Օրվա լրահոսը

Թուրքիան վախենում է փոխհատուցման պահանջներից

Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ Արմեն Մարությանը կարծում են, որ Հայոց ցեղասպանության հարցում անհրաժեշտ է շեշտը դնել Թուրքիայի կողմից փոխհատուցում վճարելու խնդրի վրա: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Էդիկ Մինասյանը նշել է, որ «դա հենց այն հարցն է, որից Թուրքիան ամենաշատն է վախենում»: Արմեն

Խորհրդային մոտեցումները շարունակվում են

Մարտնչող ուսանողներ եւ անպաշտպան դասախոսներ Մոտենում է ուսումնական տարվա ավարտը, գիտելիքների եւ ստեղծագործական հաջողությունների ամփոփման ժամանակաշրջանը: Ցավոք, վերջին տարիներին այն ուղեկցվում է ինչպես ուսումնական գործընթացում ընդգրկվածների, այնպես էլ ողջ հասարակության անդամների տարատեսակ մտահոգություններով: Դարեր շարունակ բոլոր ազգերի համար ավանդույթ է ձեւավորվել նոր սերնդի դաստիարակության գործում ուսուցանողի անաղարտ կերպարի քարոզչությունը: Մինչդեռ Հայաստանում 1970 թվականի սկզբից խախտելով

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԱՎԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ»

Այսպես են մտածում ճանաչված օպերային երգիչները   Վլադիմիր Բայկովն ու Ջոզեֆ Վոլվերթընը: Մայրաքաղաքում Եղեռնի զոհերի հիշատակին անցկացվող մշակութային միջոցառման միայն մեկ համերգային հայտագրի հանդիպեցինք. Հայաստանի պետական վաստակավոր երկու կոլեկտիվներ՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) եւ Ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհ. Չեքիջյան) «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 24-ին, «բաց դռներով» հրավիրում են հոգեհանգստյան պատարագի, ներկայացնելով Վերդիի

Առաջատարները պարտվել են

Ստամբուլում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվա ավարտին Հայաստանի հավաքականի առաջատարները դուրս մնացին մեդալների համար պայքարից: Համբարձում Տոնոյանը (66 կգ քաշային կարգ) եւ կանանց մրցաշարի մեր միակ մասնակիցը՝ մոսկվաբնակ Գայանե Հարությունյանը (48 կգ) մրցակիցներին տանուլ են տվել հենց առաջին գոտեմարտում, իսկ Հովհաննես Դավթյանը (60կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ) հասցրել են մեկական հաղթանակ տանել:

Պոլո. նժույգներով թիմային մարզաձեւ, որ սիրում է թե քոչվորը, թե արքայազնը

Ամբողջ աշխարհում բավական տարածված մրցաձեւ է, որը Միջազգային օլիմպիական կոմիտեն ճանաչում է որպես մարզաձեւ, սակայն օլիմպիական խաղերի ծրագիր առայժմ չի ընդգրկում: Այս խաղը ծնունդ է առել դարեր առաջ՝ Կենտրոնական Ասիայի քոչվոր ժողովուրդների մեջ եւ արդեն 6-րդ դարում մեծ տարածում գտել Պարսկաստանում: Պատմական աղբյուրները վկայում են, որ Սպահանի Նախշ-Է-Ջահան կենտրոնական հրապարակը նախկինում կառուցվել է որպես պոլոյի

Էստոնացին՝ Հայաստանի հավաքականում

Մայիսի 9-ին Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկելու է թենիսի «Դեւիսի գավաթի» եվրոաֆրիկյան գոտու երրորդ դիվիզիոնի մրցաշարը, որտեղ հանդես է գալու նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Մեր մրցակից երկրներն են Ալբանիան, Իսլանդիան, Չերնոգորիան, Անդորրան, Մակեդոնիան, Նորվեգիան, Մալթան, Սան-Մարինոն, Վրաստանը, Մոլդովան եւ Թուրքիան: Տասներկու թիմերը կազմելու են երկու ենթախումբ եւ պայքարելու են երկրորդ դիվիզիոնի երկու ուղեգրերի համար: Հայաստանի թենիսի ֆեդերացիայից

Արժանի է

«ESPN The Magazine» հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող 182 մարզիկների վարկանիշային ցուցակը, որի մեջ նշված է նաեւ Ուկրաինայի պրեմիեր լիգայի առաջնության մասնակից երեք ֆուտբոլիստի անուն՝ Կիեւի դինամոյական Մաքսիմ Շացկիխի (Ուզբեկստան), Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներ, բոլիվիացի Մարսելո Մարտինես Մորենոյի եւ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի: Շացկիխի տարեկան վաստակը $120 հազար է, Մորենոյինը՝ $ 883 հազար, իսկ

Եվրո 2016-ի մրցակիցներին կիմանանք 2014-ին

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը կանցկացվի 2014 թվականի փետրվարին կամ մայիսին: Այս որոշումն ընդունվել է օրերս Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած կազմկոմիտեի նիստում: Եվրոպայի հաջորդ առաջնությունն ընդունելու է Փարիզը, որտեղ առաջին անգամ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք է տրվելու Հին աշխարհամասի 24 լավագույն ընտրանիներին:

Տաթեւ Աբրահամյանն անցավ կիսաեզրափակիչ

Armchess.am-ը տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը Սենթ-Լյուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում շրջանաձեւ մրցակարգով ընթացած նախնական փուլում յոթ հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ, բաժանելով 2-3-րդ տեղերը, շարունակում է պայքարը Ամերիկայի չեմպիոնուհու տիտղոսի համար: Այսօր սկսվող կիսաեզրափակչից պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով, որտեղ խաղալու են նաեւ գրոսմայստերներ Կրուշը, Բագինսկայտեն եւ Զատոնսկիխ-Ֆոյշոր զույգի հաղթողը:

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՀՈՒՇԵՐԸ՝ 96 ՏԱՐԻ ԱՆՑ

Հովհաննես Կարապետյանի՝ Օննիկ Յուսուֆի «Վերածնված կյանք մը. երեւակայական եւ իրական սարսափների արանքում» վավերագրական գիրքը գրվել է 1953-1963 թվականներին: Եղեռնի ականատես Հովհաննես Կարապետյանն իր ապրումների մասին պատմել է իր ընտանիքի բարեկամներ Էդվարդ Խոջիկին, Սողոմոն Տարոնցուն, Արման Կոթիկյանին, որոնք խորհուրդ են տվել գրի առնել վերապրածը: Նա այդպես էլ վարվել է: Հովհաննես Կարապետյանն առաջին անգամ ձեռագիր տետրակները ցույց

13 ՄԻԼԻՈՆ ԵՎ 112 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Կառավարության «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով այս տարի Կապանում 13 միլիոն դրամի ծրագիր է նախատեսված: Ըստ Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի՝ աշխատանքները ապրիլ ամսվա փոխարեն մայիսից կմեկնարկեն, քանի որ ապրիլի անձրեւոտ եղանակային պայմանները թույլ չեն տալիս աշխատել: Հաստատված 10 ենթածրագրով կմաքրվեն փողոցներն ու ճանապարհները, ջրատարները, հեղեղատարները, ջրաթունելները, կբարեկարգվեն մայթերը: Ջրատարների խցանված

Անձրեւն ու Սուրբ Զատիկը խանգարեցին

Պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը (Ուլյանովը) երեկ դարձավ 141 տարեկան: Խորհրդային միության փլուզումից հետո, արդեն 20 տարի նրա ծննդյան օրը համաժողովրդական տոն ու տոնախմբություն չի դառնում, պետական մակարդակով որեւէ միջոցառում չի կազմակերպվում: Արդեն 20 տարի հայ կոմունիստները Իլյիչի ծննդյան օրը նշում են Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում՝ ուր դեռ պահպանվել է Լենինի կիսանդրին: 1997 թվականին Էջմիածնի

Հարյուր տարին՝ մեկ գրքում

1988 թվականի երկրաշարժից հետո Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի դիմացի մայթից էին բազմաթիվ ընտանիքներ ճամպրուկները կապած՝ ավտոբուսներով հեռանում, տանելով իրենց հետ ինչ կարող էին՝ նույնիսկ ներքնակներն ու անկողինը: Նախակրթարանի տնօրեն Ռոզա Վարդանյանի աչքից ոչ մի իրադարձություն չվրիպեց, գրառեց, բայց՝ չհրատարակեց: Ու հետո որոշեց անդրադառնալ պատմությանը, նրա հայրական կողմը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: 1915 թվականի ցեղասպանությանն առնչվող

ՀԱՅԵՐԻ ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է

Ավելի քան 25 տարի Ուկրաինայում ապրող Անահիտ Սարգսյանին օտարները գնահատել են, մերոնք՝ ոչ: Նա վստահ է, որ Հայաստանի երիտասարդներին հայ պահելու խնդիր կա: 1985 թվականից Ուկրաինայի Խարկով քաղաքում ապրող Անահիտ Սարգսյանը 14 գրքի, 150 երգի հեղինակ է: «Ես Հայաստանից չեմ հեռացել, ամուսնացել եմ խարկովցու հետ եւ երեւի Աստծո կամոք էր դա, որովհետեւ այնտեղ դարձա բանաստեղծ,

Ապակողմնորոշող հարցաշար

Համապատասխան հետեւություններ գործընթացի կազմակերպիչների համար Ծանոթանալով Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարի թիվ 29 համարով ներկայացված «Մանկավարժություն եւ հոգեբանություն» բաժնի բովանդակությանը, չեմ կարող չներկայացնել իմ կարծիքը մասնավորապես մի քանի ապակողմնորոշող հոդվածների մասին: «Ի՞նչ է ուսուցման մեթոդը» հարցին տրված է «Մանկավարժի եւ սովորողի ուսուցման նպատակներին ուղղված եւ որոշակիորեն կարգավորված գործունեությունը» պատասխանը (29.1): Մի՞թե

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԴՆԵԼ

Կամ՝ ինչպես բարձրացնել ուսուցման որակը Միասնական քննությունների կազմակերպման մասին կառավարության որոշումը միանշանակ արձագանք չի գտել ոչ պետական բուհերի կողմից:  Շուրջ 20 տարի ՀՀ բարձրագույն կրթական համակարգը, որպես տարբեր հիմնադիրներ ունեցող բուհերի ամբողջություն, զարգացել է անիրավահավասար դաշտում: Պետական եւ ոչ պետական բուհերը գործել են յուրաքանչյուրն իրենց բնորոշ զարգացման հնարավորություններով: Առաջինները գործել են բավականին ազատ՝ խորհրդային երկրից

ՏԱՐԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

Երեկ, ժամը 03.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 54 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Ռոբերտ Ս.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: Ռոբերտ Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

ՏԱՍՆՕՐՅԱԿ

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների համաձայն, ապրիլի 12-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 1 եւ սպանության փորձի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 83 դեպքից բացահայտվել է 77-ը, խարդախության 40 դեպքից՝ 38-ը, իսկ խուլիգանության 11 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ գողության 77 եւ կողոպուտի 2 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից

ԵՐԵԽԱՆ ՎՐԱԵՐԹԻՑ ՏՈՒԺԵԼ Է

Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ 32-ամյա Ներսես Պ.-ն «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի եւ Այգեստանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա Անի Բ.-ին, ինչի հետեւանքով երեխան ստացել է մարմնական վնասվածքներ եւ Ներսես Պ.-ի կողմից տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:

Նորից պատահար Ապրիլի 21-ին, ժ. 22. 30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից դեպի Մատենադարանի կենտրոնական մուտք բարձրանալիս առաջին շրջադարձի աջ անկյունում «Կիլիկիա» տաքսի ծառայության «Սամանդ» մակնիշի Տ 7836 համարանիշի վարորդը՝ Արթուր Գրիգորյանը, չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է բետոնե հենապատին: Մեքենայի վարորդին եւ երկու ուղեւորներին՝ Արուսյակ Հարությունյանին եւ Վարդուհի Գրիգորյանին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էր ժամանել

ՀԱՐԱԶԱՏ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՄ

Արցախյան պատերազմի ժամանակ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարդախաչ համայնքի բնակչուհի Մարուսյա Դանիելյանն ընդգրկված էր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում՝ որպես խոհարար, նա կարողանում էր սննդամթերք հասցնել դիրքեր՝ զինվորների համար: 1993թ.-ին Արարատի մարզի Նորաբաց գյուղում Մարուսյա Դանիելյանը ձեռք բերեց 800քմ հողամաս, զբաղվում էր անասնապահությամբ, պահում իր բազմանդամ ընտանիքը, բարեխղճորեն մուծում բոլոր իր հարկերը: Փոքր աղջիկն իր անսովոր ընդունակությունների

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵՔ՝ ԻՆՉՊԵՍ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Սկսած 1970թ.-ից,  ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը հայտարարված է Երկիր մոլորակի օր: Երկրի օրվա նախապատմությունը հետեւյալն է. ամերիկացի Ջոն Մարթին տեսնելով, թե ինչպես են մի թաղամաս կառուցելու համար մեծ ծառահատում իրականացնում, հայտարարել է ծառատունկ: Դրանից հետո աշխարհի շատ երկրներում սկսեցին նշել Երկրի օրը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPCW)

Կապրենք՝ կտեսնենք

Քաղաքապետարանի պաշտոնյաները վստահեցնում են, որ կեղտոտ նստարաններով ու ծակ հատակով երթուղայիններ չենք ունենա «Անձրեւային եղանակները խանգարել են, որպեսզի մոնիտորինգ անողները հասկանան՝ մեքենայի արտաքինը մաքո՞ւր է, թե՞ ոչ: Փոխարենը նկատել են, որ մոնիտորինգից հետո վարորդները սափրված են ներկայանում աշխատանքի»,- երեկ 10-օրյա մոնիտորինգի նախնական արդյունքների ամփոփման ժամանակ այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ՝ ԱՐԳԵԼՈՒՄ

Բորբոքված նշիկների դեպքում ֆիզիոթերապիայի նշանակման մասին մասնագետների հակասական կարծիքները ծնողներին խուճապի են մատնում: Վերջին տարիներին Հայաստանում, մի շարք գործոններով պայմանավորված՝ ամեն երկրորդ երեխան նշիկների հետ կապված խնդիրներ ունի: Թեեւ մեր երկրում ծնողները հաճախ թարախային անգինային մատների արանքով են նայում ու փորձում են այն իբր թե բուժել ավանդական մեթոդներով՝ դոշաբ, մեղր, ջերմիջեցնողներ, ռեհանով թեյ, ընդհուպ մինչեւ

ՆՈՐ ԳՅՈՒՂՓՈԽՆԱԽԱՐԱՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գրիշա Բաղիյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ:

ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՄԵՋ ՆԱԵՎ «ԳԱԶՊՐՈՄՆ» Է

Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 2000 խոշորագույն ընկերությունների ցանկը: Ըստ tert.am-ի, որը ներկայացրել է այդ ցանկը՝ ընտրելիս հաշվի է առնվել չորս ցուցանիշ՝ ընկերությունների շահույթը, ակտիվները, կապիտալիզացիան, վաճառքների ծավալը: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում ամերիկյան JPMorgan Chase բանկը, երկրորդը՝ բրիտանական HSBC բանկը, երրորդը՝ ամերիկյան General Electric կորպորացիան: Ընկերությունների ամբողջական ցանկը հրապարակվել է ամսագրի կայքում՝ www.for

ԵՐԿՈՒ ՏՆՕՐԵՆԻ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Մանկապարտեզներում Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվող ստուգայցերի արդյունքում երեկ երկու տնօրեն է ազատվել աշխատանքից: Ապրիլի 11–ին Նուբարաշենի թ.125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի եւ ճաշացանկի կոպիտ խախտումներ: Արդյունքում տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից: Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երեւանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը

Տաթեւն ու Նորավանքը՝ առանց «օբյեկտների»

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ազգային մրցունակության հիմնադրամի եւ միջազգային հեղինակավոր AECOM ընկերության նախաձեռնությամբ մշակված Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագիծը ներկայացվեց հանրությանը: Զբոսաշրջության հարավային միջանցքն ընդգրկում է Վայոց ձորի մարզի Արենի գինեգործական տարածքից մինչեւ Տաթեւ ու Գորիս: Մասնագետները այն բաժանել են հինգ կլաստերների՝ ներառելով Եղեգնաձորը, Սիսիանը, Գորիսը, Տաթեւը եւ Ջերմուկը:Tert.am-ի տեղեկությամբ՝ Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ

Կեսից ավելին գոյատեւում է, 1/3-ը՝ տառապում

Հայաստանում բնակչության 12%-ը վստահ է, որ իր կյանքը բարգավաճում է, մինչդեռ 54%-ը պայքարում է գոյատեւման համար, իսկ 34%-ը՝ տառապում: Համենայնդեպս, այդ են վկայում հեղինակավոր Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրությունները, որոնք ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանը: Աշխարհի 124 երկրում կատարված այդ հետազոտության նպատակն է պարզել՝ ինչպես են իրենց կյանքը գնահատում տեղաբնակները եւ ինչ են ակնկալում առաջիկա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՍԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՆՔ, ՄՅՈՒՍ ԿԵՍՆ ԷԼ՝ ՊՈՉԱՄԲԱՐ

 Ահազանգում են բնապահպանները Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընդերքօգտագործման արտոնագիր ունի մոտ 500 հանք շահագործող կազմակերպություն: Կառավարությանը մտահոգել է այն, որ հանքերի մեծամասնությունն այսօր գործում է ոչ օրինական դաշտում՝ շահագործելով գյուղատնտեսական նշանակության հողեր: Կառավարության որոշմամբ՝ այսուհետեւ հողերի սեփականատերերն եւ ընդերքշահագործողները հնարավորություն կունենան ավելի կարճ ժամկետներում (առավելագույնը՝ 2 ամսում) փոխել հողերի կատեգորիան: «Եղած հանքերը շահագործելը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930