Օրվա լրահոսը
ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀՈՍՔ
Թունավոր ջրերի հեռացման թափուկատարի ոչ բոլոր հատվածներն են փակ, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վստահ են, որ իրենց դիտավորյալ վատություն են արել: Կիրակի օրը՝ մայիսի 8-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող թափուկատարի Շղարշիկ ծայրամասային թաղամասի (որը գյուղանման բանավան է հիշեցնում) մատույցներով անցնող հատվածից արտադրական ջրեր են արտահոսել դեպի բանավան: Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանի պատմելով՝ ինքը առավոտյան
ԲՌՆԱԲԱՐԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ
«Առավոտի» տեղեկություններով, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կիրակի օրը երեկոյան բավարարել է մի քաղաքացու նկատմամբ կալանք ընտրելու միջնորդությունը: Նա անառակաբարո գործողություններ էր կատարել եւ բռնաբարել էր իր 7-ամյա աղջկան:
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մայիսի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.30-ին 21-ամյա Ռուզաննա Ա.-ն, վարելով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան՝ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի պատին: Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Վրացական փողոցից բերման էին ենթարկել 29-ամյա Դավիթ Պետրոսյանին: Պարզվել էր, որ նա Վրացական փողոցի թիվ 8 շենքի մոտ բացահայտ հափշտակել էր 42-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով: Մեկ այլ քաղաքացուհի՝ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդաշարի տեսանյութերից մեկը՝ ճանաչել էր Պետրոսյանին, որը
ՀՔԱՎ-ի նախաձեռնությամբ մարդու իրավունքների անվամբ այգի՝ Վանաձորում
Վանաձորի «Տարոն 4» ծայրամասային թաղամասի բնակիչներն այսուհետեւ մարդու իրավունքների անվամբ այգի կունենան: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության եւ ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Քեթրին Լեսթինայի նախաձեռնության նպատակն է բնակիչների շրջանում տարածել մարդու իրավունքների գաղափարները: «Սա նաեւ միջոց է՝ իրազեկելու մարդկանց իրենց իրավունքների մասին»,- ասում է իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը: Վանաձորի քաղաքապետարանը 4.500 քմ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ
Հայրենական մեծ պատերազմի մասնակցի հուշերը տպագրվում են առաջին անգամ 1945թ. մայիսի 1-ը տոնելու ենք Ալթդամում, եղանակը եւս իր ուրախ դեմքով մեզ ընկերացել է: Բացօթյա, մեծ, ճոխ սեղան է պատրաստված բոլորիս համար: Նվագը, որը մեզնից անբաժան է եղել առաջին օրվանից, բաց է արել մայիսի 1-ի տոնակատարության հանդեսը: Բոլոր եղբայրներով հավաքվել ենք սեղանի շուրջ՝ գետնին, որպես Նոյ
ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
Երեկ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 2-րդ խմբի հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքը 2 նոր բնակարան նվեր ստացավ Երեւանի քաղաքապետարանից: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանների բանալիներն անձամբ հանձնել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ շնորհավորել Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրը. «Թող ձեր երեխաները ապրեն խաղաղ պայմաններում եւ դառնան մեր
ՀՔԾ-ին հորդորում են արդար քննել
Հակառակ դեպքում բնակիչները պատրաստ են բողոքի մեծ ակցիաներ անել ու բոլորին պատմել, թե իրավապահներն ինչպես են պաշտպանում «տոկոսչիներին»: Այս օրերին հարյուրավոր բնակիչներ շունչները պահած սպասում են, թե ինչպես է լուծվելու իրենց բնակարանների հարցը, որոնք, առանց բնակիչների գիտության, այսինքն՝ գաղտնի, մեծ գումարների դիմաց «Նորաշեն-2007» կոոպերատիվի տերերի կողմից գրավ են դրվել մի խումբ մարդկանց մոտ: Եվ քանի
ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ՞
Նրանց վերաբերյալ որեւէ պետական աջակցություն չկա Թեեւ ծնելիութան մակարդակի բարձրացմանը նպաստող մի շարք ծրագրեր արդեն արվել են, սակայն սոցիալական տեսանկյունից բազմազավակ ընտանիքների անդամները պետության կողմից որեւէ աջակցություն չունեն։ Սոցիալական պաշտպանության դաշտում բազմազավակ ընտանիքների մասին անգամ օրենք գոյություն չունի, մեր օրենսդրության մեջ առհասարակ բացակայում է բազմազավակ ընտանիքի սահմանումը, ուստի նման ընտանիքների նկատմամբ չկան նաեւ պետական պաշտպանություն
Քրեական գործ գոյություն չունի՞
Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկը հանդիսացող, գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող SPAYKA ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը նոր է վերադարձել Վրաստան կատարած գործուղումից եւ զբաղված է իր պարտականությունների կատարմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, թե Ղազարյանի դեմ գործ է հարուցվել, եւ նա ձերբակալվել
ՀԱՅ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԸ ԽԱԲՈՒՄ ԵՆ Ե՛Վ ՏԵՂԱՑԻ, Ե՛Վ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՍՊԱՌՈՂԻՆ
Անորակ գինով չեն խաբվում միայն եվրոպացիները Հայաստանի գինեգործները շահագրգռված չեն գինու որակը բարձրացնելով, որովհետեւ գիտեն՝ ինչ էլ արտահանեն՝ կվաճառվի: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի համոզմամբ, հենց այս է պատճառը, որ Հայաստանի գինեգործությունը գնում է դեպի անկում: «Սփյուռքը մեզնից անորակ գինի է գնում: Հայ արտադրողն էլ տեսնում է, որ իր անորակ արտադրանքը սպառվում է, ոչինչ չի
Բերքը վնասվել է
Արագածոտնում կարկուտ է, Արարատյան դաշտավայրում՝ խոնավ Խոնավ կլիման բարձրադիր գոտում գտնվող բնակավայրերի բերքին ոչ մի վնաս չի հասցնի: Գյուղացու մտահոգություններին ի պատասխան՝ վստահեցնում է գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը. «Հացահատիկների համար հրաշալի ջերմաստիճան է ու խոնավությունն էլ՝ օգտակար: Խնդիրը միայն այն է, որ ուշանում են գարնանացանի աշխատանքները»: Ըստ գյուղատնտեսի, հարթավայրային գոտում, ընդհակառակը, խոնավությունը խիստ անցանկալի է. «Բացասական
ՖԱՇԻԶՄԻ ԴԱՍԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ինչպես հաղորդում է news.am-ը՝ հղում անելով թուրքական ETHA գործակալությանը, Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Բուրհան Ֆելեքի անվան ավագ դպրոցի Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչը դասից հանել է 10-րդ դասարանի աշակերտներին եւ տարել կոնֆերանսի սրահ, որտեղ ստիպել է դիտել իբր հայերի կողմից սպանված թուրքերի, լուսանկարներ: Ուսուցիչը պնդել է, թե հայերը կոտորել են թուրքերին նրանք թշնամի են եւ դավաճան: Աշակերտներից
ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԸ ՇՐՋՎԵԼ Է
Երեկ երեկոյան խոշոր վթար է տեղի ունեցել Երեւանի Լենինգրադյան փողոցում, Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման մասում: Ինչպես տեղեկացնում է news.am-ը, Toyota Corolla մակնիշի 25 ՕՕ 110 համարանիշով մեքենան բախվել է մարդատար Ford մակնիշի 04 99 Լ համարանիշով միկրոավտոբուսին, որն իրականացնում էր Երեւան-Վանաձոր ուղերթը: Միկրոավտոբուսն իր հերթին հարվածել է «Ռենո» մակնիշի 70 ՏՍ 555 համարանիշի ավտոմեքենային։ Մինչ ոստիկանների
Եռատոնի առիթով
«Կեցցե սովետական ժողովուրդը, որը ջախջախեց ֆաշիզմը եւ աշխարհը փրկեց», «Կեցցե կոմունիստական կուսակցությունը, որը ղեկավարեց այդ պատերազմը եւ հասցրեց հաղթանակին», «Կեցցե Ստալինն, ում դերը մեծ եղավ այդ հաղթանակի գործում», «Փառք վետերաններին», «Հավերժ հիշատակ նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հաղթանակի». այս կոչերը երեկ առավոտյան «Հաղթանակ» զբոսայգում հնչեցրել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը, ով իր կուսակիցների հետ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԵՑՕՐ ԿԽՈՐԱՆԱՆ
Ըստ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի՝ Եվրամիությանը անդամակցության հարցում Հայաստանը Թուրքիայի համար խոչընդոտ չի կարող լինել: Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը 196 կողմ, 74 դեմ ձայներով քվեարկությունից հանեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը, ինչը հայազգի քաղաքական գործիչներին զանազան մեկնաբանություններ անելու տեղիք տվեց: «Ես շատ կողմնակից չեմ այսպիսի որոշումներու, որովհետեւ կտեսնիմ եւ փորձառություն ունիմ,
ՈՐՈՇԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ «ԿԱՄՔԻՑ ԿԱԽԵԼ»
ՀՀ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունում է ընդդիմության՝ մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը: News.am-ի մատուցմամբ, մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է ինքը՝ ԱԺ նախագահը: «Համագործակցություն տեսնում եմ, իրենք էլ են հայտարարում, որ համագործակցության անհրաժեշտություն կա: Եթե իրենք պատրաստ են, մենք էլ ենք պատրաստ համագործակցելու, որովհետեւ յուրաքանչյուր համագործակցություն բխում է ժողովրդի եւ
ԳԻԶԻՐՅԱՆԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ՞
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ պարզաբանումներ է տվել անցած շաբաթ իր անվան հետ կապված երկու աղմկահարույց միջադեպերի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Դրանցից առաջինը վերաբերում էր Շիրակի մարզպետի եւ ՀՀ նախագահին կից ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի վեճին, որը, իբր, տեղի էր ունեցել Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղապետ, Ա. Բաղդասարյանի ազգական ու ՕԵԿ անդամ Վաղինակ
Համմարբերգը զեկույցը հրապարակեց
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը: ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող եւ երեկ հրապարակած զեկույցում անդրադառնալով մասնավորապես 2008թ. մարտի 1-2-ին ուժային կառույցների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմանը՝ այն որակել է «անհամաչափ», իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը՝ «անարդյունավետ»: «Մինչ օրս
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է»
Նախկին ազատամարտիկ, գնդապետ Միքայել Ապրեսյանը կարծում է, որ ՀԱԿ-ին եւ իշխանությանը ստիպել են նստել բանակցային սեղանի շուրջ: – «Առանց ղարաբաղյան հակամարտության փակուղին հաղթահարելու՝ մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն կարող վերադառնալ ճիշտ ուղի»,- մի քանի օր առաջ Իգդիրում հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւ հավելել, թե Հայաստանը պետք է հասկանա, որ եթե Ադրբեջանը սպառնալիքի տակ լինի,
ՇՈՒՇԻՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԷՐ
Արցախյան ազատամարտը ամենալուսավորն էր մեր պատմության մեջ, բայց դրա հերոսներից շատերը երեկ ու այսօր էլ դեռ բանտերում են: Մայիսի 8-ին Հայաստանում ոչ պետական մակարդակով, բայց տոնվում էր Երկրապահի օրը, մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, մենք նշեցինք միանգամից ե՛ւ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 66-ամյակը, ե՛ւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձը: Հայ ժողովրդի համար այս երկու
ԵՐԿՐԱՊԱՀԻ ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐԸ
Մայիսի 8-ը Երկրապահի օրն էր, ու ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մայիսի 8-ին Եռաբլուրը մարդաշատ էր: Երկրապահ կամավորականների միության անդամները, մեծ ու փոքր տրամաչափի պաշտոնյաներ, նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատները, ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները, ՀՀ պաշտպանության նախարարն ու բազմաթիվ քաղաքացիներ այդ օրը ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկի շիրիմներին:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ԿՐԿՆԵՐԳ Հիմա՝ երբ փրկվելս վերստին ու էսքան մանրամասն հիշեցի, էլի չեմ կարողանում հիշել՝ ես էդ օրը փրկվելով ուրախացե՞լ էի, թե՝ չէ. միայն էն եմ հիշում, որ էդ օրերին ես էլ մերոնց պես ավելի շատ էդ «կՏսպՑ»-ի մասին էի մտածում, քան՝ փրկվելուս, եւ չնայած փրկվելուս մասին առանձնապես չէի մտածում, եւ չնայած փրկվելուս
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ
Դանիացի հնագետ Փիթեր Նեննիկե Մոզեբյուն Դանիայի Ֆալստեր կղզում 150 կգ կշռով հսկայական քարացած սունկ է հայտնաբերել: Գիտնականի կարծիքով, սունկը շուրջ 66 մլն տարվա վաղեմություն ունի: «Ես վստահ եմ, որ աշխարհում չկա նման չափսերի հնություն»,- նշում է հնագետը: Այժմ քարացած սունկը պահվում է տեղի հանածոների թանգարանում, սակայն հնագետը հույս ունի, որ այն տեղ կգտնի Պատմության ազգային
Հոբելյանական սուրճով
Երեկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ծննդյան 40-ամյակն էր: Թվում էր, ինչպես ընդունված է, մաեստրոն իր որոշ կոլեգաների նման կստանար, ասենք, դիրիժորական ոսկե փայտիկ կամ այլ նյութական արժեք: Սակայն Հայաստանի թիվ 1 նվագախմբի ղեկավարի հոբելյանը նշվեց սովորական. նվագախմբի երաժիշտները փորձից առաջ «շեֆին» դիմավորեցին համապատասխան երաժշտությամբ, իսկ ավարտից հետո՝ Ֆիլհարմոնիկի
ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱՆԻՆ
ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ-ն տարածել է Associated Press-ի թղթակից Սելկան Հակաօղլուի մայիսի 4-ի հրապարակման ոչ պաշտոնական թարգմանությունը Անիի Մայր տաճարի եւ Փրկչի եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերաբերյալ: Ըստ The Associated Press-ի, մի նախագիծ, որը դիտարկվում է որպես հարեւանի հետ հաշտեցմանն ուղղված գործողություն: Ըստ աղբյուրի, «Հայերն ու թուրքերը արդեն երկար տասնամյակներ ներքաշված են ծանր վեճերի մեջ՝ նախորդ տարիների ընթացքում
ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ
«Կինն առանց կոսմետիկայի՝ կերակուր է առանց աղի»: Պլատոն «Հին հայերը մաշկը խնամելու համար օգտագործում էին կաթի սերը, այտերը կարմրացնում էին սնգույրով, աչքերը ավելի արտահայտիչ դարձնելու համար քսում էին նուշի մոխրից պատրաստված սեւ սուրմա, որը միեւնույն ժամանակ բուժում էր աչքի քորը եւ պաշտպանում վնասվածքներից: Իսկ հարսանեկան արարողությունների ժամանակ մազերը հինա էին դնում»,- ասում է ազգագրագետ
Մուլտֆիլմը միշտ չէ, որ անվնաս է ու օգտակար
Ամերիկյան մի նահանգի դպրոցներից մեկում հոգեբանները փորձ են կատարել. մեկ ամիս առանց մուլտֆիլմերի: Արդյունքում պարզվել է, որ դպրոցում ագրեսիվությունը նվազում է: Այսօր դժվար գտնվի մի երեխա, ով առանց մեծ հափշտակության ժամերով չդիտի մուլտֆիլմեր: Սրան մեծապես նպաստում են նաեւ ծնողները, քանի որ կարծում են՝ դա թե իրենց է հոգսերից ազատում եւ թե իրենց զավակներին է օգուտ
ՄԱՐԴԸ՝ ԲՈՒՅՐԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Բուրմունքի կախարդանքին տիրապետողը սրտերի տիրակալ կլինի ՀԵՐՄԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ Բժիշկ Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ հոտերը կարող են նպաստել վերքերի լավացմանը, օժտված են հակաբակտերիալ ազդեցությամբ: Ըստ նրա՝ գոյություն ունի հոտեր առաջացնող յուղերի կիրառման երկու եղանակ՝ առաջինը «արոմալամպերի» կիրառումն է՝ ջրով նոսրացված յուղերով վառվող բուրավետ մոմերը օդը դարձնում են հաճելի եւ ունեն բուժիչ նշանակություն: Հաջորդը՝ լոգարանի
«Հայն ազնիվ է»
Այս չափազանցված ինքնագնահատականը կարելի է գտնել Երեւանի փողոցների պատերին Եթե քայլես Երեւանի փողոցներով, անցնես անցումներով եւ ուշադիր լինես պատերի գրառումներին՝ շատ բան կսովորես: Օրինակ, որ հայն ազնիվ է, հայը խոսում է հայերեն, պետք է «ոչ» ասել աղանդներին: Ցանկանում ես բնակարա՞ն գնել կամ վարձել, աշխատա՞նք ես փնտրում, շաուրմա, լահմաջո պատվիրե՞լ, քեզ արդեն պետք չե՞ն տան չուգունե


















































