Օրվա լրահոսը

Երկրպագուն թալանել է

Շակիրայի նման մեգա երգչուհին թալանվել է երկրպագուի կողմից՝ վերջերս Մեքսիկայում կայացած համերգների ժամանակ: Երգչուհու համար անակնկալ ձեւով Մոնտերեում իր համերգի ժամանակ երկրպագուներից մեկը Շակիրայի մատից «թռցրել» է մատանին, երբ վերջինը երգելով մոտեցել է իր երկրպագուներին, պարզել ձեռքը՝ որպեսզի ողջունի: Հենց այդ ժամանակ էլ գող-երկրպագուն օգտվել է հարմար առիթից ու հանել կոլումբիական փոփ աստղի թանկարժեք մատանին:

Նոր միլիոնատերերը

«Ամերիկայի նոր միլիոնատերեր». այսպես է անվանել ամերիկյան «Newsweek» ամսագիրը հոլիվուդյան դերասանուհիներ Էշլի եւ Մերի-Քեյթ Օլսեն քույրերին: Ըստ theplace.ru-ի՝ ամսագրի ներկայացուցիչները հանդիպել են քույրերի հետ ու խոսել նրանց բիզնեսի՝ «The Row» նորաձեւ բրենդի մասին, որը տարեկան 10-12 միլիոն դոլար եկամուտ է բերում նրանց: Միլիոնատեր քույրերը այս տարվա հունիսին կդառնան 25 տարեկան: Ի դեպ, հոլիվուդյան այս աստղերը

ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՆ

Ծիսական տիկնիկների մոգական ուժը Նուրի, Ակլատիզ, Զատկի խաթուն, Պաս պապ, Ուտիս տատ, Բոստանի խրտվիլակ, Հարսի տիկնիկ… թվարկվածները ծիսական տիկնիկներ են, որոնք շատերի համար գուցե անծանոթ են. ժամանակին հայկական տներում, գյուղական բակերում, այգիներում, հողամասերում պահվում էին տիկնիկներ, որոնցից յուրաքանչյուրը մի խորհուրդ ուներ՝ անձրեւաբեր, անձրեւ դադարեցնող, հաջողություն բերող, երեխայի ծնունդ ավետող եւ այլն: Օրինակ՝ Նուրին մեկ այլ

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԸ՝ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ

Կիսածանր քաշային, գերմանաբնակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը նվաճեց IBF վարկածով կիսածանր քաշային կարգում միջմայրցամաքային («Intercontinental») չեմպիոնի կոչումը: Շաբաթ օրը նա այդ թափուր գոտու համար մենամարտում, որ կայացավ Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում, հանդիպեց Օտիս Գրիֆիտի հետ: Տասներկու ռաունդանոց այդ մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ. ռեֆերին այն դադարեցրեց 11-րդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտ գրանցելով հօգուտ Կարո Մուրադի:

Հայաստանի առաջնություն. մեկնարկում է երկրորդ շրջանը

Ֆուտոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի գրեթե բոլոր հանդիպումներն իրենցում ինտրիգ էին պարունակում ու մրցաշարային աղյուսակում հստակություն մտցնելու միտում ունեին: «Ուլիս»-«Գանձասար» խաղը առաջատարների մրցավեճ էր, որ կարող էր առաջնությանը նոր լիդեր պարգեւել, «Բանանց»-«Արարատ» հանդիպումում մրցում էին ետնապահները ու մի միավորն անգամ իրավիճակ կարող էր փոխել, «Շիրակ»-«Միկան» էլ գավաթային եզրափակչից առաջ գլխավոր փորձն էր մրցակիցների

Հրանտ Մելքումյանը առաջինն էր կայծակնայինում

Սարաեւոյում անցկացված շախմատի միջազգային ներկայացուցչական կայծակնային մրցաշարում, որին մասնակցած հարյուր շախմատիստից 29-ը գրոսմայստերի կոչում էր կրում, հայաստանցի Հրանտ Մելքումյանը տասներեք հնարավորից վաստակեց 11,0 միավոր եւ դարձավ միանձնյա հաղթող: Երկրորդ տեղը  զբաղեցրած Արկադի Նայդիչն իր անվան դիմաց գրանցեց մեկ միավոր պակաս, իսկ եռյակը եզրափակեց Վիկտոր Արդոշը՝ 9,5 միավորով:

Սառը ցնցուղ

Գրեթե բոլոր մասնագետների համոզմամբ՝ Կազանում ընթացող հավակնորդների մրցաշարի գլխավոր ֆավորիտ Լեւոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդից թագը վերցնելու համար պայքարի եզակի հնարավորությունից: Քառորդ եզրափակչում հավակնորդների մրցաշարին մասնակցելուց հրաժարված  նորվեգացի Մագնուս Կարլսենին փոխարինած ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկին երեկ թայ բրեքում պարտվելուց հետո տեղի ունեցածի (դա սառը ցնցուղ էր բոլորի համար) պատճառն ու

Էլինա Դանիելյանի երրորդ անընդմեջ հաղթանակը

Վրաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությունում գերազանց են հանդես գալիս Հայաստանի երեք հիմնական առաջատարները: Երկրորդ տուրից հետո նրանք իրենց անվան դիմաց միայն հաղթանակ էին գրանցել եւ տեղ էին զբաղեցնում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 16 լավագույնների ցուցակում:  Երեկ կայացած երրորդ տուրում մրցակարգով միմյանց դեմ էին դուրս եկել մեր հանրապետության ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Մենք մոռացել էինք… Մեզ ստիպել էին մոռանալ մեր ով լինելը, մեր պատմությունը, մեր երգերը, մեր դարավոր իղձերը… Բթացել էինք… Դարձել էինք գորշ ու անաստված… Եվ հանկարծ մեր արյան կանչն արձագանքեց երկնքում, ու Բարձրյալի ձեռքով նորից վառվեց հանճարի լույսը: Շանթարձակվեց լույսն այդ, ու դղրդացին մեր սարերը… Պատռվեց հողի կուրծքը: Կրակ ու բոց ժայթքեց: Եվ այդ բոցով

Պետական կարգավիճակ՝ «Փարոսին»

Աշխարհում տեսակի մեջ եզակի երգչախումբը նման ցանկություն ունի Պ. Դոմինգոն եւ Ր. Միքայէլեանը: Ժամանակին, երբ առաջինը անդրադարձանք հիմա արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար  Սերգեյ Խաչատրյանին, մշակույթի չինովնիկներից մեկը զանգեց խմբագրություն եւ վրդովված ասաց. «Մի՞թե մշակույթում այլ երեւույթներ չկան, որ «Առավոտն» անդրադառնում է նորելուկներին…»: 2010-ին էլ, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ղեկավարելով կոնսերվատորիայի Կ. Սարաջեւի անվան սիմֆոնիկ

ԳԵՐՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Վերածնունդից» մինչեւ երեւանյան մենահամերգ Մոսկվացի ճանաչված դաշնակահար Վազգեն Վարդանյանը Հայաստանում է՝ Գյումրիում մեկնարկած «Վերածնունդ» միջազգային փառատոնի կապակցությամբ: Նա այդ մրցույթի ժյուրիի անդամ է, նաեւ ելույթ է ունեցել փառատոնի շրջանակներում: Վ. Վարդանյանն ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, վերապատրաստվել Ջուլիարդում (Նյու Յորք), որտեղ նրան տրվել է Գեղեցիկ արվեստների մագիստրոսի աստիճան: Նա աշակերտել է այնպիսի անվանի երաժիշտների, որոնց

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի խոչընդոտի Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը: Ինչպես հաղորդում է tert.am-ը, այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության՝ Շոտլանդիայի հարցերով նախարար Մայքլ Մուրը: Այս շաբաթ Շոտլանդիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում սենսացիոն հաղթանակ են տարել ազգայնականները, որոնք հանդես են գալիս Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախության օգտին։ Ընտրություններում լեյբորիստները եւ լիբերալները պարտություն են կրել: «Այժմ դա Շոտլանդիայի

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՂԻ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

BBC-ի փոխանցմամբ, Դամասկոսից ստացվող տեղեկությունների համաձայն, քաղաքի արեւմտյան շրջաններից մեկում՝ Մուադխամիայում, երկուշաբթի օրն ինտենսիվ փոխհրաձգություն է եղել: Իրավապաշտպան շարժման ակտիվիստների վկայությամբ, սիրիական բանակը կրակել է հակակառավարական ցույցի մասնակիցների վրա: Ընդդիմադիր կայքերի մատուցմամբ էլ, հիշյալ թաղամասի վրա սեւ ծխի ամպեր են երեւացել: Թաղամասը շրջափակվել է բանակային զորքերի կողմից, անջատվել են էլեկտրական հոսանքն ու հեռախոսակապը: Օտարերկրյա լրագրողների

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ՀԵՐՔՈՒՄ Է. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԱԽԱՐԴ ՉԵՆ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նախօրեին կառավարության նիստում հերքել է տեղեկությունը, թե կառավարության պաշտոնյաները զբաղվում են կախարդությամբ: Այդ մասին փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով SalamNews-ը: «Եթե կախարդներն ինչ-որ բան կարող են իրապես կախարդել, ապա ինչո՞ւ դա չեն անում իրենց համար»,- ասել է Ահմադինեջադը: Նախագահը հերթական անգամ նաեւ հերքել է իր եւ հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ

Ադրբեջանը գոհ է մնացել Էրդողանի հայտարարություններից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին ելույթը Իգդիրում, որում շեշտվում էր Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար, Ադրբեջանում ջերմորեն ողջունվեց: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով թուրքական Zaman-ը: Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, այս հայտարարությունը ամրապնդում է վստահությունը երկու եղբայրական պետությունների միջեւ: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում ելույթ ունենալով Իգդիրում, Էրդողանը անդրադարձել է նաեւ ղարաբաղյան

ՎԱՇԱՁԵՆ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿԼՈՈՒՆԱԴԱ» Է ՈՐԱԿԵԼ

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Երկրորդ հայրենական պատերազմի 66-րդ տարեդարձի առիթով վրաց ժողովրդին ՌԴ նախագահի կողմից ուղղված շնորհավորանքը «կլոունադա» է որակել: BBC-ի մատուցմամբ, Դմիտրի Մեդվեդեւն իր շնորհավորական ուղերձում դիմելով Վրաստանի ժողովրդին՝ հայտարարել է, թե «Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել եւ կմնա վրաց ժողովրդի հետ բարիդրացիության եւ բարեկամության դարավոր ավանդույթներին»՝ հավելելով, թե «մենք ուզում ենք Վրաստանը տեսնել

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Երեկ «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամ ավելի քան 2000 երիտասարդներ այցելել են Հաղթանակի զբոսայգի եւ Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհված հայերի հիշատակին: Նորաստեղծ նախաձեռնությունը քաղաքականապես լիովին անկախ է եւ իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որեւէ քաղաքական ուժի:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Վերջերս լույս է տեսել ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր, հանրահաշվի հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերի հեղինակ Հ. Ա. Միքայելյանի «Բարոյական արժեքները եւ մաթեմատիկայի կրթական ներուժը» գիրքը: Ըստ հեղինակի. «Մաթեմատիկական կրթությունը` մաթեմատիկայի դասավանդման միջոցով իրականացվող կրթական գործընթացը այսօր ո՛չ միայն մաթեմատիկայի ուսուցում է… Պետք է նկատի ունենալ, որ մաթեմատիկայի ուսումնական շատ

6-ՐԴ ՀԱՎԱՔԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մայիսի 12-13-ին կազմակերպում է Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 6-րդ հավաքը: Այդ շրջանակներում նախատեսված է նաեւ  կրթահամալիրի info-mskh, mskh.am-ի ենթակայքերի  շնորհանդես, «Ժանգոտ դդում» մեդիա եւ ռոք-փառատոների ներկայացում:

Գիտությունն ու խնդիրները

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությանը միացել են նաեւ երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, այլ բարձրաստիճան անձինք: Փաստորեն, ստացվում է՝ բոլորը համաձայն են, բայց սայլը տեղից չի շարժվում: «Հայաստանի գիտական լրագրողներ նախաձեռնությունը», որը բավականին ակտիվ է նաեւ ֆեյսբուքում, նպատակ ունենալով բարձրացնել գիտության հեղինակությունը, որոշել է հունիսի 15-ին բոլոր ԶԼՄ-ներով բարձրաձայնել գիտության հետ կապված խնդիրների մասին:

armscoop.com-ն ու երիտասարդները

Հայկական գիտական համագործակցության առաջին ձեռքբերումները Արդեն մի քանի ամիս է՝ գործում է «Հայկական գիտական համագործակցության» (Armenian Scientific Cooperation) armscoop.com կայքը, որը հիմնադրել են մի քանի երիատասարդներ: «Առավոտը» զրուցեց նրանց հետ: Պարզվեց, որ նախքան «Հայկական գիտական համագործակցություն» կայքի ստեղծումը, վերջինիս հիմնադիր-համանախագահ Արմեն Մարտիրոսյանը արդեն Տիեզերքի ու աստղագիտության վերաբերյալ գիտական զանազան նորություններ տարածող կայք ուներ: Մոտավորապես կես

«ԱՐԱՍՆ» ՈՒ ՀԱՅԵՐԸ

Թուրքիայի միակ հայկական «Արաս» հրատարակչությունը շարունակում է գրատպության ավանդույթները Ստամբուլի «Իստիկլալ» պողոտայի Հիդիվյալ Փալասի ներքնահարկում է գտնվում Թուրքիայի միակ հայկական «Արաս» հրատարակչությունը: Ընդամենը 5 աշխատակցից բաղկացած այս հրատարակչության առաքելությունն է շարունակել Թուրքիայում խոր արմատներ ունեցող հայ հրատարակչական ավանդույթը եւ այլազգի ընթերցողին ծանոթացնել հայ գրականության էջերին: «Արասը», որն իր գործունեությունը սկսել է 1993 թվականից եւ ստեղծման

«ԿԱՐԻՆԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ապրիլի 26-30-ը իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում  կայացել է Ժողովրդական պարերի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնը: Ինչպես հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ` ազգային երգի եւ պարի այդ հեղինակավոր ստուգատեսին  Հայաստանն առաջին անգամ հրավեր է ստացել մասնակցելու` ներկայանալով «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթով: Մրցույթին մասնակցում էին համույթներ

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Լրացավ հայազգի անվանի թատերագետ-դրամատուրգ եւ նաեւ անվանի  դերասան Մելիք Քոչարյանի ծննդյան 100-ամյակը։ Մի տարելից, որ արժանի է ոչ միայն ուշադրության ու գնահատանքի, այլ նաեւ պարտավորանքի, քանզի այնքան բազմաբնույթ ու բովանդակալից է եղել նրա եւ՛ կյանքը, եւ՛ գործունեությունը, որ հազիվ թե հնարավոր լինի՝ այն էլ մեկ-երկու էջում եւ՛ թվարկել, եւ՛ արժանավորել նրա  ողջ գործունեությունը։ Հենց միայն

ԳԵՏԱՇԵՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 1-7-ը պատմական Հայաստանի Գարդման գավառի Գետաշեն բնակավայրի հայաթափման 20-րդ տարելիցն է Գետաշենի անառիկության, նրա բնակիչների անկոտրում կամքի ու ոգու մասին բազմիցս է գրվել: Իր գոյության ողջ պատմության ընթացքում ոչ մի տեսակի թշնամի չի կարողացել գրավել այդ բնակավայրը: Ուշագրավ է, որ 1769 թվականին Գետաշենի իր նստավայրում գտնվող մելիք Հովսեփին հյուր եկած Հովսեփ Էմինը զարմանում է,

ԿԴԻՄԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ՞Ն

Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին ու ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ ցանկանում է պարզել, թե կոմբինատի Արծվանիկի թափոնավայրը ունի՞ անձնագիր, վտանգավորության ո՞ր դասակարգին է պատկանում, թափոնավայրում պահպանվո՞ւմ են ՀՀ կառավարության 2006թ.  հուլիսի 20-ի N 1026 Ն որոշման՝ հողի բերրի շերտի հանման նորմերը եւ այլն: Կոմբինատից պատասխանել

ՌԵԿՏՈՐԻ ԱՆՄՐՑԱԿԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ընտրությունն այս էլ 2-րդ անգամ մեկ թեկնածուով էր ու այդ մեկը ինստիտուտի շրջանավարտ, 1985 թվականից այս բուհում աշխատող՝ հանրապետական Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանն է: Բուհի կառավարման խորհրդի անդամներից ոչ մեկը չէր ցանկացել նույնիսկ իր թեկնածությունն առաջադրել, պատճառաբանելով՝ թե ձեռնտու չէ: «Ստիպված ենք լինելու մտնել լծի տակ, սոցիալական պայմանների

ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀՈՍՔ

Թունավոր ջրերի հեռացման թափուկատարի ոչ բոլոր հատվածներն են փակ, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վստահ են, որ իրենց դիտավորյալ վատություն են արել:   Կիրակի օրը՝ մայիսի 8-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող թափուկատարի Շղարշիկ ծայրամասային թաղամասի (որը գյուղանման բանավան է հիշեցնում) մատույցներով անցնող հատվածից արտադրական ջրեր են արտահոսել դեպի բանավան: Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանի պատմելով՝ ինքը առավոտյան

ԲՌՆԱԲԱՐԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ

«Առավոտի» տեղեկություններով, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կիրակի օրը երեկոյան բավարարել է մի քաղաքացու նկատմամբ կալանք ընտրելու միջնորդությունը: Նա անառակաբարո գործողություններ էր կատարել եւ բռնաբարել էր իր 7-ամյա աղջկան:

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Մայիսի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.30-ին 21-ամյա Ռուզաննա Ա.-ն, վարելով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան՝ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի պատին: Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930