Օրվա լրահոսը

Կրթությունից մինչեւ «Եվրատեսիլ»

«Հ1»-ի եթերում կրթական հաղորդաշարերը կավելանան, իսկ Էմմիի անհաջողությունը Ալեքսան Հարությունյանը Հանրայինի հետ չի կապում “Հանրայինի հետ միասին փորձում ենք ստեղծել կրթական բովանդակություն»,- երեկ ԿԳՆ-ում հրավիրված ասուլիսին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարություն էր հրավիրվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, որպեսզի ԿԳՆ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջեւ ստորագրվի համաձայնագիր, որի նպատակն է

SOS ԱԶԴԱԿ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ «ՄԱՍՈՎ»

Պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը առաջարկում է կրթել կալանավորներին Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը նախկին դատապարտյալ է: Նա ճակատագրի բերումով հայտնվել է մի քանի կալանավայրերում եւ ինչ-ինչ հետեւություններ արել: Ծանոթանալով կալանավայրի «ներքին խոհանոցին», Ա. Ճուղուրյանը եկել է այն համոզման, որ ՔԿՀ-ներում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դատապարտյալների կրթությանը, ինչը, ըստ նրա, հետկալանքային շրջանում նախկին դատապարտյալների առողջ վարքագծի գրավականն

Այո՛, հենց ինքնակամ մեռնելու իրավունք

«Առավոտի» մարտի 17-ի համարում տպագրել էի «Անհրաժեշտ է օրինականացնել էֆթանազիան Հայաստանում» վերտառությամբ հոդված: Մինչ օրս թերթը տպագրել է դրա երկու արձագանք, երկուսն էլ՝ բացասական: Հետաքրքիր է, որ երկու ընդդիմախոսներս էլ ծիծաղելի վարք են դրսեւորել. խուսափում են (գուցե վախենո՞ւմ են) նշել իմ անունը: Այդպես էր եւ վերջին արձագանքը՝ ապրիլի 26-ին, վերնագրված «Ինքնակամ մեռնելու իրավո՞ւնք» եւ ստորագրված՝

«ԲԱԺԱՆԱՐԱՐ ՓՈՂՈՑԸ»՝ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել որպես փողոցի տարբեր կողմերում գտնվող ամբիցիոզ հարեւանների բարեկամություն, ովքեր մեծ հաճույքով իրենց կրկին կնվիրեին միմյանց պատմական ընթացքին խոչընդոտ դառնալու գործին, սակայն որոնց շահերը դա թույլ չեն տալիս: Ինչպես իննսուն տարի առաջ, Ռուսաստանի եւ Թուրքիայի մերօրյա ընդհանրական շահերը բախվում են Արեւմուտքի հանդիպակաց շահերին: Սակայն, ի տարբերություն անցյալի, այսօր ԱՄՆ-ի

ՓԱՍՏԱԲԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԿԻՆԸ

Իջեւանցի փաստաբան Ռադիկ Պապյանի կինը՝ Հրանուշ Ներկարարյանը, մայիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է լքել Հայաստանը, բայց ոստիկանները արգելել են: Ներկայումս նա ձերբակալված չէ: Տիկին Հրանուշը Իջեւանի զինկոմիսարիատի աշխատակից է: Ըստ մի քրեական գործի նյութերի, նա մեղադրվում է զինվորական հաշմանդամներին եւ զոհվածների հարազատներին պետբյուջեից տրվող գումարները յուրացնելու մեջ: Հավանական է, որ քննության ընթացքում ի հայտ կգան

ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀՈՍՔ

Մայիսի 10-ին տեղեկացրել ենք, որ Քաջարան քաղաքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող թափուկատարի Շղարշիկ ծայրամասային թաղամասի հատվածից մեծ արտահոսք է եղել, որը տեւել է մոտ 7 ժամ: Վնասի չափերը ճշտվում են: Երեկ կրկին  թափուկատարի նույն հատվածից արտադրական ջրեր են արտահոսել: Շղարշիկի բնակիչ՝ արտահոսքերից ամենաշատը տուժած Վլադիմիր Մկրտչյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ՝ մայիսի 8-ի արտահոսքից

Գունավոր ու զարմանալի գյուղատնտեսություն

Հայաստանի գյուղացիները ծանոթ են եւ արդեն մշակում են դեղին, վարդագույն, մանուշակագույն կեղեւով կարտոֆիլ: Իսկ մանուշակագույն պտղամսով կարտոֆիլը Հայաստանի համար նորություն է: Ըստ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի, այս յուրահատուկ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ անթոցիաններ, որոնք պահպանվում են անգամ եփված վիճակում: Մանուշակագույն կարտոֆիլը պարունակում է նաեւ մեծ թվով օգտակար նյութեր` վիտամին C,

ԿԱՊԱՆՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ 50 ՎԵՏԵՐԱՆ Է ՄՆԱՑԵԼ

Հայրենական մեծ պատերազմի մասնակից ուժանիսցի Գարեգին Մելիքսեթյանի հուշերը 1941 թվականի դեկտեմբերի 14-ն էր, երբ կապանցի շատ երիտասարդների պես տարածաշրջանի Ուժանիս գյուղից Գարեգին Մելիքսեթյանը մեկնեց ռազմաճակատ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր: Ընդամենը միջնակարգ կրթություն ստացած Կապան-Մինջեւան տարածաշրջանը սպասարկող փոստային բաժանմունքում աշխատող 20-ամյա երիտասարդը ծնողների միակ որդին էր, նրանց աչքի լույսը: Ռազմաճակատ գնալու լուրը ծնողներին շատ վշտացրեց, դրա

«Հրազդան ՋԷԿ»-ը նոր տեր կունենա

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին թույլատրել է «Ռոսնեֆտեգազ» ԲԲԸ-ից ձեռք բերել «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը: Ինչպես հայտնում է tert.am-ը՝ «Հրազդան ՋԷԿ» ընկերությունը՝ 100%-1 բաժնետոմս «Ռոսնեֆտեգազի» հաշվեկշռին էր փոխանցվել 2009թ.։ Այս քայլով, ինչպես նաեւ 78 գազային այլ ընկերությունների բաժնետոմսերի փոխանցումով Ռուսաստանի կառավարությունը ավելացրել էր «Ռոսնեֆտեգազի» կապիտալը։ «Հրազդան ՋԷԿ»-ի 1 բաժնետոմսի սեփականատերը

Քաղաքապետը շրջեց Արաբկիրում

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի երեկվա աշխատանքային շրջայցը Արաբկիր վարչական շրջանում սկսվեց Բաղրամյան 42–ից 46 շենքերի բակից՝ հայտնում է քաղաքապետարանի լրատվական բաժինը: Նախկինում բնակիչների կողմից ապօրինի հողազավթված եւ աղբավայրի վերածված այս տարածքի փոխարեն այսօր բարեկարգ բակ է: Մաքրման աշխատանքներից բացի՝ այստեղ նաեւ ծառատունկ է իրականացվել: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացավ նաեւ Հակոբ Հակոբյան փողոցում ընթացող

Ֆրանսիականի դասախոսների հայցը բավարարվեց

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 11-ին բավարարել է Ֆրանսիական համալսարանի 12 դասախոսների հայցը՝ աշխատանքի վերականգնվելու, ինչպես նաեւ ավելի քան 10 միլիոն դրամի հասնող գումարը բռնագանձելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է news.am-ը: Հիշեցնենք, որ դեռեւս 2010 թվականի օգոստոսի սկզբին աշխատանքից ազատված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքին վերականգնվելու պահանջով

Օրենքը փոխում, բայց չենք կատարում

Հանրապետությունում արտադրված կամ ներկրված ապրանքները մեծամասամբ չեն համապատասխանում իրենց տեխնիկական պարամետրերին: Երեկ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուկայի ու սպառողների շահերի պաշտպանության տեսչության ներկայացուցիչ Արթուր Տոնոյանը: Նրա խոսքով, տարեկան կտրվածքով իրենց դիմած 100-120 բողոքների 98%-ը որոշվում է սպառողների օգտին: Պրն Տոնոյանը նշեց, թե անորակ ապրանքի դիմաց տեսչությանը հաջողվում է փոխհատուցում ստանալ, եթե քաղաքացին որպես

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն Է

ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ այո, անօրինական է Վերջերս Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հայտարարեց, թե ճգնաժամի տարիներին պետությունը մի շարք տնտեսվարողների նյութական, հարկերի վճարման հետաձգման արտոնություններ տրամադրելով՝ արգելված աջակցություն է ցուցաբերել: «Այլ կերպ ասած, կառավարությունը ձեռք է բերել լծակներ՝ որոշ տնտեսվարողների աջակցելու համար, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա եղել է արգելված

«Ցուցադրական անհնազանդություն»

Իրավապահներն՝ ընդդեմ արդարադատության եւ արդարության Այսօր՝ մայիսի 12-ին, լրանում է ոստիկանության բաժանմունքում ողբերգական կերպով ընդամենը 31-ամյա կյանքն ավարտած Լեւոն Գուլյանի մահվան չորս տարին: Նա հայտնվել էր ոստիկանության բաժանմունքում՝ ընդամենը որպես վկա: Լ. Գուլյանը պատահմամբ ականատես էր դարձել սպանության, որից հետո որպես վկա հարցաքննության է տարվել ոստիկանություն: Որոշ ժամանակ հետո նրա ընտանիքին ոստիկանությունից հաղորդել են, թե

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻՆ

Կարծիք կա, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին՝ «Մարտի 1»-ի թեմայով հարցազրույցը հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի մոտիվներով էր: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցը, ինչպես դրա նախորդներն էին, կրկին դարձան հայ հանրության ու քաղաքական շրջանակների բուռն քննարկման առարկա: Քոչարյանն այս անգամ խոսել է բացառապես 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի

«ԳԼԱԶԻՆ» ԱԿՆՈՑ ԷՐ ՊԵՏՔ

Ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել 32-ամյա Գեւորգ Հ.-ն եւ հայտնել, որ երկու օր առաջ Կոմիտասի շուկայի մոտ ծանոթն իր գրպանից գողացել է 73.000 դրամ եւ արեւային ակնոց: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում ազատազրկման դատապարտված 48-ամյա Գագիկ Պարսամյանին՝ «Գլազ» մականունով: Պարզվել է, որ գյուղմթերքների առեւտրով զբաղվող Պարսամյանը Կոմիտասի շուկայի մոտ մայիսի 8-ին

ՎԱՅՐ ՉԷՐ ԸՆԿԵԼ

Մայիսի 10-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Մ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանները պարզել են, սակայն, որ 25-ամյա Դավիթ Հ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ձորք թաղամասում, բենզալցակայանի մոտ, բախվել է Դավիթ Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի

Չգիտեր՝ ոստիկանությո՞ւն են տարել, թե՞…

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց «Կինո Մոսկվայի» գողության գործով վկաների հարցաքննությունը: Մինչ այդ դատարան բերվեցին գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանն ու նրա ընկերը՝ Վահրամ Քերոբյանը: Երեկ ներկայացել էին վկաներ, ոստիկանության Կենտրոնի քրեական-հետախուզության բաժնի օպերլիազոր Սերգեյ Բեգլարյանը, գանձապահ Եվգենյա Հարությունովան, Գոհար Մանուկյանն ու վաճառողուհի Մարինե Եղիազարյանը: Նախ, օպերլիազորը

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐԻ ԵՐԵԿԸ

Անտերության մատնված պատմամշակութային տարածք համարվող Կարմիր բլուրի երեկվա օրը: Թեեւ պահակատան պատին գրված էր՝ «Աղբ չթափել», բայց հենց պահակակետի կողքին այս վիճակն էր: Ա. Մաթեւոսյանն ասում է, որ «Այս տարածքից 2հա-ն գերեզմաններն են գրավել»: 2700 մեքենա շինարարական աղբ է լցված: Մեր հարցին, թե թվերը որտեղի՞ց են, երբեմնի ինժեներ Արտաշ Իվանովիչն ասում է, որ ինքն է

ՄԱՅԻՍԻ 15-Ը՝ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐ

Այսուհետեւ մայիսի 15-ին մեր երկիրը կնշի նոր տոն՝ Ընտանիքի օրը: Երեկ նման որոշում է ընդունել ԱԺ-ն: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին շուրջ մեկ տասնյակ պատգամավորների հեղինակած օրինագիծն անցել է երրորդ ընթերցմամբ: Այս տոնի անհրաժեշտությունը օրենքի հեղինակները պայմանավորել են ընտանիքի՝ հասարակության հիմնական բջիջը լինելով:

ՏԱՐԵՑ ՄԱՐԴԻԿ ՈՉ ՈՔԻ ՊԵՏՔ ՉԵՆ

Կենսաթոշակառու եմ, մանկավարժական աշխատանքի 64 տարվա՝ ուսուցչի ու դպրոցի տնօրենի ստաժով: Դպրոցում դասավանդել եմ ֆիզիկա ու մաթեմատիկա: Ուրախալի է ինձ համար, որ իմ շրջանավարտների շարքերում այսօր կան նախարար ու ամբիոնի վարիչ, դասախոս ու ԱԺ պատգամավոր, նշանավոր բժիշկներ ու ուսուցիչներ: Սակայն ներկա պայմաններում կարծես թե ամեն ինչ վերջացած է, քանի որ գնալով մեծանում ենք, եւ մեր

Հին տեղից հանել են՝ նորը չեն տալիս

Վերնիսաժի ձեռագործ իրերի առեւտրականներին տնօրինությունը զրկել է միակ եկամտի աղբյուրից ու մտադիր չէ նոր տարածք հատկացնել: ՄԻ խումբ առեւտրականներ, որոնք տարիներ ի վեր Վերնիսաժի տարածքում առեւտուր են իրականացրել եւ դրա համար գումարներ մուծել տարածքի տիրոջը, մոտ երկու շաբաթ է՝ անգործ են: Նրանք մտավախություն ունեն, որ այդպես էլ անգործ կմնան: «Մի մետր տարածքն ի՞նչ է, դրանից

ՇԻՐԱԿԻ ԳՅՈՒՂԵՐԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ ԵՆ

Չնայած դրան, կառավարությունը պաշտոնապես աղքատ է ճանաչել մարզի ընդամենը 15 համայնք Շիրակի մարզի գյուղերի մեծ մասը, հատկապես հեռավոր Աշոցքի ու Ամասիայի համայնքները, արագ տեմպերով դատարկվում են, կան գյուղեր, որտեղ տղամարդ գրեթե չի մնացել, դրա վառ ապացույցն այն է, որ 2-3 տարի է՝ անգամ 1 երեխա չի ծնվել: Ինչպես կատակում են շիրակցիները, այս մարզում ապրելու համար

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆԵՂՎԵԼ ԵՆ

Հայաստանի խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հասարակական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով, մասնավորապես՝ նախատեսվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը կարգավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների փոխհարաբերությունները, վերահսկելու է, որ նրանց թանկարժեք նվերներ չտան: Ըստ news.am-ի, փաստաթուղթը նաեւ նախատեսում է պարտադիր կարգավորել բարձրաստիճան անձանց

ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ «ԱՐՄՆՅՈՒԶԸ»

Վարչական դատարանում երեկ տեղի ունեցավ «Ա1+»-ի հայցի քննարկման նախնական դատական նիստը: Հայցով «Ա1+»-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից (ՀՌԱՀ) պահանջում է չեղյալ համարել 2010թ. դեկտեմբերի 16-ի 96Ա որոշումը, որով «Ա1+»-ը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում պարտվող էր ճանաչվել: ՀՌԱՀ-ը 6 չափորոշիչներից կենտրոնացել էր «Ա1+»-ի մրցութային փաթեթի ֆինանսական կողմի վրա՝ պատճառաբանելով, թե անճշտություններ կան: Դատական նիստը

ԵՐԲ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության, Ա. Հովսեփյանը տիկին Հ. Ջունքերին հանգամանորեն ներկայացրել է ձերբակալման պահից մինչեւ դատական վախճանն ընկած դատավարական ընթացքում գործող օրենսդրական մեխանիզմները, գործող

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ ԿԳԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏ

Ռուսաստանում լույս տեսնող «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ ղրղըզստանցի համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովն ասել է, որ համշենահայերին ԼՂՀ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով այցելել է Հայաստան, հետո մեկնելու է Ղարաբաղ՝ համշենահայ 200 ընտանիքի բնակության համար առավել հարմար վայր ընտրելու համար: «Մեր տեղն այստեղ՝ Հայաստանում է։ Մեր ճակատագիրն

Վարչապետն էլ փաստեց՝ արտահերթ չի լինելու

Իսկ իշխանությունների հրաժարականը պահանջելը,  ըստ նրա, նորմալ երեւույթ է «Մենք շատ հարգալից վերաբերմունք ենք դրսեւորում ընդդիմության ցանկացած առաջարկի, հայտարարության վերաբերյալ, որովհետեւ դա իրենց իրավունքն է, եւ դա իրենք իրականացնում են քաղաքական պայքարի կանոնների ներքո: Ես արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն իրատեսական չեմ համարում, եւ իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների, որովհետեւ դրա համար չկան հիմքեր»,- երեկ

«ՆԻԿՈԼԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ Է՝ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ»

Վստահ է ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան՝ Ռոբերտ Քոչարյանի հետմարտիմեկյան եւ վերջին հարցազրույցների համեմատության արդյունքում: «Քոչարյանն ահաբեկված է իր ապագայով: Դե գիտեք, Հյուսիսային Աֆրիկայում հերթով բռնապետներ են դատարանի առջեւ կանգնում, եւ մարտի մեկի մասին վերջին թարմացված գործընթացները, խոսակցությունները, Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգները եւ եվրոպական կառույցների պահանջն իրոք ահաբեկել են Քոչարյանին: Նա անցել է ակտիվ պաշտպանության:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ «ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ» ՕՐ ԷՐ

«Ժառանգություն» խմբակցությանը հաջողվեց մի հարցում կառավարության մի օղակի հետ համագործակցության եզր գտնել: «Ժառանգություն» կուսակցության համար երեկ ակտիվ օր է եղել. կուսակցության ներկայացուցիչները հասցրել են հա՛մ հանդիպել ԱՄՆ Պաշտպանության պետական համալսարանի Պատերազմի պետական քոլեջի պատվիրակության հետ, հա՛մ խորհրդարանում հարցեր ուղղել ՀՀ կառավարության անդամներին ու նաեւ «հարց լուծել»: Այսպես, ամերիկյան պատվիրակության հետ, որի կազմում են եղել նաեւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930