Օրվա լրահոսը
«ԴԵԴ ՀԱՍԱՆԸ» ԿԳԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆ
«Առավոտի» տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակությունները: Նախատեսվելիք «սխոդկայի» ժամանակ քննարկվելու է Հայաստանում «Օրենքով գող» կարգելու հարցը: Ըստ նախնական տեղեկության, առաջադրվելու է նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը: Հայտնի է, որ նա հանցաշխարհում ընդունված, վերջերս սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից է, եզդի «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյանի) շրջապատից: Ընդամենը վերջերս մի շարք «գողեր» հանդիպեցին Դուբայում եւ
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՋՈԼԻՆ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին թողարկել է «Style of Jolie» զարդեղենի սեփական հավաքածուն, որը պատրաստված է կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարերից: «Style of Jolie»-ն հանրությանն է ներկայացվել օրերս՝ Բեվերլի Հիլզում։ Ցուցահանդեսին ներկայացված է եղել մի վզնոց՝ պատրաստված 18 կարատանոց 47 թանկարժեք քարերից՝ ոսկու շրջանակի մեջ դրված, որով Ջոլին ավելի վաղ հայտնվել էր «Սոլթ» ֆիլմի պրեմիերային։
Ավելի սեքսուալ՝ ցելյուլիտի շնորհիվ
Պիտսբուրգի բժշկական հետազոտությունների հայտնի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցելյուլիտը, որից կանանց մեծամասնությունը փորձում է ազատվել, ոչ թե թերություն է, այլ առավելություն: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ճարպային կուտակումները, որոնք ավելի հաճախ հայտնվում են ազդրերին եւ հետույքին, գեղեցիկ սեռի բարձր սեքսուալության եւ ինտելեկտի վկայություն են: Ամերիկացի հետազոտողների խոսքերով՝ կնոջ օրգանիզմն
Սեքսի փոխարեն բանան, շոկոլադ…
Բրիտանացի գիտնականները գտել են այն միջոցները, որոնք կարող են փոխարինել սեքսին: Երբ մարդը սեքսով է զբաղվում, նրա օրգանիզմը հաճույքի (դոֆամին), տրամադրությունը բարձրացնող (սերոտոնին) հորմոններ է արտադրում, ինչպես նաեւ էնդորֆին հորմոնը, որը «երջանկության հորմոն» են անվանում: Հենց այս հոգեմետ նյութերի միաձուլման շնորհիվ է, որ սեքսը դիտարկվում է որպես ընկճախտից ազատվելու լավագույն միջոցն ու աշխարհի ամենաանվտանգ հանգստացուցիչը:
Քնեք տարբեր սենյակներում
Բրիտանական Սուռռեյ համալսարանի աշխատակիցները պնդում են, որ ավելի լավ է, որ ամուսինները քնեն ոչ միայն տարբեր մահճակալներում, այլեւ տարբեր սենյակներում: Գիտնականների հավաստմամբ՝ միասին քունը վատ է անդրադառնում ինչպես առողջության, այնպես էլ ընտանեկան հարաբերությունների վրա: Երկտեղանի անկողինը կարելի է համեմատել մարտի դաշտի հետ, որտեղ մշտապես առաջանում են վեճեր, որ ինչ-որ մեկը խռռացնում է, դեպի իրեն է
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Մեր թերթի երեկվա համարում «Զանգերը վերադարձվեցին Օձուն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարի կվերանորոգվի Լոռու մարզի Օձուն գյուղում Հովնան Օձնեցի կաթողիկոսի կառուցած Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախասրահը: Տեղեկացրել ենք նաեւ, որ 1930-ականներից եկեղեցում զանգ չի հնչել, որովհետեւ զանգերը կոտրել, մաս-մաս են արել ու տարել: Այս տարի եկեղեցին ամբողջացավ՝ զանգերը վերադարձվեցին հեռավոր Ռուսաստանից: Մեր ընթերցողներից մեկի
ԻՋԵՎԱՆՈՒՄ ԱՎԱԳԱՆԻ ԿԸՆՏՐԵՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 14-ի որոշմամբ՝ մինչեւ մայիսի 15-ը Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Իջեւանում անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» գրում է 2009-ի փետրվարից: Ավագանու անդամների եւ քաղաքապետի միջեւ խորը անհամաձայնությունների արդյունքում ավագանու նիստերը տապալվում էին, քաղաքապետն էլ անհարգելի բացակայության համար դադարեցրել էր ավագանու 13 անդամներից 5-ի լիազորությունները, երեքն էլ հրաժարական էր
ԱՄԵՆԱՇԱՏ ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
Սյունիքի մարզում այս տարվա ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների hիմնական մասը Կապանի տարածաշրջանում է եղել: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ բաժինն արձանագրել է 9 անտառխախտման դեպք, որից միայն մեկը՝ Գորիսի, իսկ մնացածը՝ Կապանի տարածաշրջանում: «Անտառխախտման արձանագրություն է կազմվել 9 անձանց նկատմամբ, 7-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝
Մարդիկ պասիվ են, հիմնարկներն են ակտիվ
Ապրիլի 16-ին Նոյեմբերյանից ոչ հեռու գտնվող Կողբ գյուղի հարակից տարածքում, հռչակավոր Տվարաեղցի եկեղեցու շրջակայքում Կողբի թիվ 1 դպրոցի 36 աշակերտներ տնկեցին մոտ 300 հունական ընկուզենի: Այս տարվա փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը տեղացած առատ ձյան եւ դրան հաջորդած ուժեղ քամու հետեւանքով այդ տարածքի սոճիները կոտրվել էին: Ընդհանուր առմամբ այդ օրը տնկվեց մոտ 1000 տնկի: Տարածքը
«Պառավի ուլերը» դեռ չեն կոտորվել
Լոռու մարզում ապրիլի 10-ից հետո երեք օր ձյուն էր գալիս: Ապրիլի 12-ին եւ 13-ին եկավ աննախադեպ շատ ձյուն: Գյուղացիները լավ գիտեն՝ «պառավի ուլերի» կոտորածն է: Թումանյանի (Մոտկորի) տարածաշրջանի Լորուտ գյուղի բնակիչ Մեսրոպ Ստեփանյանը գարնանային հոգսերի մեջ խճճված չի հասցնում հետեւել եղանակի տեսությանը, բայց առանց դրա էլ գիտի, թե ինչ եղանակ է լինելու՝ ինքն է լուսնի
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԷԻՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ապրիլի 15-ի երեկոյան տեղեկություն ստացանք, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի դիմաց «գայիշնիկները աբլավ են անում»: Ժամը 20.20-ի մատույցներում մոտեցանք քաղաքապետարանի շենքի դիմաց կայանած ճանապարհային ոստիկանության 2553 եւ 2558 համարներով մեքենաներին: Տեղում կար նաեւ «Նիվա» մակնիշի մեքենա, ենթադրաբար՝ այդ մեքենայի վարորդը երթեւեկության կանոնների խախտում էր թույլ տվել: Լուսանկարեցի պետավտոտեսչության մեքենաները: Դրանից հետո սկսվեց… Ինձ մոտեցավ պետավտոտեսուչների հետ զրույցի
Հայ բռնցքամարտիկի սենսացիոն առաջին մենամարտը
«Հայոց լեռներից Սասնա հերոսները սփռվում են այսօր աշխարհով մեկ: Եվ Դավիթը եկավ ու բնակվեց գերմանաց աշխարհում, որ այստեղ ցույց տա իր ուժը, զորությունն ու ճարպկությունը: Եվ նա դարձավ նրանցից մեկը… եւ նրան գնահատեցին ու հարգեցին… եւ նրան շնորհեցին պատիվ ու կոչում… եւ նա դարձավ Դավիթ Գրաֆ… Նրա քաջությունը, համեստությունն ու պարկեշտությունը իմաց են տալիս իր
ՖՈՒՏԲՈԼԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անկախացման քսան տարիներին հայկական ֆուտբոլը ձախողումներով ու ձեռքբերումներով, նահանջներով ու վերելքներով լի երկար ճանապարհ է անցել: Դժվարությունների ու խոչընդոտների պակաս այսօր էլ չկա: Սակայն հատկապես վերջին մեկ տարում առաջընթացն ավելի շատ է ու թունելի վերջում արդեն լույս է երեւում: Մեր ֆուտբոլի անցած ուղու, այսօր գոյություն ունեցող խնդիրների եւ ապագայի մասին է «Առավոտի» բացառիկ հարցազրույցը ՀՖՖ
Ինչո՞ւ թուլանալ եւ հրաժարիլ
Որպես հայ քրիստոնեայ եւ Եղեռնին մորթուած իմ մեծ հայրերուս թոռնուհի, ինծի իրաւունք կը վերապահեմ ձեր թերթի միջոցով վիրաւորանքս ու զայրոյթս յայտնելու ձեռնարկի մը մասին: Ձեզ գրելու բուն շարժառիթը վերջերս տեղի ունեցած համերգէն մը ստացած տպաւորութիւնս է, որու մասին կը փափագիմ անկեղծորէն արտահայտուիլ: Նախ ըսեմ, որ գնահատելի է որեւէ միութեան կազմակերպած ձեռնարկ՝ ի շահ եկեղեցւոյ կամ
«Մեր արածից գոհ ենք»
Հայտարարում է «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը՝ անդրադառնալով հայտնի մրցանակաբաշխությանը: «Տաշիր 2011» մրցանակաբաշխության շքեղ մրցանակները՝ տրված շոու-բիզնեսի աստղերին եւ աստղիկներին, բազմաբնույթ ու կրքոտ քննարկումների տեղիք տվեցին մամուլում եւ սոցիալական կայքերում: Մրցանակաբաշխության կազմակերպիչները երկար ժամանակ լռում էին: Երեկ «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանն ու գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը վերջապես հանդիպեցին լրագրողների հետ:
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Եղել են եւ հնարավոր են՝ նոր նշանակումներ ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը շուտով, 65 տարին լրանալու պատճառով, հեռանալու է պաշտոնից: Նա ավելի քան 10 տարի ղեկավարեց թատրոնը ու այն դուրս բերեց ծանր ճգնաժամային վիճակից, եւ այդ է պատճառը, որ Թատերական գործիչների միությունում ցավով են արձանագրում պարտադրված պաշտոնաթողման այս
ԿԻԵՎԸ ՍԿՍԵԼ Է ՓՈՂ ՀԱՎԱՔԵԼ
Ապրիլի 19-ից Ուկրաինայում մեկնարկել են Չեռնոբիլի ատոմակայանի միջուկային աղետի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Դրանց մասնակցելու է տարբեր երկրների ավելի քան 50 պատվիրակություն: Մասնավորապես, մինչեւ ապրիլի 22-ը Կիեւում չեռնոբիլյան աղետին նվիրված գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի ներկայացուցիչները, Արեւելյան Եվրոպայի երկրների ղեկավարները: Նախօրեին արդեն սկսել են Ուկրաինա ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջիններից
ԼԻԲԻԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ն ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ
Լիբիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնող ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերը սկսել են ավելի հաճախ խոսել երկրի տարածքում նաեւ ցամաքային գործողություններ իրականացնելու անհրաժեշտության մասին: Ֆրանսիան՝ որպես ներկայումս իրականացվող գործողությունների նախաձեռնող, այն երկրներից մեկն է, որը հայտարարել է, թե առանց ցամաքային տեղակայման գործողությունների՝ Արեւմուտքը վտանգում է Լիբիայում իրադարձությունների հանգուցալուծումը: BBC-ի մատուցմամբ, Լիբիայում ֆրանսիական հրամանատարության անունից այդ առաջարկությամբ հանդես է
Թուրքիայում պայթյունի արդյունքում կան վիրավորներ
Թուրքիայի հարավում գտնվող միջերկրածովյան Մերսին նավահանգստում, ոստիկանության բաժնից քիչ հեռու տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով երկու մարդ է վիրավորվել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հիշյալ նավահանգիստը վերջին շրջանում հաճախ է դառնում 25 տարիների ընթացքում երկրի հարավ-արեւելքում ինքնավարություն պահանջող քուրդ անջատողականների կողմնակիցների գործողությունների նշանակման վայր: Թուրքական ոստիկանությունը սկսել է միջադեպի առնչությամբ հետաքննություն իրականացնել: Նախաքննական մարմինը չի բացառում, որ
Նիգերիայում զանգվածային հուզումներ են սկսվել
Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը (նկարում) երկրի՝ հիմնականում մահմեդականներով բնակեցված հյուսիսում ապրող քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել անկարգություններն ու բռնությունները, որոնք հաջորդել են նախագահական ընտրություններին: BBC-ի փոխանցմամբ, Նիգերիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե ապրիլի 16-ին տեղի ունեցած ընտրություններում 57 տոկոս քվեով հաղթանակ է տարել երկրի գործող նախագահը: Այդ հայտարարությունից հետո ընդդիմության պատվարը համարվող երկրի հյուսիսում սկսել
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ
Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել Խոմս քաղաքում բողոքի գիշերային երթի մասնակիցների վրա, որը տեղի է ունեցել՝ չնայած իշխանությունների կողմից սպառնալիքներին: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իրավապաշտպաններին: Ոստիկանության ներկայացուցիչը բարձրախոսով դիմել է քաղաքի հրապարակում հավաքվածներին՝ փորձելով համոզել վերջիններիս ցրվել, որից հետո անվտանգության ուժերը կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, գործի է դրվել
ԳՐՔԵՐ՝ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Այսօր ԵՊՀ-ում կկայանա Հայոց մեծ եղեռնի տարելիցի առթիվ ԵՊՀ-ի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը: Այդ գրքերի շարքում է նաեւ իսպանացի ժամանակակից գրող Գոնսալո Հ. Գուարչի «Հայոց կտակը» վեպը: Վեպը Հայոց ցեղասպանության նվիրված եռագրության երկրորդ վեպն է, առաջին` «Հայկական տոհմածառը» վեպում պատմվում էր Պատմական Հայաստանում 1915-1916թթ. կատարվող ողբերգությունը: «Գոնսալո Հ. Գուարչի վեպը ոչ միայն արդարամիտ մտավորականի ցասումի
ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՄԻՆԻԱ
Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22-ը պաշտոնական այցով կգտնվի Ռումինիայում: Ըստ edu.am -ի, այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի իր պաշտոնակցի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ Դրագոշ Չուպարուի հետ: Կստորագրվի «Գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր»: Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Բուխարեստի համալսարան եւ հանդիպում
ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ՝ MICROSOFT-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ըստ pcnews.am-ի, Հայաստանը ստացել է գլխավոր պատվավոր մրցանակը մարտի 22-25-ը Մոսկվայում տեղի ունեցած «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող ութերորդ՝ «Եվրոպական նորարար ուսուցիչներ» ֆորումի ժամանակ: Նարինե Բաղդասարյանը՝ Վանաձոր քաղաքի «Էվրիկա» հատուկ դպրոցի ուսուցչուհին, այդ ֆորումում իր՝ «Բլոգը, որպես կրթական միջավայր. գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով «Նորարարությունը մարտահրավերների համատեքստում» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի եւ
Հայոց ցեղասպանությունը. 96 տարի անց
Հեռուստակամուրջ եւ մրցանակ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 96 տարին: Երեկ «Հայոց ցեղասպանությունը. 96 տարի անց…» թեմայով հայ եւ ռուս պատմաբաններն ու մասնագետները տեսակամուրջի միջոցով քննարկեցին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, մինչ օրս մարդկությունը որեւէ մեխանիզմ չի մշակել՝ հնարավոր ցեղասպանությունները կասեցնելու համար. «Համամարդկային արժեքները երկրորդ պլան են մղվում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ՝ ԸՍՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ
Երեւանյան հաշվառում չունեն նախադպրոցական հաստատություններ հաճախող 2168 երեխա Երեւանի քաղաքապետարանը վերջերս մեղմացրեց ավագանու այն որոշումը, ըստ որի՝ մարզային գրանցում ունեցող երեխաները պետք է 18000 դրամ վճարեին մանկապարտեզի համար: Ներկայումս նրանք վճարում են ընդամենը 8000 դրամ, իսկ երեւանցիների համար մանկապարտեզներն անվճար են: «Առավոտը» հարզախույզ իրականացրեց մանկապարտեզների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել երեխաների թիվը՝ կախված
24 ՄԵՏՐ ԽՈՂՈՎԱԿԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Ապրիլի 18-ին ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Անդրանիկ Կ.-ին, նրան տարեկից Մայիս Ղ.-ին եւ 16-ամյա Մելսիկ Գ.-ին: Պարզվել է, որ նրանք 2010թ. մայիսին 44-ամյա Մխիթար Ֆ.-ին պատկանող հողամասից գողացել են 24 մ խողովակ:
ԳՈՂ ՀՅՈՒՐԸ
Ապրիլի 18-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Ֆրունզիկ Մ.-ին: Նա խոստովանել է, որ ս/թ փետրվարի 14-ին հյուրընկալվելով իր ծանոթի՝ 62-ամյա Ստեփան Հ.-ի տանը, գողացել է նրա բջջային հեռախոսը: Գողոնն առգրավված է:
94-ԱՄՅԱ ԾԵՐՈՒՆՈՒՆ ԾԵԾԵԼՈՎ
Ապրիլի 17-ին ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել 47-ամյա Աշոտ Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ անձինք, դռան ապակին կոտրելով եւ դռան փականը բացելով, մուտք են գործել իր ազգական, 94-ամյա Սարգիս Կ.-ի տուն, ծեծի ենթարկել եւ հափշտակելով 121.000 դրամ՝ դիմել են փախուստի: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 40-ամյա Ավետիս Ա.-ն: Հափշտակված


















































