Օրվա լրահոսը
Շինարարները մեր բարեկամներն են
Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, կառավարության որոշմամբ, «Նորաշեն» ընկերությանը կտրամադրվի $500 հազարի բյուջետային երաշխիք: Այս որոշման առնչությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին: Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են:
«Մտածում ենք շրջակա միջավայրի մասին»
Մոտ 6 ամիս առաջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրեց «Լիցք» համակարգը, որի միջոցով բաժանորդները հնարավորություն ունեցան առանց լիցքավորման թղթե քարտ գնելու, մոտակա վաճառակետում կանխիկ վճարման միջոցով լիցքավորել իրենց հեռախոսահամարները: Կանխավճարային քարտի հաշիվը վերալիցքավորելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը 50 դրամն է, իսկ հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը՝ 90 հազար դրամ: «Լիցք» համակարգի միջոցով վերավաճառողը՝ դիլերը, օպերատորից ստանում է որոշակի քանակության
«ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ոչ մի պայթյուն չի եղել»
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի կարծիքով, իրենք առիթ չեն տվել, որ ԲՀԿ-ն մանդատները վայր դնի: «Ես երբեւէ չեմ լսել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ խնդրում տարաձայնություն ունենա մեր խմբակցության հետ: Տարաձայնությունը վերաբերում է միայն որոշակի քննարկվող հարցերի: Մասնավորապես, երեկվա նիստում ավագանու գործունեության կանոնակարգում փոփոխություն կատարելու հետ կապված՝ մեր խմբակցությունն ուներ իր կարծիքը, «Բարգավաճը»՝
ԳՆԱՃ ԿԱ, ՄԵՂԱՎՈՐԸ՝ ՉԿԱ
Թե ներկրողները եւ թե վերավաճառողները հավաստիացնում են, որ ապրանքների թանկացման մեղավորը իրենք չեն Վերջին շրջանում պարենային ու ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված գնաճի մեղավորները, ըստ մանրածախ առեւտրի կետերի սեփականատերերի, ապրանք մատակարարող ընկերություններն են: Ներմուծող տնտեսվարողներն էլ թանկացումները պայմանավորում են մաքսատուրքերի փոփոխությամբ, դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, ոմանք էլ՝ միջազգային շուկայում գների փոփոխությամբ: «Առավոտի» հրապարակումներում արդեն անդրադարձել ենք,
Նախագահը կկիրառի՞ Խրուշչովի փորձը
Պատգամավորները քննարկեցին պետբյուջեն ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը 2010-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ մեր երկրի տնտեսության վիճակի պատճառը այնքան էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէ. «Բուն պատճառը Հայաստանում գոյություն ունեցած տնտեսական ճգնաժամն է, պարզապես համաշխարհային տնտեսական ճգնաժամը հնարավորություն տվեց մեղքը բարդել այդ միջազգային ճգնաժամի վրա, մինչդեռ դեռ անցած տարի արդեն երեւում էր, որ մենք լուրջ
«ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Վստահ է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը – Արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում կանգառային վիճակում է, եւ մեր հասարակության եւ քաղաքական դաշտի համար պարզ չի, թե ինչ է կատարվում Թուրքիայի խորհրդարանում, ե՞րբ են իրենց դիրքորոշումը ներկայացնելու: ՀՀ իշխանությունները արդյոք սրտատրո՞փ են սպասում վավերացմանը, թե՞ արդեն դուք էլ եք անտարբեր դարձել: – Դեպքերի զարգացումն այնպիսին էր, որ
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱՆ
ՀՀ ոստիկանությունը երեկ «տաք հետքերով» ձերբակալել է նոյեմբերի 19-ին սպանված, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ մեղադրվող անձին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ այս սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ու ձերբակալվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Վերջինս 2009թ. հունիսի 20-ին
ԴԱՐՁՅԱԼ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՐԵՎԸ
Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԹԻԿՈՒՆՔԸ»
Ըստ էության՝ այսպես է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը բացատրում, թե ինչու վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ական: – 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի ՀՀԿ-ական թեկնածուներից նախընտրեց անկուսակցական Տիգրան Սարգսյանին, թերեւս փորձելով ցույց տալ, թե չի առաջնորդվում կուսակցական մոտեցումներով: Այժմ Տիգրան Սարգսյանն էլ դարձավ ՀՀԿ-ական, ինչպես եւ Հայաստանում առանցքային այլ պաշտոնները զբաղեցնողները:
ՆՐԱՆ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍ Է ՏՐՎԵԼ
Սերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը երեկ յուրովի են մեկնաբանել նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ու ՀՀ ԱԺ նախկին նախագահ, իսկ այսօր անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Արամ Մանուկյանը, որը երեկ հյուրընկալվել էր «Դուպլեքս» ակումբում, բացատրել
ՉԱՐԻՔԸ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է
«Կարծեմ՝ դեռեւս 18-րդ դարում Էդմունդ Բըրքն է ասել. «Չարիքը ծաղկեցնողը մեկն է` լավ մարդկանց անգործությունը»: Ուրեմն՝ մեզ մնում է միակամ, գործուն մասնակցությամբ եւ քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ արմատախիլ անել չարիքը, որը լրջորեն սպառնում է Ավետյաց երկրի ու նրա ժամանակակից սերունդների ապագային»: Մոտ երկու տարի առաջ ասված Րաֆֆի Հովհաննիսյանի այս բառերի տակ, հավանաբար, կարող են ստորագրել
Նոյեմբերի 19
ԽՈՅ (21.03-20.04)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր
ՄՈՒԳ ՇՈԿՈԼԱԴԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է ԿՆՃԻՌՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը: Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի «European Dermatology London» մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից եւ նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ
ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ՝ ԸՆԴԴԵՄ ՄՈՐՄՈՆՆԵՐԻ
Բազմակնությունը խրախուսող կրոնական աղանդի 12 անդամներ կանգնել են ամերիկյան դատարանի առաջ: Դատական քննությունը վերաբերում է աղանդի անդամների ծնողական իրավունքների պահպանմանը: Կես տարի առաջ ոստիկանները «ռեյդ» էին կատարել աղանդին պատկանող ագարակում, որտեղից դուրս է բերվել եւ մանկատուն տարվել 400 երեխա: Ինչպես նշում է միջազգային մամուլը, այդ դատավարությունը կդառնա ամերիկյան եւ հնարավոր է նաեւ համաշխարհային պատմության մեջ
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկացի հոգեւորական Դերըլ Բեսթը հրշեջ մեքենան վերածել է հարսանեկան մատուռի: Անիվների վրա գտնվող մատուռը եկեղեցու սպասավորը կոչել է իր ազգանվամբ՝ ոչ թե իր անունը հավերժացնելու համար, այլ, որ «Best» թարգմանաբար նշանակում է «լավագույն»: Ապակե նախշերով մատուռում տեղադրված է հնչյունային համակարգ՝ զարդարված երգեհոնի նմանությամբ: Դրա հետնամասում խորանն է, որի մոտ նորապսակները երդվում են հավատարիմ լինել միմյանց:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
Բայց ակումբային բիզնես չկա Վաղը ակումբային կյանքի սիրահարների համար վերջապես պարզ կդառնան «Գեոմետրիա Արմենիա» ընկերության նախաձեռնած «Geometria Awards 2009» ակումբային մրցանակաբաշխության հաղթող ակումբների ու վերջինների հետ պարբերաբար առնչվող «ակումբամոլների» անունները՝ «Best Club 2009», «Best DJ 2009», «Clubber 2009», «Clubbergirl 2009», «Best Party 2009», «Best event’s partner 2009» եւ այլ նոմինացիաներում: Ըստ միջոցառման կազմակերպիչ, «Geometria.ru» նախագծի
«Աշնանային պոեզիան»՝ Զորյանի տուն-թանգարանում
Նոյեմբերի 12-ին Ստեփան Զորյանի՝ Վանաձորում գտնվող տուն-թանգարանում կազմակերպվել էր «Աշուն է, անձրեւ…» միջոցառում՝ Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի ու տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ գրողի 120-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Այն վարում էր Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցի ասմունքի խմբակի ղեկավար Իվան Անտոնյանը: Միջոցառումը բացվեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանի՝ աշնան թեմայով գրված մի բանաստեղծությամբ: «Տարվա բոլոր
Երիտասարդ բեմադրիչները բանավիճեցին
«Մենք չունենք թատերագիտական դպրոց: Թատերագիտությամբ ով ասես զբաղվում է՝ բանասեր, չստացված ռեժիսոր, չստացված դերասան, եւ բոլորին թվում է՝ այդ դաշտը խոպան է, ու իրենք այդ բնագավառում գիտակներ են: Եթե թատերագետները չեն զբաղվում թատերագիտությամբ, ինչի՞ համար են թատերագիտական կուրսերը»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում հարց տվեց բեմադրիչ Կարեն Խաչատրյանը՝ խոստովանելով, որ այս ամենը հասկացավ Երիտասարդ թատերական
Ֆիզկուլտուրան որոշ բուհերի պետք չէ
Արվեստի բուհերում ֆիզկուլտուրա առարկան երկրորդական է, որոշ բուհերում էլ փակվում են ֆիզիկական դաստիարակության ամբիոններ: Հին հույները կարծում էին, որ բանահյուսությունը զարգացնում է միտքը, երաժշտությունը՝ փխրեցնում հոգին, իսկ այդ ամենից հետո պետք է «կրթել» նաեւ մարմինը: Այն, ինչ անհրաժեշտ էր հին հունական հասարակությանը, պարզվում է՝ 21-րդ դարի հայաստանյան պայմաններում այնքան էլ հեշտ իրագործելի չէ: Այս անգամ
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՎԻԿՆ ՈՒ ՍՅՈՒԶԻՆ
Մեր անվանի մարզիկները լրատվամիջոցների ուշադրությանն արժանանում են միայն իրենց հերթական պատասխանատու մրցելույթի նախօրեին, իսկ լավագույն դեպքում՝ դրանից մի քանի օր առաջ: Բացառություն չեն նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վախթանգ Դարչինյանն ու Սյուզի Կենտիկյանը: «Առավոտը», որ պարբերաբար մարզասերներին տեղեկացնում է նրանց առօրյային, օրերս հերթական հեռախոսազրույցն ունեցավ չեմպիոնների, նրանց մարզիչների եւ հարազատների հետ: Վիկը ներկայումս Ավստրալիայում նախապատրաստվում
«ԲԱՄԲԻՌՆ» ՈՒ «ՖՈՏՈՍԸ»՝ ՆՈՒՅՆ ՀԱՄԵՐԳՈՒՄ
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գերմանիայի շաբաթները մոտենում են ավարտին։ Ամբողջ Հայաստանում տեղի ունեցած ավելի քան 40 միջոցառումներից հետո անց է կացվում վերջին խոշոր միջոցառումը՝ ռոք համերգ Համբուրգից ժամանած «Ֆոտոս» (Fotos) ռոք խմբի մասնակցությամբ, նոյեմբերի 19-ին, Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում։ Ծրագրի սկզբում որպես հատուկ հյուր հանդես
ՆՈՐ ՖԻԼՄ՝ «ՔԱՆՈՆ»
Նոյեմբերի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Հայ հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված հերթական՝ «Քանոն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակը եւ պրոդյուսերը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ղեկավար Ռիտա Շառոյանն է: Բեմադրությունը Արմեն Ռոնովինն է, ֆիլմում նկարահանվել է քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը: Հիշեցնենք, որ «Հայ հնագույն նվագարանների» նախորդ ֆիլմերն էին «Ծիրանի փողը» եւ «Քամանչան»: Հիշեցնենք, որ «ՀայԱրտը»
Մրցույթը առանձնահատուկ է լինելու
Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի ղեկավարությամբ հայտարարել է էստրադային երգի երիտասարդ կատարողների մրցույթ: «Առավոտի» հետ զրույցում մրցույթի համակարգող Արմինա Դարբինյանն ասաց, որ մրցույթի նախընտրական փուլն արդեն ավարտվել է: Երկօրյա լսումներից հետո մոտ 100 դիմորդից մրցույթին կմասնակցի լավագույն 20-ը: Առաջին փուլում, որը դեկտեմբերի 12-ին է, մասնակիցները կկատարեն Ա. Բաբաջանյանի երգերից, 2-րդ փուլին՝ դեկտեմբերի
«Հայաստանի մասին ոչինչ չգիտենք»
«Արաքսի ձախ ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի համանախագահ Սերդար Դինլերը: «Մենք Հայաստանի մասին ոչինչ չգիտենք, մեզ ժամանակ տվեք ուսումնասիրելու պատմությունը»,- օրերս Մոսկվայի տանը կայացած «Արաքսի ձախ ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի շնորհանդեսի ժամանակ այսպես արտահայտվեց թուրք գործարար, ֆիլմի համահեղինակ Սերդար Դինլերը: Ֆիլմը ստեղծվել է թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի, Մարքեթինգի հայկական
ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ
Էստրադային երգի նորարար Ամիրխանյանը Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց ճանաչված կոմպոզիտոր, քաղաքական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակը: 1960-ականներին իր մեղեդային եւ ուրույն կառուցվածքով, նուրբ ու քնարական երգերով նշանավոր դարձած արվեստագետը խորհրդային էստրադային երգի նորարարներից եղավ, նպաստեց այն բանին, որ «թեթեւ» ժանրը բեռնավորվեց բովանդակային նոր դրսեւորումներով: «Աշնան մեղեդի», «Այնպես ուզում եմ», «Հայի աչեր», «Ո՞ւր եք, տղաներ»
ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել վերանայել առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին որոշումը: Աբբասի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Քուշները հայտարարել է, թե Աբբասը անփոխարինելի է, երբ խոսքը գնում է Իսրայելի հետ բանակցությունները վերականգնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, Քուշներն այս օրերին գտնվում է Մերձավոր Արեւելքում, որտեղ նախատեսված են բանակցություններ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ, ՑԽԻՆՎԱԼ ԵՎ ՍՈՒԽՈՒՄ
Բելառուսի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երեկ ժամանել են Վրաստան, Աբխազիա եւ Հարավային Օսեթիա՝ այդ տարածաշրջաններում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Այցը նախատեսված էր ավելի քան մեկ ամիս առաջ՝ Բելառուսի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու հնարավորությունը քննարկելու համատեքստում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, խորհրդարանական պատվիրակության անդամների մի մասը չորեքշաբթի ժամանել է Թբիլիսի եւ Ցխինվալ, մյուս մասը արդեն երեքշաբթի
ՀԱԿԵՐՆԵՐԸ «ՆՇԵԼ» ԵՆ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Երեկ՝ Լատվիայի անկախության օրը (91 տարի առաջ Լատվիայի Հանրապետությունը անկախություն էր հռչակել), կոտրվել է երկրի նախագահ Վալդիս Զատլերսի կայքէջը: «Lenta.ru»-ի մատուցմամբ, հակերները կայքէջում տեղադրել են ուղերձ, որում մասնավորապես ասված է եղել՝ «Շնորհավորում ենք 91-ամյակի կապակցությամբ: Պարոն նախագահ, փրկեք երկիրը: Մինչեւ 92-ամյակը կարող ենք չձգել»: Հակերներն իրենց այս ուղերձը տեղադրել են բջջային կապի Tele2 ընկերության անունից:
Կազակները մտադիր են պաշտպանել Տիմոշենկոյի թեկնածությունը
Ղրիմի «Ուկրաինական կազակներ» կազմակերպության ատամանները երեկ որոշում են ընդունել Ուկրաինայում սպասվող նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը: «Lenta.ru»-ի մատուցմամբ, համապատասխան որոշում այս կազմակերպությունն ընդունել է Սիմֆերոպոլում տեղի ունեցած «կլոր սեղանի» քննարկման արդյունքում: Տիմոշենկոյի թեկնածությանն աջակցելու հարցում Ղրիմի իրենց գործընկերներին համոզելու համար, ըստ աղբյուրի, Ղրիմ են այցելել Լուգանսկի կազակները: «Լուգա Կիյ» կազմակերպության գերագույն ատաման Վալենտին
Իրանում հինգ ընդդիմադիր մահապատժի է դատապարտվել
Իրանում մահապատժի է ենթարկվել հունիսին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած՝ քաղաքի զանգվածային ակցիաներին մասնակցած 5 անձ: «CNN»-ի փոխանցմամբ, իրանական դատարանները ամբաստանվողներին մեղադրել են ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու, Իրանի տարածքում ռումբերի պայթյուններ իրականացնելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ: Եվս 81 մարդ դատապարտվել է 6 ամսից մինչեւ 15 տարվա ազատազրկման՝ պետության շահերի դեմ գործողություններ կատարելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ