԵԼՈՒՄ

Այս տարի կլրանա bmi ավիաընկերության (British Midland international)՝ հայաստանյան շուկա մուտք գործելու 15-ամյակը: 1997թ. դեկտեմբերին British Mediterranean Airways ընկերությունը, որը հանդիսանում էր British Airways ավիաընկերության franchise ընկերությունը, սկսեց իր կանոնավոր չվերթները՝ Լոնդոն-Երեւան-Լոնդոն ուղղությամբ՝ British Airways բրենդով: Դրանից տասը տարի անց՝ 2007 թվականի աշնանը, British Midland International ընկերությունը, գնելով British Mediterranean Airways-ը, շարունակեց Լոնդոն-Երեւան-Լոնդոն չվերթները՝ արդեն

ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Ըստ այս վարքականոնի՝ չի կարելի պառկել նստելատեղերին, հարկ է ավտոբուսի «ծառայություններն ու հնարավորություններն օգտագործել միայն փոխադրման նպատակով»: Թե էլ ի՞նչ նպատակով կարելի է դրանք օգտագործել՝ վարքականոնը լռում էր:

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Նախորդ օրը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, թե հանդիպել է ՍԴՀԿ եւ ՀՌԱԿ համաշխարհային ղեկավարների հետ՝ դաշինք ձեւավորելու հարցով: Երեկ այս առիթով «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանն ասաց. «Այս պահին որեւիցե քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու պայմանավորվածություն չկա»: Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ականների հայտարարություններին, թե Արամ Կարապետյանը պետք

ՀԱՄԱ՞ՐՆ է, ՈՐ ԳԵՂԵՑԿԱՑՆԵԼՈՒ Է RANGE ROVER-Ը

«Ճանապարհային երթեւեկության մասին» օրենքը վարչական պատասխանատվություն է նախատեսում այն ավտոմեքենաների տերերի համար, ովքեր իրենց մեքենաների համարանիշները փոխանցում են մեկ այլ ավտոմեքենայի վարորդի, ով ապօրինաբար շահագործում է այն: «Գործարքի» երկու կողմերն էլ օրենքի այս դրույթը խախտելու համար տուգանվում են 100 հազարական դրամով: Լուսանկարում պատկերված «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված 90 ՈՈ 009 համարանիշը, «Առավոտի» տեղեկություններով,

ՕՏԱՐԱԼԻԶՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողովը որոշել է մայիսի 19-ին, ժամը 16-ին, Մատենադարանի Մաշտոցի արձանին կից տարածքում անցկացնել 2010-2011թթ. Օտարալիզության մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում հայտնի կդառնան առցանց քվեարկության արդյունքների հիման վրա ընտրված հաղթողների անունները: Ըստ «Առավոտին» ուղարկված հաղորդագրության, մրցանակաբաշխության հավակնորդներն են այն 69 պատգամավորները, ովքեր 2010թ. դեկտեմբերին ԱԺ-ում երկրորդ եւ վերջնական

ՆԺԿ-Ն՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ

«Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը բացառապես արդյունք է նրա, որ այսօր իշխանությունը փորձում է եկեղեցին օգտագործել իր քաղաքական նպատակների համար, գրանցում ու թույլատրում է տարբեր կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը Հայաստանում, իսկ եկեղեցին չի ներկայացնում սոցիալական, հոգեւոր գործունեության հստակ ծրագիր եւ գրեթե դադարել է սոցիալական արդարության համար առաջին դրոշակակիրը լինելուց, ինչը սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում գտնվող ժողովրդի մեջ

«Ժառանգությունը» սկսում է պայքարի երկրորդ փուլը

Մեկնարկը՝ մայիսի 21-ին, քաղաքացիական  համաժողովով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 21-ին կառավարության նիստերի դահլիճում հրավիրում է քաղաքացիական ժողով։ Հանդիպումը հանրության համար բաց է լինելու եւ տեղի կունենա առանց մասնավոր հրավերների: Համաժողովի օրակարգում հանրության քննարկման առարկա են դառնալու ապրիլի 25-ին «Ժառանգության» առաջնորդի ներկայացրած երեք պահանջները: Դրանք են՝ գումարել Սահմանադիր ժողով՝ Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման

ԵԼՔԸ ՎԵԿՏՈՐԸ ՓՈԽԵԼՆ Է

Ռուսաստանից սովորելու, ընդօրինակելու բան Հայաստանը չունի Եթե մինչեւ մայիսի 31-ը իշխանությունները կատարեն Հայ ազգային կոնգրեսի նաեւ երրորդ պահանջն ու ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին, ապա Կոնգրես-իշխանություն երկխոսության կիսաբաց դուռը, թերեւս, ավելի լայն կբացվի, եւ Կոնգրեսը պատրաստ կլինի իշխանությունների հետ երկխոսություն սկսել արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդրի շուրջ: Բայց խնդիրն այն է,

«ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԲՈԼՈՐ ԹՆՋՈՒԿՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԻՆ»

Ասում է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ,  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: – «Մարտի 1»-ի գործի հետ կապված ակտիվություն է նկատվում, եւ այդ նոր ակտիվացումը կարծես ստվերում է այն աշխատանքը, որը իրականացվեց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Որպես վերոհիշյալ հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս թարմացումներին: – «Մարտի 1»-ի գործի թարմացումներում

ԽՈՇՈՐ ՎԹԱՐ՝ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Երեկ Երեւանում, ժ. 21:10-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի փողոցի թիվ 28 շենքի դիմաց. միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի ավտոմեքենան եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղային տաքսին: Բախման հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել:

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

Ո՞Ր ԿԱՆԱՅՔ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՍԵՔՍՈՒԱԼ

Արեւահարված կանայք տղամարդկանց աչքերում ավելի սեքսուալ են, քան նրանց գունատ «տարբերակները», վստահեցնում են դանիացի մասնագետները: Նրանք արեւահարված եւ մաշկի սովորական երանգով 45 կնոջ նկար են տեղադրել ինտերնետում՝ տղամարդկանց խնդրելով գնահատել այն նկարները, որոնք նրանց ավելի շատ են դուր գալիս: Պարզվել է, որ ուժեղ սեռը նախապատվությունը տալիս է արեւահարված կանանց:

ԳԻՐՔ ԿԱՐԴԱՑԵՔ

Ընթերցանությունը շատ լավ միջոց է նույնիսկ ծեր տարիքում ուղեղի աշխատունակությունը պահպանելու համար, հայտարարում է Ուրսուլա Լենզը՝ թոշակառուների միության աշխատանքային խմբից (BAGSO): Տարիքի հետ վատանում է տեսողությունը, առաջանում են կենտրոնացման խնդիրներ, սակայն մասնագետները տարեց մարդկանց կոչ են անում չթողնել ընթերցանությունը: Բժիշկները նշում են, որ տարեց մարդկանց համար գրքեր կամ թերթեր կարդալն օգտակար է մի քանի պատճառով:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ կինոկենտրոնի թիվ 20.03 տաղավարում մայիսի 14-ին, Կաննի կինոշուկայի շրջանակներում, տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի (պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան) հետարտադրական փուլում գտնվող «Չնչիկ» ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների ցուցադրությունը: Կինոնկարի հոլանդացի համաարտադրող Էլս Վանդեվորստը խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ այն բավականին երկար ճանապարհ է անցել եւ այժմ գտնվում

Ներկապնակը՝ Սյունիքում

Սյունիքում ավարտվեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնը։ Կազմակերպիչները, մինչեւ Սյունիք հասնելը, պլեներային` բացօթյա նկարչության փառատոն էին կազմակերպել Լոռու եւ Վայոց ձորի մարզերում, Արցախում։ Սյունիքի ընտրությունը եւս պատահական չէր, քանի որ այն ընդգրկուն է եւ նկարիչների համար շատ ցանկալի են Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների գույները։ 25 նկարիչ եղավ

Առաջին անգամ՝ ֆիլմում

Օրերս մեկնարկած Կաննի 64-րդ կինոփառատոնին ցուցադրված «Անհայտ սպանություն» ֆիլմում առաջին անգամ ցուցադրվեցին նաեւ արքայադուստր Դիաննայի սկանդալային ֆոտոները՝ արված նրա ողբերգական մահվան օրը: Ֆիլմը նկարել է բրիտանացի ռեժիսոր Կիտ Ալենը: Այս ամենն արվել է ապացուցելու, որ արքայադստեր եւ նրա ընկերոջ ավտովթարը՝ Փարիզի Ալմա կամրջի տակ, պատահական չի եղել: Ըստ dni.ru-ի՝ ամենատպավորիչն այս ֆիլմում եղել է այն,

Անակնկալներ Լոպեսից՝

Theplace.ru կայքի փոխանցմամբ, համաշխարհային ճանաչում վայելող ամենասեքսուալ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը մեծ անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Նա համերգային տուրերի է պատրաստվում ամբողջ աշխարհով մեկ՝ իր նոր ալբոմի երգերով: Համերգային այս ծրագիրը երգչուհուց միայն մեծ գումարներ, ծախսեր ու էներգիա չի պահանջում. դա նաեւ սթրեսի աղբյուր է: Լատինամերիկուհի աստղը բավականին երկար ժամանակ է, ինչ համերգների չի

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ» ՈՒ «ԲԵՍՊՐԵԴԵԼԸ»

 Ինչ ուզեն՝ կանեն: Ավելի ճիշտ՝ ինչ ուզում՝ անում են Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում երկու «Եհովայի վկա» հարձակվել են եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի վրա, սպառնացել ու նույնիսկ հարվածել նրան: Բանն այն է, որ այդ օրը առավոտյան «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները հոգեորսություն են իրականացրել եկեղեցու տարածքում: Տեր Եսայի քահանան էլ

Թույլեր իսկապես չկան

Կազանում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հիմնական մրցաշարը ի հայտ չբերեց ավելի հաջողակներին: Դասական շախմատի չորս պարտիաներից հետո Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ եւ Բորիս Գելֆանդ-Գատա Կամսկի զույգերի հաշիվը հավասար էր՝ 2:2: Երեկ հավակնորդները հանդիպում էին թայ-բրեքում:

Երրորդ տեղում

Թբիլիսիում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության ութերորդ տուրում մեր հանրապետության երեք առաջատարներից հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց: Երեկ կայացած իններորդ տուրից առաջ, որում Էլինան խաղում էր ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւայի, Գալոյանը՝ ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի, իսկ Մկրտչյանը՝ չեխ Կատերինա Նեմցովայի հետ, Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 6,0 միավորով

«Գանձասարն» էլ ընկավ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրը շտկումներ մտցրեց թիմերի մրցաշարային աղյուսակում: Տուրի կենտրոնական խաղում Կապանում հանդիպեցին չեմպիոն «Փյունիկն» ու այս առաջնության ամենահաջողակ թիմը՝ «Գանձասարը», որը մինչ այդ պարտություն չէր կրել առաջնության շրջանակներում: Ավելին, Կապանում կայացած բոլոր խաղերում «Գանձասարը» իր դարպասն անառիկ էր պահել, սակայն չեմպիոնն իր շտկումները մտցրեց Աբրահամ Խաշմանյանի թիմի վիճակագրությունում՝ 3 գնդակ

ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Օրերս  Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում հայազգի բռնցքամարտիկ, առաջին ծանր քաշային Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) մենամարտեց լատվիացի Գենադիս Մակարենկոյի հետ եւ երկրորդ ռաունդում նոկաուտով տապալեց ռինգի հատակին: Զինդելֆինգենցի հայազգի մարզիկը նախորդ մարտում ժամանակային յուրահատուկ ռեկորդ էր սահմանել՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով արդեն 5-րդ վայրկյանում:  Վահագնի հաջողությունների գաղտնիքը նրա մենեջեր Ժիրայր Գրաֆը մեկնաբանում է մարզիկի՝ դեռ պատանեկան վաղ հասակից

Արթուր Աբրահամը կրկին պարտվեց

Երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ «Supes Six World Classic» մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ մենամարտում, որ անցկացվեց ԱՄՆ-ում, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշումով միավորների 120:108, 118:110, 118:111 տարբերությամբ պարտվեց Անդրե Ուորդին: Ամերիկացին ոչ միայն մտավ եզրափակիչ, այլեւ պահպանեց WBA-ի չեմպիոնական գոտին: Մենամարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում մրցակիցները գնահատել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930