Օրվա լրահոսը
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
«Ասիական զարգացման բանկի» ծրագրով Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Հնաբերդ, Գեղաձոր, Կանխաշիր, Ծաղկահովիտ, Միջնատուն, Շենկանի, Ռյա Թազա, Վարդաբլուր, Գեղադիր, Սադունց գյուղերում ջրագծերի անցկացման աշխատանքներ է կատարում «Ագաթ-777» ՍՊԸ-ն: Պատվիրատուն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է: Ծրագիրը նպատակ ունի նշված համայնքներում բարելավել ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մակարդակը, քանի որ վերջին տարիներին վերանորոգման, վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել, ինչի հետեւանքով ջրամատակարարման համակարգերում
Վրացիներն էլի են խոստանում
ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գեւորգ եկեղեցու փլուզման փաստի առիթով Վրաստանի Հանրապետություն էր գործուղել ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանին: Երեկ Երեւանում պարոն Սանամյանը հայտարարեց, որ Վրաստանում իրեն հանդիպած պետական այրերը լուրջ մարդիկ էին եւ հավաստիացրել են, որ պատրաստ են 2010-ի գարնանն ամբողջապես վերականգնել փլուզված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին:
ՀԱՅ ՄԱԴՐԱՍԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հայ ժողովրդի համար դարակազմիկ մի շարք իրադարձություններ կապված են հնդկահայ գաղութի հետ, հատկապես հնամենի Մադրասի եւ Կալկաթայի, որոնք իրենց մեջ նախանձախնդրությամբ ամբարեցին հայի միտքն ու ոգին: 1916-17 թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին կատարած ուղեւորության տպավորության տակ՝ Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Գուշակյանը իր «Հնդկահայք» գրքի Մադրասին նվիրված բաժնում այսպիսի անդրադարձ է կատարել. «Այս մարզին մէջ է ահա, որ ծաղկեցավ
ԹԵՅԱՐԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, 2 օր առաջ հրդեհ էր բռնկվել Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 21 հասցեում գտնվող «Ոսկե թեյնիկ» թեյարանում: Այրվել էր թեյարանի 20 քմ մակերեսով խոհանոցը՝ գույքով: Իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի՝ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Երկաթբետոնե կառուցվածքների» գործարանում էլ այրվել էր արտադրամասերից մեկի տանիքը: ԲԱԽՎԵԼ ԷԻՆ ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ Կոտայքի մարզում՝ Աբովյանի
Կալանավորն իրեն մեղավոր չի ճանաչում
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Գագիկ Հովսեփյանը, «Առավոտին» դիմելով, տեղեկացնում է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին իր «Դայմլեր-Բենց» մակնիշի մեքենան տվել է վարելու հարեւանին՝ Հրազդանի քաղաքապետի հորեղբորորդի Մկրտիչ Դանիելյանին: Դանիելյանը, ըստ կալանավոր Գ. Հովսեփյանի, ճանապարհին սկսել է խոսել բջջային հեռախոսով, որի հետեւանքով կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել է հանդիպակաց «ՎԱԶ-2106» ավտոմեքենային: Վթարի պատճառով «ՎԱԶ-2106»
Հացադուլը շարունակում է
ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Համազասպ Բագրատյանը շարունակում է իր հացադուլը: ՀՀ նախագահի հրամանագրով ձեւավորված անկախ հանձնաժողովը մերժել է նրան վաղաժամկետ ազատելու դիմումը: Սակայն հացադուլավորին որեւէ իրավապաշտպան կառույց եւ լրատվամիջոց չի այցելել: Հետո էլ զարմանում են, որ դատապարտյալներն իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար դիմում են փախուստի:
Ծառայողական քննությունն ավարտվեց
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում «ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը»: Խոսքը ցմահ ազատազրկվածների խցում «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներ Էդիկ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանյանի, «Դրո» գործով Արսեն Արծրունու, եւ «Ազատամտության» խմբագրի խմբակային տեսակցության մասին էր: Ըստ մամուլի քարտուղար Լ.
«ՔՐԻՍՏՈՍԸ ԻՄ ԿՈՂՔԻՆ ՉԼԻՆԵՐ՝ ԿԴԱՏՎԵԻ»
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 4-ին, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, ավարտվեց Ֆրանսիայի քաղաքացի Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավետիս Կալայջյանը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35/305՝ «Քաղաքական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ազատ արձակվեց դատարանի դահլիճից: – Պարոն Կալայջյան, Դուք կալանավորված էիք
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ Գյումրի քաղաքի բնակիչ Արմենակ Տիգրանյանը, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի բնակիչ Զատիկ Բոյաջյանի հետ, տարբեր երթուղիներով մեկնել են Ստամբուլ քաղաք, որտեղ ձեռք են բերել 8,4 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Համաձայն պայմանավորվածության, Ա. Տիգրանյանը ոսկեղենը թաքցնելով «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայում՝ շարժիչի հարեւանությամբ հարմարեցված գաղտնարանում, «Բավրա» մաքսակետով ներկրել է Հայաստանի
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
Երբ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը նոր էր նշանակվել, բազմաթիվ տեղեկություններ կային այն մասին, որ շուտով պարոն Գիզիրյանը սկսելու է կադրային մեծ ջարդ: Ա. Գիզիրյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ջարդը տեղի չունեցավ, քանի որ պարոն Գիզիրյանը որոշեց հույսը դնել նախկին աշխատակիցների վրա: Այժմ, երբ երկու ցմահ դատապարտվածներ միանգամից դիմեցին փախուստի, եւ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՉԷՏԵՑ
«Վթարային ծառերը չեն էտում» հրապարակմամբ «Առավոտի» այս տարվա հոկտեմբերի 14-ին տեղեկացրել էինք, որ Շենգավիթի թիվ 31 եւ թիվ 173 դպրոցների հարեւանությամբ կան մի շարք չորացած ծառեր, որոնք էտվելու կարիք ունեն: Դրանցից մի քանիսի վերին հատվածների ճյուղերը կոտրտված են, իսկ ծառերի կողքով անցուդարձ անողները հիմնականում դպրոցականներն են: Նյութը հրապարակելու օրը Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ասուլիս
Խոստացված բնակարանները կստանան
Երկրաշարժի 21-րդ տարելիցի առիթով օրերս «Գլենդել հիլզ» ընկերությունը լրագրողների այց էր կազմակերպել Գյումրիի մեծ շինհրապարակ՝ ծանոթացնելու աղետի գոտում ընթացող շինարարության ընթացքին: Ըստ ընկերության պատասխանատուների` արդեն 22 շենք է կառուցված, կատարվում են տարածքի բարեկարգման եւ կառուցապատման աշխատանքները: Այս տարի կառուցվեց 1056 բնակարան՝ Գյումրիում, 520 բնակելի տուն՝ Սպիտակում եւ գյուղական համայնքներում: «Բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն
ՓՏԱԾ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ՞
Երկրաշարժից 21 տարի անց էլ Գյումրին Գյումրի չի դառնում Երկու տարի առաջ Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը, այցելելով Գյումրիի ամենամեծ տնակային թաղամաս՝ Ավտոկայան, բավականին զարմացած արձանագրեց, որ 21-րդ դարում գյումրեցիները զրկված են ապրելու տարրական իրավունքից, այն է՝ տանիք ունենալուց, անձրեւաջրերից ու առնետներից պաշտպանված լինելուց: Այն, ինչ այս պահին կատարվում է Գյումրիի տնակներում, պարզապես աննկարագրելի
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող կառուցապատումը սեյսմիկ պաշտպանության առումով այնքան էլ ճիշտ չէ: Այսօր շատ նորակառույցներ լիովին չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության կանոններին եւ ուժեղ երկրաշարժերի դեպքում կմեծանա մարդկային եւ նյութական կորուստների թիվը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանը: Ըստ Ա. Անտոնյանի, այս ամենի պատճառը նաեւ այն է,
Անօթեւանները դեռ շատ են
Իսկ հոգեբանական ավերները երկար կմնան Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նախկին տարելիցներին, Լոռու մարզում էր ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը: Նախ Սպիտակ, ապա Վանաձոր այցի ընթացքում պատվիրակության անդամները մոմ վառեցին երկրաշարժից հետո Սպիտակում կառուցված Սուրբ Հարություն, ապա Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, հետո ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնով հուշակոթողին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին հարազատ քաղաք են
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ
Գյումրիում քաղաքաշինության նախարարի խոստացած «սիմվոլիկ» բնակարանը հանձնելու փոխարեն՝ գազիֆիկացրին Իսահակյան գյուղը: Տասնյակ կարիքավոր գյումրեցիներ, լսելով նախագահի այցի մասին, եկել էին կամ բողոքելու, կամ՝ օգնություն խնդրելու: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հարգեցին առաձին-առանձին՝ նույնիսկ պատարագի ժամանակ միմյանց կողք չկանգնելով: Տեսնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մոտենում
ԱԺ-ն էլ «ոչ» ասաց հայրենազրկմանը
Եվ հետաձգեց «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» նախաձեռնությունն օրակարգում ընդգրկելը Միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը երեկ դեմ քվեարկեցին, որ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելը հետաձգվի մինչեւ 90 օրով: 92 պատգամավորներ կողմ էին հետաձգմանը: Նախապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, թե ինքն է առաջարկել հետաձգել. «Ակնհայտ է՝ մենք
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽՈՐԹ ԶԱՎԱ՞ԿՆ Է
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նույնաբովանդակ առաջարկները 2010 թվականի բյուջեով հատկացումներ անելու վերաբերյալ ընդունվել են, իսկ ՕԵԿ-ինը՝ գերազանցապես մերժվել: Վարչապետին ավելի մտահոգում են ԿԲ-ն եւ իշխանական կառույցները, քան գյուղերի ջրամատակարարումն ու գազամատակարարումը: Կառավարությունն ԱԺ-ին է տրամադրել 2010 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովների, խմբակցությունների եւ անհատ պատգամավորների ներկայացրած առաջարկների մասին իր եզրակացությունների ամփոփաթերթիկը, որից էլ քաղել ենք
ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ-ԻՆ
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ «ԼծՁժՀ» հեռուստաալիքով «հակաադրբեջանական» ֆիլմ ցուցադրելու համար, ինչպես հայտնում է «tert.am»-ը, այդ մասին «Trend news»-ին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Թալյաթ Ալիեւը: Նշենք, որ ուկրաինական «ԼծՁժՀ» հեռուստաալիքը Euronews-ից հետո պատրաստեց եւ հեռուստադիտողներին ներկայացրեց Ղարաբաղի մասին ֆիլմ: «Ադրբեջանի դեսպանատունն այժմ փորձում է կապ հաստատել հեռուստաալիքի հետ, որպեսզի
ՍՈՒՍ ՈՒ ՓՈՒՍ
Դեկտեմբերի 6-ին Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում տեղի են ունեցել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ՝ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու արդյունքում: Երկու ընտրատարածքներում էլ ընտրություններին մասնակցում էին մեկական իշխանական թեկնածուներ: Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը ստացել է 8 382, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Մխիթար Հարությունյանը ստացել է 13 439
Հերթական հույսերը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանել է խոշոր ամերիկահայ կազմակերպությունների նամակին, որով մտահոգություն է հայտնում, որ «Թուրքիան չի կատարում իր միջազգային պարտավորությունները»: Lragir.am-ի փոխանցմամբ, կազմակերպությունները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին «պատասխանատվության ենթարկել թուրքական կառավարությանը»՝ առանց նախապայմանների հարաբերություններ չհաստատելու եւ Հայաստանի շրջափակմանը վերջ չդնելու հրապարակային հայտարարությունների առումով: Նամակագիրները կարծում են, որ «իրական հաշտություն հնարավոր է, միայն եթե
Կարապետիչը չի վստահում ՀՅԴ-ի անկեղծությանը
Իսկ միավորված կոմունիստները հիշել են ինտերնացիոնալիզմի եւ ազգայնականության անհամատեղելիության մասին: Միավորված կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրա Մանուկյանը մի առիթով մեր թերթին տված հարցազրույցում դրական բնութագրելով Դաշնակցության ներկայիս գործունեությունը, անգամ ասել էր, որ կցանկանար նույնիսկ ՀՅԴ խմբակցությանն անդամակցել: Երեկ փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են ընկեր Մանուկյանն ու նորացված-միավորված կոմունիստները ձեռնպահ մնում Դաշնակցության հետ ներկայիս համագործակցությունից: «Այլ բան
ՀՅԴ-ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՕԵԿ հարցապնդմամբ փորձ է արվում խոչընդոտե՞լ, որ չքննարկվի ՀՅԴ հարցապնդումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով հնարավորություն ընձեռվեց, որ խորհրդարանական խմբակցությունները հանդես գան գրավոր հարցապնդումներով, որոնք կարող են քննարկվել խորհրդարանում, եւ դրանց վերաբերյալ ԱԺ-ն կարող է կայացնել որոշում: Անցած ժամանակահատվածում որեւէ խմբակցություն չէր օգտվել այս հնարավորությունից: Բայց այն բանից հետո, երբ անցած շաբաթ ՀՅԴ-ն
«ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»
Նիկոլ Փաշինյանի այս կարգախոսին կմիանա նաեւ Հմայակ Հովհաննիսյանը Երեկվանից մեկնարկել է թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին՝ Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելու արդյունքում: Գրանցված եւ մրցակից թեկնածուներն են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը
«Ի՞ՆՉ ԵՍ ԱՐԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ»
Երեկ ավարտվեց «փողերի վատնման» եւ «հարկերից խուսափելու» մեջ մեղադրվող Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատաքննությունը: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ պարոն Բանուչյանը ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի նախընտրական շտաբը: Երեկ իր վերջին խոսքի ժամանակ Ա. Բանուչյանը մասնավորապես հայտնեց, որ իր գործը քննող քննիչը, «Մատենադարանի բարեկամների» ցուցակում հայտնաբերելով Թումանյան Հովհաննես անուն-ազգանունը, հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է
84-ամյա ծերունու գանգատը 5 տարի չի լսվում
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչ Պավել Լապտեւը պնդել է անհապաղ արագացնել «Կոնոնովն ընդդեմ Լատվիայի» գործի դատալսումը: Լապտեւի պնդմամբ, 84-ամյա հակաֆաշիստ վետերանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Բացի այդ, Ստրասբուրգի դատարանն արդեն երեք տարի է՝ չի սկսել գործի քննությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վասիլի Կոնոնովը եղել է պարտիզանական ջոկատի հրամանատար, որը մարտնչում էր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ԽՈՒՄՀԱՐ Ես հատկապես էդ ամառ շատ ուշ ու շատ խորն էի քնում եւ համարյա ամեն օր զարմանազան երազներ էի տեսնում, ու էդ երազներից շատերն էին կատարվում ու իրականանում, ու էդ երազներից շատերն արդեն մոռացել եմ, ու որոշներն էլ արթնանալիս արդեն չէի հիշում, բայց էս հիշածս ու պատմածս չէի կարող մոռանալ ոչ
Դեկտեմբերի 5
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի
ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ
Վերջերս Իժեւսկի Պերվոմայսկի շրջանի դատախազությունը տեղի «Եհովայի վկաներ» կազմակերպությանը նախազգուշացրել էր օրենքի խախտման անթույլատրելիության մասին: Կազմակերպությունը նախատեսում էր նոյեմբերին կրոնական կոնգրես հրավիրել Ուդմուրտիայի մայրաքաղաքում: Հանրային միջոցառումներ անցկացնելիս օրենսդրության հնարավոր խախտումները կանխելու նպատակով տեղի «Եհովայի վկաներ» կազմակերպության նախագահ Պետրու Մացոլեին եւ կազմակերպության անդամ Սերգեյ Լյալինին բացատրվել են օրենսդրության պահանջներն այդ ոլորտում: Դրանից բացի, Պերվոմայսկի շրջանի դատախազը
ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԺՈՂՈՎԻ ՍԿԶԲՈՒՄ ԱՂՈԹՔԸ
Դրա պատճառը դարձել է «այլ կրոնների ներկայացուցիչներին չվիրավորելու» ցանկությունը, եւ հանուն այդ սկզբունքի՝ զոհաբերվել է 115-ամյա ավանդական աղոթքը: Անգլիական Սոմերսեթ կոմսության բնակավայրերից մեկի քաղաքային խորհուրդը խախտել է ամենամսյա յուրաքանչյուր ժողովի սկզբում աղոթելու 115-ամյա ավանդույթը: Նման որոշումն ընդունվել է՝ ելնելով այն նկատառումներից, թե այդ ավանդույթը կարող է վիրավորել այլ կրոնների ներկայացուցիչներին: Ավելի վաղ խորհուրդը տեղացի մի