Օրվա լրահոսը
Ինտիմ հարաբերությունների հիգիենան
Երիտասարդ հասակում մարդու մեջ ձեւավորվում են բազմաթիվ սովորություններ, որոնցից հետագայում մեծապես կախված է մեր առողջությունը, ինքնավստահությունը, ինչպես նաեւ ֆիզիկական հմայքը: Առողջության եւ գեղեցկության առաջին նախադրյալը մաքրությունն է: Դժբախտաբար, երիտասարդներից շատերը մինչեւ սեռական հասունացումը մաքրությանը մեծ ուշադրություն չեն դարձնում: Ֆիզիկական բուռն աճի եւ մարդու ներքին օրգանների, համակարգերի հարաճուն զարգացման շրջանում անձնական հիգիենայի պահանջներն ավելի են կարեւորվում:
ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ Է ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ
Խոսքը՝ կնոջ ծննդաբերության ընթացքում ամուսնու ներկայության մասին է. հոգեբանի մեկնաբանությունները «Ծննդաբերության ժամանակ ամուսնու ներկա գտնվելը մեր ազգային մտածողությանը հարազատ եւ հարիր չէ»,- ասում է հոգեբան Սուսաննա Հակոբյանը: Թեմայի վերաբերյալ զրուցելիս հոգեբանն ասաց, որ ամուսնու ներկայությունը ծննդասենյակում՝ ավելի շատ կբարդացնի կնոջ ծննաբերության ընթացքը. «Բոլոր ժամանակներում էլ եղել է այդպիսի հարց, խնդիր՝ մասնակցե՞ն տղամարդիկ կնոջ ծննդաբերությանը, թե՞
Սպորտ եւ ռազմական արվեստ
Մարզաձեւեր կան, որոնց ակունքներում բնության մեջ մարդու գոյատեւման պայքարն է: Դրանցից է բիաթլոնը՝ ձմեռային երկամարտ, որն իր մեջ ներառում է դահուկավազքը եւ հրաձգությունը: Դեռ հնագույն ժամանակներում, հատկապես՝ հյուսիսային երկրներում, մարդկային ցեղի նախապապերը, որոնք մեր ներկայիս ըմբռնմամբ առաջին որսորդներն էին, ժամանակակից դահուկ հիշեցնող ձյունագնացներով՝ նետ ու աղեղն ուսին, հետապնդում էին կենդանիներին: Դարեր պահանջվեցին, մինչեւ ձմեռային որսի
«Ամենաարժանավորները»
Աշխարհի «ամենաարժանավոր» փեսացուների եւ հարսնացուների ցուցակը, բրիտանական «Tatler» հանդեսի վարկածով, գլխավորում է «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր՝ 79-ամյա Բեռնի Էքլսթոունը: Այս տարվա մարտին Բեռնի Էքլսթոունը բաժանվեց նախկին մոդել Սլավիկա Ռադիչից, որի հետ ամուսնացած էր 25 տարի: Հանդեսը ճշգրտում է, որ Սլավիկան 25 սանտիմետրով բարձր էր ամուսնուց եւ 28 տարի՝ փոքր: Համատեղ կյանքում նրանք երկու երեխա են լույս
Վախից ուժեղ
Ամեն մի աստղային գեղեցկուհի չէ, որ կհամաձայնի ռինգ մտնել ոչ թե ռաունդների ընդմիջումներին իրեն ցուցադրելու, այլ իսկական մենամարտ անցկացնելու համար: Սակայն ռեալիթի-շոուի աստղ Կիմ Կարդաշյանը համարձակվել է, դրել վարդագույն ձեռնոցներ, այն էլ՝ հանուն բարեգործական նպատակների: Նա, բնականաբար, չի հաղթել: Սակայն կարեւորը հենց կայացած մենամարտի փաստն է: Կարդաշյանը մի քանի ցավեցնող հարված է ստացել, սակայն ինքն
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ 10 ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ
Ըստ պտտվող շշուկների, որոնք «The FA»-ն կտրականապես հերքում է, վերջերս Ֆրենկ Լեմպարդի՝ Անգլիայի հավաքականը թողնել հարկադրած վնասվածքի պատճառ դարձել է Դոհա մեկնող ինքնաթիռի չափից ավելի նեղ բազկաթոռը: Սակայն այս օրինակը ոչինչ է ստորեւ ներկայացվող 10 ամենատարօրինակ վնասվածքների շարքում, որ երբեւէ ստացել են ֆուտբոլիստները: 1. Շունը (տանը) «Ստոկ Սիթիի» եւ Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Լայեմ Լոուրենսը 2008/09
ԲՅՈՒՋԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ
Տավուշի մարզի 62 համայնքների 2009 թվականի տեղական բյուջեների տարեկան եկամուտների ընդհանուր գումարը նախատեսված է 1,9058 միլիարդ դրամ: Դրա մեջ սեփական եկամուտները նախատեսվել են 607.2 միլիոն դրամ՝ ընդհանուր գումարի 31.9%-ը: Սակայն այս գումարն էլ դժվարությամբ է հավաքագրվում: Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանից տեղեկացանք, որ նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 81%-ով:
Մարզպետական եկամուտներ
2009 թվականի հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր մարզպետների 2008 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2008 թվականի ընթացքում զբաղեցրել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնը, ուստի գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացրել է այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ: 2008-ին գույքի եւ եկամուտների
ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ
Սյունիքի անտառապահները ձմեռնամուտին ավելի զգոն են դարձել 1990-ականներին՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայման եւ միաժամանակ դժվարին ու ճգնաժամային տարիներին ապօրինի ծառահատումները ահռելի ծավալների հասան: Սյունիքի անտառային տարածքներն էլ բացառություն չէին, սակայն մարզի անտառները, ի տարբերություն Երեւանին մոտ տարածաշրջանների, քիչ թե շատ պահպանվեցին: Բնապահպանների հավաստմամբ, դա հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքից հեռու գտնվելու, մարզից մայրաքաղաք վառելափայտ տեղափոխելու
ՕԲԱՄԱՆ ՎԱՌԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՂԵՎՆՈՒ ԼՈՒՅՍԵՐԸ
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վառել է Սպիտակ տան Սուրբ ծննդյան եղեւնու լույսերը: Այդ պատասխանատու գործում նրան օգնել են կինը՝ Միշել Օբաման եւ դուստրերը՝ Սաշան եւ Մալիյան: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, արարողությունը շատ շքեղ է եղել, այն դիտելու համար Սպիտակ տան մոտ հավաքվել են մեծ թվով մարդիկ: Օբաման հանդես է եկել ողջույնի ճառով, որում շնորհավորել է
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՌԴ-ի Ռոստովի մարզի Ազով քաղաքի քաղաքապետարանը շատ արագ կարգով բնակարան է հատկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 84-ամյա Նինա Դիմիդենկոյին (նկարում), ում հարազատները նախօրեին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ բողոքել էին, թե պատերազմի վետերանը բազմաթիվ անգամ է դիմել քաղաքի վարչակազմին՝ իրեն բնակարան հատկացնելու խնդրանքով, բայց միշտ մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ բնակարան
Բեն Լադենը Աֆղանստանում է եղել
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը 2009թ. սկզբին գտնվել է Աֆղանստանում: «BBC»-ի փոխանցմամբ, ահաբեկիչների առաջնորդի գտնվելու վայրի մասին հաղորդել է Պակիստանում կալանավորված գրոհայիններից մեկը: Նրա ասելով, իրեն խոստացել են հանդիպում կազմակերպել բեն Լադենի հետ, երբ վերջինս հունվար-փետրվար ամիսներին գտնվում էր Աֆղանստանում: Փորձագետները կարծում են, որ այդ մարդու խոսքերին կարելի է հավատալ: Կալանավորվածի անունը չի
Բուլղարացի ազգայնականը փորձել է «խարակիրի» անել
Բուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման դեմ բողոքող «Բուլղար տղամարդիկ» ազգայնական կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկովը բողոքի նոր մարտավարություն է ընտրել: Վկայակոչելով թուրքական «Interhaber» կայքէջը՝ «News.am»-ը տեղեկացնում է, որ Մարկովը բուլղարական խորհրդարանի առաջ փորձել է ինքնասպան լինել՝ «խարակիրիով»։ Բուլղարական ոստիկանությանը հաջողվել է Մարկովի նկատմամբ էլեկտրաշոկ կիրառելու միջոցով կանխել ինքնասպանության փորձը: Աղբյուրը հիշեցնում է, որ կուսակցության ղեկավարը
Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը (նկարում) հաստատել է Վրաստանին իր շարքերն ընդունելու Հյուսիսատլանտյան դաշինքի մտադրությունը: «BBC»-ի փոխանցմամբ, Ռասմուսսենն ասել է. «Մենք հաստատում ենք, որ Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածությունը ուժի մեջ է, եւ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»: Նախօրեին ալյանսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ նիստը եւ դրան մասնակցած երկրների արտգործնախարարները Ռուսաստանին
ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը օրերս արձագանքելով մեր օրաթերթի՝ «Մանկավարժականը կառուցեց Վարդանիկի պա՞պը» վերնագրով հրապարակմանը՝ որոշակի մանրամասներ ներկայացրեց բուհի՝ երկրաշարժից վթարային դարձած, սակայն ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող հին շենքի վերանորոգման ընթացքի մասին: Վերջինս տեղեկացրեց, որ այս նպատակով կառավարությունը արդեն իսկ 145 միլիոն դրամ տրամադրել է, 35 միլիոն դրամ էլ համաֆինանսավորման կարգով ինստիտուտն իր կողմից
Դպրոցներում սկսվում են ընթացիկ քննությունները
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 8-11-ը հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարանցիների շրջանում կազմակերպում է գիտելիքների արտաքին գնահատում հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն եւ օտար լեզու առարկաներից: Դեռ անցյալ ուսումնական տարվա ընթացքում ԳԹԿ-ն երկու անգամ գիտելիքների ընթացիկ արտաքին գնահատում անցկացրեց (այդ մասին «Առավոտը» բազմիցս գրել է): Մեզ հետ զրույցում ԳԹԿ տնօրենի
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՏԽՈՒՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները սրվում են հատկապես ձմռան ամիսներին Ամեն տարի դեռ աշնան վերջին օրերից այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին տանում են, համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներ, սկսում են մտորել՝ ձմռան ամիսներին երեխաներին մանկապարտեզ տանել-չտանելու մասին: «Առավոտի» հետ զրուցած շատ ծնողներ, որոնց երեխաների հաճախած մանկապարտեզները չեն ջեռուցվում, հայտնեցին հետեւյալը. «Իհարկե, տնօրեններն ասում են, որ խմբասենյակներում ապահովում
ԿԱԼԱՅՋՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, ավարտվեց Ֆրանսիայի քաղաքացի Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավետիս Կալայջյանը՝ Բաշշար Շքրի Կալայջյանը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35/305՝ «Քաղաքական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից:
Լրագրողը հաղթել է Եվրոպական դատարանում
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է լրագրող Ալեքսանդր Կրուտովի գանգատի լսումը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ լրագրողի: Սարատով քաղաքի «Неделя области» թերթի լրագրող Ալեքսանդր Կրուտովին Ռուսաստանը կվճարի 1150 եվրո: Եվրոպական դատարանը որոշել է, որ 2003թ. «Неделя области» թերթին եւ լրագրող Ա. Կրուտովին տուգանած տեղի դատախազության կոռուպցիայի վարչության հետ կապված հրապարակման համար
ԱԶԱՏԵՑԻՆ, ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ընդունեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի՝ նոյեմբերի 28-ին ներկայացրած հրաժարականի դիմումը եւ նրան ազատեց աշխատանքից: Երեկ նախարարությունից տեղեկացրին, որ մեկուսարանի աշխատանքները ժամանակավոր կհամակարգի ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը:
Ամենաթողությո՞ւն
«Առավոտի» դեկտեմբերի 2-ի «Քննիչը անաչառ չէ՞» հրապարակումով անդրադարձել էինք իրանահայ Արսեն Փուրղասեմյանսին Հայաստանում թալանելու գործի քննությանը: Հայաստանի բնակիչ Վարդուհի Բադալյանից տուժած իրանահայը պնդում էր, որ քննությունը եւ իրավապահները անաչառ չեն եւ անվստահություն էր հայտնում գործը քննող ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչին, հրաժարվում նրա մոտ հետագա քննության ներկայանալուց եւ դիմում ՀՀ նախագահին: Արսեն Փուրղասեմյանսից տեղեկացանք, որ
Լուրերի թողարկումից իմացա քրգործի մասին…
Սեփականության իրավունքը չգրանցած Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ՀՀ ոստիկանության ենթասպա, ջոկի հրամանատար Սամվել Դերենիկի Ենգիբարյանը «Առավոտին» հայտնեց, որ դիմել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ոստիկանության պետ Ա. Սարգսյանին: Նրա հայրը՝ Դերենիկ Ենգիբարանը 1990 թվականից աշխատել է Իջեւանի անտառտնտեսությունում, որի հաշվեկշռում գտնվել է «Արցախ» ռեստորանին հարակից հողատարածքը։ 1992թ. հուլիսի 31-ին Դ.
«ԷԼ ՀԱՎԵՍ ՉԿԱ, ԷԼ ՆԵՐՎԵՐ ՉԿԱ»-Ն՝ ԿՈ՞Չ
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ապացույցների հետազոտման այս փուլում էլ ուսումնասիրվեցին 2008թ. մարտի 1-ի նկարահանված կադրերը: Դրանք ցուցադրվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից: Ի դեպ, դատարանում ակնարկվեց, որ տեսախցիկը ամրացված է
Անփաստաթուղթ երեխաներ
Նոյեմբերի 25-ին «Որ մուրացիկ եւ անվկայական երեխաներ չլինեն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ Արմավիրի մարզում հավաքում են ծննդյան վկայական չունեցող եւ դպրոց չհաճախող երեխաների տվյալները՝ ընդհանուր պատկերը ստանալու եւ խնդիրը լուծելու համար: Լոռու մարզում վիճակը շատ ավելի լուրջ է: Արմինե եւ Միլենա Ղազարյանները խնամատար ընտանիք են տեղափոխվել 2007 թվականի նոյեմբերին՝ ՀՕՖ-ի երեխաների ընդունման եւ կողմնորոշման
ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
Ինքնուս խաչքարագործ Ալբերտ Բարխուդարյանը խաղաղության կոչ է անում եւ բողոքի ձայն բարձրացնում խաչքարերի միջոցով Ջուղայի խաչքարերի ոչնչացման կադրերը հեռուստատեսությամբ դիտելուց հետո, էջմիածինցի արվեստագետ Ալբերտ Բարխուդարյանը հոգեկան ծանր ճգնաժամ է ապրել: Այնքան խորն է ընկալել տեսածը, որ ուշքի գալով՝ շտապել է թանգարաններ ու գրադարաններ՝ ձեռք բերելու համար այդ խաչքարերի լուսանկարները: Որպես հայ մարդ ու արվեստագետ, իրեն
ԳՐԻՊԻՑ 2 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Ընթացիկ շաբաթվա ընթացքում սեզոնային գրիպից 2 մարդ է մահացել: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Նրա հավաստմամբ, հիվանդներից մեկը մահացել է դեկտեմբերի 1-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ մյուսը դեկտեմբերի 3-ին՝ «Էրեբունի» հիվանդանոցում: Մեր այն հարցին, իսկ ինչպե՞ս է որոշվել, որ հիվանդները մահացել են հենց սովորական համարվող՝ «Ա» գրիպից, եւ ոչ թե՝
2010-ԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓԻ
Արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսական աճի կանխատեսումները վերանայել է աճի ուղղությամբ, համաձայն որի՝ 2009-ի համաշխարհային տնտեսական աճը ակնկալվում է -1,1%, իսկ 2010-ի համար կանխատեսվում է 3,1 % տնտեսական աճ: Ինչ վերաբերում է ապրանքային շուկաներին, ապա 2009-ի չորրորդ եռամսյակում եւ 2010-ի ընթացքում կշարունակեն դրսեւորվել նախորդ եռամսյակներում ձեւավորված գնաճի միտումները: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հրապարակած դրամավարկային
ՄԵՐ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱ՞Ր ԻՋԵՑՐԻՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորը կլինի ռուսական արտադրության: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով կառուցվելիք ատոմակայանի կառավարման ծառայությունները ստանձնած ավստրալիական «Worley Parsons» միջազգային կոնսորցիումի վերլուծության արդյունքները: Կառավարությունը որոշում է ընդունել նաեւ ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով ստեղծել հայ-ռուսական ՓԲԸ: Այս որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «դա քաղաքական որոշում է»: Նշենք, որ
Իրարից հետ չմնալու համար՝ խաբում են սպառողին
«ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Օրանժ» ընկերությունների բաժանորդներն իրենց խաբված են զգում: Նոյեմբերի 5-ին Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ» ընկերությունը ազդարարեց, որ գերարագ ինտերնետային կապի ոլորտում լինելու է առաջատար: Որպես նորամուծություն, «Օրանժը» առաջարկեց «Ինտերնետ հիմա» ծառայությունը, որը տրամադրվում է հատուկ մոդեմի միջոցով: Ընկերությունը հայտարարեց նաեւ, որ մեկ տարով ապահովագրվելու եւ ամսական 9 հազար դրամ վճարելու դեպքում՝ մոդեմը
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ
«Առավոտի» հետ հարցազրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ոչխարների արտահանումը խթանում է մեր երկրում ոչխարաբուծության զարգացումը: – Պարոն Ալավերդյան, հայտնի ասացվածքն ասում է՝ ճտերն աշնանն են հաշվում: Աշունն ավարտվեց, եւ, կարծում եմ, Դուք արդեն հստակ ունեք բոլոր հաշվարկները՝ ամփոփելու համար տարվա արդյունքները: Ինչպիսի՞ն էր անցնող տարին մասնավորապես խաղողագործության համար: – Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին,