Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

«Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով հարցին՝ երկրի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ողջամիտ ժամկետների մասով, ե՞րբ կդրսեւորվի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը դրսեւորված է մասնավորապես այն իրողությամբ, որ գնդակը անընդհատ հայտնվում է Թուրքիայի դաշտում: Եթե ընդունենք, որ Հայաստանի համար ինչ-որ առումով սպասողական վիճակում գտնվելը առաջացնում է «անհարմարություն», ապա Թուրքիան իր նախորդ քաղաքականությամբ առաջացրեց սպասելիք, որ

Նոյեմբերի 18

ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:

ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻ՞Ն ԵՔ

Որպեսզի բացահայտեք՝  կոնֆլիկտայի՞ն անձնավորությո՞ւն եք, թե՞ ոչ, պատասխանեք այս թեստի հարցերին. «այո»- 4 միավոր, «ոչ»- 2 միավոր, կամ՝ «դժվարանում եմ պատասխանել»- 0 միավոր։ 1. Կարո՞ղ եք ընկերասեր լինել նույնիսկ նրանց նկատմամբ, ում չեք հանդուրժում։ 2. Տարբեր իրավիճակներում ձեզ տարբեր կե՞րպ եք պահում, թե՞ միշտ նույնն եք: 3. Դուք տիրապետո՞ւմ եք դերասանական վարպետության կանոններին։ 4. Կարո՞ղ

Ռոք փառատոն՝ նվիրված ուսանողներին

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Առաջին անգամ այն նշվել է 1941 թ. Լոնդոնում՝ Միջազգային ուսանողական խորհրդի կողմից: Հետագայում այդ ավանդույթը շարունակեց Միջազգային ուսանողների միությունը եւ, ուսանողական այլ միությունների հետ համագործակցելով, փորձեց նպաստել, որ տոնն ընդգրկվի Միացյալ ազգերի կազմակերպության պաշտոնական արարողությունների ցանկում: Այս տարի ուսանողների օրը նշվեց 70-րդ անգամ: Հայաստանում եւս նշվեց ուսանողների օրը: Հայաստանի

Քանդակի կենդանի տրոփյունը

Արա Շիրազի արվեստանոցում Ձեռքի մի քանի հարված, ու կավը շունչ է առնում, դառնում քանդակ՝ արվեստի գործ… Բարձրահարկ շենքի մութ ու խոնավ ներքնահարկում քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցն է: Վարպետը ընդունեց մեզ մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ, ներկայացրեց իր քանդակները եւ մանրամասն պատմեց յուրաքանչյուրի պատմությունը: Արվեստանոցը մի խուլ, երկու փոքրիկ սենյակներից կազմված բնակարան է: Ներքնահարկում գտնվելու պատճառով լի

ՄՈԴԵԼԻ ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼՈՎ ՔԱՅԼԵԼԸ ՍԽԱԼ Է

Իսկ ոտքի թաթերը ներս դնելով քայլելը՝ վնասակար «Ատեքս» նորաձեւության կենտրոնի գեղարվեստական ղեկավար, խորեոգրաֆ-բեմադրիչ Միքայել Դանիելյանը մտահոգված է հայ երիտասարդության սխալ քայլվածքով, կեցվածքով: Նրա ձեւակերպմամբ, մեծամասնությունը սխալ է քայլում, իսկ երբեմն էլ՝ շատ տգեղ. «Սխալ քայլքը նախ վնասակար է առողջությանը, այն կարող է մեծ խնդիրներ առաջացնել երիտասարդների համար: Քայլվածքին պետք է հետեւել դեռ մանկուց՝ 5-6 տարեկանից,

Գոլբոլը գեղեցիկ, տղամարդկային խաղ է

Երեկ «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց գոլբոլի ՀՀ անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեց 6 թիմ Թիմերում ընդգրկված են բացառապես տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ եւ քանի որ մասնակիցների տեսողական խնդիրները տարբեր աստիճանի են, խաղից առաջ մրցողների աչքերը կապվեցին, որպեսզի հավասար պայմաններով հանդես գան: Յուրաքանչյուր թիմից խաղում է երեք հոգի: Խաղի նպատակը մրցակցի դարպասը գրավելն է: Իսկ մասնակիցները գնդակի շարժումը

Առավել քան համոզիչ հաղթանակ

Երեկ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալեց Իռլանդիայի իր հասակակիցներին: Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կայացած այդ խաղում ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի ղեկավարած մեր թիմը 4:1 խոշոր հաշվով հաղթանակ տարավ:

Նիկիտա Սիմոնյանը ՌՖՄ նախագա՞հ

ՌԴ սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերի նախարար Վիտալի Մուտկոն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարականով նոյեմբերի 23-ին վայր կդնի Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի լիազորությունները: Նոյեմբերի 24-ին Ֆուտբոլի միության նախագահի պարտականությունները կստանձնի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Սպասվում է, որ նոր նախագահը կընտրվի Ռուսաստանի ֆուտբոլի միության արտահերթ նիստի ժամանակ, հաղորդում է Newsru.com-ը: Նշենք, որ Մուտկոն Ռուսաստանի ֆուտբոլի միությունը

Դեռ լրիվ չի՞ ապաքինվել

Մոսկվայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Առաջին օրն անցկացված 14 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է դասական շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը չկրելով եւ ոչ մի պարտություն, 12,0 միավորով ստանձնել է առաջատարի դերը: Նրանից երկու միավոր պակաս է վաստակել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Իսկ ահա

Կոմպոզիտորը կմեծարվի

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին ներկա կգտնվի նաեւ ՀՀ նախագահը: Մինչ այդ երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, շնորհավորել է անվանի արվեստագետին՝ մաղթելով քաջառողջություն եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ:

10-ամյա կենտրոն

«Մայրենիի անաղարտության պահպանումը գեղարվեստի ներուժով» խորագիրն էր կրում օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված միջոցառումը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի 10-ամյակին: 1999 թ. Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի, Լեւոն Անանյանի եւ այլոց նախաձեռնությամբ հիմնադրված կենտրոնը հայոց լեզվի եւ գրականության քարոզման երիտասարդական միակ համույթն է հանրապետությունում: Արեւմտահայերենով եւ արեւելահայերենով՝ Հայաստանում

«Արաքսի ձախ ափին»

Երեկ Մոսկվայի տանը կայացել է «Արաքսի ափին» հայ-թուրքական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ստեղծվել է Հայկական մարքեթինգի ասոցիացիայի եւ Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ: «Մեր հիմնական խնդիրն էր՝ ցույց տալ այսօրվա Հայաստանը ներկայիս Թուրքիային, եւ հակառակը»,- «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում նշել է ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով, ֆիլմում բարձրացվում են մի շարք հրատապ խնդիրներ՝ կապված

Էդմոն Ավետյանի հիշատակին

Նոյեմբերի 15-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում կայացավ Նատալյա Հարությունյանի կազմակերպած համերգը՝ նվիրված մեր նշանավոր մտավորականներից մեկի՝ Էդմոն Ավետյանի հիշատակին: Նրա մասին ջերմ խոսքեր ասաց Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը, ընթերցվեց Տ. Մանսուրյանի նամակը, կատարվեցին հայ, ռուս եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:  

Գրիգորի «Արնախումի ընտանիքը»

Այս տարվա մարտին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է Գրիգոր Խաչատրյանի բեմադրած «Արնախումի ընտանիքը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Վ. Սիգարեւի: Այն օրերս ցուցադրվեց նաեւ Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում: Բեմադրության մեջ խաղում են հայտնի դերասաններից՝ Նաիրա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը, երիտասարդներից՝ Արեն Վաթյանը, Վահագն Գալստյանը, Շողեր Աթանեսյանը եւ այլք… Սիգարեւի գործերին Դրամատիկական թատրոնի դերասան

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ

Կամերային նվագախմբի երաժիշտների համոզմամբ՝ Արամ Ղարաբեկյանն իրենց նվաստացնում է Տարիներ շարունակ աշխարհի լավագույն բեմերում փայլող Հայաստանի պետական կամերային նվագախմբում (ՀՊԿՆ) ներկայումս լարված մթնոլորտ է տիրում: Կոլեկտիվի 23 անդամից 19-ը գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանից իր դժգոհությունները փոխանցելու նպատակով եղել է ՀՀ մշակույթի նախարարի մոտ, երաժիշտներից 17-ի ստորագրությամբ էլ Հասմիկ Պողոսյանին նամակ է ուղարկվել: Կամերայինի երաժիշտները որոշ

ԵՄ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Եվրամիությունը երեկ երկարաձգել է 2006թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ վիզային սահմանափակումների սառեցումը: Այդ մասին փոխանցում է «Utro.ru»-ն: Այդուհանդերձ, ԵՄ-ն որոշել է ամբողջությամբ չվերացնել դրանք՝ երկրում քաղաքական բարեփոխումների թեեւ անբավարար, բայց նշմարվող առաջընթացի պատճառով: Երեկ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարների հաստատած հայտարարության համաձայն, սահմանափակումները սառեցված կմնան

ՀԵՐԱԿԼԵՍԻ ՍԽՐԱՆՔԸ՝ ԻՐԱՔՈՒՄ

Իրաքում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ադ Մելկերտը հայտարարել է, թե 2010թ. հունվարին Իրաքում կայանալիք համընդհանուր ընտրությունների նորմալ անցկացման համար նվազագույն ընդունելի պայմաններ ապահովելու առաջադրանքն իրականացնելը հավասարազոր է Հերակլեսի սխրանքին: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զգուշացրել է, որ ընտրություններ կազմակերպել հնարավոր է, բայց լուրջ մտահոգություն է առաջացնում դրանց պատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակի սղությունը, որի արդյունքում հնարավոր է, որ

ՆՇՈՒՄ ԵՆ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵԴԱՐՁԸ

Չեխիան եւ Սլովակիան երեկ նշել են Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի անարյուն տապալման եւ «թավշյա հեղափոխության» մեկնարկի 20-ամյակը: 1989թ. նոյեմբերի 17-ին ոստիկանությունը ցրել էր Պրահայում տեղի ունեցած ուսանողական խաղաղ ցույցը, որին հաջորդած բողոքի զանգվածային երկշաբաթյա ակցիաները հանգեցրել էին կոմունիստների իշխանության տապալմանը: Եվս երեք տարի անց երկիրը խաղաղ ճանապարհով փլուզվել եւ ծնունդ էր տվել երկու անկախ պետությունների: Այսօր

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԹԵԶԸ

Վերջերս Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Universidad Complutense de Madrid) մասնակցեցի մի հետաքրքիր արարողության: Մեր հայրենակից Արթուր Արիստակեսյանի «Հայկական ցեղասպանությունը եւ միջազգային ռեակցիան» (El Genocidio Armenio (1894-1922) y la Reacciցn Internacional) դոկտորական թեզի պաշտպանությունն էր իսպաներեն լեզվով: Միայն պետք էր տեսնել բազմաթիվ թուրքերի տարբեր բնույթի գործողությունները՝ ձախողելու այդ միջոցառումը: Չնայած այդ ամենին՝ Արթուրն իրեն հիանալի դրսեւորեց: Ուսումնասիրելով

Իրանը շարունակում է իրենը պնդել

Իրանը որոշել է արհամարհել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, որում նշված է, որ Թեհրանը անպատասխան է թողել Կում քաղաքում տեղակայված միջուկային օբյեկտին առնչվող իր բազմաթիվ հարցադրումները: ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է, որ Իրանը բացատրություններ տա, թե ինչ նպատակով է ստեղծվել այդ օբյեկտը: Բայց միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասքար Սոլթանին ասել է, թե

Ռուսաստանը աշխարհի ամենակոռումպացված երկրների ցանկում է

Ռուսաստանը նախկինի նման համարվում է աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկն ու «Transparency International»-ի միջազգային կազմակերպության կոռուպցիայի համաշխարհային դասակարգման ցանկում, 180 պետությունների թվում, զբաղեցնում է 146-րդ տեղը: Այդ ցանկի 145-րդ տեղում Քենիան է, 147-րդը՝ Սիերա-Լեոնեն: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի Ռուսաստանի ցուցանիշում գրանցված աննշան առաջխաղացումը՝ 0,1 բալ, պայմանավորված է վերջերս ՌԴ-ում հակակոռուպցիոն նորմատիվ-իրավական ակտերի փաթեթի ընդունման փաստով:

Թուրքիայի վարչապետը աջակցություն է որոնում Իսպանիայում

Իսպանիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իսպանիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Նրա ասելով, ԵՄ-ում Իսպանիայի նախագահությունը կարող է դրականորեն ազդել ԵՄ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման վրա: «Yenisafak» թերթի փոխանցմամբ, Անկարան հույս ունի, որ Իսպանիան կպաշտպանի ԵՄ-ին

ՈՒՐԱՑՈՂԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ Ֆրանսիայի Նանս քաղաքի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտ 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել է՝ շարադրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով: Դպրոցը 2 օր ժամանակ է տվել Մուստաֆային, որպեսզի նա տեղեկություններ հավաքի Հայոց ցեղասպանության մասին եւ շտկի իր տեսակետները: «Մարմարայի» հաղորդմամբ՝ քոլեջի պատմության ուսուցիչը հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց ցեղասպանության եւ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆԻՆ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը նոյեմբերի 18-20-ը կազմակերպում է խորհրդաժողով՝ «Պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնախնդիրները» խորագրով: ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ «խորհրդաժողովի նպատակն է ճշգրտել պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնահարցերի բացահայտման եւ լուծման սկզբունքներն ու մոտեցումները: Համաժողովի կազմակերպումը պայմանավորված է հիմնախնդիրները քննարկելու

Անկախություն են ուզում

Ուսխորհուրդները, որոնք հիմնականում կուսակցականացված կառույցներ են եւ երիտասարդ կարիերիստների համար տրամպլին՝ դեպի քաղաքականություն, ուզում են անկախանալ: Երեկ՝ Ուսանողության միջազգային օրը, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ուսանողն այսօր» խորագրով համաժողով, որի ընթացքում հնչած զեկույցները հիմնականում ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրներին էին վերաբերում: Սակայն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ելույթի սկզբում նշեց, որ ուսանողի այսօրվա խնդիրները չեն սահմանափակվում

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԴՊՐՈՑ ԵՆ ՓԱԿՈՒՄ

Իսկ Շիրակի մարզի դպրոցի տնօրեններին մասսայաբար պաշտոնազրկում են Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ որոշում է կայացրել լուծարել Գյումրիի ամենահին՝ 55 տարվա պատմություն ունեցող դպրոցներից մեկը՝ թիվ 23-ը, որը տեղակայված է 8-րդ զինվորական կամ «Պետուշոկ» կոչվող թաղամասում եւ սպասարկում է այստեղի ինչպես հայ, այնպես էլ ռուս երեխաներին: Պատճառը, ըստ պաշտոնական մեկնաբանության, այն է, որ վերոհիշյալ կրթօջախի

ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ

Խոսք Գեորգի Սարաջեւի մասին Այս տարի երաժշտական հասարակայնությունը նշում է հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի ծննդյան 90-ամյակը, բազում տաղանդներով օժտված մի երաժշտի, որն անջնջելի հետք թողեց Հայաստանի երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Երջանիկ են նրանք, եւ ես այդ թվում, ովքեր կարողացան սովորել Սարաջեւի՝ այդ մեծ ուսուցչի դասարանում, լսել

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Բայց սա չի նշանակում, թե մեղրեցիները հրաժարվել են իրենց պահանջներից Երեկ Մեղրիում հրավիրած հանրահավաքը, նախաձեռնողների կամոք, չի կայացել: Հիշեցնենք, որ «Առավոտի» նոյեմբերի 14-ի համարում «Մեղրեցիները դժգոհ են օպտիմալացումից» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ նրանք դժգոհ են ՀՀ կառավարության այն որոշումից, որով նախատեսվում էր Մեղրու եւ Ագարակի բժշկական կենտրոնները միավորել, եւ որի արդյունքում հիվանդանոցի շենքը օտարվելու էր,

ԽԱՉՔԱՐ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ

Արցախյան հերոսամարտում զոհված Լոռու մարզի Բազում համայնքի 3 քաջորդիների՝ 1987 եւ 1992 ուստարվա շրջանավարտներ Արամ Ծատուրյանի, Ասատուր Սելիմյանի եւ Լավրենտ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար կանգնեցնելու գաղափարը վաղուց հանգիստ չէր տալիս Բազումի դպրոցի տնօրեն Մեխակ Ալավերդյանին: Խաչքարի տեղադրման թույլտվություն ստանալու խնդրանքով նա դիմել է մարզային իշխանություններին եւ ստացել նրանց հավանությունը: Խաչքարը կերտել է քարի գեղարվեստական մշակման

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031