Օրվա լրահոսը

ԵՐԲ ԱՆՁՐԵՎԸ ԼՎԱՆՈՒՄ Է ՓՈՂԻ ՀԵՏՔԵՐԸ

Երեկ Վանաձորում շինարարների մի խումբ հորդացող անձրեւի տակ քաղաքի գլխավոր՝ Թումանյանի փողոցում, հին հանրախանութի մոտ, ասֆալտապատման աշխատանքներ էր իրականացնում: Հատկանշական է, որ բանվորները ասֆալտը փռելուց առաջ, ասֆալտապատման համար փորված փոսերից բահերով հեռացնում էին ջուրը (որքանով դա հնարավոր է բահով անել), որպեսզի կարողանան փողոցն ասֆալտապատել: Վանաձորի բնակիչները «Առավոտի» ֆոտոթղթակցի հետ զրույցում խոստովանել են, թե՝ առաջին անգամ

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԽՈՐՈՎԱԾՆ ՕԳՏԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Կենսաբանները եկել են այն եզրահանգման, որ խորովածը ոչ միայն համեղ է, այլ նաեւ խիստ օգտակար: Ըստ գիտնականների` խորոված միսը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք կանխում են քաղցկեղի, աչքի եւ սրտի հիվանդությունների զարգացումը: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում խորոված պատրաստել շատ յուղոտ մսից:

ՈՒՂՂԱՓԱՌ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻ քանի ամիս առաջ ԶԼՄ-ներում բուռն քննարկման առարկա դարձած ուղղափառ դրես-կոդը (հագուստի չափանիշը) ապրիլի 28-ի երեկոյան ներկայացվեց Մոսկվայի ոսկերչական տներից մեկում: Հյուրերին ներկայացված մոդելներին բնորոշ էին համեստությունը եւ շքեղությունը: Հագուստների մեծ մասն ուներ ժամանակակից ձեւ, սակայն ընդհանուր առմամբ հավաքածուն այն էր, ինչն արեւմտյան որոշ նկարիչ-մոդելավորողներ անվանում են ռուսական ոճ: Շուրջ հազար հանդիսատես դիտել է պավլոպոսադյան

Ուիլյամն ու կինը մեկնել են ճամփորդության

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պսակադրությունից 11 օր անց վերջապես մեկնեցին հարսանեկան ճամփորդության: Ըստ Բրիտանիայի արքայական ընտանիքի պաշտոնական ներկայացուցչի՝ զույգը գտնվում է արտասահմանում, բայց թե կոնկրետ որտեղ՝ նա չի նշել։ Ավելի վաղ նորապսակները արդեն դիմել էին լրագրողներին՝ իրենց անձնական կյանքին հարգալից վերաբերվելու եւ ճամփորդության ժամանակ իրենց չանհանգստացնելու խնդրանքով:

Հյուսթոնը բուժվում է

Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը որոշել է անցնել ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ տառապող մարդկանց ամբուլատոր բուժման ծրագիր։ «Associated Press»-ի փոխանցմամբ, երգչուհին այդ քայլին դիմել է ինքնակամ։ 47-ամյա Հյուսթոնը նախկինում եւս բուժվել է ալկոհոլից ու թմրադեղերից ունեցած կախվածությունից։ 2009 թվին, երբ երկար ընդմիջումից հետո լույս տեսավ նրա հերթական ալբոմը, Հյուսթոնը հայտարարեց, թե բուժվել է իր կախվածություններից։ Բայց

Հարսանիքի «հետեւանքները»

Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թագավորական հարսանիքից հետո ի հայտ եկավ նոր աստղ՝ Քեյթ Միդլթոնի քույր Պիպա Միդլթոնը: Show.oboz.ua-ի փոխանցմամբ՝ չնայած Քեյթ Միդլթոնն ավելի հայտնի է, բայց զարմանալի է, որ միլիոնավոր աղջիկներ այժմ ձգտում եւ փորձում են նմանվել Պիպային: Կայքը նշում է, որ Պիպան գերել է մոլորակի տղամարդկանց մեծ մասին: Աշխարհի ամենաազդեցիկ թերթերում գրում են, թե

ՄԵԿԻ ԿՅԱՆՔԻՆ՝ ՎՆԱՍ, ՄՅՈՒՍԻՆ՝ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՈՒՄ

Աբորտը կարող է դառնալ նաեւ հոգեբանական խնդիրների պատճառ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թեեւ վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այնուամենայնիվ, ամեն տարի աշխարհում կատարվում է 40-50 մլն հղիության արհեստական ընդհատում, որոնցից կեսը՝ ոչ անվտանգ պայմաններում։ Աշխարհի մասշտաբով մայրական մահացության 13%-ը պայմանավորված է հղիության արհեստական ոչ անվտանգ ընդհատման բարդություններով։ Ամեն տարի հղիության արհեստական

Վրացուհիների ու թրքուհիների գերադասելի հայերը

Տիգրան Գ. Մարտիրոսյան եւ Արա Խաչատրյան: Աղասի Աղասյան: ՈՐ հայ տղաները տարբերվում են այլազգիներից՝ փաստ է: Փաստ է նաեւ, որ հայ աղջիկները սկսել են թերագնահատել մեր տղաների արժանիքները: Այսօր հայուհիների համար տղամարդու իդեալ եւ ամուսնու կատարելատիպ են Էնրիկե Իգլեսիասը, Լիոնել Մեսսին, Իկեր Կասիլիասը, Ֆերնանդո Տորեսը եւ այլք: Իսկ հայերից այս ցուցակում ընդգրկվելու շանսեր ունեն Հենրիխ

Վիկն ընդունել է Արսեի մարտահրավերը

Մեքսիկացի Խորխե Արսեն, որ առաջին կիսամիջին քաշում WBO աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտում անցած շաբաթ հաղթել էր պուերտոռիկացի Վիլֆրեդո Վասկես կրտսերին, մարտի ավարտից անմիջապես հետո Վախթանգ Դարչինյանի հետ ռեւանշ մրցամարտ անցկացնելու ցանկություն է հայտնել, ինչը հայաստանցի բռնցքամարտիկն ուրախությամբ է ընդունել: Հիշեցնենք, որ Վիկը 2009 թվականի փետրվարի 7-ին Արսեին տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել 11-րդ

Ամերիկա-իսրայելա-ռուսական կիսաեզրափակիչ

Կազանում շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կշարունակվի առանց Լեւոն Արոնյանի: Հայ շախմատիստի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի միջեւ քառորդ եզրափակչի հիմնական չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, եւ մրցակարգի համաձայն, նրանց միջեւ անցկացվեց նորից արագ շախմատի չորս պարտիա: Առաջինում հաջողությունն ուղեկցեց Գրիշչուկին, սակայն երկրորդ իսկ խաղում Լեւոնը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ երբ այդ օրվա նրանց երրորդ հակամարտությունն ավարտվեց

Մեր աղջիկները կսփոփե՞ն հայ շախմատասերին

Հայ շախմատասերների ամբողջ ուշադրությունը Կազանից հետո բեւեռվել է Թբիլիսիի վրա, որտեղ ընթանում է կանանց Եվրոպայի 12-րդ անհատական առաջնությունը: Վրաստանի մայրաքաղաքում երեկ չորրորդ տուրի օրն էր: Նախորդ երեք տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված եւ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւերով հանդիպում էր նույնպես միայն հաղթանակներ տոնած վրացուհի Բելա Խոթենաշվիլու հետ: Ուժեղ մրցակիցներ

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՈՒՄ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի նորընտիր դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ բացառիկ մի իրադարձություն. պարոն Դավթյանը, մայիսյան հաղթանակներին ընդառաջ, հրավիրել էր տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանին, ով արցախյան պատերազմի ժամանակ «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկներից է եղել, ֆակուլտետում իրականացնելու Սուրբ Հարությանը հաջորդող տնօրհնեքի արարողություն: Ուսանողները եւ պրոֆեսորադասախոսական կազմը մեծ խանդավառությամբ

Երիտասարդներն ու եկեղեցին

Այսօր Վայոց ձորի Եղեգիս գյուղում ACTIVE CITIZENS ծրագրի շրջանակում մարզի երիտասարդները նախաձեռնել են Զորաց եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները: Սա ծրագրի շրջանակում անցկացվող 6 միջոցառումներից մեկն է միայն: Ծրագիրը ֆինանսավորում է Բրիտանական խորհուրդը: Մասնակցում են Վայոց ձորի մարզի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ ՏԻՄ ներկայացուցիչները: Հավելենք, որ Զորաց

Հեղինակային իրավունքները՝ պարարվեստում

Ըստ ճանաչված արվեստագետ եւ պարուսույց Արտաշես Կարապետյանի՝ դրանք առայժմ հաճախ են ոտնահարվում Պարն արվեստի ձեւերից է, որի գեղարվեստական կերպարի ստեղծումը շարժումն է ու մարդու մարմնի դիրքերը: Այն ծագել է տարբեր շարժումներից ու ժեստերից, որոնք կապված են եղել աշխատանքային զանազան պրոցեսների հետ: Այնուհետեւ, աստիճանաբար փոփոխելով պարային շարժումները, նրանք ընդհանրացան, եւ արդյունքում ձեւավորվեց պարային արվեստը: Ամեն մի

ԳՅՈՒՄՐՎԱ «ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ»

Ժ. Անանյանի հայտնի կատակերգությունը՝ այլ մեկնաբանմամբ 1972թ.-ից մինչ օրս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում է եւ շարունակում է պահանջարկ վայելել Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» կատակերգությունը, որն իսկապես լեգենդար է դարձել անվանի դերասաններ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի, Ստեփան Հարությունյանի, Մարիամ Ղազարյանի, Բորիս Պեպանյանի դերակատարումներով: Օրերս հիշյալ կատակերգության իր տարբերակը Մայր թատրոնի

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ երկրի՝ մեծությամբ երրորդ կուսակցությունը՝ «Ազգայնական շարժումը» հայտնվել է աղմկալի սեքսուալ սկանդալի կիզակետում: Վերջին մի քանի օրերին թուրքական մի շարք կայքերում հայտնվեցին կուսակցության միանգամից չորս ղեկավար անդամներին, այդ թվում՝ «Ազգայնական շարժման» փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզին (նկարում) պատկերող տեսագրություններ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Թաքնված տեսախցիկների օգնությամբ կատարված այս տեսագրություններում

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հրաժարվել է աշխատավարձ ստանալ մինչեւ հունիս եւ մինչեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ճգնաժամի ավարտը: Այդ մասին հաղորդում է news.am- ը: Երկրի վարչապետը հստակեցրել է, որ խոսքն այն պահի մասին է, երբ պարզ կլինի, թե ինչպես լուծել Ֆուկուսիմայի խնդիրը: Այս ողջ ընթացքում նա պատրաստվում է ապրել միայն խորհրդարանի պատգամավորի աշխատավարձով, հայտնում է AFP-ն: Կանի

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Եգիպտոսի զբոսաշրջության նախկին նախարար Զուխեյր Գարրանան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ եւ դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Նախաքննության տվյալներով, զգալիորեն իջեցված գներով պետական հողատարածքների օգտագործման համար զբոսաշրջությամբ զբաղվելու թույլտվություն տալով՝ նա փոշիացրել է բյուջեի մի քանի միլիոն դոլար: Նույն աղբյուրի փոխանցմամբ, դատարանը եւս 15 օրով երկարաձգել է երկրի

Ղրղըզստանը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում

Ղրղըզստանի իշխանությունները ՆԱՏՕ-ին խնդրել է օգնել իր երկրի սահմանների ամրապնդմանը, ինչին Հյուսիսատլանտյան դաշինքը, որը մտահոգված է Աֆղանստանի հետ սահմանակից Կենտրոնական Ասիայում անկայունությամբ, ըմբռնումով է արձագանքել: Reuters-ի մատուցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը երեքշաբթի օրը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւայի հետ: «Մշակվել են ՆԱՏՕ-ի կողմից սահմանապահ զորքերին աջակցություն

Կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

BBC-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Վալերի Ամոսը հանդես է եկել Լիբիայում մարտական գործողությունները դադարեցնելու կոչով՝ կանխելու համար այդ երկրին սպառնացող հումանիտար ճգնաժամի ծավալումը: Ամոսը, ով գլխավորում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է, թե լիբիացի ապստամբների կողմից վերահսկվող Միսրատա նավահանգստային քաղաքում ջրի եւ սննդամթերքի պակաս կա: Վերջին երկու ամիսներին դեպի քաղաք տանող

ԼՎՈՎԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Ուկրաինայի Լվովի մարզի նահանգապետ Միխայիլ Ցիմբալյուկը (նկարում) հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»: Համաուկրաինական «Ազատություն» միության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հենց իրենք են «հասել» պաշտոնյայի հրաժարականին։ Ավելի վաղ «ազատականները» նահանգապետին պատասխանատու էին համարել մայիսի 9-ին Լվովում տեղի ունեցած բախումների եւ անկարգությունների, ինչպես նաեւ քաղաքում կարմիր դրոշներով հանրահավաք անցկացնելու համար: Նրանք խոստացել

Պատգամավոր, բայց առանց աշխատավարձի

Երիտասարդական խորհրդարանի ապագա պատգամավորներին նախապես զգուշացնում ենք. ԱԺ-ն չի խրախուսելու երիտասարդ պատգամավորների՝ թիկնապահներով «ման գալը»: Երեկ «Առավոտի»՝ երիտասարդնե՞րն էլ են թիկնապահներով շրջելու հարցին այսկերպ պատասխանեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս տարվա մարտի 28-ի որոշմամբ ստեղծվել է

Ինքնագլուխ հարցումներ

Բժշկականի ուսանողուհին առանց ԿԳ նախարարությանը տեղյակ պահելու՝ դպրոցներում հարցաթերթիկներ է տարածում Օրերս Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները լրացրել են ինչ-որ հարցաթերթիկներ, որոնցում եղել են սեռական բնույթի եւ ընտանիքի սոցիալական վիճակների մասին հարցեր, օրինակ՝ հարո՞ւստ եք, թե՞ աղքատ, ամսական եկամուտի չափը, դաշտանային շրջանը սկսվե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցերը դպրոցի աշակերտների ծնողների շրջանում մեծ

40 ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԴՊՐՈ՞Ց

Կամ ինչո՞ւ է հայ ծնողը գումար տալիս, որ հայ երեխան հայերեն կրթության չստանա ՀՀ հանրակրթական դպրոցների հետ կողք կողքի ավանդաբար գործել են այնպիսի հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք ունեցել են ռուսերեն ուսուցմամբ դասարաններ: Դրանք այժմ էլ շարունակում են գործել: Ըստ ԿԳ նախարարության մշակած «Սովորողների ընդունելության կարգի»՝ այսօրինակ դասարաններում իրավունք ունեն սովորելու օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ, ռուս

ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆԱՉԱՌ ՉԷՐ

Բաց նամակ ՀՀ Վճռաբեկ դատարանի  նախագահ Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանի հարգելի նախագահ՝ պարոն Արման Մկրտումյան, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 14.10.1010թ. Լ. Քոսյանի հայցն անհիմն կարգով մերժել է: Հայտարարում եմ, որ դատարանի վճիռը միանշանակ անարդարացի է: Պարզաբանեմ՝ ինչու: 1. Դատարանը խախտել է ՀՀ քաղ.դատ.օր-ի 45-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, փորձագետին

Մայիսի 9-ը՝ մարզերում

Մեծ հայրենականի հաղթանակի 66 եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձների առթիվ մարզերում միջոցառումներ են եղել: Գեղարքունիքից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 5400 հոգի, զոհվել է 2730-ը, այսօր ողջ է 250-ը: Մարզի որոշ համայնքների ղեկավարներ վետերաններին դրամական պարգեւներ են տվել: Կարմիրգյուղում Մեծ հայրենականում ընկածների, արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողների կողքին բացվել է Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող արձան:

Զարգացում՝ «Աստիճաններով»

Հայ-վրացական անդրսահմանային համագործակցության խնդիրները եւ հեռանկարները 2009 թվականին Վրաստանից Հայաստան է ներմուծվել ընդամենը 34,7 միլիոն դոլարի վրացական ապրանք, որը կազմում է Վրաստանից արտահանման 1.6 տոկոսը, իսկ Հայաստանից Վրաստան՝ 47,5 միլիոն դոլարի ապրանք, որը Հայաստանից արտահանման 4,7 տոկոսն է: Վրաց-հայկական սահմանային անցակետերից միայն Բագրատաշենի անցակետն է հագեցած մաքսային կշեռքով: Նինոծմինդայի սահմանային անցակետում կշռվում են մինչեւ 700

ԿՐԿԻՆ ԿԱՆԱՉԻ ՀԱՇՎԻՆ

Կապանում ծաղկած ծառերը կտրել են ավտոտնակ կառուցելու համար Կապանի բնակիչ Կիմա Մարտիրոսյանը դժգոհ է Կապանի քաղաքապետարանի կայացրած որոշումից: Ըստ բնակչի՝ քաղաքապետարանի մի որոշումով իր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծված կանաչապատ գոտու մի հատվածը տրվել է իրենց շենքի մեկ այլ բնակչի՝ ավտոտնակ կառուցելու նպատակով: Կիմա Մարտիրոսյանը բուժհաստատությունում էր, երբ ընտանիքի անդամները զանգել եւ տեղեկացրել են, որ տարածքի

ՄԱՀԱՑԵԼ Է

Գիշերը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ-Հովտաշատ ճանապարհին բախվել է գետի պատնեշին, ինչի հետեւանքով 30-ամյա վարորդը տեղում մահացել է:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930