Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 19,2009 00:00

Ամերիկացի հոգեւորական Դերըլ Բեսթը հրշեջ մեքենան վերածել է հարսանեկան մատուռի: Անիվների վրա գտնվող մատուռը եկեղեցու սպասավորը կոչել է իր ազգանվամբ՝ ոչ թե իր անունը հավերժացնելու համար, այլ, որ «Best» թարգմանաբար նշանակում է «լավագույն»:
Ապակե նախշերով մատուռում տեղադրված է հնչյունային համակարգ՝ զարդարված երգեհոնի նմանությամբ: Դրա հետնամասում խորանն է, որի մոտ նորապսակները երդվում են հավատարիմ լինել միմյանց: Հոգեւորականի խոսքերով՝ ինքը պսակում է նրանց, ովքեր ցանկանում են պսակվել արագ եւ յուրահատուկ կերպով: «Շատերն են երազում, որ իրենց հարսանիքը յուրահատուկ ձեւով անցնի,- ասում է հոգեւորականը,- Ոչ թե հարսն ու փեսան են գնում եկեղեցի, այլ մատուռն ինքն է գալիս իրենց մոտ»:
«Best»-ը պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ հարմար է նորապսակներին: Հոգեւորականը ասել է, որ մի անգամ իրեն են դիմել նույնիսկ բայքերները, մի քանի անգամ էլ նա մեկնել է Իլինոյս նահանգում գտնվող Շելբիվիլ լճի ափ՝ պսակելու զույգերի: Հոգեւորականը հավաստիացրել է, որ դեռեւս հայտերի պակաս չի զգում:
Նշենք, որ իր ծառայությունների համար Դերըլ Բեսթը զույգից վերցնում է ընդամենը 200 դոլար՝ գումարած 2 դոլար յուրաքանչյուր մղոնի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել