Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ

Կարծում է թուրք վերլուծաբան Ամբերին Զամանը Թուրք հայտնի վերլուծաբան, թուրքական «Haberturk» պարբերականի սյունակագիր եւ բրիտանական «Econimist» շաբաթաթերթի թուրքական թղթակից Ամբերին Զամանը, որ նաեւ Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնի կինն է եւ 3 տարի ապրել է Հայաստանում, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, սահմանի բացման ջատագովներից մեկն է: Հայերի ու Հայաստանի մասին ամեն վայրկյան հիշում է. Ստամբուլում գտնվող

ՀՀ ԱԳՆ-Ն «ՍԱԴՐԱՆՔ» Է ՈՐԱԿԵԼ

«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող՝ Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին»,- երեկ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական սադրանքը։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ղարաբաղաադրբեջանական շփման գոտու հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս՝ հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված

ԴԵՍՊԱՆԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ԹԱՐԳՄԱՆԵԼ

Թեհրանում կայացած մի միջոցառման ժամանակ «Իրանում Հայաստանի դեսպանը Թեհրանին կոչ է արել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Երեկ նման տեղեկություն է տարածել ռուսական Gazeta.ru կայքը՝ վկայակոչելով իրանական Insa.ir գործակալությանը: Ռուսական պարբերականը նաեւ գրում է. «Հայաստանի դեսպանը հույս է հայտնել, որ Իրանը միջնորդություն կստանձնի Ղարաբաղում Ադրբեջանից անջատվելու լեգիտիմ հանրաքվե անցկացնելու

ՄԵՐ ՏԱԳՆԱՊԸ՝ ՄԵՐ ՄԵՋ

Եվ եղավ այնպես, որ նախքան Քրիստոս, տասներկու հազար տարի առաջ ժայթքեց Արարատ լեռը, եւ այսօր՝ հազարավոր սերունդներ հետո, մենք մեր շփոթված սերնդի հայացքով նայելով լեռան ճողվածքին՝ չենք էլ ենթադրում, թե ինչ ամպ է կախված եղել հնդեվրոպական նախահայրենիքի վրա: Առավել եւս չենք ենթադրում, թե ինչ տեղի ունեցավ հավերժական թվացող ամպամածությունից հետո… Իսկ տեղի ունեցավ այն, որը

Պուտինյան հետքերով

Մարքսիստն էլ համահայկական ազգային ճակատ է ստեղծում «Ելնելով պատմական եւ քաղաքական անհրաժեշտությունից»՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը որոշել է «Ազգային ճակատ» նոր քաղաքական ալյանս ձեւավորել: Երեկ նա ազդարարել է ալյանսի ձեւավորման մասին՝ «որպես քաղաքացիական հասարակության հենքի վրա կուսակցությունների եւ անկուսակցականների համազգային դաշինք»: Մարքսիստն «Առավոտին» փոխանցեց, որ դաշինքի գերագույն խնդիրն է՝ «բացառելով ֆինանսական տոտալիտարիզմը, քաղաքական

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԽՈՍԵԼՈՒ Է

Բայց՝ դատարանում ու ոչ միայն «Մարտի 1»-ի,  «Հոկտեմբերի 27»-ի մասին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, ըստ էության, մի քանի խոստովանություններ է արել, որոնցից մեկը՝ ՀՀՇ-ի մասով արած հայտարարությունը, առնվազն ՀՀ իրավապահ մարմիններն ազնիվ լինելու դեպքում պետք է համարեն ետին թվով արված «հանցագործության մասին» հաղորդագրություն՝ առավել եւս նկատի ունենալով Քոչարյանի՝ պետական համակարգում

«ՄԱՐՏԻ 1-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՇԱՏԵՐԻ ԳԼՈՒԽԸ ԿՑԱՎԵՑՆԻ»

Կարծում է այդ գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Այնպիսի տպավորություն է, որ բոլորը ցանկացել են, որ մարտի 1-ը բացահայտվի, բայց չի բացահայտվել: Իրականում ես հիմա էլ համակարծիք չեմ, որ մարտի 1-ը բացահայտելու նպատակասլաց գործընթաց կարող է ընթանալ: Մարտի 1-ի բացահայտումը շատ շատերի գլուխը կցավեցնի: Դա նշանակում է, որ շատերը ոչ միայն իշխանությունից, այլեւ

ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին ու եւս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն՝ նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, մարդիկ չեն կարողացել sms-ներ ուղարկել: Այս մասին երեկ news.am-ին ասել է Էմմիի մենեջերը: Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը պատասխանը կիմանա Երեւանի ժամանակով 20.00-21.00-ին: Մենեջերը նաեւ նշել է, որ նման նախադեպ եղել է.

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ՏԵՍԱՎԱՐՁՈՒՅԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Android» սմարթֆոն օգտագործողներն այսուհետեւ կկարողանան «Android» «Market»-ից վարձույթով ֆիլմեր դիտել: Այս նոր ծառայությունը ներկայացվել է օրերս՝ Սան-Ֆրանցիսկոյում անցկացվող «Google I/O» կոնֆերանսին: Ֆիլմերի վարձույթը սկսվում է 1.99 դոլարից: Վճարումը կատարելուց հետո օգտագործողը կարող է օնլայն դիտել ֆիլմը 30 օրվա ընթացքում կամ բեռնել այն:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ԲՐՈՒՍԻԼՈՎՍԿՈՒ

Կամ փարիզաբնակ արվեստագետների համերգը՝ նվիրված Գ. Հովունցին Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցին նվիրված համերգ, որին մասնակցելու են այս օրերին Հայաստանում գտնվող Փարիզից ժամանած արվեստագետներ, ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին եւ դաշնակահար Ռուստեմ Սաիտկուլովը, ինչպես նաեւ Հայաստանից թավջութակահար Արամ Թալալյանը: Երեկ ջութակահար Ալ. Բրուսիլովսկին հանդիպեց լրագրողների հետ: Նա պատմեց

Հարսանիքը՝ «YouTube»-ում

Ապրիլի 29-ին տեղի ունեցած թագավորական հարսանիքը «YouTube»-ի պաշտոնական ալիքում (https://www.youtube.com/theroyalchannel) օնլայն դիտել են 72 մլն անգամ: Իսկ ամբողջ օրվա ընթացքում դիտումների քանակն անցել է 101 միլիոնը: Ուիլյամի ու Քեյթի հարսանիքը դիտել են 188 երկրներից, դիտումների քանակով առաջատար են եղել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Գերմանիան ու Ֆրանսիան: Իսկ հարսանիքի պաշտոնական կայքը (https://www.officialroyalwedding2011.org) ապրիլի 29-ից մինչեւ մարտի

Կործանված Բրիթնին

Հանրաճանաչ փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը շատ լուրջ հոգեկան խնդիրներ ունի ու այժմ գտնվում է հոր խնամակալության տակ: Բրիթնին այնքան անհավասարակշիռ վիճակում է, որ նույնիսկ սեփական երեխաներին չի կարող խնամել: Երգչուհին այժմ մասնագետների հսկողության տակ է: Օրինակ՝ համերգներից առաջ նրան ոչ միայն արգելում են թմրադեղեր ու ալկոհոլ օգտագործել, այլեւ զրկում այնպիսի մթերքներից, խմիչքներից, որոնք կարող են

«California King Bed»-ը տեսահոլովակ ունի

«California King Bed» երգի հիման վրա Ռիհաննայի նկարահանած նոր տեսահոլովակը ցնցել է բոլորին: Երգչուհու տեսահոլովակը շատ գեղեցիկ ու ռոմանտիկ է ստացվել: Ըստ քննադատների՝ Ռիհաննայի այդ տեսահոլովակը հետաքրքիր է ու բավականին գունեղ եւ անգամ նրա մազերի վառ գույնն է ուրախ երանգ հաղորդում տեսահոլովակին:

ՍԽԱԼ ՉԱՓՍԻ ՊԱՀՊԱՆԱԿԸ ՍԽԱԼ ՉԱՓՍԻ ԿՈՇԻԿԻՑ ՎԱՏ Է

Հայաստանում պահպանակ գնելիս ոչ չափսին են նայում,  ոչ ձեւին, ոչ էլ ժամկետին Այսօր մարդիկ պահպանակներ գնելու հարցում բավականին լայն ընտրություն ունեն: Բեղիկներով, գնդիկավոր, հոտավետ ու տարբեր համերով պահպանակներից բացի, շուկայում օրեցօր ավելանում են պահպանակների այնպիսի տեսակներ, որոնք կարծես թե մոդայի վերջին ճիչն են եւ ընդամենը 1-2 գովազդից հետո մեծ հետաքրքրություն են առաջացնում անվտանգ սեռական հարաբերություններ

ԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ Է

Թբիլիսիում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությունը: Երեկ կայացած հինգերորդ տուրի կենտրոնական հանդիպումում Էլինա Դանիելյանը կրեց առաջին պարտությունը՝ արդեն 21-րդ քայլում անձնատուր լինելով հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող ուկրաինացի Վիկտորյա Չմիլիտեին: Անհաջողության մատնվեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը՝ տանուլ տալով Մարինա Ռոմանկոյին (Ռուսաստան): Իսկ ահա Լիլիթ Գալոյանը սեւերով հաղթեց Սալոմե Մելիային, եւ 10,0

«ՄԻԿԱՆ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Երեւանի «Միկան» երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 4:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ՝ վեցերորդ անգամ նվաճելով ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները լրագրողներին ասացին հետեւյալը. Ֆելիքս Խոջոյան, «Շիրակի» գլխավոր մարզիչ. «Բախտ չի վիճակվում նվաճել Հայաստանի գավաթը: Շնորհավորում եմ «Միկային» եւ հաջողություններ մաղթում Եվրոպայի լիգայի խաղարկությունում»: Արմեն Շահգելդյան, «Միկայի» գլխավոր

Փոքրիկ ջութակահարուհին մեծ բեմում

Մանկահասակ կամ սկսնակ կատարողների մենահամերգները սովորաբար մարդաշատ դահլիճներում չեն ընթանում, ունկնդրելու են գալիս հարազատները, ուսուցիչները, հասակակիցները: 12-ամյա Արեւիկ Իվանյանի պարագայում պատկերն այլ է. նրա յուրաքանչյուր ելույթը՝ մրցութային կամ համերգային, դահլիճ է «բերում» հետաքրքրված եւ նրա ջութակի հիասքանչ հնչյուններին արդեն ծանոթ ունկնդրին: Ինչո՞ւմ է այս դեռահաս աղջկա գաղտնիքը: Թե՛ մասնագետների եւ թե՛ «սովորական» ունկնդրի վկայությամբ՝ նրան,

Մեղադրում է ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյայի

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնանկ արված ղեկավար լորդ Դեւիդ Թրիսմանը կաշառակերության պաշտոնական մեղադրանք է ներկայացնում ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի չորս անդամների դեմ: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը: Թրիսմանն օրերս ելույթ է ունեցել Անգլիայի պառլամենտում, որտեղ քննարկվում էին աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացման համար Անգլիայի հայտի պարտության պատճառները: Նա մեղադրանք է առաջադրել Տրինիդադ եւ Տոբագոյի ներկայացուցիչ Ջեկ

Միայն մեկ հաջողված մոտեցում

Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի պատանիների 2-րդ առաջնությունը: «Convetion Center Hotel Maria Angola de Miraflores»-ում այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի ու մրցանակակիրների կոչումն են վիճարկում 204 (117 տղա եւ 87 աղջիկ) ծանրորդներ: Հայաստանը, ինչպես տեղեկացրել ենք, մրցավայր ժամանել է միայն յոթ հոգուց բաղկացած տղաների թիմով: Ցավոք, մեկնարկը մերոնց համար անհաջող եղավ: Առաջինը (մայիսի 10-ին)

ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐՈՎ

«Առավոտը» տեղեկացրել էր Գյումրիում մայիսի 5-ին մեկնարկած «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի մասին: Հիշեցնենք, որ այս տարի 7 մասնագիտությունների գծով 3 տարիքային խմբերում մրցում են 1200 երաժիշտներ՝ 22 երկրից: Հանձնախմբերի աշխատանքներին հրավիրված են նաեւ անվանի երաժիշտներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Հունաստանից եւ այլ երկրներից: Զուգահեռաբար, մայիսի 5-7ը անցկացվեց «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» խորագրով գիտաժողովը: Մրցույթ-փառատոնի

Չարժե՛ կատարվածը ողբերգականացնել

Կամ «Եվրատեսիլի» անակնկալները Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 11-ի կեսգիշերին բացվեց «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։ Ըստ օտարերկրյա ԶԼՄ-ների, այս տարի նախորդներից մի քանի անգամ ավելի տոմս էր վաճառվել, շքեղությունն ու փայլն էլ ուղղակի աչք էր ծակում: Եթե Վլադիմիր Արզումանյանի շնորհիվ մանկական «Եվրատեսիլը» հյուրընկալվելու է Հայաստանում, «մեծերի» «Եվրատեսիլի» պարագայում՝ նույնը տեղի չի ունենա: 4-րդ համարի տակ

ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ

Հայաստանում եւ արտերկրում մեկնարկել են Էդվարդ     Միրզոյանի հոբելյանին նվիրված համերգաշարերը Խոսելով անվանի արվեստագետների մասին, հաճախ ասվում է, որ նրանք վայելել են հանրության սերն ու կյանքի բարիքները: Այս առումով իսկապես երջանիկ է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ում 90-ամյա հոբելյանն այսօր է: Նրա ստեղծագործական կյանքի սկիզբը զուգադիպեց հայ մշակութային վերելքին: Կոմպոզիտորը կենսախինդ երաժշտությամբ եկավ, ավելի ճիշտ, մեծն Խաչատրյանից

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ծրագրում է մինչեւ տարեվերջ 60 անօդաչու թռչող սարք արտադրել: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ստամբուլում անցկացվող IDEF-2011 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման արարողությունից հետո լրագրողներին հայտնել է նախարար Յավեր Ջամալովը: «Կայացել է անօդաչու սարքեր արտադրող գործարանի բացումը: Այդ գործարանում արտադրվում են երկու տեսակի անօդաչու սարքեր: Այս տարի պաշտպանության նախարարությունը գործարանին պատվեր է

ՊՈՒՏԻՆՆ ԷԼ Է ԱՍՈՒՄ՝ ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն անցյալ շաբաթ բոլոր անկուսակցականներին, «եդինառոսներին» ու նաեւ այլ կուսակցությունների անդամներին առաջարկել էր համախմբվել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի շուրջ, առաջիկա իր երկու օրերը կնվիրի շփումներին այն մարդկանց հետ, ովքեր արդեն պատրաստակամություն են հայտնել մտնել այդ նոր միավորման հովանու տակ: BBC-ի փոխանցմամբ, քաղաքագետները ճակատի ձեւավորման հարցում վարչապետի շտապողականությունը բացատրում են դեկտեմբերին կայանալիք ընտրություններով

ԵՄ-Ն ՉԵՂՅԱԼ ԿՀԱՄԱՐԻ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրամիությունը մտադիր է չեղյալ հայտարարել տասնյակ երկրներին առեւտրի համակարգում բարեփոխումների շրջանակներում տրված արտոնությունները: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատարը: Ռուսաստանը, Բրազիլիան, Արգենտինան, Սաուդյան Արաբիան եւ համեմատաբար հաջող զարգացող շատ այլ պետություններ այլեւս չեն ստանա մաքսատուրքի արտոնություններ: Իհարկե, այս ծրագրին դեռ պիտի հավանություն տան Եվրախորհրդարանն ու ԵՄ անդամ 27 երկրները: Միաժամանակ, ԵՄ-ն

Եմենի ընդդիմությունը հացադուլի կոչ է արել

Եմենի հեղափոխության բարձրագույն համակարգող խորհուրդը կոչ է արել երկրի բնակչությանը մեկօրյա հացադուլ հայտարարել՝ երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականի պահանջով: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Խորհրդի հատուկ ուղերձում նշված է, թե «բողոքի հացադուլին կարող են մասնակցել բոլոր եմենցիները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»: Ընդդիմադիրները նաեւ առաջարկում են ընդլայնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ պետական ու

Սիրիայում գնդակոծվում են բնակելի թաղամասերը

Սիրիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքը համարվող Խոմսից տեղեկություններ են ստացվում տանկերից բնակելի թաղամասերը գնդակոծելու մասին: BBC- ի մատուցմամբ, բազմաթիվ ականատեսներ վկայում են, որ չորեքշաբթի լուսաբացին հրետանային գնդակոծության թիրախ է դարձել Բաբ Ամրո թաղամասը, որն արդեն չորրորդ օրն է, ինչ գտնվում է պաշարման մեջ եւ զրկված է ջրից ու էլեկտրաէներգիայից: Բանն այն է, որ Խոմսի որոշ բնակիչներ,

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ԻՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ

Չորեքշաբթի օրը Մինսկում դատարանի առաջ է կանգնել Բելառուսի նախագահի ռեկորդային թվով ընդդիմախոս: Թվով 27 մարդ մեղադրվում է 2010թ. հետընտրական փուլում երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ այդ ընտրությունների արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 4-րդ անգամ զբաղեցրեց երկրի նախագահի պաշտոնը: Reuters-ի մատուցմամբ, դատարանում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Լուկաշենկոյի եւս երկու նախկին մրցակիցներ՝ նախագահի նախկին թեկնածուներ Նիկոլայ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳՐՔՈՒՄ

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ» գրքի շնորհանդեսը: Գրքում համակողմանիորեն ներկայացվում եւ ամբողջացվում է Ռուսաստանի հետ ՀՀ-ի երկարամյա հարաբերությունները` որպես նրա արտաքին քաղաքականության ու դիվանագիտության մի առանձին փուլ: Գիտականորեն լուսաբանվում են Ռուսաստանի հակամարտող պետական կազմավորումների հետ ՀՀ հարաբերությունների հաստատման

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930