Օրվա լրահոսը
Բացահայտվել է գողության 5 դեպք
Ապրիլի 20-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, խարդախության՝ 5 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 եւ գողության՝ 3 դեպք: Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել
Համայնքային ոստիկանություն ձեւավորելու նախաշեմին
Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման օրակարգում ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրության ստորագրումն էր: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն իր ելույթում նշեց, որ ըստ հարցումների արդյունքների՝ որոշ դրական փոփոխություններ ոստիկանության գործունեության մեջ ակնհայտ են, բայց
«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ»
Ռումինական տարբերակ-2 Ինչո՞ւ Բասեսկուի հայտարարությունն այդքան ցավագին ընդունվեց Հայաստանում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, օրերս Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Բաքվում հայտարարել էր, թե համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այս հայտարարության մեջ որեւէ նոր տարր չկա: Վերջին տասնամյակի ընթացքում հայ հանրությունը քանիցս առիթներ
ԴՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԵՂՈՒՄ
«Հայաստանի տնտեսության վիճակը կատաստրոֆիկ է»,- ըստ tert.am-ի, երեկ ՄԻԺԻ գրասենյակում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Նա ասել է, որ այս տարի Ազգային վիճակագրական ծառայության՝ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ «Դուք պատկերացնում եք, թե ինչքան են բառիս բուն իմաստով ծեծել վիճվարչության պետին, որ 0 ցույց տա, ինչքան մեծ ա եղել անկումը»,-
ԵՎՐՈՊԱՆ, ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 24-ին Թուրքիայի մի քանի քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Դիարբեքիրում եւ այլուր կկազմակերպվեն Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցառումներ: Երեկ Ստամբուլում այս մասին տեղեկացրեց ակցիայի կազմակերպիչներից՝ «Ենի Շաֆակ» օրաթերթի մեկնաբան Ալի Բայրամօղլուն: Հիշատակի միջոցառումները կազմակերպում է «Ասենք ոչ՝ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» շարժումը: Թուրք մտավորականներն այս օրերին հայտարարում են, թե հինգ կամ տասը տարի առաջ չէին կարող պատկերացնել,
ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ
Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ. – Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ
Քոքսը կրկին եկավ ու գնաց
«Մերոնքական» լորդերի այցը Հայաստան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը երեք օր Հայաստանում էր, այցելեցին նաեւ Ստեփանակերտ եւ երեկ, հայրենիք թռչելուց առաջ, պատասխանեցին լրագրողների հարցերին: Թեպետ Մեծ Բրիտանիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը փաստող
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՑԱ՞Ծ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ
Ըստ Գալուստ Սահակյանի՝ այո, իսկ ըստ ընդդիմության՝ ոչ Հանրապետականները երեկ բավականին ոգեւորված էին արձագանքում ՀԱԿ-ի ներկայացուցիչների այն պնդումներին, թե իրենք ինչ-որ հարցեր առաջ են քաշում, իսկ իշխանությունները շտապում են դրանք կատարել: Նույն ոգեւորության մեջ էր նաեւ ՀԱԿ-ը: «Արդյոք Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ իշխանությունը ընդդիմության երեք պահանջներից մեկը բավարարեց»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի
Ո՞րն է իրական երկխոսությունը
«Չի կարող իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն լինել, եթե ընդդիմությունը չի մասնակցում երկրի կառավարման համակարգին: Իշխանություն-ընդդիմություն երկխոսության նպատակը պետք է լինի մեկ հարթությունում՝ պետական կառավարման համակարգին թափանցիկություն հաղորդելը, հակառակ դեպքում՝ մնացածն իմիտացիա է»,- երեկ Մամուլի ազգային ակումբում՝ «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն
«ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՐՄԱԼ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԻ»
Ասում է ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի որոշումը Սկիզբը՝ Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանության արժանացրեց նախագահ Սահակաշվիլիի առաջարկը՝ չեղյալ հայտարարել 2006-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր արտերկրում գտնվող ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական բեռների՝ Վրաստանի տարածքով փոխադրումը: Դա եղավ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում հայ-ռուսական միջմարզային համագործակցության համաժողով էր ընթանում:
«ՄԱՐՏԻ 1-Ի» ԳՈՐԾԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործի քննությունը ամբողջությամբ կվերանայվի: Նրա փոխանցմամբ՝ երեկ Հատուկ քննչական ծառայության պետի մոտ տեղի է ունեցել օպերատիվ քննարկում՝ նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ օրվա հանձնարարականի պահանջները կատարելու ուղղությամբ: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերանայել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՏԺԺՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ
Երեկ ամբողջ համացանցը կամ գոնե դրա ռուսական եւ հետխորհրդային կայքերն ու «Ֆեյսբուքը» ողողված էին YouTube կայքում հայտնված տեսանյութով, որի գլխավոր «դեմքերն» էին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու հայազգի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: Նրանք մասնակցում են ինչ-որ «փարթիի», որտեղ Մեդվեդեւը պարում է անցյալ դարի 80-ականների վերջի ամենահայտնի հիթերից մեկի՝ «Կոմբինացիա» խմբի «American Boy» երգի հնչյունների ներքո:
ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Բուսական յուղերը (ձեթ) մարդու օրական սննդակարգում անփոխարինելի են եւ պարտադիր: Չռաֆինացված (չզտված) ցանկացած տեսակի բուսական յուղ իր բաղադրության մեջ պարունակում է անփոխարինելի չհագեցած ճարպաթթուներ, վիտամիններ, կենսաբանական ակտիվ նյութեր, վիտամիններ, օրինակ՝ վիտամին A-ն միայն լուծվում է եւ օրգանիզմի կողմից յուրացվում է ճարպի (յուղի) մեջ: Դրանք կոչվում են ճարպալույծ վիտամիններ: Անփոխարինելի ճարպաթթուները կոչվում են նաեւ վիտամին F,
ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԱԶԵՑՆԵԼ
Օրական 3 բանանը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը, հայտարարում են բրիտանացի եւ իտալացի գիտնականները: Այն կհարստացնի սննդակարգը կալիումով` դրանով իսկ նվազեցնելով ուղեղում թրոմբների առաջացման հավանականությունը՝ 21%: Մասնագետների կարծիքով՝ հարյուրավոր ինսուլտներ հնարավոր կլիներ կասեցնել պարզապես սննդակարգը փոխելով: Բացի բանանից, ճնշումը կարգավորել կօգնեն նաեւ ընկույզը, սպանախը, կաթը եւ ոսպը: «Journal of the American College of
Անունները նշանակություն ունեն
Անուններն ունեն հատուկ էներգետիկա Մարդկանց անունների հետ կապված բազմաթիվ լեգենդներ միշտ էլ եղել են եւ այսօր էլ դեռ շարունակվում են հյուսվել: Օրինակ, հայտնի է, որ միեւնույն անունը կրող բազմաթիվ մարդկանց ոչ միայն ճակատագրերը, այլեւ բնավորության գծերը կարող են նման լինել: Կան մարդիկ, որ իրենց մահացած հարազատների անուններով երբեք չեն կնքում իրենց երեխաներին, որովհետեւ մտածում են,
«ԹՈՂԵՄ ԳՆԱՄ ՀՈՐՍ ՏՈՒՆ»
Հայաստանում ամուսնալուծվողները շատանում են, հիմնականում՝ փողի պատճառով «Հայտարարում եմ ձեզ ամուսիններ: Շնորհավորում եմ»,- զագսի աշխատակցի այս խոսքերը ողջ 2010-ի ընթացքում Հայաստանում լսել է մոտ 18 հազար ամուսնական զույգ: Ամուսնանալիս եւ զագսի վկայականի համար ստորագրելիս ոչ ոք չի պատկերացնում, որ կարճ ժամանակ անց կարող է նույն ոգեւորությամբ ստորագրեն ամուսնալուծության փաստաթղթերը: Մինչդեռ, վիճակագրական փաստերը ցույց են տալիս,
«ԵՐԲ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԵՍ ԻՆՁ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հայաստանում ֆուտբոլի տարածումն ու առաջընթացը կախված է ենթակառուցվածքների ստեղծումից եւ երկրի ամբողջ տարածքում խոտածածկով խաղադաշտերի խնդրի վերացումից Սկիզբը՝ – ՀՀ առաջնության 1-ին խմբում հանդես են գալիս բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը: Դա՞ չէ պատճառը, որ բարձրագույն խմբի թիմերի քանակը չի ավելանում: – Բարձրագույն խմբի թիմերի քանակը կարելի է ավելացնել մեկով կամ երկուսով: Բայց
Ցեղասպանությունը՝ ստամբուլյան էկրանից
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնից տեղեկանում ենք, որ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է տարբեր ազգությունների մարդկանց պատմությունները, որոնց միավորում է բազմամշակույթ Ստամբուլը: Այն կազմված է հինգ խաղարկային նովելներից, որոնց ռեժիսորները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ հայ, հույն, հրեա, պաղեստինցի եւ թուրք: Ամբողջ նախագծի պրոդյուսերը Հուսեյն
11 անուն գիրք՝ տարելիցին
Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԵՊՀ-ի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում հրատարակված Հայոց ցեղասպանության թեման արծարծող միանգամից 11 անուն գրքերի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկայացված էին Գոնսալո Հ. Գուարչի «Հայոց կտակ», Ստեփան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության պատմություն (1-3-րդ հատորներ)», Հրաչիկ Սողոմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներով», Վահան Բայբուրդյանի «Օսմանյան կայսրության պատմություն», Ստյոպա Պետոյանի «Թուրքերը թուրքերի մասին (1-ին հատոր)», Ստեփան Պողոսյանի «Թուրքերը
«Սթեյջ 7»-ի նախաձեռնությունը
«Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը՝ առանց աջակիցների Ապրիլի 24-ին ընդառաջ՝ նորաստեղծ «Սթեյջ 7» արտիստների եւ գրողների համագործակցության կենտրոնի եւ դերասան Արտաշես Ալեքսանյանի նախաձեռնությամբ բեմադրվել է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հայերի դատը մարդկության դատն է» թատերական ներկայացումը: Սցենարի հեղինակն ու բեմադրիչը Ա. Ալեքսանյանն է: Ըստ նրա, բեմադրության նպատակը հանրությանը ի վերջո հասկացնելն է, որ բավական
«ՔԱՄԱՆՉԱՆ»՝ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ
Թուրքիայում այն ուրիշ բովանդակություն է ձեռք բերել Ըստ Ստամբուլի «Եղբայրական երգեր» խմբի ակորդեոնահար Սարո Ուստայի, հայկական արմատները պահելն առաջնահերթ խնդիր է: Ստամբուլում հիմնադրված «Քարդեշ Թյուրքյուլեր» («Եղբայրական երգեր») խումբը հայտնի ավանգարդ ֆոլք ոճի երաժիշտ Արտո Թունչբոյաջյանի հետ համատեղ թողարկել է նոր ձայնասկավառակ, որի շնորհանդեսը կայացավ օրերս՝ Ստամբուլում: Սկավառակում տեղ գտած թուրքերեն, քրդերեն, չեչեներեն, եզդիերեն, զազայերեն 16
ՌԴ-Ն ԴԵՄ Է ԵՄԵՆՈՒՄ «ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒՆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Եմենի իշխանություններին եւ նրանց դեմ հանդես եկող ընդդիմությանը զսպվածության եւ երկխոսության կոչ է արել: Սակայն, բացի այդ կոչերից, Նյու Յորքում տեղի ունեցած ԱԽ նիստում որեւէ այլ կառուցողական որոշում այդպես էլ չի ընդունվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե՝ ըստ որոշ դիվանագետների, Ռուսաստանը հանդես է գալիս ավելի վճռական գործողությունների դեմ: Մոսկվայի փաստարկներն
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Սիրիայում շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների արդյունքում երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադը զիջումների է գնում եւ իրական բարեփոխումներ կատարում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությանը: Դեռ երեքշաբթի օրը Սիրիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել մոտավորապես 50 տարի շարունակվող արտակարգ դրությունը, որը սահմանափակում էր քաղաքական իրավունքները. սա ընդդիմության հիմնական պահանջներից
Միշել Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրորդ փորձից հետո
«Boeing 737» ինքնաթիռը, որում եղել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման, ստիպված է եղել ընդհատել վայրէջքը Վաշինգտոնի օդանավակայանում, ենթադրաբար՝ ցամաքային ծառայության դիսպետչերի սխալի պատճառով: BBC-ի մատուցմամբ, վայրէջք կատարելիս Միշել Օբամայի ինքնաթիռը 5 կմ-ից պակաս հեռավորության վրա է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռից՝ այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայության նորմատիվների համաձայն, նույն
Փարիզում հանդիպում են Սարկոզին եւ Ջալիլը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է Լիբիայի ընդդիմության առաջնորդ Մուսաֆա Աբդել Ջալիլի հետ: Այդ մասին հաղորդում է reuters-ը՝ հավելելով, թե հյուսիսաֆրիկյան այդ երկրում արդեն երրորդ ամիսը շարունակվող հակամարտության մեջ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենում: Լիբիայի գործող նախագահ Մուամմար Քադդաֆիի զորքերի եւ ապստամբների միջեւ զինված հակամարտությունը փակուղի է մտել, եւ հակամարտության առաջին գիծը
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ «ԹԱՍԻԲԻՆ»
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը դեմ է արտահայտվել համացանցում սահմանափակումներ մտցնելուն՝ դրանով իսկ արձագանքելով ցանցի օգտատերերի մտահոգությանը, որը հնչել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից համացանցի անվերահսկելի մուտքի վտանգների մասին դատողությունների առնչությամբ: «Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, որի մասին դուք հարցնում եք, ապա ես հնարավոր չեմ համարում ինչ-որ բան սահմանափակելը»,- reuters-ի մատուցմամբ, Պետդումայում
«ՋԱԶՎԵ»՝ ԹԱՏԵՐԱԿԱՆԻ ՄԵ՞Ջ
«Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի տարածքի որոշակի հատված վարձակալությամբ կտրվի «Ջազվե» ցանցին: Թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մազմանյանը ապրիլի 27-ին ռեկտոր կօծվի: Թատերականի մեր աղբյուրը հայտնեց, որ անշարժ գույքի առքուվաճառքի մեծ փորձ ունեցող, որ պրն Մազմանյանը բուհում հայտարարել է, թե առաջիկայում լավ է լինելու բուհի համար, որովհետեւ «Ջազվեին» տրվող տարածքից գումար է
Ֆրանսիական երգի փառատոն
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներից անմասն չեն նաեւ հայաստանյան բուհերը: Երեկ ԵՊՀ-ում անցկացվեց ֆրանսիական երգի փառատոնը, որը կրում էր «Ճանապարհորդություն Փարիզով» խորագիրը: Ինչպես նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կարինե Դավթյանը, փառատոնով կեզրափակվի համալսարանի ֆրանկոֆոնիական միջոցառումների շարքը: Միջոցառումը ներկայացման ձեւաչափով էր: Մի խումբ երիտասարդներ հայտնվել էին Ֆրանսիայում եւ շրջելով քաղաքներով՝ կատարում էին հայտնի հիթեր: Հանդես եկան Երեւանի
Գիտաժողով եւ սկանդինավցիներ
Երեկ բացվեց «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին: Գիտաժողովը կազմակերպել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) եւ կտեւի մինչեւ ապրիլի 21-ը: Օրակարգում նախատեսված են զեկույցներ հայաստանցի, շվեդ, դանիացի եւ նորվեգացի պատմաբան-հետազոտողների կողմից: Այս գիտաժողովը նպատակ ունի վերականգնելու սկանդինավյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների՝ ցեղասպանությանը վերաբերող փոքր-ինչ մոռացված, բայց կարեւոր


















































