Օրվա լրահոսը
Երիտասարդներն ու եկեղեցին
Այսօր Վայոց ձորի Եղեգիս գյուղում ACTIVE CITIZENS ծրագրի շրջանակում մարզի երիտասարդները նախաձեռնել են Զորաց եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները: Սա ծրագրի շրջանակում անցկացվող 6 միջոցառումներից մեկն է միայն: Ծրագիրը ֆինանսավորում է Բրիտանական խորհուրդը: Մասնակցում են Վայոց ձորի մարզի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ ՏԻՄ ներկայացուցիչները: Հավելենք, որ Զորաց
Հեղինակային իրավունքները՝ պարարվեստում
Ըստ ճանաչված արվեստագետ եւ պարուսույց Արտաշես Կարապետյանի՝ դրանք առայժմ հաճախ են ոտնահարվում Պարն արվեստի ձեւերից է, որի գեղարվեստական կերպարի ստեղծումը շարժումն է ու մարդու մարմնի դիրքերը: Այն ծագել է տարբեր շարժումներից ու ժեստերից, որոնք կապված են եղել աշխատանքային զանազան պրոցեսների հետ: Այնուհետեւ, աստիճանաբար փոփոխելով պարային շարժումները, նրանք ընդհանրացան, եւ արդյունքում ձեւավորվեց պարային արվեստը: Ամեն մի
ԳՅՈՒՄՐՎԱ «ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ»
Ժ. Անանյանի հայտնի կատակերգությունը՝ այլ մեկնաբանմամբ 1972թ.-ից մինչ օրս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում է եւ շարունակում է պահանջարկ վայելել Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» կատակերգությունը, որն իսկապես լեգենդար է դարձել անվանի դերասաններ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի, Ստեփան Հարությունյանի, Մարիամ Ղազարյանի, Բորիս Պեպանյանի դերակատարումներով: Օրերս հիշյալ կատակերգության իր տարբերակը Մայր թատրոնի
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ
Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ երկրի՝ մեծությամբ երրորդ կուսակցությունը՝ «Ազգայնական շարժումը» հայտնվել է աղմկալի սեքսուալ սկանդալի կիզակետում: Վերջին մի քանի օրերին թուրքական մի շարք կայքերում հայտնվեցին կուսակցության միանգամից չորս ղեկավար անդամներին, այդ թվում՝ «Ազգայնական շարժման» փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզին (նկարում) պատկերող տեսագրություններ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Թաքնված տեսախցիկների օգնությամբ կատարված այս տեսագրություններում
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հրաժարվել է աշխատավարձ ստանալ մինչեւ հունիս եւ մինչեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ճգնաժամի ավարտը: Այդ մասին հաղորդում է news.am- ը: Երկրի վարչապետը հստակեցրել է, որ խոսքն այն պահի մասին է, երբ պարզ կլինի, թե ինչպես լուծել Ֆուկուսիմայի խնդիրը: Այս ողջ ընթացքում նա պատրաստվում է ապրել միայն խորհրդարանի պատգամավորի աշխատավարձով, հայտնում է AFP-ն: Կանի
ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Եգիպտոսի զբոսաշրջության նախկին նախարար Զուխեյր Գարրանան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ եւ դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Նախաքննության տվյալներով, զգալիորեն իջեցված գներով պետական հողատարածքների օգտագործման համար զբոսաշրջությամբ զբաղվելու թույլտվություն տալով՝ նա փոշիացրել է բյուջեի մի քանի միլիոն դոլար: Նույն աղբյուրի փոխանցմամբ, դատարանը եւս 15 օրով երկարաձգել է երկրի
Ղրղըզստանը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում
Ղրղըզստանի իշխանությունները ՆԱՏՕ-ին խնդրել է օգնել իր երկրի սահմանների ամրապնդմանը, ինչին Հյուսիսատլանտյան դաշինքը, որը մտահոգված է Աֆղանստանի հետ սահմանակից Կենտրոնական Ասիայում անկայունությամբ, ըմբռնումով է արձագանքել: Reuters-ի մատուցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը երեքշաբթի օրը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւայի հետ: «Մշակվել են ՆԱՏՕ-ի կողմից սահմանապահ զորքերին աջակցություն
Կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները
BBC-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Վալերի Ամոսը հանդես է եկել Լիբիայում մարտական գործողությունները դադարեցնելու կոչով՝ կանխելու համար այդ երկրին սպառնացող հումանիտար ճգնաժամի ծավալումը: Ամոսը, ով գլխավորում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է, թե լիբիացի ապստամբների կողմից վերահսկվող Միսրատա նավահանգստային քաղաքում ջրի եւ սննդամթերքի պակաս կա: Վերջին երկու ամիսներին դեպի քաղաք տանող
ԼՎՈՎԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ուկրաինայի Լվովի մարզի նահանգապետ Միխայիլ Ցիմբալյուկը (նկարում) հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»: Համաուկրաինական «Ազատություն» միության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հենց իրենք են «հասել» պաշտոնյայի հրաժարականին։ Ավելի վաղ «ազատականները» նահանգապետին պատասխանատու էին համարել մայիսի 9-ին Լվովում տեղի ունեցած բախումների եւ անկարգությունների, ինչպես նաեւ քաղաքում կարմիր դրոշներով հանրահավաք անցկացնելու համար: Նրանք խոստացել
Պատգամավոր, բայց առանց աշխատավարձի
Երիտասարդական խորհրդարանի ապագա պատգամավորներին նախապես զգուշացնում ենք. ԱԺ-ն չի խրախուսելու երիտասարդ պատգամավորների՝ թիկնապահներով «ման գալը»: Երեկ «Առավոտի»՝ երիտասարդնե՞րն էլ են թիկնապահներով շրջելու հարցին այսկերպ պատասխանեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս տարվա մարտի 28-ի որոշմամբ ստեղծվել է
Ինքնագլուխ հարցումներ
Բժշկականի ուսանողուհին առանց ԿԳ նախարարությանը տեղյակ պահելու՝ դպրոցներում հարցաթերթիկներ է տարածում Օրերս Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները լրացրել են ինչ-որ հարցաթերթիկներ, որոնցում եղել են սեռական բնույթի եւ ընտանիքի սոցիալական վիճակների մասին հարցեր, օրինակ՝ հարո՞ւստ եք, թե՞ աղքատ, ամսական եկամուտի չափը, դաշտանային շրջանը սկսվե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցերը դպրոցի աշակերտների ծնողների շրջանում մեծ
40 ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԴՊՐՈ՞Ց
Կամ ինչո՞ւ է հայ ծնողը գումար տալիս, որ հայ երեխան հայերեն կրթության չստանա ՀՀ հանրակրթական դպրոցների հետ կողք կողքի ավանդաբար գործել են այնպիսի հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք ունեցել են ռուսերեն ուսուցմամբ դասարաններ: Դրանք այժմ էլ շարունակում են գործել: Ըստ ԿԳ նախարարության մշակած «Սովորողների ընդունելության կարգի»՝ այսօրինակ դասարաններում իրավունք ունեն սովորելու օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ, ռուս
ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆԱՉԱՌ ՉԷՐ
Բաց նամակ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանի հարգելի նախագահ՝ պարոն Արման Մկրտումյան, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 14.10.1010թ. Լ. Քոսյանի հայցն անհիմն կարգով մերժել է: Հայտարարում եմ, որ դատարանի վճիռը միանշանակ անարդարացի է: Պարզաբանեմ՝ ինչու: 1. Դատարանը խախտել է ՀՀ քաղ.դատ.օր-ի 45-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, փորձագետին
Մայիսի 9-ը՝ մարզերում
Մեծ հայրենականի հաղթանակի 66 եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձների առթիվ մարզերում միջոցառումներ են եղել: Գեղարքունիքից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 5400 հոգի, զոհվել է 2730-ը, այսօր ողջ է 250-ը: Մարզի որոշ համայնքների ղեկավարներ վետերաններին դրամական պարգեւներ են տվել: Կարմիրգյուղում Մեծ հայրենականում ընկածների, արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողների կողքին բացվել է Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող արձան:
Զարգացում՝ «Աստիճաններով»
Հայ-վրացական անդրսահմանային համագործակցության խնդիրները եւ հեռանկարները 2009 թվականին Վրաստանից Հայաստան է ներմուծվել ընդամենը 34,7 միլիոն դոլարի վրացական ապրանք, որը կազմում է Վրաստանից արտահանման 1.6 տոկոսը, իսկ Հայաստանից Վրաստան՝ 47,5 միլիոն դոլարի ապրանք, որը Հայաստանից արտահանման 4,7 տոկոսն է: Վրաց-հայկական սահմանային անցակետերից միայն Բագրատաշենի անցակետն է հագեցած մաքսային կշեռքով: Նինոծմինդայի սահմանային անցակետում կշռվում են մինչեւ 700
ԿՐԿԻՆ ԿԱՆԱՉԻ ՀԱՇՎԻՆ
Կապանում ծաղկած ծառերը կտրել են ավտոտնակ կառուցելու համար Կապանի բնակիչ Կիմա Մարտիրոսյանը դժգոհ է Կապանի քաղաքապետարանի կայացրած որոշումից: Ըստ բնակչի՝ քաղաքապետարանի մի որոշումով իր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծված կանաչապատ գոտու մի հատվածը տրվել է իրենց շենքի մեկ այլ բնակչի՝ ավտոտնակ կառուցելու նպատակով: Կիմա Մարտիրոսյանը բուժհաստատությունում էր, երբ ընտանիքի անդամները զանգել եւ տեղեկացրել են, որ տարածքի
ՄԱՀԱՑԵԼ Է
Գիշերը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ-Հովտաշատ ճանապարհին բախվել է գետի պատնեշին, ինչի հետեւանքով 30-ամյա վարորդը տեղում մահացել է:
ԾԵԾ՝ «ՀՐԱԶԴԱՆ» ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ծեծի է ենթարկել 32-ամյա Գուրգեն Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով «Հրազդան» տոնավաճառի մոտ շրջադարձ կատարած Գուրգեն Գ.-ին հետեւից ձայնային ազդանշաններ է տվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կանգնեցրել ավտոմեքենան եւ բացելով դուռը՝ ձեռքերով ու ոտքերով հարվածել
ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ
Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդամթերքային թունավորումով Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել Մրգաշատ գյուղի բնակիչներ՝ 12-ամյա Ժորա, 11-ամյա Արմենուհի, 10-ամյա Հայկ, 8-ամյա Էդիկ, 4-ամյա Էլլադա Մ.-երը: Պարզվել է, որ երեխաները թունավորվել են պահածոյացված մսամթերքով պատրաստված կերակուրն ուտելու հետեւանքով:
ՀԱՆՔԱՆՅՈՒԹԻ ԳՈՂԵՐԸ
Մայիսի 9-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում ծառայություն կատարելիս բերման են ենթարկել 35-ամյա Վաչագան, 23-ամյա Տիգրան Սարգսյաններին եւ 27-ամյա Վլադիմիր Ս.-ին, որոնք փորձում էին ոսկու հանքանյութ գողանալ: Նրանց մոտից հայտնաբերվել է հանքափորի 2 լապտեր:
«ԲԵԼԱՋԻՈՅԻ» ԾԱՌԻՆ
Մայիսի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լենինգրադյան փողոցում բախվել են «Տոյոտա-Կորոլա», «Ֆորդ-Տրանզիտ» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:
Քաղաքապետարանը չի հարգում
Երեկ հաղորդագրություն էր տարածել արցախյան պատերազմի վետերան Արսեն Մինասյանը: Ըստ այդ հաղորդագրության. «Արցախյան գոյամարտի հերոսների սխրանքը համարժեքորեն չի գնահատվում իշխանությունների կողմից: Այդ մասին հայտարարել է արցախյան պատերազմի հերոս, լեյտենանտ Մյասնիկ Գասպարյանի մայր Սուսաննա Գասպարյանը՝ Երեւանում իր որդու հիշատակին նվիրված ցերեկույթի ընթացքում: Ծնունդով Արթիկ քաղաքից ընդամենը 22 տարեկանում ընկած Մյասնիկ Գասպարյանի (Միրոյի) խիզախության մասին արցախյան հերոսամարտի
Պահանջում է կարճել գործը
«Կողոպտիչների» տասնյակը հանդես եկավ վերջին խոսքով Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հնչեց Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի բնակարանի եւ երկու այլ կողոպուտների իրականացման եւ մեկի նախապատրաստման գործով տասը ամբաստանյալների վերջին խոսքը։ Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից, ամբաստանյալ Արմեն Նիկողոսյանն ասել է. «Բոլոր ամբաստանյալներն ասացին, որ ինձ չեն ճանաչում, եւ ես զենքի,
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՄԱՏՐՈՍՈՎԸ»
Երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնաշղթաներով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) օգնական Օնիկ Հովհաննիսյանին: «Առավոտի» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մաքսանենգություն՝ խաբեությամբ խոշոր չափերով մշակութային կամ այլ արժեքների
ԱՆՏԵՂԻ ՎԻՐԱՀԱՏԵԼՈՒ ԷԻՆ
Մոտ 1 շաբաթ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «անտեղի վիրահատությունից», կարելի է ասել, փրկվել է Ախուրյանի բնակիչ՝ 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը: Նա 2008թ.-ին այս բուժկենտրոնում թոքի վիրահատության է ենթարկվել եւ օրեր առաջ այցելած է եղել «Սուրբ Աստվածամայր»՝ պարզապես հետազոտվելու: Այդ ժամանակ վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված՝ Էջմիածնի բնակիչ Գեւորգ Մովսիսյանը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության, բուժանձնակազմի
Օտար մարդ են «հայտնաբերել»
Ու «Փարոսը» միանգամից կտրել 52-ամյա Եվա Ղազարյանը 5 երեխաների մայր է: Տարիներ շարունակ նրա բազմանդամ ընտանիքի միակ եկամուտը եղել է «Փարոսը»: Սակայն այսօր ընտանիքը զրկվել է նույնիսկ այդ օգնությունից: Տիկին Եվայի ներկայացմամբ՝ այն բանից հետո, երբ իր հին ծանոթը՝ Աիդա Սմբատյանը հյուրընկալվել է իր տանը եւ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով որոշ ժամանակ ապաստան խնդրել,
ԴԱՏԱԽԱԶԸ ՈՐ ՈՒԶԻ՝ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ
Կարծում է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը Տարիներ շարունակ Նազարբեկյան թիվ 48 կիսակառույց շենքը, որը ո՛չ պետական գրանցում ունի, ո՛չ տեր ու տիրական, դարձել է Աջափնյակ վարչական շրջանի համար անօրինական եկամուտների աղբյուր: Շենքը սկսվել է կառուցվել 90-ականների սկզբին, հետո ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է շինարարությունը: Չնայած 1997 թվականին ՀՀ կառավարությունը
ՄԵԿԱԿԱՆ ԾԱՌ՝ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեկ Եռաբլուրում կայացել է 2001թ.-ի «Երկրի օր» քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը՝ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված խորհրդանշական ծառատունկը: Տնկվող հարյուրավոր ծառերից յուրաքանչյուրը կկրի Արցախյան գոյամարտում զոհված հայորդիներից մեկի անունը: Խորհրդանշական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են «Երկրի օր-2011»-ի մեկնարկին զուգընթաց: Ծառատունկի տարածքը նախապես մաքրվել եւ նախապատրաստվել է կազմակերպիչ կառույցների աշխատակիցների եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների կողմից: Վայրի
ՉԻ ՎԱՃԱՌԵԼ, ՓԱԿԵԼ Է
Երեկ news.am-ը գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ գործարար Միխայիլ Բաղդասարովը վաճառել է «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերությունը, որի հիմնադիրն է «Միկա Լիմիթեդը»։ Ինչպես գրված էր news.am-ի տեղեկատվության մեջ՝ «Այ-Էս-Ջի»-ն վաճառվել է մեկ այլ ապահովագրական ընկերության՝ «Ռասկոյին», որի բաժնետոմսերի 94,83%-ը պատկանում է «Արդշինինվեստբանկի» հետ փոխկապակցված «Ռեգիոն» ֆինանսաարդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ին, եւ գործարքի արդյունքում «Այ-Էս-Ջի»-ն կդադարեցնի իր գործունեությունը, իսկ
Նախարա՞րն է հրահանգել՝ ծառ կտրել
Երեկ «Առավոտը» ստացավ «Իրավական պետություն» նախաձեռնության հաղորդագրությունն այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարի հրահանգով Սեւանի թերակղզու տարածքում հանրային լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում։ Մայիսի 8-ի դրությամբ հատվել է 115 ծառ։ Ծառահատվող հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա։ Ծառահատման գործողությունները կասեցվել են Սեւանի ոստիկանության կողմից, քանի որ հատողների մոտ չի եղել


















































