Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ

Դանիացի հնագետ Փիթեր Նեննիկե Մոզեբյուն Դանիայի Ֆալստեր կղզում 150 կգ կշռով հսկայական քարացած սունկ է հայտնաբերել: Գիտնականի կարծիքով, սունկը շուրջ 66 մլն տարվա վաղեմություն ունի: «Ես վստահ եմ, որ աշխարհում չկա նման չափսերի հնություն»,- նշում է հնագետը: Այժմ քարացած սունկը պահվում է տեղի հանածոների թանգարանում, սակայն հնագետը հույս ունի, որ այն տեղ կգտնի Պատմության ազգային

Հոբելյանական սուրճով

Երեկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ծննդյան 40-ամյակն էր: Թվում էր, ինչպես ընդունված է, մաեստրոն իր որոշ կոլեգաների նման կստանար, ասենք, դիրիժորական ոսկե փայտիկ կամ այլ նյութական արժեք: Սակայն Հայաստանի թիվ 1 նվագախմբի ղեկավարի հոբելյանը նշվեց սովորական. նվագախմբի երաժիշտները փորձից առաջ «շեֆին» դիմավորեցին համապատասխան երաժշտությամբ, իսկ ավարտից հետո՝ Ֆիլհարմոնիկի

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱՆԻՆ

ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ-ն տարածել է Associated Press-ի թղթակից Սելկան Հակաօղլուի մայիսի 4-ի հրապարակման ոչ պաշտոնական թարգմանությունը Անիի Մայր տաճարի եւ Փրկչի եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերաբերյալ: Ըստ The Associated Press-ի, մի նախագիծ, որը դիտարկվում է որպես հարեւանի հետ հաշտեցմանն ուղղված գործողություն: Ըստ աղբյուրի, «Հայերն ու թուրքերը արդեն երկար տասնամյակներ ներքաշված են ծանր վեճերի մեջ՝ նախորդ տարիների ընթացքում

ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ

«Կինն առանց կոսմետիկայի՝ կերակուր է առանց աղի»: Պլատոն   «Հին հայերը մաշկը խնամելու համար օգտագործում էին կաթի սերը, այտերը կարմրացնում էին սնգույրով, աչքերը ավելի արտահայտիչ դարձնելու համար քսում էին նուշի մոխրից պատրաստված սեւ սուրմա, որը միեւնույն ժամանակ բուժում էր աչքի քորը եւ պաշտպանում վնասվածքներից: Իսկ հարսանեկան արարողությունների ժամանակ մազերը հինա էին դնում»,- ասում է ազգագրագետ

Մուլտֆիլմը միշտ չէ, որ անվնաս է ու օգտակար

Ամերիկյան մի նահանգի դպրոցներից մեկում հոգեբանները փորձ են կատարել. մեկ ամիս  առանց մուլտֆիլմերի: Արդյունքում պարզվել է, որ դպրոցում ագրեսիվությունը նվազում է: Այսօր դժվար գտնվի մի երեխա, ով առանց մեծ հափշտակության ժամերով չդիտի մուլտֆիլմեր: Սրան մեծապես նպաստում են նաեւ ծնողները, քանի որ կարծում են՝ դա թե իրենց է հոգսերից ազատում եւ թե իրենց զավակներին է օգուտ

ՄԱՐԴԸ՝ ԲՈՒՅՐԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Բուրմունքի կախարդանքին տիրապետողը  սրտերի տիրակալ կլինի ՀԵՐՄԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ   Բժիշկ Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ հոտերը կարող են նպաստել վերքերի լավացմանը, օժտված են հակաբակտերիալ ազդեցությամբ: Ըստ նրա՝ գոյություն ունի հոտեր առաջացնող յուղերի կիրառման երկու եղանակ՝ առաջինը «արոմալամպերի» կիրառումն է՝ ջրով նոսրացված յուղերով վառվող բուրավետ մոմերը օդը դարձնում են հաճելի եւ ունեն բուժիչ նշանակություն: Հաջորդը՝ լոգարանի

«Հայն ազնիվ է»

Այս չափազանցված ինքնագնահատականը կարելի է գտնել Երեւանի փողոցների պատերին Եթե քայլես Երեւանի փողոցներով, անցնես անցումներով եւ ուշադիր լինես պատերի գրառումներին՝ շատ բան կսովորես: Օրինակ, որ հայն ազնիվ է, հայը խոսում է հայերեն, պետք է «ոչ» ասել աղանդներին: Ցանկանում ես բնակարա՞ն գնել կամ վարձել, աշխատա՞նք ես փնտրում, շաուրմա, լահմաջո պատվիրե՞լ, քեզ արդեն պետք չե՞ն տան չուգունե

«ԶՈՐԱՄԱՍՆ ԸՆՏԱՆԻՔԻՑՍ ՀԱՐԱԶԱՏ ԷՐ ԴԱՐՁԵԼ»

Նուբարաշենի զորամասի 5-րդ բանակային կորպուսի բուժկետի պետ Սիրանուշ Խաչատրյանը համոզված է, որ բանակային համակարգում կնոջ դերն առավել քան կարեւոր է: ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ Սիրանուշ Խաչատրյանը բնակվում է Շենգավիթ համայնքում, ունի երեք զավակ՝ մեկ տղա եւ երկու աղջիկ: Որպես հատուկ գնդի բուժքույր՝ ծառայության է անցել 1991 թվականի մարտի 1-ին. «Առաջին իսկ օրվանից բոլոր զինվորներն ու սպաներն ինձ

Հարուստ անցյալի աղքատ ներկան

Մայրական սերը տարիներ հետո այլ կերպ փոխհատուցվեց Բարեկեցիկ կյանքով ապրած տիկին Սեդան այսօր հազիվ է գոյատեւում: Կենցաղային ծանր պայմաններից եւ առողջական խնդիրներից զատ, նրան ավելի շատ վշտացնում է հարազատների անտարբերությունը: 43 տարի առաջ Սեդա Գրիգորյանը հանդիպեց ապագա ամուսնուն՝ Հակոբ Սիմոնյանին, ով կորցրել էր կնոջը եւ միայնակ խնամում էր երկու անչափահաս որդիներին: Նրանք ամուսնացան, բայց ամուսնությունը

Ղարաբաղում Տաթեւ Ավետիսյանը երջանիկ էր

Բայց ծնողները նրան գրեթե բռնի բերեցին Արմավիր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ Արմավիրցի Տաթեւ Ավետիսյանը մի օր որոշեց, որ պետք է Ղարաբաղում աշխատի: «Մանկավարժական համալսարանը ավարտելուց հետո աշխատանք էի փնտրում, տարբեր տեղեր դիմեցի, բայց ոչինչ չստացվեց: Մի օր էլ՝ կարծեմ ամառվա կեսերն էր, հեռուստացույցով հայտարարություն կարդացի, որ ԼՂՀ-ում պահանջվում են մանկավարժներ ու նրանց այնտեղ ապահովում են տնով: Որոշեցի,

ԽՍՏՈՒԹՅԱՆ ԶՈՀ

«Ամեն ինչի մեղավորը հայրս է»,- ասում է Արմինե Ղազարյանը Արմինե Ղազարյանն ամուսնացավ 38 տարեկանում: Նախկինում փեսացուների պակաս չի զգացել: «Դեռ 15-16 տարեկան էի, բայց երկրպագուների պակաս չէի զգում: Սակայն այդ մասին չէի մտածում, քանի որ նախ՝ ծնողներս շատ խիստ էին, հետո էլ ես պատրաստվում էի ընդունվել Բժշկական համալսարան, պարապում էի ու մտածում, որ տղաները կխանգարեն

1-ը սպիտակն է, 2-ը՝ կարմիրը, 3-ը՝ կանաչը…

Արման Կարախանյանի մասնագիտական «ներկապնակը» ՀԵՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ  «Ես հավատում եմ նախախնամությանը եւ փորձում եմ ոչինչ նախապես չծրագրել: Երբ ժամանակ է անցնում, տեսնում ես, որ կար ճանապարհ, որը քեզ որոշակի կետի է հանգեցրել, բայց ապագան հայտնի չէ եւ չեմ էլ ուզում, որ հայտնի լինի: Ես վստահում եմ այդ օրվա իմ ներքին ձայնին եւ առաջնորդվում եմ «ժամանակը ցույց

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՉԿՈՐՑՆԵԼ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ»

Այսպես է ուզում իր ապագան տեսնել  Նազենի Հովհաննիսյանը ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   Նազենի Հովհաննիսյանին մի քանի տարի առաջ ամբողջությամբ մերկ նկարահանվելու առաջարկ արեցին: Նա չհամաձայնեց. պատճառը՝ ո՛չ այն ժամանակ շատ երիտասարդ լինելն էր, ո՛չ էլ այն, որ նա ապրում է Հայաստանում: Նա իր մարմնի գեղեցկության մասին գովեստները լսելուց հետո առաջարկողներին ասաց. «Գիտեք, ես փառասեր եմ, բայց ոչ

Հարսանիքից առաջ…

Մայիսի 14-15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցով մեկ հարսնացուներ են շրջելու, որովհետեւ «Հարսանյաց ցուցահանդես-վաճառք» է լինելու: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Մարիոթ» հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Զոլտան Կոնսանսզկին: Ըստ Զ. Կոնսանսզկիի, արդեն 6-րդ ամենամյա ցուցահանդեսն է տեղի ունենալու. «7 տարի առաջ հյուրանոցը մի նախաձեռնություն սկսեց՝ հարսանյաց ցուցահանդեսների կազմակերպում ու ամեն տարի այն իրականացվում է: Սակայն անցյալ

«ԽԵՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՏՂԱՆԵՐԸ, ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ»

Հայ երգարվեստի Playgirl-ը վստահեցնում է, որ ինքը սեքսուալությունը ցույց տալու, կուրծքը ցուցադրելու համար էժանագին միջոցների կարիք չունի Երգչուհի Rippi-ն հայկական շոու-բիզնեսում հայտնվել է բոլորովին վերջերս: Նա տարբերվում է մյուս երգչուհիներից ոչ միայն իր երգերով, այլեւ արտաքինով, պահելաձեւով, մտածելակերպով: «Ես այս քաղաքում առաջինն եմ, այն ամենը, ինչ ուզեմ՝ իմն է»,- սրանք Rippi-ի երգի բառերն են, որտեղ

Կյանք՝ անիվների վրա

  Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք տեսնում փողոցներում, բակերում, այգիներում, հրապարակներում անվավոր չմուշկներով «զբոսնող» երեխաների, երիտասարդների, անգամ՝ տարեց մարդկանց: Նրանք իրենց ամբողջ ազատ ժամանակը տրամադրում են ակտիվ հանգստի այս ձեւին ու արդեն իրենց չեն էլ պատկերացնում առանց անվաչմուշկների: Ոչ ոք չգիտի, թե անվաչմուշկները երբ եւ ինչպես են հայտնագործվել: Ամենահավանական վարկածն այն է, որ

Պատանիները մեկնեցին Պերու

Այսօր վաղ առավոտյան ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Երեւան-Ամստերդամ- Լիմա չվերթով մեկնեց Պերու: Այս երկրի մայրաքաղաքում մայիսի 8-ին մեկնարկում է աշխարհի առաջնությունը: Հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանն ընտրել է յոթ հոգու՝ Ժորժ Եղիկյանին՝ 56 կգ, Անդրանիկ Կարապետյանին՝ 62, 69 կգ քաշայիններ Ռազմիկ Օլտեցյանին եւ Վարդան Միլիտոսյանին, 85 կգ՝ Միքայել Միքայելյանին եւ ծանր քաշային, Սինգապուրի 1-ին պատանեկան

Կազմավորվել է հավաքականի կազմը

Վանաձորում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին բոլոր մարզերից մասնակցեց շուրջ հարյուր մարզիկ: Ներկայացուցիչ չուներ միայն Սյունիքի մարզը: Հինգ օր տեւած պայքարում որոշվեցին մրցաշարի հաղթողներն ու մեդալակիրները: Հայաստանի երիտասարդների չեմպիոն դարձան. 56 կգ՝ Վարդան Մինասյան (Երեւան, երկամարտում՝ 199 կգ), 62 կգ՝ Վարդան Սիմոնյան (Կարբի, 247 կգ), 69 կգ՝ Վլադիկ Կարապետյան (Վեդի, 276 կգ), 77 կգ՝

Առանց միավորի կորստի

Սարաեւոյում մեկնարկած շախմատի «Բոսնիա 2011» 41-րդ միջազգային մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կայացած երեք տուրերում էլ պարտության է մատնել մրցակիցներին եւ 9,0 միավորով (այստեղ հաղթանակի համար տրվում է 3 միավոր) եւս հինգ հոգու հետ ընթանում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականներում:

Ո՞վ կնվաճի Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը

Այսօր Թբիլիսիում մեկնարկում է դասական շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությունը: Չեմպիոնի եւ մրցանակակիրների կոչման համար (շվեյցարական մրցակարգ, 11 տուր) պայքարի մեջ են մտնում 26 երկրի 132 շախմատիստուհիներ, որոնցից 62-ը գրոսմայստերի կոչում է կրում: Նրանց մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը, կանանց գրոսմայստեր Նելլի Աղինյանը,

Գերակա խնդիրը՝ չպարտվել

Եվ այսպես, Թաթարստանի մայրաքաղաքում մեկնարկեց 2011 մրցաշրջանի շախմատային գլխավոր իրադարձությունը՝ հավակնորդների մրցաշարը, որում ութ գրոսմայստերներ պայքարում են եկող տարի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ձեռնոց նետելու իրավունքի համար: Կազանի «Կորստոն» չորս աստղանի հյուրանոցում անհաշտ եւ անչափ հետաքրքիր ճակատամարտեր են սպասվում, ինչը վկայեց արդեն մեկնարկային տուրը: Մրցակիցները պայքարն սկսել են քառորդ եզրափակչից ու այս փուլում առայժմ խաղալու

ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Բյուրականի աստղադիտարանում օրերս անցկացվեց դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 28 աշակերտ՝ Երեւանից, Կոտայքի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից: Լավագույնները ստացան դիպլոմներ: Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր՝ աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա սեպտեմբերի 22-30-ին, Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում:

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԱՆԴԱՄ

ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությամբ օրերս Գագիկ Մանասյանը նշանակվել է ՀԽ անդամ: Մանասյանը դասախոսում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Մինչ նշանակումը նա ղեկավարում էր ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը, որտեղ քննարկվել են հանրային շրջանում աղմկահարույց բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային թատրոնի քանդման խնդիրը», «Հայաստանյան

«ԱՆՁՐԵՎԻ ՀԱՐՍԸ»՝ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆիլմերի սրահում «Արատտա» երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրեւի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ ստեղծագործողների պատրաստած շուրջ 50 տիկնիկներ` ներկայացված տարբեր ժանրերում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդես-մրցույթի վերջում հատուկ հանձնախմբի կողմից կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ:

Ծաղիկներ, աղբ եւ «պիկնիկ»

«Առավոտը» մայիսի 3-ի համարում տպագրված «Առեւտուր՝ Չարենցի «քթի» տակ» հոդվածում անդրադարձել էր Ե. Չարենցի անվան տուն-թանգարանի շքամուտքի դիմաց տեղադրված ծաղիկների վաճառքին: Նշել էինք նաեւ, որ քաղաքապետարանը հարցի առնչությամբ խոստացել էր օպերատիվ պատասխանել, եթե հարցերը գրավոր ուղարկեինք, ինչը եւ արել ենք: Քանի որ «Առավոտի» տրամադրության տակ է մի քարտեզ, որով նախատեսված է թանգարանի շքամուտքի առջեւով անցնող

«Թոռների» շնորհանդեսը

Ֆեթհիյե Չեթինը եւ Այշե Գյուլ Ալթընայը՝ ցեղասպանության մասին Երեկ ՀՅԴ «Արամ Մանուկյան» գրասենյակում «Թոռներ» գրքի շնորհանդեսն էր: Այն հեղինակել են ազգությամբ թուրք Ֆեթհիյե Չեթինը եւ Այշե Գյուլ Ալթընայը, գիրքը Հայոց ցեղասպանության մասին է: Հրանտ Դինքի փաստաբան, գրող Ֆեթհիյե Չեթինը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սա իր երկրորդ գիրքն է, որ հրատարակվում է հայերեն: «Ամեն ինչ

«ԿՐԱԿԻՆ ՄԷՋԷՆ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ

Սեւան Տէյիրմէնճեանը՝ «Ժամանակ» օրաթերթի մասին Սեւան Տէյիրմէնճեանը Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիրներից է: Նա Հայաստանում է թերթի հիմնադիրներից մեկի՝ Միսաք Գօչունեանի (Քասիմ) «Կրակին մէջէն» գրքի շնորհանդեսի առիթով: Օրաթերթի 100-ամյա հոբելյանի շրջանակներում այն հրատարակվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության աջակցությամբ: «Ժամանակ» օրաթերթի ներկայիս խմբագիր Արա Գօչունեանը Միսաք Գօչունեանի (1863-1913) ծոռն է: Սեւանը, ով ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը,

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մայիսի 2-ին Իջեւան քաղաքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 32-ամյա Արթուր Սարուխանյանը: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ ինքնասպանության պատճառը ընտանիքի սոցիալական ծանր վիճակն է: Արթուրը Ռուսաստան էր գնացել աշխատելու, հետո վերադարձել է Իջեւան՝ աշխատել տեղի տաքսի ծառայություններից մեկում, ապա աշխատանքի է անցել Իջեւանի մի փոքր ձեռնարկությունում: Երկու անչափահաս երեխաների հայրը նաեւ ընտանեկան

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

Մայիսի 4-ին կալանավայրից ազատ են արձակվել մաքսանենգության փորձի համար դատապարտված Տավուշի մարզի Պտղավան գյուղի 6 երիտասարդներ: Նրանցից 4-ը դատապարտվել էին 6 ամսվա, երկուսը՝ մեկական տարվա ազատազրկման: Պտղավանցիները փորձել էին անօրինական կերպով Վրաստան տեղափոխել 80 շիշ «Նաիրի» կոնյակ եւ լվացքի ամրակներ («շպիլկա»): Պտղավանի համայնքապետը, ավագանին, գյուղի բնակիչները նախկինում չդատված, սոցիալապես անապահով երիտասարդներին ներում շնորհելու բազմաթիվ խնդրանքներ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻ ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Մայիսի 6-ին Նոյեմբերյանում հա րգանքի տուրք մատուցվեց 1991 թվականի մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակմանը դիմակայած ու զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների հիշատակին: 20 տարի առաջ նրանք զոհվեցին Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էին սահմանը պաշտպանելու: Նրանց ընկերներն էլ գերվելով խորհրդային զինուժի կողմից՝ ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում: Թեեւ 20 տարի է անցել այդ եղերական լուսաբացից, սակայն միլիցիոներների սպանության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930